11:03 14.11.2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակները նորովի կահավորելու որոշումը. այսուհետ շինարարական կազմակերպությունները պարտավոր են կառուցապատումն իրականացնել բացառապես այդ նորմերով: «Անցնող երկու ամիսների ընթացքում շինարարական հրապարակների կահավորման պայմանները խախտելու դեպքերով կազմվել է ընդհանուր թվով 254 արձանագրություն: Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում նախևառաջ երևանցու շահն է, քաղաքը նրանց համար […]
10:57 14.11.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Տակու Իշիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը։ Զրույցի ընթացքում քննարկվել են «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է […]
10:52 14.11.2023
Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցում տեղի ունեցած հրկիզման փաստը ֆիքսել էր տեսահսկող սարքը: Այդ մասին ահազանգը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչել էր դեռևս հոկտեմբերի 14-ին: Շինանյութի խանութի աշխատակիցները պահեստում ծագած հրդեհը կարողացել էին մարել իրենց ուժերով: Հետո նաև հաշվել էին, որ պատճառվել էր մոտ չորս միլիոն դրամի նյութական վնաս: Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրական […]
10:49 14.11.2023
Ազգային ժողովը նոյեմբերի 14-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել են կյանքից անժամանակ հեռացած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հիշատակը: Պատգամավորը նոյեմբերի 6-ին հանկարծամահ էր եղել: Հաջորդիվ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավորներ ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ […]
10:44 14.11.2023
Նոյեմբերի 8-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 11.10-ի սահմաններում Արարատյան փողոցի առևտրի կենտրոնում անհայտ անձը կեղծ թղթադրամներով կատարել է 112 հազար դրամի գնումներ։ Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կեղծ թղթադրամներն իրացրել էր մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 35-ամյա մի կին: Նոյեմբերի 9-ին նա […]
10:37 14.11.2023
Նոյեմբերի 6-ից 11-ը Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հրամանի համաձայն Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների փրկարարական ծառայողների հետ կազմակերպվել և անց են կացվել փրկարարի որակավորման նպատակով հերթական քննությունները։ Որակավորման նպատակը փրկարարների առջև դրված խնդիրների լուծման պատրաստականության որոշումն է, որի ընթացքում ստուգվել են փրկարարների մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածությունը։ Որակավորման քննություններին մասնակցել են Հատուկ ջրափրկարարական […]
10:30 14.11.2023
Նոյեմբերի 15-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Հուշակերտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:24 14.11.2023
Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր սպանված իսրայելցի զինվորականների թիվը հասել է 46-ի, գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակի տվյալները։ «Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ևս երկու զինվոր է սպանվել Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դեմ կռվելիս՝ Իսրայելի ցամաքային գործողության ընթացքում զոհվածների թիվը հասցնելով 46-ի», – գրում է թերթը: Իսրայելա-պաեստինյան լարված իրավիճակը […]
10:16 14.11.2023
Պետրոպավլովսկ-Կամչատսկի մերձակայքում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Կամչատկայի երկրամասի կառավարությունը Telegram-ի իր ալիքում՝ վկայակոչելով երկրաֆիզիկոսներին։ «Երկրաշարժը, որն այսօր զգացել են Կամչատկայի բնակիչները, տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատսկից 85 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 32 կմ խորության վրա, ուժգնությունը՝ 5,2»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Փրկարարների խումբը երկրաշարժից հետո ավարտել է սոցիալապես նշանակալի օբյեկտների զննությունը։ […]
10:06 14.11.2023
Նոյեմբերի 14-ին, ժամը 07:33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 26-րդ փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:27-ին, մարվել՝ 08:43-ին: Այրվել […]
