11:41 15.11.2023
Շնչառական ուղիները խցանող քրոնիկ պրոգրեսիվող հիվանդությունը` ուղեկցվող հաճախակի սրացումներով, բնորոշվում է որպես թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ): Այս հիվանդությանը բնորոշ է դանդաղ զարգացումը, ինչով պայմանավորված պացիենտները դիմում են բժշկի բավականին ուշ՝ 40-50 տարեկանում, երբ արդեն արտահայտված են բրոնխների քրոնիկ բորբոքման և բրոնխոօբստրուկտիվ համախտանիշի կլինիկական նշանները՝ հազ, դժվարացած շնչառություն: Առավել վաղ գանգատներից է հազը՝ լորձային կամ […]
11:38 15.11.2023
Մոտ ինը հազար մարդ գտնվում է Գազայի հատվածում գտնվող «Աշ-Շիֆա» բժշկական համալիրում, որտեղ չորեքշաբթի գիշերը ներխուժել են իսրայելական զորքերը, հայտնել է Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայությունը, որը կապված է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ «ճշգրիտ և նպատակային» գործողություն է իրականացնում «Աշ-Շիֆա» բժշկական կենտրոնում՝ ձգտելով չվնասել խաղաղ բնակիչներին: «Օկուպացնող […]
11:34 15.11.2023
Նոյեմբերի 14-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: 26-ամյա վարորդ Իմելս Ժամհարյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […]
11:30 15.11.2023
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Միլերն ասել է ճեպազրույցի ժամանակ։ «Ես կասեմ այն, ինչ ասել եմ նախկինում։ Ես կասեմ, որ մենք շարունակում ենք հավատալ, որ մարդիկ, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը, իրավունք ունեն […]
11:24 15.11.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի վարչության պետ Լաուրա Գասպարյանը նոյեմբերի 9-10 մասնակցել է ԵԱՀԿ Կանխարգելման ազգային մեխանիզմների և քաղաքացիական հասարակության կանխարգելմանը նվիրված 6-րդ տարածաշրջանային հանդիպմանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լավագույն փորձը, քննարկվել են «Հոգեբուժական օգնությունն ազատությունից զրկման վայրերում», «Առաջարկությունների […]
11:17 15.11.2023
Նախագծի նպատակն է եւս երեք տարով երկարաձգել օրենքի գործողության ժամկետը. նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում ՀՀ ԱԺ […]
11:10 15.11.2023
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի երկու բնակիչ ձեռք են բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ և իրացնում։ Նոյեմբերի 7-ին իրավապահները մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 35-ամյա, 36-ամյա, 40-ամյա և 44-ամյա չորս տղամարդու։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով գլանակ, […]
11:03 15.11.2023
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի 70-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում թմրանյութ է պահում: Տեղեկությունները ստուգելու նպատակով իրավապահներն այցելեցին նշված հասցե: Տղամարդը հաստատեց, որ թմրանյութ ունի: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն կատարվեց նրա տանն ու օժանդակ շինություններում: Տղամարդը իրավապահներին ներկայացրեց 7,76 գրամ մարիխուանայի նմանվող […]
10:50 15.11.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405,50 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 440 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,43 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,53 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:44 15.11.2023
2023 թվականի նոյեմբերի 12-ին հաղորդումներ են ստացվել առ այն, որ նշված օրը Աղավնավանք բնակավայրում գործող գինետան մոտ տեղի է ունեցել վիճաբանություն մի խումբ անձանց միջև, որի ընթացքում դրա մասնակից 2 անձինք ծեծի են ենթարկվել, հնչել են կրակոցներ, ինչպես նաև վնասվել են ավտոմեքենաներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել […]
10:34 15.11.2023
Նոյեմբերի 14-ին Երևանում կայացել է Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որն այս տարի անց էր կացվում «Մրցակցային ներուժի խթանում՝ որակը պահպանելով» խորագրի ներքո, հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայթությունը: Միջոցառման նպատակն էր խրախուսել ընկերություններին բարելավել արտադրության գործընթացները, բարձրացնել ապրանքների և ծառայությունների որակը՝ հաճախորդների գոհունակությունն ու կայուն աճն ապահովելու համար: Միջոցառման ընթացքում Էկոնոմիկայի նախարարության Որակի […]
21:00 14.11.2023
Նյու Յորքում, RM Sotheby’s-ի աճուրդում, 1962 թվականի արտադրության Ferrari 330 LM/250 GTO-ն վաճառվել է ռեկորդային՝ 51,7 միլիոն դոլարով, հայտնում է Bloomberg-ը։ Scaglietti-ի թափքով մեքենան դարձել է ամենաթանկ Ferrari-ն, որը երբևէ վաճառվել է աճուրդում և ամենաթանկ դասական մեքենան, որը վաճառվել է աշխարհում 2023 թվականին: Մեքենան մոտ 40 տարի պատկանել է Օհայոյից կոլեկցիոներ Ջիմ Ջեյգերին։ Աճուրդի տունը […]
20:55 14.11.2023
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հոգեբաններն նշել են բնավորության 19 գծեր, որոնք բնորոշ են երկարակյացներին։ Դրանք ներառում են ազնվությունն ու հետաքրքրասիրությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Happiness Studies ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել է 100-ից 107 տարեկան ավելի քան 14 հազար մարդ։ Գիտնականները վերլուծել են մասնակիցների բնավորության գծերը՝ փորձելով նմանություններ գտնել։ Պարզվել է, որ բոլոր հարյուրամյակը լրացած բոլոր […]
20:48 14.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Վ. Պողոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 129 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել աջ երթևեկելի գոտուց դեպի ձախ, հարվածել ճանապարհային նշանին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ […]
