16:54 09.02.2022
Աշխարհում հայտնաբերված կորոնավիրուսային դեպքերի թիվն անցել է 400 միլիոնը, հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները: Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 02:00-ի դրությամբ, աշխարհում գրանցված COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 400 244 031-ի։ Կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 5,761,208 հիվանդ։
15:48 09.02.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Չեխիայի, Ավստրիայի, Սլովակիայի արտաքին գործերի նախարարներ Յան Լիպավսկու, Ալեքսանդր Շալենբերգի և Իվան Կորչոկի հետ։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Դիվանագետների այցն Ուկրաինա նախաձեռնել է Չեխիան՝ որպես այս երեք երկրներին միավորող Սլավկովյան ձևաչափով նախագահող երկիր։ Զելենսկին արտգործնախարարներին պատմել է Դոնբասում անվտանգության իրավիճակի, Մինսկի գործընթացն ակտիվացնելու և նորմանդական […]
16:08 08.02.2022
Ռուսական զորքերը զորավարժությունների ավարտից հետո կլքեն Բելառուսի տարածքը, նրանց մնալու մասին երբեք խոսք չի եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Ոչ ոք երբեք չի ասել, որ ռուսական զորքերը կմնան Բելառուսի տարածքում, դա երբեք չի քննարկվել: Խոսքը դաշնակիցների զորավարժությունների մասին է, և, իհարկե, հասկանալի է, որ այդ զորավարժությունների […]
15:40 08.02.2022
Կիևի Մարիինյան պալատում երեքշաբթի՝ փետրվարի 8-ին, սկսվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցությունները։ Մակրոնի հետ Ուկրաինա է ժամանել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ Նախօրեին Մակրոնն այցելել էր Մոսկվա, որտեղ հինգ ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ ԶԼՄ-ների՝ նախագահները գործարքի են գնացել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի […]
15:38 08.02.2022
Ճապոնիայի կայսերական ընտանիքի արքայադուստր Յոկոն հոսպիտալացվել է կորոնավիրուսով։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է Ճապոնիայի կայսերական տան գրասենյակը։ 38-ամյա արքայադուստրը 2012-ին մահացած արքայազն Տոմոհիտոյի երկրորդ դուստրն է։ Նշվում է, որ նա ընդունվել է կայսերական արքունիքի հիվանդանոց, սակայն նրա վիճակի մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվում։
15:28 08.02.2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) խոսնակ Օլեգ Նիկոլենկոն ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահի և Գերմանիայի արտգործնախարարի չեղարկված հանդիպմանը և պատասխանելով CNN-ի` այս թեմայով հրապարակմանը։ «Ոչ մի շշուկ, անանուն աղբյուրներ և դավադրության տեսություններ չեն կարողանա սեպ խրել Ուկրաինայի և Գերմանիայի միջև ամուր հարաբերություններում: Այն պնդումը, թե Ուկրաինայի նախագահի և Գերմանիայի արտգործնախարարի հանդիպումը չի կայացել […]
14:03 08.02.2022
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է եղել ևս երեք փոխքաղաքապետների նշանակման հարցը։ Քաղաքապետի տեղակալների պաշտոնում առաջադրված էին առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։ Փոխքաղաքապետի երեք թեկնածուներն էլ ընտրվել են։ «Շնորհավորում եմ ձեզ։ Հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ շատ լավ, բովանդակային թիմ է ձևավորվում, քանի […]
13:53 08.02.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է Կիևում գտնվող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի հետ հանդիպումը՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։ Ուկրաինայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքերով՝ հանդիպումը «չի կայացել, քանի որ Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվել է` հստակ հայտարարելով, որ Գերմանիան կհրաժարվի «Հյուսիսային հոսք 2» գազատարից, […]
13:35 05.02.2022
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեմոնտ քաղաքի Tesla գործարանում հրդեհ է բռնկվել: Այն արդեն մարվել է, տուժածներ չկան, հայտնում է տեղի հրշեջ ծառայությունը։ «Հրշեջները հրդեհի վայրում են: Tesla գործարանի տարածքում հրդեհ է, հիմնականում այրվում են փաթեթավորման նյութերը (ստվարաթղթե, ծղոտե ներքնակներ)»,- հայտնել են հրշեջները Twitter-ում։ «Հրդեհը մարվել է, տուժածների մասին տեղեկություններ չկան, հրդեհի պատճառները պարզվում են»,-ավելացրել են նրանք […]
12:29 05.02.2022
Թուրքիայում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 111 157 նոր դեպք, ինչը երկրի համար նոր ռեկորդ է։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։ Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի խոսքերով, Omicron շտամի արագ տարածման պատճառով հիվանդացության բարձր մակարդակը հանգեցնում է նաև մահացության, հատկապես լուրջ քրոնիկ հիվանդություններով մարդկանց շրջանում։ Օրական մահերի թիվը հասել է 248-ի, սա ամենաբարձր ցուցանիշն […]
