Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը. ովքե՞ր կարող են օգտվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը. ովքե՞ր կարող են օգտվել

10:21 19.10.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի մասին:

Այն ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն։

Ծրագրով առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

  1.  դրամով թողարկված, թողարկման պահին առնվազն 36 ամիս մարման ժամկետ ունեցող և միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո բորսայում ցուցակված պարտատոմսերի տեղաբաշխման և շրջանառության սպասարկման օժանդակություն հետևյալ չափերով՝ պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար՝ տեղաբաշխման անվանական ծավալի 2 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 30 միլիոն դրամը, պարտատոմսերի շրջանառության համար՝ տեղաբաշխման անվանական ծավալի երեքական տոկոսի չափով առաջին երեք տարիների համար, բայց ոչ ավել, քան 45 միլիոն դրամը շրջանառության յուրաքանչյուր 12 ամիսների համար,
  2. բաժնետոմսերի թողարկման համար՝ արտաքին աուդիտի, բանկային և բորսայական ծառայությունների ծախսերը՝ կապված թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման հետ։ Ընդ որում, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն յուրաքանչյուր շահառուի համար տրամադրվում է միայն մեկ անգամ փաստացի կատարված և համապատասխան փաստաթղթերով հիմնավորված ծախսերի դեպքում կատարված ծախսերի 80%-ի չափով։
  3. միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի 50%-ի չափով սուբսիդավորում, սակայն Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում՝ առաջին տարվա ծախսերի մինչև 80%-ի չափով սուբսիդավորում (30%` ի հավելումն նախորդող 50%-ի), եթե պահպանվել են պարտատոմսերի կապակցությամբ նախագծի հավելվածի 2-րդ կետով նախատեսված պահանջները։

Շահառուների շրջանակ.

պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակության գործիքի շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակել է իր կողմից թողարկված պարտատոմսերը, եթե այդ պարտատոմսերն արտահայտված են դրամով, թողարկվել են առնվազն 36 ամիս շրջանառության ժամկետով, տեղաբաշխվել են հրապարակային առաջարկի միջոցով, և այդ պարտատոմսերը ցուցակվելուց հետո ունեն շուկա ստեղծող։
բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն գործիքի շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո թողարկել, տեղաբաշխել և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակել է իր կողմից թողարկված բաժնետոմսերը, եթե բաժնետոմսերի տվյալ թողարկումը տեղաբաշխվել է հրապարակային առաջարկի միջոցով։
միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին 12 ամիսների ծախսերի փոխհատուցման գործիքի շրջանակներում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո «Ֆիթչ», «Մուդիզ», «Ստանդարտ ընդ Փուրզ» կամ «Սքոփ Ռեյթինգզ» միջազգային վարկանիշային գործակալություններից որևէ մեկից ստացել է ոչ պակաս, քան պետության սուվերեն վարկանիշից երկու նիշ ցածր միջազգային վարկանիշ։
Ծրագրի շահառու չեն կարող դառնալ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով ընդերքօգտագործողները, իսկ բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակության ծրագրի շահառուները չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները։

Օժանդակություն ստանալու նպատակով շահառուն պետք է էլեկտրոնային եղանակով գրավոր հայտ ներկայացնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` կցելով հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարելի է դիմել  Ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչություն, հեռ՝ +374 011 59 72 39։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․  Ուիմբլդոն

20:15 04.07.2025

Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ Ուիմբլդոն

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

20:07 04.07.2025

Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...

SHANTNEWS

20:00 04.07.2025

SHANTNEWS

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու  հետ

19:54 04.07.2025

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...

Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր

19:47 04.07.2025

Էլեկտրական կշեռք, մի քանի հարյուր զիպ փականով փաթեթ, մի քանի տասնյակ փաթեթ մարիխուանա․ ձերբակալվածը թմրամիջոց տեղադրող էր

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մայիսի 18-ին Ազատան գյուղի վարչական տարածքի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 35-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր 42 գրամից ավելի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ: Պարզվել էր, որ տղամարդը վաճառելու նպատակով տելեգրամյան ալիքից […] ...

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

19:36 04.07.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...

BACK_TO_TOP