17:41 03.02.2022
Վերջին մեկ օրվա ընթացքում Ճապոնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առնվազն 100 հազար նոր դեպք, ինչը ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ամբողջ ընթացքում։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Kyodo գործակալությունը:
Օրական մահերի թիվը կազմել է 90։ Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը մեկ օրում ավելացել է 25-ով՝ հասնելով 911-ի։ Նոր վարակների աճի առաջատարը շարունակում են մնալ Տոկիոյի (20,6 հազար) և Օսակայի (11,9 հազար) պրեֆեկտուրաները։
Համավարակի սկսվելուց ի վեր Ճապոնիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հինգշաբթի օրը գերազանցել է 3 միլիոնը։ Միևնույն ժամանակ, այս ընթացքում կորոնավիրուսով հիվանդների շրջանում 19 հազար մահվան դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսի տարածումը Ճապոնիայում համեմատաբար ցածր մնաց մինչև անցյալ տարվա դեկտեմբերի կեսերը, հետո նկատվեց հիվանդացության կտրուկ աճի միտում՝ կապված «Օմիկրոն» շտամի տարածման հետ։ Դիտարկված մահացության ցածր ցուցանիշը մասնագետները պայմանավորում են բնակչության իմունիզացիայի բարձր ցուցանիշով։ Մինչ օրս Ճապոնիայում 99,8 միլիոն մարդ կամ բնակչության 78,8%-ն ավարտել է երկու դեղաչափի պատվաստումը: Միաժամանակ 5,5 միլիոն մարդ (բնակչության մոտ 4,5%-ը) պատվաստվել է խթանող դեղաչափով։
Վարակի դեմ պայքարելու համար Ճապոնիայի կառավարությունը հունվարի 27-ից կորոնավիրուսի տարածման դեմ ուժեղացված միջոցառումներ է սահմանել 47 պրեֆեկտուրայից 35-ում, ներառյալ՝ Մեծ Տոկիոյի տարածքը: Ներդրված միջոցառումները նախատեսում են նախևառաջ հանրային սննդի կետերի ժամերի կրճատում և այնտեղ ալկոհոլի վաճառքի խստացում։ Դրանք ուժի մեջ են մինչև փետրվարի 13-ը, սակայն իշխանությունները նախատեսում են երկարաձգել մինչև ամսվա վերջ։
11:49 24.06.2025
Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել11:40 24.06.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է. Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ ...
11:30 24.06.2025
Հրդեհ անասնագոմումՀունիսի 24-ին, ժամը 01:12-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի դպրոցի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։45-ին, մարվել՝ 09։15-ին։ Այրվել է անասնագոմը (մոտ 64 քմ)։ ...
11:18 24.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ: ...
11:07 24.06.2025
Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական․ ԶԼՄԻսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է իրանցի միջուկային գիտնական Մոհամմադ Ռեզա Սադիղին: Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Իսրայելը հարձակումը սկսել է առավոտյան, նախքան հրադադարի պայմանավորվածության ուժի մեջ մտնելը։ ...
10:55 24.06.2025
Իսրայելը կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման․ Նեթանյահուի գրասենյակԻսրայելը մտադիր է վճռականորեն արձագանքել Իրանի կողմից հրադադարի ցանկացած խախտման, հայտարարել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման: Իսրայելի քաղաքացիները պետք է շարունակեն հետևել հրամանատարության հրահանգներին մինչև հրադադարի լիարժեք պահպանումը», – ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ...
10:43 24.06.2025
Արտերկրի գիտնականների ղեկավարությամբ կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի ենՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը։ Մրցույթի արդյունքում ընտրվել է արտերկրի գիտնականների ղեկավարությամբ ՀՀ պետական գիտական կազմակերպությունում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծմանն ուղղված 12 հնգամյա նախագիծ՝ 5 տարվա կտրվածքով մինչև 130 միլիոն ՀՀ դրամ բյուջեով: Մրցույթի մանրամասները ...