




10:15 03.11.2023
Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է հանդիպումների շարք քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ՝ իրազեկելու https://urban.e-gov.am հարթակում մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագրի մասին:
Կոմիտեի պատասխանատուները մանրամասն ներկայացնում են հարթակում գրանցվելու քայլերը, անհրաժեշտ փաստաթղթերը, պատասխանում ներկաների հարցերին:
«Հանդիպումներն սկսել ենք շահառուների ամենամեծ խմբից՝ շինարարներից՝ հաջորդիվ ընդգրկելով նախագծողներին, տեխնիկական հսկողներին, փորձաքննություն, հետազննություն և հետախուզում իրականացնողներին»,-նշում է Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ օգտագործվում են իրազեկման տարբեր ձևաչափեր՝ նոր գործընթացին ընդառաջ շահառուների բոլոր խմբերին հնարավորինս նախապատրաստելու համար:
Քաղաքաշինության կոմիտեն հիշեցնում է, որ սկսել է https://urban.e-gov.am հարթակի միջոցով մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիրը՝ դեկտեմբերի 17-ից ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխություններին ընդառաջ համակարգը կատարելագործելու նպատակով:
Հարթակի միջոցով կոմիտեն արդեն ստացել է առաջին հայտերը. ուսումնասիրվել է շուրջ 40 հայտ:
Մասնագետները, ըստ կատարած աշխատանքների ծավալի, բարդության և հետագայում շարունակական մասնագիտական զարգացման արդյունքում, կարող են ստանալ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հավաստագիր: Դասակարգման սկզբունքը նկարագրված է «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում:
«Ոլորտի խորքային կարգավորմանն ուղղված այս գործընթացը թույլ կտա առավել հստակ և ամբողջական պատկերացում ունենալ քաղաքաշինության բնագավառի մասնագիտական ներուժի մասին ու խթանել մասնագետների շարունակական զարգացումը: Իսկ թվային հարթակում ստեղծված հնարավորությունները գործընթացը կդարձնեն դյուրին և թափանցիկ»,-ընդգծում է Նշան Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ լիցենզավորման վարչությունը պատրաստ է պատասխանել մասնագետներին հուզող հարցերին:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...