Կալավանի համերը. համայնքում ամփոփվել է ուտեստի ժառանգության պահպանությանն ուղղված ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+15.09 oC

Կալավանի համերը. համայնքում ամփոփվել է ուտեստի ժառանգության պահպանությանն ուղղված ծրագիրը

11:11 03.11.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «ՀԱՄ Ա ՏԵՂ․ Կալավանի համերը» ծրագիրն ամփոփվել է: ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տեղի է ունեցել միջոցառում, որի հիմնական շահառուները Կալավան և հարակից համայնքների բնակիչներն էին:

Ծրագրի իրականացման ընթացքում, նախապես կազմակերպված «Ինչպես գրանցել և պատմել ուտեստի ժառանգության մասին» ուսուցողական դասընթացից հետո, երիտասարդների և հետազոտողների շնորհիվ հավաքագրվել են գյուղի ուտեստային պատմություններն ու հիշողությունները։

Ազգագրական հետազոտության արդյունքում ընտրված առանցքային ուտեստները՝ խոխոբը, լոբով տոլման, խոզի մսով սալտիսոնը, փոխինդը, յուրահատուկ գաթան, արցախյան թերթերուկը, փախլավան, ժենգյալով հացը, ինչպես նաև Կալավանի հարուստ անտառներից հավաքված բույսերով ու պտուղներով գյուղի բնակիչների պատրաստած բազմազան ուտեստներն ու ըմպելիքները ներկայացնում էին Կալավանի մշակութային բազմազանությունը։

Ուտեստներն այս ծրագրում ուղղակի բաղադրատոմսեր չեն, այլ պատմություններ, որոնք պատմում են կալավանցիների մանկության, հայրենիքի ու հիշողությունների մասին։ Այդ հիշողությունները տարբեր են՝ մի դեպքում Կալավանը ստիպված ընտրած՝ 1988 թվականին Շամխորի, Կիրովաբադի, Սումգայիթի, Խանլարի և այլ շրջաններից տեղահանվածների, 2023 թ. Արցախից բռնի տեղահանության արդյունքում հաստատված ընտանիքների, մյուս դեպքում՝ Կալավանը կամավոր բնակության վայր ընտրած և այնտեղ հաստատվածների։

Միջոցառման ընթացքում բացվել է նաև լուսանկարիչ Արշակ Հարությունյանի լուսանկարների արխիվային ցուցահանդեսը։ Ծրագրի շրջանակում լուսանկարները ներկայացնելուց հետո այն կմնա համայնքում՝ որպես յուրատեսակ մշակութային անկյուն՝ նպաստելով կայուն զարգացման գաղափարներին ու համայնքային զարգացմանը։

Միջոցառման հիմնական նպատակն էր կազմակերպել տեղաբնակ երիտասարդների ուսուցումը տեղական ավանդույթների ճանաչման և հավաքագրման ուղղությամբ՝ նույնականացնելու և շտեմարանավորելու հմտությունների ձեռք բերումը, որն ուղղակիորեն կապվում է մշակութային ժառանգության պահպանության հետ և նպաստում մշակութահեն գաղափարների տարածմանը։

Ծրագիրը կամփոփվի ևս մի կարևոր նախաձեռնությամբ՝ «Կալավանի համերը» էլեկտրոնային գրքի հրատարակությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

08:00 22.05.2025

Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ժնևում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նրա մրցակիցը հրաժարվել է հետագա պայքարից։ Երկրորդ շրջանում 29-ամյա Խաչանովը հանդիպել է աշխարհի 62-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ։ Խաղը սկսվել է երեկ և մի քանի անգամ ընդհատվել է անձրևի պատճառով։ Հաշիվը 7:5, 2:5 էր: Խաղը պետք է շարունակվեր այսօր, […] ...

Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետ

23:59 21.05.2025

Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետ

Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

23:57 21.05.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետ

23:55 21.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետ

Մայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր

23:52 21.05.2025

Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...

Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

23:50 21.05.2025

Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

Մայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...

BACK_TO_TOP