11:49 03.11.2023
Հունաստանի մայրցամաքում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պերիստերիոն քաղաքից 77 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 139 հազար մարդ։ Օջախն ընկել է 2 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
11:44 03.11.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 2023թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում […]
11:40 03.11.2023
Նոյեմբերի 1-ին Շիրակի մարզի պարեկները, ստացված տեղեկություններն իրացնելով, Ջիվանու փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի: Գյումրեցի երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով կաթուցիչ: Երիտասարդը իրավապահներին հայտնել է, որ այն թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից: Նոյեմբերի 1-ին Շիրակի մարզի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրիի Վազգեն Սարգսյան […]
11:30 03.11.2023
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը CNN-ի եթերում հաղորդավար Քրիստիան Ամանփուրի հետ զրուցել է Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի մասին, ահազանգել նրանց վիճակի մասին: Այս մասին Աֆեյանը հայտնել է նաև X-ի իր միկրոբլոգում: «Ամանփուրի հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն. քննարկել ենք էթնիկ հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները և Ռուբեն Վարդանյանի ծանր վիճակը»,-գրել է նա՝ կից ներկայացնելով […]
11:26 03.11.2023
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցի 32-ամյա մի բնակիչ ապօրինի հրազեն է պահում և կրում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 22.50-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում նա հայտնաբերվեց «Մերսեդես» մակնիշի մեքենայում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: «Մերսեդեսի» սրահի ակնհայտ տեսանելի հատվածում իրավապահները նկատել են պոլիէթիլենային փաթեթ: 39-ամյա վարորդը, որը […]
11:20 03.11.2023
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լավատեսություն է հայտնում, որ մոտ ապագայում դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով գուցե լավ նորություն լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: «Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա […]
11:16 03.11.2023
Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Հայաստանի հավաքականները բաց մարզում են անցկացրել, որից հետո գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող թիմի կազմը։ Հայաստանի պատվիրակությունն ԱԱ-ին ներկայացված կլինի 21 մարզիկով՝ մարզական սամբոյի, մարտական սամբոյի և կանանց սամբոյի մրցումներում։ Մարզական սամբո․ Տիգրան Կիրակոսյան (58 կգ), Նարեկ Դալլաքյան (64 կգ), Արամ Աղաջանյան (71 կգ), Բորիս Շատվերյան […]
11:11 03.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «ՀԱՄ Ա ՏԵՂ․ Կալավանի համերը» ծրագիրն ամփոփվել է: ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տեղի է ունեցել միջոցառում, որի հիմնական շահառուները Կալավան և հարակից համայնքների բնակիչներն էին: Ծրագրի իրականացման ընթացքում, նախապես կազմակերպված «Ինչպես գրանցել և պատմել […]
11:04 03.11.2023
Հոկտեմբերի 25-ից 29-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետևյալ վտանգավոր սննդամթերքը․ Ուկրաինայից թռչնամիս՝ 87458 կգ, խոնավության զանգվածային մաս և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով, Բրազիլիայից թռչնամիս՝ 51000 կգ, ախտածին մանրէներ, այդ թվում սալմոնելաներ և լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշներով, Բրազիլիայից խոզի միս՝ 25564 կգ, լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով։ Փաստաթղթային անհամապատասխանություն արգելվել […]
10:56 03.11.2023
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գրիբոյեդով գյուղի 56-ամյա մի բնակիչ տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում: Հոկտեմբերի 31-ին ոստիկանները մեկնել են նշված հասցե: Տանտերը նրանց հայտնել է, որ պահում է կանեփի չոր զանգված: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 56-ամյա տղամարդը իրավապահներին է […]
