11:14 01.11.2023
Այրու կուզ անունով հայտնի թերությունը ոչ միայն փչացնում է արտաքին տեսքը, այլև վտանգ է ներկայացնում առողջության համար, զգուշացրել է նյարդաբան Ռինատ Աքբարովը։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում նշել է կուզերի առաջացումը կանխելու և հետագա փուլերում դրանից ազատվելու եղանակներ։ Նյարդաբանը նկատել է, որ այրու կուզը ոչ թե աղերի նստվածք է, ինչպես շատերն են կարծում, այլ ողերի դեֆորմացիա։ […]
11:05 01.11.2023
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
10:59 01.11.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու փոխդեսպան Կիվեն Կոուվենարը: Ողջունելով Յապ Ֆրեդերիքսին՝ Արթուր Մարտիրոսյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան՝ ի շահ հայ-նիդերլանդական բարեկամական կապերի զարգացման: Նա համոզմունք է հայտնել, որ […]
10:51 01.11.2023
Մոսկվայի երեք օդանավակայաններում չորեքշաբթի՝ նոյեմբերի 1-ին, չեղարկվել և հետաձգվել է 31 չվերթ։ Այս մասին են վկայում Yandex.Schedules ծառայության տվյալները։ Այսպիսով, «Դոմոդեդովոյում» 4 ինքնաթիռի թռիչքները հետաձգվել են, ևս 4 չվերթ՝ չեղարկվել։ Մինչդեռ դեպի «Վնուկովո» 4 չվերթ հետաձգվել է, 5-ը՝ չեղարկվել։ Դեպի «Շերեմետևո» 13 չվերթ հետաձգվել է, 1-ը՝ չեղարկվել։ Ժուկովսկու ժամանակացույցի խափանումների մասին տեղեկություններ չկան։ Մոսկվայի օդանավակայաններում […]
10:42 01.11.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 429 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,29 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,42 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:35 01.11.2023
ԱՄՆ-ն ու Իսրայելը, Գազայի ապագայի պլանի մշակման շրջանակներում, մտածում են ՀԱՄԱՍ-ի դուրսբերումից հետո այդ գոտի խաղաղապահներ ուղարկելու մասին։ Բազմազգ ուժերը կարող են ներառել ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական զորքեր։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գազայի ապագան որոշելու երկրորդ տարբերակը ենթադրում է խաղաղապահ ուժերի ստեղծումը այն գծով, որով վերահսկվում է 1979 թվականին Եգիպտոսի և […]
20:59 31.10.2023
Օրական կես լիտրից ավելի գարեջուր խմելը, այն խմելու մեծ ցանկությունը և վերջույթների դողը գարեջրից հիվանդագին կախվածության ախտանիշներ են: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է հոգեթերապեւտ, հոգեբույժ-նարկոլոգ Ալեքսանդր Պոլիկարպովը։ «Գարեջրի հանդեպ սերն անխուսափելիորեն հանգեցնում է կախվածության, վնասում է սիրտը, արյան անոթները, նյարդային համակարգը, երիկամները և նպաստում ավելորդ քաշի ավելացմանը»,- ասել է նա։ Բժշկի խոսքով՝ գարեջրի նկատմամբ հիվանդագին […]
20:49 31.10.2023
Միացյալ Նահանգները չի արձանագրել Իրանի անմիջական մասնակցությունը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության՝ Իսրայելի վրա հարձակման պլանավորմանն ու իրականացմանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը` ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովում լսումների ժամանակ։ «Մեր դիրքորոշումը դեռևս հիմնված է այն փաստի վրա, որ մենք չենք տեսել Իրանի անմիջական մասնակցությունը հարձակման պլանավորմանն ու իրականացմանը», – ասել […]
20:41 31.10.2023
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հայտարարել է, որ մեկ օրում երկրորդ անգամ հրթիռակոծել է Թել Ավիվը։ Այսօր ավելի վաղ Ալ-Քասամ բրիգադները (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը) կրկին հայտարարել էին Թել Ավիվի հրթիռակոծման մասին: «Ալ-Քասամի բրիգադները հրթիռակոծել են Թել Ավիվը՝ ի պատասխան սիոնիստական (իսրայելական-խմբ.) խաղաղ բնակչության կոտորածի»,- ասվում էր ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության մեջ:
20:33 31.10.2023
Ռուսական ինքնաթիռի ուղևորը ցանկացել է միանգամից երեք տեղ զբաղեցնել և սկանդալ է առաջացրել, երբ նրան մերժել են։ Կռվարարը բերման է ենթարկվել ոստիկանության կողմից, հաղորդում է ՌԴ Ներքին գործերի նախարարության Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգի (FEFD) տրանսպորտային վարչությունը: Հստակեցվում է, որ Կեմերովոյի շրջանի 43-ամյա բնակիչը խնդրել է անձնակազմի անդամներին իրեն երեք նստատեղում տեղավորել, որպեսզի կարողանա պառկած թռչել։ […]