09:58 14.11.2023
Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներ են իրականացվում նաև Գառնի համայնքում: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Գառնին 2023 թվականին չորս սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ արտաքին լուսավորության ցանցի կառուցում. ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, մշակույթի տան հիմնանորոգում և խմելու ջրի նոր ջրագծերի անցկացում: Արտաքին լուսավորության ցանցի կառուցման […]
09:47 14.11.2023
Մոսկվայի մետրոյի Ֆիլյովսկայա գծի «Բագրատիոնովսկայա» կայարանում ուղևորը ցատկել է գծերից և մտել թունել, որտեղ նրան հարվածել է ժամանող գնացքը։ Տուժածի վիճակը պարզվում է, ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններից։ ««Բագրատիոնովսկայա» մետրոյի կայարանում ուղևորը ցատկել է գծի հարթակից և մտել թունել, որտեղ բախվել է ժամանող գնացքին։ Նրան դուրս են բերում գնացքի տակից, նրա վիճակը պարզվում է»,- ասել […]
09:38 14.11.2023
Կանաչի ուտելը կարող է օգնել ամրապնդել իմունային համակարգը աշնանային մրսածության ժամանակ, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, սննդաբան Անդրեյ Բոբրովսկին։ Բուսական աշխարհը սննդանյութեր է կուտակում ձմռան նախաշեմին, ուստի աշնանը աճեցված կանաչեղենը առանձնահատուկ արժեք ունի օրգանիզմի համար, վստահ է դիետոլոգը։ «Աշնանը բնությունը կուտակում է օգտակար նյութեր ձմռանը գոյատևելու համար: Դա վերաբերում է նաև […]
09:29 14.11.2023
Հյուսիսային պաղեստինյան անկլավի «Ալ-Քուդս» հիվանդանոցի մոտ 300 աշխատակից և հիվանդներ մնում են հիվանդանոցի շենքում՝ առանց սննդի, ջրի և էլեկտրականության: Այս մասին հայտնում է Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը (PRCS): ««Ալ-Քուդս» հիվանդանոցը տարհանելու փորձը ձախողվել է, և մեր բժշկական խմբերը, հիվանդներն ու վիրավորներն իրենց ընկերների հետ միասին մնում են հիվանդանոցում փակված՝ առանց սննդի, ջրի և էլեկտրականության»,- ասել […]
09:20 14.11.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացրել է Մ-4 (Երևան-Սևան) միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ տեղամասերի ուսումնասիրություններ‚ և երթևեկության անվտանգության բարելավման նպատակով պատրաստվել են կմ10+300, կմ12+150, կմ14+660 և կմ16+330 տեղամասերի երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ։ Երթևեկության կազմակերպման առաջարկվող նոր սխեմաների համաձայն՝ առաջիկայում նախատեսվում է նշված տեղամասերում փակել հետադարձները. փոխարենը վարորդները հետադարձի համար կարող են օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից և Աբովյանի […]
09:11 14.11.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը Վաշինգտոնում քննարկել են ձմռանը Ուկրաինայի նախապատրաստական աշխատանքները, հայտնում է Պետդեպարտամենտը։ «Նրանք քննարկել են մարտադաշտի վերջին զարգացումները և ձմռան նախապատրաստական աշխատանքները, ներառյալ հակաօդային պաշտպանության կարողությունների շարունակական ապահովումը և Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքի ամրապնդումը ռուսական հրթիռների և անօդաչու սարքերի հարձակումների դեմ», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
09:02 14.11.2023
Դեկտեմբերի 9-ին Երևանում կանցկացվի IT Intellectual Cup առաջնությունը։ Այն նպատակ ունի ինտելեկտուալ շփման միջավայր ձևավորել տարբեր ՏՏ ընկերությունների աշխատակիցների միջև։ Առաջնությունն անց է կացվելու սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի կանոններով։ Մրցանակակիրները կպարգեւատրվեն գավաթով, մեդալներով և անակնկալ նվերներով։ Հարկավոր է կազմել թիմեր և մասնակցել միջոցառմանը։ Միջոցառմանն առանձին թիմերով կմասնակցեն IT և Web3 համայնքի ներկայացուցիչները: Առաջնության ողջ […]
08:54 14.11.2023
Nonconform խանութների ոճաբան Անաստասիա Խոխլովան «Известия»-ին պատմել է, թե ինչ հանդերձանք պետք է հագնել Կանաչ Փայտե Վիշապի տարին նշելու համար: Ինչպես նշել է փորձագետը, ամանորյա խնջույքի համար, անկախ նրանից, թե կոնկրետ որտեղ է այն անցկացվելու՝ տանը, ռեստորանում կամ ակումբում, կարող եք ձեզ թույլ տալ մի փոքր ավելի վառ հագնվել, քան սովորական առիթներին։ Կիսաձև զգեստ, աչք […]
