16:32 25.02.2025
Իրանի զինված ուժերը միջուկային և հրթիռային օբյեկտներում հակաօդային պաշտպանության համակարգերը բերել են բարձր զգոնության և տեղակայել լրացուցիչ հակաօդային պաշտպանություն՝ վախենալով, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը կարող են օդային հարձակում իրականացնել, հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: «Կառավարության երկու բարձրաստիճան աղբյուրներ հայտնել են, որ Իսլամական Հանրապետությունը ուժեղացնում է իր պաշտպանությունը միջուկային և հրթիռային հիմնական օբյեկտներում, այդ թվում՝ […]
16:15 25.02.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դեսպան Պավել Գերչինսկուն անվանել է վերջին ամիսներին երկրում տեղի ունեցած բռնությունների մեղսակից։ «Այս մարդը երբեք չի դատապարտել բռնի ցույցերը Վրաստանում, և հետևաբար նա ևս բռնության մեղսակից է», – երեքշաբթի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Նա նաև հայտարարել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Գերչինսկին բացահայտ […]
16:00 25.02.2025
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է երկար ճանապարհ անցնեն՝ վերջին տարիների բոլոր դժվարություններից հետո վստահությունը վերականգնելու համար, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը վստահում է ամերիկացիներին։ «Մենք վստահում ենք ինքներս մեզ: Որպեսզի ասենք, որ վստահում ենք ամերիկացիներին, պետք է երկար […]
15:50 25.02.2025
Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը կարծում է, որ Եվրամիությունը պետք է ընդունի անվտանգության հայեցակարգ, որը հաշվի կառնի այնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են՝ ապատեղեկատվությունը և հիբրիդային հարձակումները։ «Կարճաժամկետ հեռանկարում մենք պետք է մեծացնենք մեր արագ արձագանքման հնարավորությունները՝ ճգնաժամին հակազդելու համար», – գրել է դիվանագետը El Diario թերթի հոդվածում։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ ինքը հանդես է գալիս […]
23:01 24.02.2025
Կիրակի օրը Անկարայում կայացել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության հերթական համագումարը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես և սպասվում էր, վերընտրվել է կուսակցության նախագահ, բայց համագումարում անսպասելի զարգացումներ էլ են եղել: Ի՞նչ զարգացումների մասին է խոսքը, ինչի՞ հետ է կապված քաղաքական թիմի կազմը վերանայելու ձգտումը և իշխող քաղաքական ուժը ո՞ւմ է առաջադրելու նախագահի թեկնածու. այս […]
22:30 24.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ներկայացրեց Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որտեղ խոսեց նաև նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին: Ո՞րն է ընդդիմության դիրքորոշումը և ի՞նչ քայլեր են նախաձեռնելու. այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը:
23:54 19.02.2025
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունների և հնարավոր մերձեցման ֆոնին ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի դիրքավորումը և արդյոք տեղին են այն մտահոգությունները, թե Վաշինգտոնը թուլացնելու է իր հետաքրքրությունները Հարավային Կովկասի հանդեպ և գերիշխող դիրքը միանձնյա թողնելու է Մոսկվային: Եվ սա հատկապես տարբեր շրջանակների մոտ մտահոգության տեղիք է տալիս հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների պատճառով: Այս և այլ հարցերի […]
16:25 19.02.2025