20:18 31.10.2023
Հոկտեմբերի 30-ին Մոսկվայի Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար թանգարանների համագործակցությամբ կայացավ «Ուրարտուի թագավորությունը. Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշու-Հարմինույա-Արմինա» ցուցադրության պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառման բացմանը ներկա էին ինչպես ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի և հայ համայնքի ներկայացուցիչները, Հայաստանի Պատմության և էրեբունի […]
20:12 31.10.2023
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Մակի Բոչորիշվիլին նշել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավոր երազանքը։ Խորհրդարանականն ասել է, որ քաղաքական գործիչը ձգտում է Վրաստանում վերադառնալ իշխանության։ Նրա խոսքերը մեջբերում է Gazeta.ru-ն։ Բոչորիշվիլին հավելել է, որ նախկին ղեկավարն օգտագործում է հանրապետությանը վերաբերող ցանկացած կարևոր խնդիր՝ հանուն իր շահերի և պետական իշխանության դեմ։ «Սաակաշվիլին ապրում է Վրաստանում ինչ-որ […]
11:49 31.10.2023
Կոտայքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը թարմ հետքերով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:44 31.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվում է նախաքննություն՝ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ապօրինի շրջափակելու և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանն ամբողջությամբ պաշարման միջոցով ազգային, էթնիկ, ռասսայական, կրոնական պատկանելության շարժառիթով լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի Հանրապետության […]
11:39 31.10.2023
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով նոյեմբերի 4-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարին կմասնակցեն ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք հայտագրվել են մինչև սեպտեմբերի 20-ը: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ […]
11:35 31.10.2023
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը մշտապես իրավապահների ուշադրության կենտրոնում է: Հերթականը Շիրակի մարզի գումարատակի պարեկների բացահայտումներն են։ Նրանք Գյումրու Խորենացու փողոցում ձերբակալել ու բաժին են տեղափոխել 22-ամյա մի երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ։ Գյումրու Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելիս Շիրակի պարեկները կանգնեցրել են 52-ամյա մի տղամարդու վարած մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը գրպանից մեքենայի […]
11:28 31.10.2023
Նոյեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի կունենա Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) խորհրդի ամենաբարձր մակարդակով արտահերթ նիստ։ Այս մասին հայտարարել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի օգնական Հուսամ Զաքին։ «Գլխավոր քարտուղարությունը պաշտոնական խնդրանք է ստացել Պաղեստինից և Սաուդյան Արաբիայի Թագավորությունից՝ նոյեմբերի 11-ին Էր Ռիադում Արաբական լիգայի խորհրդի ամենաբարձր մակարդակով արտահերթ նիստ անցկացնելու համար՝ Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ»,- ասված […]
11:24 31.10.2023
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 37-ամյա մի բնակիչ տանը թմրանյութ է պահում, իսկ տնամերձ հողամասում՝ կանեփ աճեցնում: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 27-ին արմավիրցու տանն ու կից օժանդակ շինություններում զննություն կատարվեց: Հողամասի տարբեր հատվածներից հայտնաբերվեցին ընդհանուր մոտ 48 գրամ կանեփի չորացված և կիսաչոր բույսեր, թղթե փաթեթ՝ […]
11:16 31.10.2023
Հոկտեմբերի 30-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արագածոտնի թեմի Ղազարավանի Սուրբ Նարեկ կանանց մենաստանի քույրերին և հարակից գյուղերի տարբեր դասարանների դպրոցական աշակերտներին։ Հանդիպման սկզբում քույր Ազատուհի Խաչատրյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկացրեց, որ դեռևս մեկ տարի առաջ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ մենաստանում […]