08:46 14.11.2023
Բարսելոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մեղուները ցուցաբերում են խմբային վարքագիծ որոշումներ կայացնելիս, ինչը օգտակար է ռոբոտներ ստեղծելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են arXiv preprint սերվերում։ Նախագծվել և կառուցվել է 35 կիլոբոտ, որոնք հագեցած են փոքրիկ ոտքերով, LED լույսերով, ինֆրակարմիր լույսի ընդունիչով և ծրագրավորված պարային շարժումներ կատարելու համար: Յուրաքանչյուր բոտի առջև խնդիր էր դրված գտնել […]
08:36 14.11.2023
Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Թուլկարմ փախստականների ճամբարում իսրայելական գործողության հետևանքով զոհվել է հինգ և վիրավորվել ինը մարդ, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Ինչպես նշվում է, Իսրայելը ավիահարված է հասցրել ճամբարին։ Հաղորդագրության համաձայն՝ ճամբարի վրա իսրայելական հարվածի ժամանակ վնասվել է իսրայելական երեք ռազմական մեքենա, պայթեցվել է նաև բուլդոզեր։ «Գրավված Հորդանան գետի Արևմտյան ափի Թուլկարմ փախստականների […]
08:27 14.11.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 433 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,46 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
08:20 14.11.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:16 14.11.2023
WhatsApp մեսենջերի որոշ օգտատերերի համար հասանելի է դարձել գաղտնի ծածկագրի միջոցով չաթերը պաշտպանելու գործառույթը։ Այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։ Հաղորդվում է, որ գաղտնաբառով պաշտպանված չաթերը այլ նամակագրությունների ցանկում չեն հայտնվի։ Ցանկության դեպքում օգտվողը կարող է թաքցնել նաև գաղտնի երկխոսություններ: «Ուրիշ անձ չի կարողանա գտնել կամ մուտք գործել գաղտնի զրույցներ», – ասվում է WABetaInfo-ի հոդվածում […]
08:05 14.11.2023
Նոյեմբերի 14-ին, ժամը 00։20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի 6-րդ փողոցում այրվում է բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող բնակելի փայտե տնակում (մոտ 100 քմ)։ Հրդեհը […]
11:58 13.11.2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է «Բաստիոն» զրահատեխնիկայի առաքումը Ֆրանսիայից Հայաստան։ Երեւանը սկսել է ռազմական օգնություն ստանալ Փարիզից։ Վրաստանի տարածքով արդեն հանրապետություն է առաքվում հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը։ «Մենք խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի կողմից «Բաստիոն» զրահամեքենաներ ուղարկելը Հայաստան: Ֆրանսիայի իրեն ներկայացնում է որպես միջազգային իրավունքի խթանող և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ջատագով, բայց նրա քայլերըլրջորեն կասկածի […]
11:53 13.11.2023
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի վարչական տարածքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 27-ամյա Ալիկ Ն.-ին: Նա ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել […]
11:47 13.11.2023
Թբիլիսին դեռ կարևոր բարեփոխումներ պետք է կատարի՝ արտացոլելու քաղաքացիների՝ Եվրոպական Միությանը միանալու իրական ձգտումները: Այս մասին նոյեմբերի 12-ին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Եվրոպական հանձնաժողովը, փոխանցում է «Ալիք մեդիան»: Նույն գրառման մեջ նոյեմբերի 8-ի իրենց որոշումը Եվրահանձնաժողովը պատմական պահ է համարել. «Մենք վճռորոշ քայլեր ենք անում մեր հարևան երկրների և ընդլայնման ուղղությամբ»: Եվրահանձնաժողովը ևս մեկ […]
11:40 13.11.2023
Հայաստանում Համաշխարհային բանկը «Հարկային և մաքսային վարչարարության արդիականացման ծրագրի» (TAMP) շրջանակում հերթական անգամ իրականացրել է փոքր և միջին հարկ վճարողների հարցում 532 տնտեսվարողների շրջանում` ուսումնասիրելու նրանց վերաբերմունքն իրականացվող հարկային օրենսդրության, վարչարարության և բարեփոխումների նկատմամբ: Հարցումներն իրականացվել են «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի (CRRC-Armenia) կողմից: Հետազոտության համաձայն, ամենամեծ մոտիվացիան հենց հարկ վճարողների վերաբերմունքն է հարկ վճարելու […]