20:40 14.11.2023
United Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Սան Ֆրանցիսկոյում այն բանից հետո, երբ ուղևորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հստակեցվում է, որ չվերթը Լոս Անջելեսից Վանկուվեր էր մեկնում։ Մեկնումից մեկ ժամ անց ուղևորներից մեկն ասել է, որ մտադիր է եղել պայթյուն առաջացնել։ Շուտով պարզ է դարձել, որ սպառնալիքները կեղծ […]
20:32 14.11.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 14-ին, ընդունել է քաղաքացիների։ Քննարկվել են ինչպես անհատական բնույթի, այնպես էլ համակարգային հարցեր։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր իրավասության շրջանակում ջանքեր կգործադրի բարձրացված խնդիրների շուտափույթ լուծման համար: Քաղաքացիների հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները։ Քաղաքացիների ընդունելությունը կրում է շարունակական բնույթ։
20:26 14.11.2023
Արևմուտքն այլևս չի հաղթի Ուկրաինայի հակամարտությունը, Կիևը կկանգնի ավելի մեծ խնդիրների առջև հանրապետականների պատճառով։ Այս մասին հայտնում է Newsweek-ը՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի անանուն աշխատակցին։ Նրա խոսքով, Վաշինգտոնը պետք է հավատարիմ մնա Կիևին աջակցելու ներկայիս կուրսին, ինչպես նաև զգալիորեն մեծացնի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը, որպեսզի Ուկրաինան հաղթի Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունում: Հրատարակության աղբյուրը կարծում է, որ […]
20:07 14.11.2023
Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենը Սպիտակ տանը հոկեյիստների հետ հանդիպման ժամանակ Քամալա Հարիսին «նախագահ է նշանակել»։ «Նախագահ Հարիսն այստեղ է, որպեսզի համոզվի, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում», – ասել է նա: Սպիտակ տան կայքում Բայդենի ելույթի սղագրությունը ցույց է տալիս, որ նա Հարիսին անվանել է «փոխնախագահ», այլ ոչ թե նախագահ։ Հատկանշական է, որ սեպտեմբերին […]
11:51 14.11.2023
Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա: Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի Հարապետության կառավարության առաջնահերթություններից և ստանձնած միջազգային պարտավորություններից բխող` մշակույթի ոլորտի զարգացման գերակայությունները, որոնց համաձայն ապահովվելու է․ •Մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթար փոխանցումը սերունդներին […]
11:48 14.11.2023
ՀՀ կառավարությունը սահմանել է սակագնային քվոտա՝ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների /խոշոր եղջերավոր անասունների միս՝ 9․0 հազ․ տոննա, խոզի միս՝ 12․0 հազ․ տոննա, թռչնամիս՝ 39.1 հազ․ տոննա և կաթնային շիճուկ՝ 1.2 հազ․ տոննա /նկատմամբ, որոնց ներմուծումը «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի […]
11:42 14.11.2023
Բելառուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
11:37 14.11.2023
Human Rights Watch-ը (HRW) կոչ է արել որպես ռազմական հանցագործություններ՝ հետաքննել Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցներին Իսրայելի կողմից կրկնվող հարվածները, որոնք վատթարացնում են մարդասիրական իրավիճակը անկլավում: «Իսրայելական բանակի կրկնվող և ակնհայտորեն անօրինական հարձակումները բժշկական հաստատությունների, անձնակազմի և տրանսպորտի վրա ավելի են կործանում Գազայի առողջապահական համակարգը և պետք է հետաքննվեն որպես ռազմական հանցագործություններ», – ասվում է կազմակերպության […]
11:31 14.11.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացնում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանված սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի ծավալները՝ Թարմ և չոր պտուղներ – 9547848 կգ Թարմ և չոր բանջարեղեն – 3984380 կգ Միս-մսամթերք – 351548 կգ Կաթ-կաթնամթերք – 189172 կգ Ձուկ-ձկնամթերք – 1672983 կգ Այլ սննդամթերք – 897760 կգ
11:26 14.11.2023
Նոյեմբերի 15-ից մեկնարկում է ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը։ Այն կտևի մինչև ապրիլի 1-ը։ Այդ ընթացքում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ շուրջօրյա տեղեկատվություն կարող եք ստանալ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում գործող 010 56 25 33 հեռախոսահամարով։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը մաղթում է բոլորին բարի երթ և հորդորում հետևել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններին։
11:20 14.11.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Telegram-ում հայտնել է, որ երկրի նավատորմը հարվածել է ռազմական ճամբարին, որն օգտագործվում էր ՀԱՄԱՍ-ի նավատորմի կողմից ուսուցման և զենքի պահպանման համար: «Գիշերը Իսրայելի ռազմածովային ուժերի զինվորները հարձակվել են ռազմական ճամբարի վրա, որն օգտագործվում էր ՀԱՄԱՍ-ի նավատորմի կողմից ուսուցման և զենք պահելու համար», – ասվում է զեկույցում: Բացի դրանից, իսրայելական բանակը հայտնել […]
11:14 14.11.2023
Նոյեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Հովսեփյան փողոցում վիճաբանություն է տեղի ունենում և կան վիրավորներ: Այս մասին հայտնել է shamshyan.com-ը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ոստիկաններն ու Պարեկային ծառայության պարեկները: Նրանք պարզել […]
11:09 14.11.2023
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոյեմբերի 14-ին նշվում է Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը: ԱՀԿ տվյալներով` աշխարհում շուրջ 537 մլն մարդ ունի շաքարային դիաբետ: Վերջին տարիներին նկատվում է շաքարային դիաբետի առաջնակի հիվանդացության և տարածվածության ցուցանիշների կայուն աճ: Հայաստանում 2022թ. դրությամբ` բնակչության 15 և բարձր տարիքային խմբում գրանցվել է շաքարային դիաբետի 11 հազար 324 […]