11:11 31.10.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ հոկտեմբերի 23-ին և 24-ին չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող ձերբակալված անձանց պահելու վայրեր, ոստիկանության բաժիններ, դատարաններ, ինչպես նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր: Այցերի շրջանակներում առանձնազրույցներ են տեղի ունեցել վերը նշված հաստատություններում պահվող անձանց հետ: […]
10:59 31.10.2023
Կառավարությունը 2024 թվականին ակնկալում է 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի հարկային եկամուտներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Մենք ակնկալում ենք հարկային եկամուտները 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի մակարդակում»,- ասաց Հովհաննիսյանը։
10:54 31.10.2023
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառությունը ներառում է զենքի պահպանումը, հաշվառումը, կրումը, տեղափոխումը (փոխադրումը), օգտագործումը և այլն: «Հաշվի առնելով զենքի շրջանառության նկատմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հսկողական լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հորդորում ենք իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և […]
10:40 31.10.2023
Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցության արդյունքում հոկտեմբերի 30-ին համալսարանում բացվել է «Ռաֆայել Իսրայելյանի աշխատանքները նոր սերնդի աչքերով» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացված են ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետի հայկական սպասքի էսքիզների բնօրինակները և համալսարանի Դիզայնի ֆակուլտետի ուսանողների մոդելավորած աշխատանքները: Ցացահանդեսի բացմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի […]
10:34 31.10.2023
Նոյեմբերի 1-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Արտամետ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ։
10:23 31.10.2023
Հոկտեմբերի 31-ին, ժամը 09։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Ըստ նախնական […]
10:12 31.10.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արզնի 1 մայրուղային ջրատարի պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 2-ին ժամը 10.00-ից նոյեմբերի 3-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Կենտրոն վարչական շրջանի՝ Հերացի և Այգեստան թաղամասի 9-11 փողոցների, Մյասնիկյան 1-4, Աբովյան 54, 56, 58, 60 համարների, Չարենցի 1-ին նրբանցքի, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարանի և 1-ին […]
10:02 31.10.2023
Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը (PRCS) X սոցիալական ցանցում հայտնել է Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցի մոտ նոր հարձակումների մասին: Ավելի վաղ Պաղեստինի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի Ալ-Քուդս հիվանդանոցի ծայրամասերին, որտեղ ապաստան են գտել հազարավոր մարդիկ։ «Շարունակական հրետանային և օդային հարվածներ են իրականացվում Գազայի Թալ Ալհվա շրջանում, որտեղ գտնվում է Ալ-Քուդս […]
09:54 31.10.2023
Գազայի հատվածում գիշերային գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության ուժերը ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների գերությունից ազատել են զինծառայող Օրի Մեգիդիշին։ Այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Համատեղ հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը և Շին Բեթ անվտանգության գործակալությունը պնդում են, որ զինվորին առևանգել են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները, երբ նրանք ներխուժել են Նահալ Օզ բազան հոկտեմբերի 7-ին: Նշվում է, […]
09:42 31.10.2023
Ամերիկյան US News & World Report ամսագրի վարկանիշային աղյուսակում Ռուսաստանը զբաղեցրել է առաջին տեղը ամենահզոր զինված ուժեր ունեցող երկրների ցանկում։ Վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ-ը, երրորդը՝ Չինաստանը։ Վարկանիշում Իսրայելը զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ Հարավային Կորեան՝ հինգերորդ։ Վարկանիշում Ուկրաինան զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Հրատարակության համաձայն՝ երկրների բանակների հզորությունը գնահատվել է գլոբալ հարցման մասնակիցների կարծիքների […]