08:03 10.10.2023
Հոկտեմբերի 9-ին, ժամը 20։48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Հովունի ավտոճանապարհի մոտ 2 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1999 […]
11:56 09.10.2023
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հսկա հերթեր են գոյացել ուղեբեռի սպասարկման համակարգում անսարքության պատճառով։ Օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը ֆիքսվել է Aviatorschina Telegram ալիքի կողմից տարածված տեսանյութում։ Պորտալի տվյալներով՝ երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 05:00-ի սահմաններում հաշվառման ուղեբեռի գոտիները կանգ են առել: Արդյունքում, ուղեւորները տոմսեր տրամադրելուց հետո ստիպված են եղել իրենց ճամպրուկները տեղափոխել մեծ ուղեբեռի բաժին։ Հենց այստեղ է […]
11:51 09.10.2023
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 120-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա Սասուն Հովսեփյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:48 09.10.2023
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը «ՌԲԿ»-ի հետ զրույցում նշել է, որ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների դադարեցումը ձեռք է բերվել ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ։ «Սեպտեմբերի 20-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կարևորագույն դեր է խաղացել Ղարաբաղի բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, այդ թվում ՝ սննդի մատակարարման, բժշկական օգնության տրամադրման, ավելի քան […]
11:39 09.10.2023
Կեսգիշերն անց՝ ժամը 00:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Կարեն Ա.-ն, իր վարած Audi A6 մակնիշի ավտոմեքենայով Արգիշտի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևաքնով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
11:28 09.10.2023
Հոկտեմբերի 7-ին Երևում վայրէջք են կատարել Ռումինիայի մարդասիրական բեռով երկու ինքնաթիռ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Օդանավակայանում մարդասիրական բեռն ընդունել են Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն և ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Մարդասիրական օգնությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ՝ անկողնային պարագաներ, պարեն և այլն:
11:21 09.10.2023
Հոկտեմբերի 7-ին, ժամը 03.50-ին, ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի ՊԾ 4-րդ գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 58-ամյա Ժորա Դ.-ին, որը հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
11:16 09.10.2023
ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Ղարաբաղ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցներին: Հիշեցնենք,որ հոկտեմբերի 1-ի առավոտյան ևս ՄԱԿ-ի առաքելության անդամները ժամանել էին Ղարաբաղ: Ինչպես նշվում էր հաղորդագրությունում, առաքելության կազմում ընդգրկված էին ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ:
11:06 09.10.2023
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ որպես անհետ կորած որոնվող Նորիկ Բեգունցը գտնվում է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղ ընդունվել է ստացիոնար բուժման: Հոկտեմբերի 7-ին հաղորդվել էր, որ Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 20-ամյա Նորիկ Բեգունցը, որը հոկտեմբերի 4-ին դուրս է […]
11:02 09.10.2023
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում մնում է պահանջված, սակայն դրա ներկայության ձևի հարցը կլուծվի Մոսկվայի և Բաքվի միջև հաստատված ուղիներով, RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մեր կոնտինգենտի դերը պահանջված է, և կարծում եմ, որ ապագայում նույնպես դա անհրաժեշտ կլինի, նախ՝ մնում է հարցը, որ այնտեղ մնացած ղարաբաղցիներն իրենց հանգիստ զգան, […]
10:55 09.10.2023
Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը հոկտեմբերի 12-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը վստահեցրել է, որ Մոսկվայի, Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի ողջ շրջանակի շուրջ երբեք չի ընդհատվել։ Ռուսական կողմն ակնկալում է, որ […]
10:45 09.10.2023
Տավուշի ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու դեպք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:30 09.10.2023
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 436-ի, այդ թվում՝ 91 երեխա և 61 կին: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Նախկինում գրանցվել էր մահվան 413 դեպք։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է ևս 2271 մարդ, այդ թվում՝ 244 երեխա և 151 կին։ Իր հերթին, իսրայելցի զինվորականները հայտնել են, որ Իսրայելում զոհերի թիվը […]
10:23 09.10.2023
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հրաձգության հետեւանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս ութը վիրավորվել են։ Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, հայտնել է CNN-ը։ Փենսիլվանիա նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգություն է տեղի ունեցել Ուայթ Թաունշիփի համայնքային կենտրոնում, որտեղ մասնավոր միջոցառում էր անցկացվում։ Միջադեպի պատճառները դեռ պարզվում են։ «19-ից 23 տարեկան երեք կին և հինգ տղամարդ տեղափոխվել […]