10:50 03.11.2023
Այսօր ԳԴՀ արտգործնախարար Անալենա Բերբոքը կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը; Այցի ընթացքում նա կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա նաև կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն: «Գերմանիան հանդես է գալիս կայուն խաղաղության, տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման և Եվրոպայի հետ սերտ […]
10:45 03.11.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հոկտեմբերի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 58 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 29.620.464 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի […]
10:39 03.11.2023
Նոյեմբերի 1-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Արմավիրի մարզի պարեկները շրջիկ ծառայություն իրականացնելիս Քարակերտ գյուղի կենտրոնական փողոցում նկատել են երկու երիտասարդների, որոնցից մեկը նստած էր չշահագործվող «ՎԱԶ-2106»-ի մեջ: Անձը պարզելու նպատակով պարեկները մոտեցել են նրանց և այդ ընթացքում «ՎԱԶ-2106»-ի սրահում նկատել են պայուսակ: Պարեկների հարցին ի պատասխան՝ 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ պայուսակն իրենն է և մեջն […]
10:33 03.11.2023
ԱՄՆ-ում որոշել են ազատվել այն տնից, որտեղ իր մանկությունն է անցկացրել ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը։ Գույքը վաճառքի է հանվել Լուիզիանայի Քենթվուդ փոքրիկ քաղաքում, գրում է New York Post-ը։ Հայտարարությունը տարածվել է երգչուհու «Կինը իմ մեջ» հուշերի հրապարակումից մեկ շաբաթ անց։ Գույքը գնահատվել է 1,2 մլն դոլար։ Միևնույն ժամանակ, ներկայիս սեփականատերերն իրենք են այն գնել 2021 […]
10:20 03.11.2023
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 56-ամյա Հակոբ Բ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արաքս գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 37-ամյա Միշա Թ.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է այդ պահին Արաքս գյուղում գտնվող «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության […]
10:15 03.11.2023
Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է հանդիպումների շարք քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ՝ իրազեկելու https://urban.e-gov.am հարթակում մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագրի մասին: Կոմիտեի պատասխանատուները մանրամասն ներկայացնում են հարթակում գրանցվելու քայլերը, անհրաժեշտ փաստաթղթերը, պատասխանում ներկաների հարցերին: «Հանդիպումներն սկսել ենք շահառուների ամենամեծ խմբից՝ շինարարներից՝ հաջորդիվ ընդգրկելով նախագծողներին, տեխնիկական հսկողներին, փորձաքննություն, հետազննություն և հետախուզում իրականացնողներին»,-նշում է Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան […]
10:08 03.11.2023
ԱԺ Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են բյուջետային քննարկումները: Նիստին ներկա են ԱԳՆ ներկայացուցիչները:
09:52 03.11.2023
Շիմպանզեները, ինչպես մարդիկ, օգտագործում են լանդշաֆտային բարձունքները տարածքային հակամարտություններում տակտիկական առավելություն ստանալու համար, ասվում է PLOS Biology ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ: Կոտ դ’Իվուարի Taï ազգային պարկում իրականացվել է շիմպանզեների երկու հարեւան խմբերի վարքագծի ուսումնասիրություն։ Ինչպես նշում են գիտնականները, ռազմավարական մարտը համարվում է մարդկային ճանաչողության էվոլյուցիայի գործոններից մեկը։ Այդպիսի մարտավարություն է տարածքային հակամարտությունների ժամանակ բարձունքների օգտագործումը։ […]
09:42 03.11.2023
Ավելի քան 620 մարդ, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձինք, թարմացված տվյալների համաձայն, կկարողանան լքել Պաղեստինի Գազայի հատվածը, նշված է Ռաֆահի անցակետի վարչակազմի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված ցուցակում։ 621 հոգուց բաղկացած ցուցակի համաձայն՝ տարհանվելու թույլտվություն ստացածների թվում կան ինչպես օտարերկրյա քաղաքացիներ, այնպես էլ երկքաղաքացիություն ունեցող պաղեստինցիներ։ Ցուցակը բաժանված է ԱՄՆ անձնագիր ունեցողների, նրանց ճնշող մեծամասնության, ինչպես […]