Եվրոպացի առաջնորդների մեծ մասն աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը, բացառությամբ Սլովակիայի, Հունգարիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Украина-ն՝ թուրքական Anadolu գործակալությանը հղումով։ «Սակայն ԱՄՆ գործոնը էական դեր է խաղում այդ կարծիքների ձևավորման գործում»,- ասել է նա լրագրողներին Անկարայի օդանավակայանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։ Զելենսկին […]
15:34 19.02.2025
2025 թվականի հունվարին Վրաստանը Ռուսաստանից ներմուծել է ավելի քան 78,2 հազար տոննա նավթ և նավթամթերք, ինչը 1,5 անգամ ավելի է 2024 թվականի նույն ցուցանիշից, պարզել է ՏԱՍՍ-ը՝ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վերլուծելուց հետո։ Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի Դաշնությունից նավթի և նավթամթերքի ներմուծման ծավալը հունվարին կազմել է 78 266,58 տոննա՝ 55,3 մլն դոլար արժողությամբ, մեկ տարի […]
14:58 19.02.2025
Նիդերլանդները չի ծրագրում իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա. այս մասին խորհրդարանում բանավեճի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Դիկ Շոֆը, ում խոսքերը մեջբերել է NOS հեռուստաալիքը։ «Ես ուժեր ուղարկելու մտադրություն չունեմ: Մեր նպատակն է հասնել կայուն խաղաղության՝ ԱՄՆ և Ուկրաինայի հետ միասին»,-ընդգծել է նա: Մեկ օր առաջ Նիդերլանդների կառավարության ղեկավարը չէր բացառել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելը՝ որոշակի պայմաններով, […]
14:43 19.02.2025
ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի երկրորդ փուլի շրջանակում իսրայելցի մնացած պատանդներին ազատ արձակելու պատրաստակամության մասին, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ ՀԱՄԱՍ-ն առաջարկում է «միանգամից» ազատ արձակել բոլորին՝ ավելի երկար հրադադարի և անկլավից իսրայելական զորքերի դուրսբերման դիմաց։ ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Քասեմը մերժել է խմբավորմանն ամբողջությամբ զինաթափելու և Գազայի հատվածից դուրս գալու Իսրայելի կոչը։ Իսրայելի […]
14:27 19.02.2025
Կրեմլը ակնկալում է, որ վաղ թե ուշ Վլադիմիր Զելենսկին կձևակերպի իր դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորեցին երկու կողմերը, նկատի ունեմ այս դեպքում Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Տեսնենք, թե ինչ քաղաքական կամք կունենա Կիևի ռեժիմը: Այստեղ, առայժմ, տեսնում եք, որ Զելենսկին բավականին հակասական հայտարարություններ է անում, […]
14:17 19.02.2025
ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների 16-րդ փաթեթի շուրջ, չորեքշաբթի հաղորդում է Financial Times-ը։ Մշտական ներկայացուցիչների որոշումը վերջնական չէ: Նրանց կողմից հաստատված փաթեթն այնուհետ կուղարկվի ԵՄ երկրների ղեկավարների հաստատմանը։ Ըստ հրատարակության աղբյուրների, պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է «փուլային» արգելք ԵՄ երկրների համար ռուսական ալյումինից պատրաստված արտադրանքի որոշակի տեսակների գնման վրա։ Միևնույն […]
13:57 19.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպումը որոշակի ժամանակ և նախապատրաստություն կպահանջի ՌԴ ԱԳՆ-ից։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դե, այնտեղ որոշակի նախապատրաստություն կպահանջվի, այն էլ՝ արտաքին գործերի նախարարության միջոցով»,- ասել է Կրեմլի խոսնակը։
17:29 18.02.2025
Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որտեղ ի թիվս այլ հարցերի քննարկվել է Ուկրաինան, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կարող բանակցել Կիևի հարցով՝ առանց իր մասնակցության։ «Այն ամենը, ինչի շուրջ կարող են պայմանավորվել Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, եթե նրանք ընդհանրապես ցանկանում են պայմանավորվել ինչ-որ բանի շուրջ, վերաբերում է նրանց երկկողմ հարաբերություններին: Նրանք, […]