12:18 05.02.2022
Գիշերը՝ ժամը 04:45-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ալ.Մանուկյան փողոցում լսվել են ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։ Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ժամին, իր տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։ Վերջինս բերման է […]
12:09 05.02.2022
Փետրվարի 4-ին Պերուի Նասկա սարահարթում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Cessna թեթևշարժիչային ինքնաթիռը թռել է հնագույն գեոգլիֆներով սարահարթի վրայով, որոնք, տարածության ընդարձակության պատճառով, տեսանելի են միայն վերևից։ Աղետի պահին ինքնաթիռը շարժվելիս է եղել դեպի օդանավակայան։ Վթարի պատճառներն անհայտ են։ Զոհվածներից 5-ը զբոսաշրջիկներ են Չիլիից, ԱՄՆ-ից և Նիդերլանդներից: […]
11:58 05.02.2022
Twitter-ն ամբողջ աշխարհում սկսում է փորձարկել քվեարկության կոճակը: Այս մասին հաղորդվում է Twitter Support միկրոբլոգում։ Հուլիսին սոցցանցը սկսել էր սահմանափակ թվով օգտատերերի հետ iOS սարքերի «կողմ» (Upvote) և «դեմ» (Downvote) գործառույթների փորձարկումներ, որոնց օգնությամբ օգտատերերը կարող էին թվիթին աջակցություն և անհամաձայնություն հայտնել: «Մենք ընդլայնում ենք փորձադաշտը. ձեզանից շատերը բրաուզերում, ինչպես նաև iOS-ի և Android-ի հավելվածներում […]
16:30 04.02.2022
ԿԳՄՍ-ի կողմից անցկացվող «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնք, ըստ կրթական աստիճանների՝ բակալավր, մագիստրոս և 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն, մշակույթ և սպորտ, զբաղեցրել են 1-3-րդ տեղերը: 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց կշնորհվի 445.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 11 ուսանող, որոնք կստանան 345.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած […]
16:24 04.02.2022
Հայիթիի հյուսիսում հորդառատ անձրևներ են տեղացել: Ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ։ Նման տվյալներ հինգշաբթի օրը՝ փետրվարի 3-ին, հրապարակել է teleSUR հեռուստաալիքը։ Ըստ փրկարարների՝ ևս մեկ մարդ անհետ կորել է։ Նշվում է, որ մահվան հիմնական պատճառը եղել է անտեղյակությունը։ Որպես օրինակ՝ շտապօգնության աշխատակիցները պատմեցին մի մարդու մասին, որին ջուրը քշել էր, երբ նա փորձել […]
17:41 03.02.2022
Վերջին մեկ օրվա ընթացքում Ճապոնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առնվազն 100 հազար նոր դեպք, ինչը ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ամբողջ ընթացքում։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Kyodo գործակալությունը: Օրական մահերի թիվը կազմել է 90։ Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 25-ով՝ հասնելով 911-ի։ Նոր վարակների աճի առաջատարը շարունակում են մնալ Տոկիոյի (20,6 […]
16:23 03.02.2022
Արգենտինան ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի 14,6 մլն չափաբաժին, ևս 6,3 մլն չափաբաժին արտադրվել է երկրի արտադրական կարողություններով, ասվում է Ռուսաստանի և Արգենտինայի նախագահներ Ալբերտո Ֆերնանդեսի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին նյութերում։ «2022 թվականի հունվարի սկզբի դրությամբ Արգենտինայի կառավարությունը ստացել է մոտ 21 միլիոն դոզա (14,6 միլիոնը ստացվել է Ռուսաստանից, 6,3 միլիոն դոզա արտադրվել […]
22:00 02.02.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկել են և՛ երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։ Արտգործնախարար Միրզոյանը նախարար Շալենբերգի հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ իր տեղեկություններով։ Հանդիպումներից հետո երկու երկրների […]
19:15 01.02.2022
ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին: «Երկար քննարկումներից հետո այդ որոշումը կայացրինք, հիմա դժվար է երկու բառով ասել, թե ինչու հենց իրեն (Վահագն Խաչատուրյանին)։ Ես անձամբ գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ […]
16:14 01.02.2022
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների զանգվածային փաթեթը, որը պատրաստում է Եվրամիությունը, հետևանքներ կունենա ԵՄ տնտեսության վրա։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխղեկավար Վալդիս Դոմբրովսկիսը՝ ելույթ ունենալով Bloomberg հեռուստաընկերության եթերում։ «Մենք պատրաստում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների զանգվածային փաթեթ՝ հետագա ագրեսիայի դեպքում, դրանք պետք է ունենան զսպող ազդեցություն՝ ցույց տալով Ռուսաստանի Դաշնությանը, որ ագրեսիվ գործողությունները կբերեն […]
