20:27 17.10.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Իսրայել վտանգներ է պարունակում նրա ֆիզիկական անվտանգության համար։ Այս մասին նշել է The New York Times-ը։ Նաև, ըստ հրապարակման դիտորդների, ամերիկյան առաջնորդի այցը մերձավորարևելյան երկիր այս կրիտիկական պահին դժվարություններ կառաջացնի Սպիտակ տան համար քաղաքականության առումով։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ հայտարարել էր Իսրայել այցելելու Բայդենի պլանների մասին։ Նա պարզաբանել […]
20:19 17.10.2023
Արագ կառուցվող տների վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում նման փորձառություն ունեցող կազմակերպությունների հետ: Հանդիպմանը մասնակցել են արագ կառուցվող տների համար անհրաժեշտ կոնստրուկցիաներ արտադրող, ներմուծող և նոր տեխնոլոգիաների կիրառությամբ շինարարություն իրականացնող հայաստանյան և իրանական ընկերությունների ներկայացուցիչներ: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարությունը հետաքրքրվել է դաշտի հիմնական դերակատարների արտադրական հզորություններից, ներուժից, աշխատանքների իրականացման տևողությունից։ Ոլորտում […]
20:15 17.10.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 17-ին ՉԺՀ մայրաքաղաք Պեկինում հանդիպել է «Xinjiang Xihai Industrial Group» ընկերության ղեկավարության և Արտերկրում չինական ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի (China Overseas Development Association, CODA) նախագահ Հե Չժենվեյի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել ՉԺՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր […]
11:57 17.10.2023
Ս․թ․ հոկտեմբերի 16-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասի, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի և խորհրդի անդամների հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Դեսպան Մակունցը Լոս Անջելեսի քաղաքապետին և քաղաքային խորհրդի անդամներին շնորհակալություն է հայտնել մշտապես հայ ժողովրդի կողքին […]
11:47 17.10.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Գարեգին Անդրեասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի): Մասնավորապես՝ սննդի կառույցի հատակը, պատերը, առաստաղները և խոհանոցի դուռը չեն ունեցել հարթ մակերես, անջրանցիկ, չներծծվող շերտը եղել է վնասված, չի […]
11:42 17.10.2023
Բրյուսելում ահաբեկչության մեջ կասկածվողը մահացել է փոխհրաձգության ժամանակ ստացած վերքերից, հաղորդում է LN24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելի ոստիկանությունը շվեդ ֆուտբոլասերների դեմ ահաբեկչության մեջ կասկածվողին վնասազերծելուց հետո փնտրում է ևս երկու հոգու։ Բրյուսելի կենտրոնում, որտեղ հրաձգություն է տեղի ունեցել, ոստիկաններն աշխատում են։
11:36 17.10.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, այն մասին, որ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրական մտադրության` պետական գրանցում է ստացել մի կազմակերպություն, որի նպատակն է եղել արհեստականորեն ստեղծել ավելացված արժեքի հարկի գումարներ՝ դրանք պետական բյուջեից հափշտակելու նպատակով: Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների կողմից մշակվել […]
11:28 17.10.2023
ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին. Հարց. Տեղեկացել ենք, որ Հայաստանը աջակցություն է տրամադրում Սլովենիային: Կմանրամասնե՞ք այդ որոշման մասին: Պատասխան. Ինչպես արդեն տեղյակ եք, օգոստոսի սկզբին Սլովենիան բախվել է իր պատմության ընթացքում ավերիչ հետևանքներով ամենամեծ բնական աղետին՝ ջրհեղեղի, որի հետևանքով տուժել էր երկրի գրեթե երկու երրորդը: Կարևորելով բնական աղետների դեմ համարժեք արձագանքը, իսկ […]
11:15 17.10.2023
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիսի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ ապօրինի կանեփ է աճեցնում, պատրաստած թմրանյութն էլ իրացնում համագյուղացիներին: Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Գեղարքունիքի մարզային վարչությունների, Վարդենիսի բաժնի ծառայողների և Վարդենիսի քննչական բաժնի ծառայողների […]
11:10 17.10.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բարսելոնա Մրցակցության միջազգային ցանցի 22-րդ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդես կգա «Արհեստական բանականությունը և մրցակցությունը» թեմայով ելույթով: Համաժողովն արդյունավետ հարթակ է մրցակցության պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման, արդի մարտահրավերների քննարկման և փորձի փոխանակման համար։ Հայաստանի մրցակցային մարմինը Մրցակցության միջազգային ցանցի անդամ է 2001 […]
11:03 17.10.2023
Ավարտվել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով խարդախություն, իրեն վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի 69-ամյա բնակչուհին, 2012-2018թթ. հանդիսանալով «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի […]
10:56 17.10.2023
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 16-ին Աբու Դաբիում հանդիպել է Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) պրոֆեսիոնալների և ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Զիյադ Ալեքսանդր Հայեքի և գործադիր տնօրեն Ժան֊Քրիստոֆ Բարթ֊Քոլարի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊՄԳ քաղաքականությանը, տնտեսության տարբեր […]
10:49 17.10.2023
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Զորական բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում ենք չանհանգստանալ։
10:42 17.10.2023
Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ երեքշաբթի առավոտյան ուկրաինական զորքերի հրետակոծության ժամանակ ուղիղ հարված է հասցվել քաղաքի Կույբիշևսկի թաղամասի բնակելի շենքին, հետևանքների մասին դեռևս չի հաղորդվում։ «Հրթիռակոծության հետևանքով ուղիղ հարված է հասցվել Կույբիշևսկի շրջանի Ստեպանենկո փողոցի բազմաբնակարան շենքին», – գրել է Կուլեմզինը: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման […]