17:23 18.02.2025
ԱՄՆ-ը և Ռուսաստանը Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են պայմաններ ստեղծել ապագա համագործակցության և ներդրումների համար Ուկրաինայում հակամարտությունը լուծելուց հետո, երեքշաբթի հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Մենք պայմանավորվեցինք հող նախապատրաստել ապագա համագործակցության համար փոխադարձ աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի և պատմական տնտեսական ու ներդրումային հնարավորությունների շուրջ, որոնք կառաջանան ուկրաինական հակամարտության հաջող հանգուցալուծման արդյունքում»,- ասվում է […]
15:47 18.02.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն կարծում է, որ վաղաժամ է Ուկրաինա ֆրանսիացի խաղաղապահներ ուղարկելու պլանը: «Այս պահին Ուկրաինա ֆրանսիացի խաղաղապահներ ուղարկելու հարցը չի քննարկվում: Դեռ վաղ է խոսել Ուկրաինայի անվտանգության կոնկրետ երաշխիքների մասին»,- երեքշաբթի օրը France-Enfo ռադիոյի եթերում ասել է Բարրոն: Նրա խոսքով, հնարավոր կլինի մտածել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու մասին «հենց որ խաղաղություն կնքվի»։ […]
15:05 18.02.2025
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ և հայտնել նրան Ուկրաինային օգնելու ԵՄ պատրաստակամության մասին, հաղորդում է ԵՀ մամուլի ծառայությունը։ Նա ասել է, որ ԵՄ-ն իր ամբողջ ներդրումն է ունենում Ուկրաինային ռազմական օգնության հարցում և պատրաստ է անել ավելին, նա նաև «ԵՄ-ի պատրաստակամությունն […]
14:50 18.02.2025
Ռուսաստանն ու Հնդկաստանը երկկողմ համաձայնագիր են ստորագրել, որը կպարզեցնի երկու երկրների պաշտպանության նախարարությունների փոխգործակցությունը համատեղ միջոցառումներ կազմակերպելիս, երեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Փետրվարի 18-ին տեղի է ունեցել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի և Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարի հանդիպումը, որից հետո ստորագրվել է երկկողմ միջկառավարական համաձայնագիր, որը պարզեցնում է ՌԴ ՊՆ-ի և Հնդկաստանի ՊՆ-ի […]
22:44 17.02.2025
Շուտով Սաուդիան Արաբիայում կհանդիպեն ԱՄՆ և ՌԴ նախագահները: Թրամփն ու Պուտինը ցանկանում են բարելավել հարաբերություններն ու ռուս-ուկրաինական պատերազմում կոնսենսուսի հասնել: Ինչպե՞ս կարող է երկու գերտերությունների այս մերձեցումն ազդել մեր տարածաշրջանի վրա: Այս և այլ հարցերի է «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
23:56 14.02.2025
Փարիզի քաղաքային խորհուրդը Արցախի նախկին պետական այրերի դեմ Բաքվում շարունակվող անօրինական դատավարության հետ կապված կոչ է տարածել: Փաստաթուղթն ընդունվել է միաձայն: Ո՞վ է նախաձեռնողն ու ի՞նչ է նշվում այդ հայտարարությունում, ի՞նչ նոր տեղեկություններ կան դատավարություններից և ո՞րն է Ռուբեն Վարդնյանի ու Արցախի մյուս պետական գործիչների դեմ մեղադրանքերի տարբերությունը. այս հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
22:39 13.02.2025
Հայաստանը դեռ չի ստացել խաղաղության պայմանագրի շուրջ դեռևս անցած տարվա նոյեմբերին Բաքվին փոխանցած առաջարկների պատասխանը, բայց Հայաստանի վարչապետը կարծում է, որ խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են: Այս մասին էր Նիկոլ Փաշինյանի վերջին հոդվածը, որտեղ անդրադարձ կար նաև ադրբեջանական քարոզչամեքենայի սադրիչ թեզերին: Այս թեմային «Հեռնկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:
23:02 12.02.2025
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը: Այս նախագծի շուրջ ծայրահեղ տարբեր տեսակետներ հնչեցին: Քաղաքական դաշտի մի հատվածը Հայաստանի համար սա դիտարկում է լինելությանը սպառնացող վտանգ, մի հատվածն էլ Եվրամիությունում է տեսնում մեր երկրի խնդիրների լուծման բանալին: Թեմային «Հեռանկար»-ում անդրադարձել է սոցիոլոգ, վերլուծաբան Կարեն Սարգսյանը:
22:42 05.02.2025
Այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի վարչապետը հանդիպումներ է ունենում ամերիկյան տարբեր կազմակերպությունների և կոնգրեսականների հետ, խոսում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներից և նրանց ուշադրությունը հրավիրում այդ զարգացումների վրա: Հայ-ամերիկյան հարաբերությունների և Թրամփի վարչակազմի տրամադրվածության մասին հարցերին «Հեռանկար»-ում անդրադարձել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
22:12 03.02.2025
Արդեն երրորդ օրն է՝ մի շարք քաղաքացիներ բոյոկոտում են տրանսպորտի թանկացումը և հրաժարվում 100 դրամի փոխարեն վճարել 150 դրամ: Հիշեցնենք, որ ի սկզբանե քաղաքապետարանը փետրվարից նոր սակագներ էր առաջարկել՝ փաթեթներ 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ, սակայն, շուրջ մեկ շաբաթ առաջ քաղաքապետը հայտարարեց, թե որոշումը վերանայվել է և նախատեսվել է 150 դրամ մեկ ուղևորության […]
21:44 31.01.2025
Ուռուցքաբան Մարիա Զաբոլոտնայան ցրել է քաղցկեղի մասին հինգ առասպել։ Նա Gazeta.ru-ին պատմել է, թե ուռուցքաբանական հիվանդությունների մասին ընդհանուր համոզմունքները իրականությանը չեն համապատասխանում։ Բժիշկը առասպել է անվանել այն հայտարարությունը, թե քաղցկեղը կարելի է ժառանգել։ «Ժառանգված են միայն գենետիկ մուտացիաները, որոնք կարող են հանգեցնել հիվանդության: Հարկ է նշել, որ նման դեպքերը չափազանց հազվադեպ են՝ դեպքերի տասը տոկոսից […]
21:00 31.01.2025
Ստամոքս-աղիքային հիվանդություններ և ալերգիա ունեցող մարդիկ պետք է զգուշությամբ օգտագործեն ընկույզ, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։ Նա «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում որոշ մարդկանց զգուշացրել է այն օգտագործելու մասին։ «Այն մարդիկ, ովքեր ունեն ալերգիա, և աղեստամոքսային տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են գրգռված աղիների համախտանիշը, գաստրիտը, պանկրեատիտը, պետք է զգուշությամբ օգտագործեն ընկույզներ: Ռիսկերը նվազեցնելու համար ընկույզը կարելի է […]
20:34 31.01.2025
Մի շարք պարենային ապրանքներ կարող են կախվածություն առաջացնել, Lenta.ru-ի հետ զրույցում զգուշացրել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Մասնավորապես, նա նշել է սուրճը, շաքարավազը և արագ սնունդը։ «Սուրճը և կոֆեին պարունակող ցանկացած ըմպելիք, բացառությամբ կանաչ թեյի, կարող են կախվածություն առաջացնել: Կոֆեինը ադենոզինի «հակառակորդն» է։ Կոֆեինը գրգռում է նյարդային համակարգը, իսկ ադենոզինը, ընդհակառակը, հանգստացնում է այն։ Տեսնելով մեծ […]
21:55 30.01.2025
Կորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել մարդու ուղեղի աշխատանքի վրա, զգուշացրել է նյարդաբան Նատալյա Գլոտովան։ Նա KP.RU-ին պատմել է վիրուսի անսպասելի վտանգի մասին։ «Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից, նույնիսկ թեթև ձևով, կարող են զգալ այնպիսի ախտանիշներ, ինչպես ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո: Դրանք ներառում են գլխապտույտ, գլխացավեր, հավասարակշռության կորուստ, ցնցումներ և […]