10:54 19.10.2023
Թուրքական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը Թուրքիայի համար գլխավոր սպառնալիք է համարել ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, որի անդամ է այդ երկիրը, նաև Իսրայելը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է «ՌԻԱ Նովոստիին»։ Նրա խոսքով՝ նման եզրակացությունները հաստատում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը, ով իբր ԱՄՆ գործունեությունը գնահատել է որպես «ծայրահեղ սպառնալիք Թուրքիայի ազգային անվտանգությանը»։ «Այս հայտարարությունից […]
10:41 19.10.2023
«Հեզբոլլահ» կուսակցության զինված թևի և Իսրայելի պաշտպանության բանակի միջև բախումները «զգալիորեն սրվել են» վերջին մի քանի օրվա ընթացքում, CNN-ին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը: Նրա խոսքով, «Հեզբոլլահը» լիբանանյան տարածքից «բազմաթիվ հակատանկային հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ»՝ «թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտները և երկուսին էլ վնաս պատճառելով»։ Կոնրիկուսը հավելել է, […]
10:21 19.10.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի մասին: Այն ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն։ Ծրագրով առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝ դրամով թողարկված, թողարկման պահին առնվազն 36 ամիս մարման ժամկետ ունեցող և միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո բորսայում ցուցակված պարտատոմսերի տեղաբաշխման […]
10:14 19.10.2023
Իսրայելի պաշտպանության նախկին նախարար և երկրի արտակարգ կառավարության ներկայիս անդամ Բենի Գանցը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմը կարող է տևել ամիսներ և չի բացառում այս առճակատման հյուսիսային ճակատի բացման հնարավորությունը։ Գանցը ելույթ է ունեցել Իսրայելի հարավային շրջանի Շաար ՀաՆեգևի շրջանային խորհրդի ղեկավար Օֆիր Լիբշտեյնի հուղարկավորության ժամանակ, ով մահացել է ՀԱՄԱՍ-ի հետ մարտերի ժամանակ։ «Դա […]
10:08 19.10.2023
Կանադան Իրանի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ փոխարինելու այն պատժամիջոցները, որոնք ժամկետանց էին Համագործակցության համաձայնագրի պայմանների համաձայն: Պատժամիջոցների կիրառման պատճառը «միջուկային զենքի տարածման» սպառնալիքն է տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար, նշվում է Կանադայի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ: ՄԱԿ-ի պատժամիջոցները, որոնք կապված են Իրանի բալիստիկ հրթիռների հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA կամ «միջուկային գործարքի» պայմանների վրա, […]
09:51 19.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 406 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 427 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,11 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,23 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
09:45 19.10.2023
Վրացական ռազմական ճանապարհով ծանր մեքենաների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է եղանակային վատ պայմանների պատճառով, հայտնում է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանային ոստիկանության առաջարկությունները՝ ծանր մեքենաների տեղաշարժը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ՝ Վլադիկավկազ քաղաքի և Լարսի ուղղությամբ արգելվում է […]
09:38 19.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 13-րդ արարողությանը: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական մրցանակը տրվել է Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայեյին։ Մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
11:56 18.10.2023
Սանկտ Պետերբուրգում քննիչները խուզարկություններ են անցկացրել ադրբեջանական խմբավորման կալանավորված անդամների նկատմամբ, ովքեր հարձակվել են քաղաքում պատահական անցորդների վրա և հրահրել ծեծկռտուք։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի (ՔՔԿ) Սանկտ Պետերբուրգի գլխավոր քննչական վարչությունից։ Քննիչների խոսքով՝ իրենց ադրբեջանական մաֆիա անվանող խմբի անդամները նկարահանել են հարձակումները և դրանք հրապարակել համացանցում։ Քաղաքի դատախազությունը հատուկ հսկողության տակ […]
11:50 18.10.2023
Հայաստանի Մանկաբուժության կլինիկական ռեզիդենտուրայի ծրագիրը (PReP – Pediatric Residency Program of Armenia) պաշտոնապես մեկնարկեց։ Ընտրված 8 ռեզիդենտները առաջիկա երեք տարիների ընթացքում կվերապատրաստվեն միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակված ծրագրով, որն ընդգրկում է մանկաբուժության բոլոր ճյուղերը՝ նեոնատոլոգիայից մինչև դեռահասների առողջություն: PReP-ը ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի և հետբուհական բժշկական կրթությամբ զբաղվող երկու ուսումնական հաստատությունների՝ Երևանի Պետական Բժշկական համալսարանի […]
11:46 18.10.2023
ՆԳ նախարարությունը «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում սկսել է մարզային այցելությունները։ ՆԳ նախարարության, կրթահամալիրի և Պարեկային ծառայության ներկայացուցիչները հանդիպում-քննարկումներ են անցկացրել Վայոց ձորի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում։ Եղեգնաձորում հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին պարեկային ծառայության ընդունելության մրցույթի ստուգման փուլերի և հատկապես՝ կին դիմորդների համար սահմանված տեղերի վերաբերյալ մանրամասներ։ Քննարկվեցին նաև պարեկային ծառայողների մասնագիտական առաջընթացի, […]
11:41 18.10.2023
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին։ Լուիզ Մուշիկիվաբոն ծաղկեպսակ է դրել զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանին, հայտնում է «Արմենպրես»-ը:
11:36 18.10.2023
Բելգիայի ֆլամանական Գերարդսբերգեն քաղաքում երկար տարիներ անց ի վերջո ստեղծվեց Հայ Առաքելական Եկեղեցու նոր համայնք եւ մատուցվեց առաջին պատարագը՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությամբ։ Պատարագը մատուցեց Լիեժ քաղաքի հոգեւոր հովիվ՝ Հոգշ. Տ. Մաղաքիա աբղ. Բեսքիսիզյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը: Սուրբ Պատարագին ներկա էին նաեւ ՀՀ դեսպանության խորհրդական Գեւորգ Ղազարյանը, Գերարդսբերգենի քաղաքապետի […]