10:25 17.10.2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Պեկին, որտեղ ելույթ կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումի բացմանը և մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, որոնցից մեկը՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։ Ռուսաստանի ղեկավարն այցը կսկսի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Վո Վան Տհունգի հետ զրույցից։ Դրանից հետո նախատեսվում են ավելի շատ […]
10:17 17.10.2023
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, տեղակալ Կլաուդիա Լամին, խորհրդականներ Քրիստիան Մամմերսին և Կրիստինա Ջենովեզեին: Այս մասին հայտնում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ողջ ընթացքով, ծավալներով, ընդհանուր թվում հատուկ խմբերի (երեխաներ, տարեցներ, խոցելի խմբեր, հղիներ և […]
10:08 17.10.2023
Այսօր Բաքվում կշարունակվի Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կեղծ դատավարությունը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, տեղի կունենա երկրորդ դատական նիստը։ Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին շինծու մեղադրանք են առաջադրել՝ Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում իբր «ցեղասպանություն իրականացնելու համար»: Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանի կողմից առևանգվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելու […]
09:53 17.10.2023
Տարածաշրջանային անվտանգության ապահովման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների լուծման, Ադրբեջանի կողմից բռնի անհետացած և ձերբակալված անձանց ազատ արձակման նպատակով անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ առարկայական քայլերը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, այս և կարևորագույն այլ հարցեր են բարձրաձայնվել Բունդեսթագում: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմով հանդիպել […]
09:39 17.10.2023
Հոկտեմբերի 18-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 13:00-ին, գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
09:30 17.10.2023
Տեղական ժամանակով ժամը 02:37-ին Շամախիի և Գոբուստանի շրջանների սահմանին գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնել են Ադրբեջանի ԳԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից: Երկրաշարժի օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Ըստ սեյսմոլոգների՝ ստորգետնյա ցնցումները չեն զգացվել:
09:15 17.10.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Լառա Պետրոսյանը նշանակվել է հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ: Հրամանագրում մասնավորապես ասվում է. «Լառա Արթուրի Պետրոսյանին 2023 թվականի հոկտեմբերի 13-ից նշանակել Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.3.1-Ղ3-1) պաշտոնում։ Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի»:
09:09 17.10.2023
Պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս սրումը կարող է ներգրավել ավելի շատ երկրներ և հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի և մարդկության ոչնչացմանը: Նման կարծիք է հայտնել իսրայելցի պատմաբան, «Սափիենս. մարդկության համառոտ պատմություն» բեսթսելլերի հեղինակ Յուվալ Նոա Հարարին։ «Որպես կանոն, կարգուկանոնը փլուզվում է, և դրան փոխարինելու է գալիս քաոսը: Դա տեղի է ունենում վերջին հինգից տասը տարիների ընթացքում: Այժմ մենք […]
08:50 17.10.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին կայցելի Իսրայել, հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Իսրայել կատարած այցից հետո Բլինքենը լրագրողներին պատմել է Գազայի հատված մարդասիրական օգնություն ստանալու համար ԱՄՆ-ի և Իսրայելի մշակած ծրագրի մասին։ «Մենք ողջունում ենք Իսրայելի հանձնառությունը՝ աշխատելու այս պլանի վրա: Նախագահն անհամբեր սպասում է այս հարցի քննարկմանը, երբ այստեղ լինի չորեքշաբթի», – ասել […]
08:41 17.10.2023
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ին և «Ջիհադ»-ին պատկանող ռազմական օբյեկտներին, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ին ֆինանսավորող բանկին, հայտնել են զինվորականները: «Գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը հարձակվել են ՀԱՄԱՍ և «Ջիհադ» ահաբեկչական կազմակերպություններին պատկանող ռազմական օբյեկտների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելի պաշտպանության բանակը չի նշել բանկի անունը, որին նույնպես հարված է հասցվել: Հոկտեմբերի 7-ի առավոտյան […]
08:31 17.10.2023
Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Ստեփան Ա.-ն խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելուց հետո չի վերադարձել: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ […]
08:20 17.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 405 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 425 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,11 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,22 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
08:05 17.10.2023
Հոկտեմբերի 16-ին, ժամը 21։59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Գ., ծնված 1987 […]
11:56 16.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08․10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Էդվարդ Հ-ն իր վարած մոպեդով Գառնիի տաճարից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 30-40 մետր ընկել ձորակը և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։ Դեպքի […]