16:00 01.02.2022
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Ուկրաինայի համագործակցությունը նոր ձևաչափ է ձեռք բերում։ «Մենք Եվրոպայում քաղաքական համագործակցության նոր ձևաչափ ենք ստեղծում Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի միջև»,- ասել է նա երեքշաբթի օրը` ելույթ ունենալով Գերագույն ռադայի հերթական նստաշրջանի բացմանը։ Ենթադրվում է, որ համապատասխան պայմանավորվածությունները կհամախմբվեն երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի և […]
15:27 01.02.2022
50 և ավելի տարեկան բոլոր իտալացիները, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ և չունեն պատվաստումներից ազատման բժշկական հիմնավորում, երեքշաբթի օրվանից հարկային ծառայության կողմից 100 եվրո տուգանքի վտանգի տակ են։ Համապատասխան որոշումն ավելի վաղ կայացրել էր Իտալիայի նախարարների խորհուրդը, որը հունվարի 8-ից Ապենիններում 50+ տարիքային կատեգորիայի համար պարտադիր պատվաստում է մտցրել։ Միաժամանակ, քաղաքացիներին հնարավորություն է տրվել փետրվարի […]
15:15 01.02.2022
Ռուսաստանը չպատասխանեց ԱՄՆ-ին՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ նրանց առաջարկներին։ Այս մասին երեքշաբթի օրը՝ փետրվարի 1-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, խառնաշփոթ է եղել։ Սրանք այլ նկատառումներ էին՝ այլ հարցերի վերաբերյալ։ Հիմնական թեմային արձագանք չեղավ. այն պատրաստվում է։ Ինչ-որ շփոթություն եղավ, որը մի տեսակ վերացավ»,- պարզաբանել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ին անվտանգության […]
15:02 01.02.2022
ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Մերձավոր Արևելքում անցկացնում է միջազգային ռազմածովային ամենամեծ զորավարժությունները, հայտնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը: Հայտարարության համաձայն՝ IMX/CE զորավարժությունները սկսվել են հունվարի 31-ին, որին մասնակցում են 9000 մարդ, մոտ 50 նավ և ԱՄՆ-ի ավելի քան 60 գործընկեր երկրներ և միջազգային կազմակերպություններ։ Զորավարժությունների նպատակն է «փորձարկել անօդաչու համակարգերը, արհեստական բանականությունն ուսումնական տարբեր սցենարներում […]
14:40 01.02.2022
Վրաստանի իշխանությունները չեղարկել են «covid-անձնագրերի» համակարգը, որոնք պահանջվում էին հասարակական վայրեր այցելելու համար, ճեպազրույցում հայտարարել է կորոնավիրուսի համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Գիբրաձեն։ «Որոշումը հիմնավորված է նրանով, որ վարակների թիվը զգալիորեն աճել է, և այս համակարգն այժմ ավելի քիչ արդյունավետ է: Երկրի ներսում կանաչ անձնագրեր չեն պահանջվի»,- ասել է Գիբրաձեն: Ըստ նրա՝ Covid-ի անձնագրերը […]
12:05 01.02.2022
2021 թվականին սմարթֆոնների համաշխարհային մատակարարումները տարեկան կտրվածքով աճել են 4%-ով՝ հասնելով 1,39 միլիարդ միավորի։ Առաջատարը Samsung հարավկորեական հսկան է, որը վաճառել է 271 մլն միավոր սմարթֆոն՝ ցուցաբերելով 6 տոկոսի աճ։ Այս մասին ասվում է Counterpoint Research-ի վերլուծաբանների զեկույցում։ Երկրորդ տեղում Apple-ն է, որն անցյալ տարի իրացրել է 237,9 միլիոն սմարթֆոն, ինչը 18%-ով ավելի է, քան […]
11:51 01.02.2022
Ճապոնացի բժիշկները հայտնել են «օմիկրոնով» վարակվելուց հետո 60 և ավելի բարձր տարիքի հիվանդների շրջանում սուր թոքաբորբով հոսպիտալացումների դեպքերի զգալի աճի մասին: Այդ մասին գրում է Express-ը։ «Հոսպիտալացված ծեր հիվանդների մոտ զարգանում են ծանր ախտանիշներ», -ասել է Ֆուջիմինո բժշկական կենտրոնի տնօրեն Աքիրա Կանոն: Նրա խոսքով, սուր թոքաբորբն արտահայտվում է տարեց հիվանդների մոտ, ովքեր պատվաստվել են։ Նրա […]
14:33 29.01.2022
Ծանր վիճակում հայտնված զինծառայողների, նրանց մոտ առկա գանգուղեղային տրավմաների բուժական ամբողջ ընթացքը կապահովվի մեկ հարթակում․ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում բացվել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի ևս մեկ մասնաճյուղ։ Մանրամասները՝ տեսանյութում։
12:18 29.01.2022
Լեհաստանի և Բելառուսի սահմանին սկսել են փախստականների առաջ պատ կառուցել։ Այս մասին հայտնի է դարձել ուրբաթ՝ հունվարի 28-ին։ Պոդլասկի Կուզնիցա անցակետից ոչ հեռու գտնվող Տոլչե գյուղում արված կադրերում երևում են զինվորներ, շինարարներ և հատուկ տեխնիկա։ Կառույցն ունենալու է 5,5 մ․ բարձրություն և 186 կմ երկարություն, որը կկազմի ամբողջ սահմանագծի գրեթե կեսը։ Նախագծի արժեքը գնահատվում է […]