09:23 03.11.2023
Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում նոյեմբերի 10-ին կկայանա ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրությունը։ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում ընտրված ֆրանսահայ կինոռեժիսորի ֆիլմի կներկայացվի Պրահայի ֆրանսիական ինստիտուտի դահլիճում։ Ֆիլմը Հայաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի համատեղ արտադրության արդյունքն է։ Չեխական ցուցադրությունը իրականություն է դառնում հայ-չեխական ČARM կազմակերպության ջանքերով։ «Ուրախ ենք, […]
09:13 03.11.2023
Ադրբեջանում ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում անցորդներին ծեծի ենթարկող հանցախմբի ղեկավար Թուրալ Մամեդովը, այս մասին հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով հյուսիսային մայրաքաղաքի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Վագիֆ Մամիշևին։ Նրա խոսքով՝ Մամեդովին կարտահանձնեն Ռուսաստանին բոլոր ընթացակարգային հարցերը լուծելուց հետո։ «Նա ձերբակալվել է, գտնվում է ոստիկանությունում, դուք պետք է հասկանաք, որ կա ընթացակարգ, ոչ ոք չի կարող մարդուն […]
09:03 03.11.2023
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է Գազայի հատվածում «ահաբեկչական» ստորաբաժանումների հետ գիշերային մարտերի մասին։ Զինվորականների տվյալներով՝ ուրբաթ գիշեր անկլավում բախում է տեղի ունեցել իսրայելցի զինվորների և «ահաբեկիչների» մի քանի խմբերի միջև, որոնք հակատանկային հրթիռներ են արձակել զինվորականների ուղղությամբ և գործարկել մի քանի ինքնաշեն ռումբեր։ «Ցամաքային ուժերն ուղղորդել են օդային և հրետանային հարվածներ, ահաբեկիչները ոչնչացվել են, […]
08:58 03.11.2023
Մալայզիացի աղջիկը կորցրել է քայլելու և կոշիկ կրելու ունակությունը ոտքի երկու հսկա մատների պատճառով։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Աղջիկը, ում անունը չի հրապարակվում, ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, որը հայտնի է որպես լիպոմատոզ մակրոդիստրոֆիա: Սա գիգանտիզմի տեսակ է, որը բնութագրվում է մեկ կամ մի քանի մատների ոսկրային և ճարպային հյուսվածքի առաջանցիկ աճով։ Վիճակը կապված […]
08:48 03.11.2023
Գազայի հատվածում Իսրայելի գործողություններում ցեղասպանության տարրեր կան, RIA Novosti-ին ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի Նյու Յորքի գրասենյակի նախկին տնօրեն Քրեյգ Մոխայբերը։ Մոխայբերն այս շաբաթ հրաժարական է տվել ՄԱԿ-ից ավելի քան 30 տարի անց՝ կապված իսրայելա-պաղեստինյան կարգավորման հարցում կազմակերպության մոտեցման հետ: Բարձրաստիճան պաշտոնյան նոյեմբերի 1-ից դադարեցրել է աշխատանքը ՄԱԿ-ում։ Նա հիշեցրել է, որ ՀԱՄԱՍ-ի […]
08:34 03.11.2023
‼️Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:25 03.11.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 401 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 433 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,31 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,43 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
08:16 03.11.2023
Նոյեմբերի 2-ին, ժամը 19։31-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շնողի» անտառպետության տարածքում՝ «Գուլաբի» կոչվող հանդամասում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։29-ին, մարվել՝ նոյեմբերի 3-ին, ժամը […]
08:05 03.11.2023
Գլխացավի հարյուրից ավելի պատճառ կա, և այս հիվանդությամբ շատ դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի, զգուշացրել է էնդոկրինոլոգ և սննդաբան Մարիա Սկիբիցկայան։ Մասնագետի խոսքով՝ օրգանիզմին ու նյարդային համակարգին կարելի է աջակցել ոչ միայն դեղամիջոցներով ու առողջ ապրելակերպով, այլ նաև սպիտակուցներով հարուստ որոշ մթերքներով, որոնք անհրաժեշտ են էներգիայի և մտավոր գործունեության համար։ Դրանք են՝ միսը, ձուն, ձուկը, […]