11:29 18.10.2023
ՀՀ ՏԿԵ նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ հանդիպում-քննարկում են ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության ներկայացուցիչների հետ, որի ՀՀ այցելության նպատակը մի շարք ոլորտների մոնիթորինգի, հաշվետվողականության և ստուգման (MRV) գործիքակազմերի ուսումնասիրումն ու աջակցումն է։ Խոսելով էներգետիկայի, տրանսպորտի, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող քաղաքականություններից՝ կողմերն առանձնացրել են ոլորտային և օրենսդրական մի շարք առաջնահերթություններ, որոնք աշխատանքի կառավարումն […]
11:25 18.10.2023
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից հայտնում են, որ երեկ հուշագիր են ստորագրել շրջակա միջավայրի նախարարության հետ: Իրադարձությանը ներկա են գտնվել այս օրերին ընթացող ICENCA23-ի մասնակից հյուրերից շատերը: IUCN Eastern Europe and Central Asia համաժողովի 2-րդ օրը քննարկել են նաև երիտասարդներին բնության և կենսաբազմազանության խնդիրներով հետաքրքրելու թեման: IUCN CEC փոխնախագահներ Դիանա Գարլիցկան և Ալեքս […]
11:18 18.10.2023
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 17-ին բաժին է ներկայացել 28-ամյա Ժորա Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց […]
11:14 18.10.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն առաջին իսկ փորձով չի կարողացել ընտրել իր նոր խոսնակին։ Այս պաշտոնին հավակնող հանրապետական Ջիմ Ջորդանը, ինչպես և սպասվում էր, քվեարկության առաջին փուլում չկարողացավ ստանալ անհրաժեշտ աջակցություն Կոնգրեսի ստորին պալատի իր գործընկերներից։ Ջորդանը (Օհայոյից) ստացել է 200 կոնգրեսականների ձայները՝ ընդդեմ անհրաժեշտ 217-ի։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, սա նշանակում է, որ Ջորդանը, համենայն […]
11:04 18.10.2023
Ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 11-ի մոտակայքում, Հացիկ գյուղի 51-ամյա և 49-ամյա երկու բնակիչ գողացել են Մյասնիկյան գյուղի մի բնակչի երկու գառները: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկությունները հաստատվեցին: Հոկտեմբերի 16-ին գողություն կատարած տղամարդիկ ձերբակալվեցին ու տեղափոխվեցին բաժին: Նրանք խոստովանեցին, որ իրենք […]
10:58 18.10.2023
2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը արտակարգ և լիազոր դեսպան Ա.Ս.-ի կազմակերպած ու ղեկավարած հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն: Դատախազը […]
10:53 18.10.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների՝ 2023-2024 ուստարվա […]
10:48 18.10.2023
Մոսկվայից Բառնաուլ ուղևորվող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Եկատերինբուրգում՝ ուղևորի ինքնազգացողության վատթարացման պատճառով, կինը մահացել է, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի միջտարածաշրջանային քննչական գլխավոր վարչությունը։ Գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի 18-ի գիշերը Շերեմետևո-Բառնաուլ չվերթի ուղեւորը վատացել է, ինչի պատճառով ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում։ «Թռիչքի ժամանակ կինը սկսել է խեղդվել, իսկ օդանավի հրամանատարը […]
10:40 18.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 407 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 428 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,11 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,22 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:34 18.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 135 կմ հատվածում բախվել են Mercedes Vito և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Եղեգնաձոր բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են […]
21:00 17.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, համատեղ այց են իրականացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց` Աղավնաձոր բնակավայրում տեղակայված ժամանակավոր կացարան։ Բռնի տեղահանված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց պահման պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։ […]
20:55 17.10.2023
Վրաստանի խորհրդարանը վաղվանից՝ հոկտեմբերի 18-ից, նախատեսում է քննարկել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցը։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լիագումար նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Այս մասին հայտնում է Ալիք մեդիան: Ըստ նրա՝ նախագահի պաշտոնանկության հարցի քննարկումը նախատեսված էր չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, սակայն ընդդիմադիր պատգամավորների հարցերի պարզաբանումից հետո խորհրդարանի նախագահը հաստատել է, […]
20:50 17.10.2023
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ժամանակ զոհված իսրայելցի զինվորների թիվը հասել է 302-ի, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ զոհվել է 291 իսրայելցի զինվորական։ Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Բացի դրանից, զանգվածային հրթիռային հարձակումներից […]
20:41 17.10.2023
Երևանի իր աշխատավայրում մահացել է Հայաստանում Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Պոնոմարյովը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան: Վյաչեսլավ Պոնոմարյովը 37 տարեկան էր։ Մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժինը շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացել 09:40-ի սահմաններում: Դեպքի վայր մեկնած բժիշկներն արձանագրել են նրա մահը։
20:31 17.10.2023
Այսօր Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացել է Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) բացման պաշտոնական արարողությունը, որի մեկնարկին Հնդկաստանի վարչապետ Շրի Նարենդրա Մոդին տեսակապի միջոցով ողջույնի խոսք է հղել։ Գագաթնաժողովը հիանալի հարթակ է ստեղծում երկրի ծովային ոլորտում ներդրումներ ներգրավելու համար։ Վաղը գագաթնաժողովի շրջանակներում կայանալու է կլոր սեղան, որի ժամանակ ելույթ կունանա նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։