Իսրայելական բանակը հայտնել է Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր զոհվածների թիվը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

Իսրայելական բանակը հայտնել է Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր զոհվածների թիվը

10:24 14.11.2023

Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր սպանված իսրայելցի զինվորականների թիվը հասել է 46-ի, գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակի տվյալները։

«Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ևս երկու զինվոր է սպանվել Գազայի հատվածի հյուսիսում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դեմ կռվելիս՝ Իսրայելի ցամաքային գործողության ընթացքում զոհվածների թիվը հասցնելով 46-ի», – գրում է թերթը:

Իսրայելա-պաեստինյան լարված իրավիճակը սրվել է հոկտեմբերի 7-ին, երբ Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասրիկ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

17:36 21.05.2025

Մասրիկ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի

Մայիսի 21-ին՝ ժամը 16։02-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի մոտակա գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել են ձկնորսությամբ զբաղվող երկու քաղաքացու ձկնորսական և անձնական իրերը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով Մասրիկ գետից […] ...

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահին և գլխավոր քարտուղարին

17:28 21.05.2025

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահին և գլխավոր քարտուղարին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահ Էնրիկո Դելա Կասային և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը և քարտուղար Վահագն Թուխարյանը: Քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն […] ...

Վարչապետն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությանը

17:21 21.05.2025

Վարչապետն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, ինչը հիմնված է երկկողմ բնական շահերի վրա: Նիկոլ Փաշինյանը համագործակցության ընդլայնման ու խորացման գործում շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը: […] ...

Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

17:14 21.05.2025

Դատախազական ներգործության արդյունքում՝ Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակ բնակավայրի մանկապարտեզի մասնաշենքը

Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոցի 11 հասցեում գտնվող՝ 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 27-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղական համայնքը՝ ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել է անշարժ գույքի վարձակալության […] ...

Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել

17:07 21.05.2025

Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել

Ավազակության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր մայիսի 2-ին: Օտարերկրյա քաղաքացին Զաքյան փողոցում գտնվող հյուրանոցի հետնամասում հարվածել էր 42-ամյա քաղաքացու դեմքին և հափշտակել պայուսակը, որի մեջ փող, ոսկյա շղթա և այլ իրեր կային: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակությունը կատարել է 24-ամյա օտարերկրացի: Նա մայիսի 18-ին մայրաքաղաքի […] ...

Ռոնալդուն «բացահայտել» է, որ կենսաբանորեն 11 տարով  երիտասարդ է

17:00 21.05.2025

Ռոնալդուն «բացահայտել» է, որ կենսաբանորեն 11 տարով երիտասարդ է

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Whoop փոդքասթի ընթացքում խոսել է իր կայուն ֆիզիկական մարզավիճակի գաղտնիքների մասին: Պորտուգալացին խոստովանել է, որ Whoop համակարգը, որը զբաղվում է մարզիկների սրտի աշխատանքի, վերականգնողական ծրագրերի և քնի կառավարման ուսումնասիրություններով, պարզել է, որ 40-ամյա ֆուտբոլիստը կենսաբանորեն այժմ 28.9 տարեկան է. «Չէի հավատում, որ մարմինս այդքան երիտասարդ է: Սա նշանակում է, որ […] ...

BACK_TO_TOP