Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքում առաջին անգամ Հայ Առաքելական եկեղեցու պատարագ է մատուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքում առաջին անգամ Հայ Առաքելական եկեղեցու պատարագ է մատուցվել

11:36 18.10.2023

Բելգիայի ֆլամանական Գերարդսբերգեն քաղաքում երկար տարիներ անց ի վերջո ստեղծվեց Հայ Առաքելական Եկեղեցու նոր համայնք եւ մատուցվեց առաջին պատարագը՝ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությամբ։ Պատարագը մատուցեց Լիեժ քաղաքի հոգեւոր հովիվ՝ Հոգշ. Տ. Մաղաքիա աբղ. Բեսքիսիզյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Սուրբ Պատարագին ներկա էին նաեւ ՀՀ դեսպանության խորհրդական Գեւորգ Ղազարյանը, Գերարդսբերգենի քաղաքապետի օգնական Ֆերնանդ Վան Թրիմպոտը, քաղաքապետարանի համայնքային խորհրդի նախագահ Ռուդի Ֆրեդերիկը, կաթոլիկ եկեղեցական խորհրդի նախագահը։

Հայ Առաքելական Եկեղեցու Թարգմանչաց Տոնի հետ համընկած Սուրբ Պատարագի կարեւորությունը խորհրդանշական եւ անբացատրելի մեծ է հայ համայնքի համար։ Համայնք, որն աչքի է ընկնում իր ակտիվությամբ՝ տեղական կյանքին ինտեգրված, բայց հայկական ինքնությունը հպարտությամբ կրելով։

Գերարդսբերգենի բնակիչ Վիգեն Հովսեփյանը երկար տարիներ է, ինչ կնոջ հետ այցելում է տեղի կաթոլիկ եկեղեցի, բայց մտքում միշտ ունենալով մեծագույն փափագ՝ ինչ-որ մի օր Հայ Առաքելական եկեղեցու պատարագներին մասնակցել։ Գաղափարի մասին նախ խոսում է Լիեժի հոգեւոր հովվի հետ, ապա մեծ աջակցություն ստանում մյուս հայկական ընտանիքներից։ Ստանալով Գերաշնորհ Սրբազանի համաձայնությունը՝ կնոջ՝ Զարուհի Գեւորգյանի հետ գործի է լծվում, փնտրում են այն եկեղեցին, որն իր դռները կբացի Հայ Առաքելական եկեղեցու պատարագների համար։ Համայնքի լավ համբավը նպաստում է իրադարձությունների արագ եւ սահուն զարգացմանը։ Քաղաքապետարանի համայնքային խորհուրդը եւ եկեղեցիների խորհուրդը տրամադրում են եկեղեցի, որտեղ կարող է կյանքի կոչվել Գերարդսբերգենի հայ համայնքի վաղեմի ու նվիրական ցանկությունը։

Այսպիսով, Մարգարյան, Կարապետյան, Ժամկոչյան եւ Կարապետյան ընտանիքները Խաժակ Սրբազանի օրհնությամբ կազմում են Գերարգսբերգեն քաղաքի ծխական խորհուրդը՝ Վիգեն Հովսեփյանի ատենապետությամբ։ Քաղաքում պատարագ կմատուցվի ամսական մեկ-երկու անգամ։ Բայց համայնքի հավակնություններն ավելի մեծ են՝ 99 տարով վարձել եկեղեցի, որտեղ ամեն կիրակի պատարագ կմատուցվի։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշել է, որ այս երեւույթն ինքնին խոսում է սփյուռքում հայկական ոգին ամուր ու վառ պահելու մասին։ «Դժվարին օրեր անցյալում էլ ենք շատ ունեցել։ Ցեղասպանությունից հետո անկախ եւ ազատ Հայաստան ենք ստեղծել։ Դյուրին չէ, բայց գաղութների մեջ լավ կազմակերպված ենք, համաշխարհային կարեւորության անձինք ունենք, եւ, այս ամենը մեր մտքում ունենալով, որքան էլ դժվար լինի, չպետք է հուսահատվենք, եւ պետք է դեպի ապագա նայենք։ Անշուշտ, անցյալը կարեւոր է դասեր քաղելու առումով, բայց ապագայի վրա պետք է կենտրոնանալ», – ասել է Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Գերարդսբերգեն քաղաքի համայնքային խորհրդի նախագահ Ռուդի Ֆրեդերիկը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կարեւորել է քաղաքի կյանքին հայկական համայնքի ինտեգրվածության մակարդակը։ «Հայ համայնքի հետ շատ բարեկամական հարաբերություններ ունենք, եւ նրանց այս խնդրանքին արագ ու դրական արձագանք տալը մեզ համար մեծ ուրախություն էր»։

Համայնքը վայելում է տեղական իշխանությունների հարգանքը, ինչը եւս մեկ անգամ ապացուցվեց։ Երկու տարի առաջ համայնքը սեփական միջոցներով Հայաստանից խաչքար տեղափոխեց քաղաք։ Տեղական իշխանությունների թույլտվությամբ քաղաքի ամենաբանուկ այգիներից մեկում Հայոց Ցեղասպանությանն ու 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված խաչքարն իր ուրույն տեղը գտավ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

20:33 04.07.2025

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...

Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումը

20:25 04.07.2025

Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալի լրագրող Բարակ Ռավիդը։ Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 4-ի առավոտյան՝ Արևելյան ափի ժամանակով, և տևել է մոտ 40 րոպե։ Բրիտանական Financial Times թերթը հուլիսի 3-ին, հղում անելով աղբյուրներին, […] ...

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․  Ուիմբլդոն

20:15 04.07.2025

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ Ուիմբլդոն

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

20:07 04.07.2025

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...

SHANTNEWS

20:00 04.07.2025

SHANTNEWS

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու  հետ

19:54 04.07.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...

BACK_TO_TOP