10:18 09.10.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Մասնավորապես, իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն և «Պրոգրեսիվ նոլիջիս» ՍՊ ընկերության տնօրեն Ռ.Մ-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով, միմյանց գործողությունները […]
10:10 09.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 401 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 424 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3,95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.05 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:06 09.10.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Փարիզում կայացած՝ ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գնահատող թիմի և ՀՀ պատվիրակության միջև բանակցություններին, այնուհետև՝ հակակոռուպցիոն ցանցի ղեկավար խմբի լիագումար նիստին։ Այցի նպատակներն էին «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գնահատման զեկույցի նախագծի վերաբերյալ բանակցությունները և զեկույցի նախագծի ընդունումը։ Գնահատումը ներառում է 9 կատարողական ոլորտներ, որոնք վերաբերում են ոչ […]
00:18 08.10.2023
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված երեկոյան ուղերձում ասել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմը ժամանակ կպահանջի և խոստացել է, որ Իսրայելը վրեժ կլուծի իր պատմության այս «սև օրվա» համար։ «Համասը ցանկանում է սպանել մեզ բոլորիս: Դա թշնամի է, ով սպանում է երեխաներին և մայրերին իրենց տներում և անկողիններում: Թշնամի, որն առևանգում է ծերերին, […]
00:09 08.10.2023
ՀՀ ԱԳՆ-ն «X» սոցիալական ցանցում գրում է. «Մենք ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից։ Ցավակցություն ենք հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ Մենք միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»։
23:53 07.10.2023
Իրանի մի քանի քաղաքների բնակիչներ շաբաթ օրը փողոց են դուրս եկել՝ նշելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության մեկնարկը Իսրայելի դեմ, հաղորդում են իրանական լրատվամիջոցները: ՀԱՄԱՍ-ի գործողության մեկնարկի կապակցությամբ իրանցիների կազմակերպած տոնակատարությունների լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են Իսլամական Հանրապետության այնպիսի լրատվական գործակալությունների Telegram ալիքներում, ինչպիսիք են Mehr, IRIB, Nour News, Young Journalists Club, IRNA: Դատելով […]
23:44 07.10.2023
ԱՄՆ վարչակազմը հերքում է Իսրայելի վրա հարձակումը ֆինանսավորելու մասին պնդումները և ընդգծում է, որ իրանական ակտիվները, որոնք ապասառեցված են բանտարկյալների փոխանակման գործարքի շրջանակներում, կարող են ծախսվել միայն սննդի և դեղամիջոցների վրա, ասել է Սպիտակ տան խոսնակ Էնդրյու Բեյթսը: «ԱՄՆ-ի միջոցների ոչ մի ցենտ չի ծախսվել: Դրանք չեն գնում Իրանի կառավարությանը: Դրանք կարող են ծախսվել միայն […]
23:41 07.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի առաջին ոլորանի վերջնամասում քաղաքացին մոտ 100 մ բարձրությունից ընկել է և հայտնվել անտառում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Տեղում փրկարարները, պարեկներն ու օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական […]
23:30 07.10.2023
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 232-ի, վիրավորվել է մոտ 1700 մարդ, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախկինում գրանցվել էր մահվան 198 դեպք։ «Այս պահին իսրայելական ագրեսիայի հետևանքով Գազայի հատվածի հիվանդանոցներ 232 մարդու դի է տեղափոխվել»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է նաև, որ հոսպիտալացվել է 1697 մարդ։ Շաբաթ […]
23:22 07.10.2023
Իսրայելում վիրավորների և հոսպիտալացվածների թիվը կազմում է առնվազն 1452 մարդ, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը։ Ավելի վաղ Jerusalem Post թերթը, վկայակոչելով N12 հեռուստաալիքը, հայտնել էր, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ժամանակ Իսրայելում զոհվածների թիվը կազմում է առնվազն 200 մարդ։ «Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ընթացիկ պատերազմի ընթացքում վիրավորների և հոսպիտալացվածների թիվը կազմում է […]
22:59 07.10.2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Վանաձորում տեղակայված բռնի տեղահանվածներին այցելելուց հետո խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզպետարանում, որին մասնակցել են մարզպետը, համայնքապետերը և մարզպետի աշխատակազմը։ Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին հաշվառելու, կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի անխոչընդոտ կազմակերպմանը։ Մարզպետը զեկուցել է այս օրերին […]
22:55 07.10.2023
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Բրյուսելում հանդիպմանն ընդառաջ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: «Նրան հայտնեցի ԵՄ-ի հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, կրկնեցի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի և սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը։ Շեշտվեց նաև Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ նաև երկարաժամկետ հեռանկարում ապահովելու անհրաժեշտությունը»,-գրել է նա: In […]
22:39 07.10.2023
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊԲ-ն հոկտեմբերի 7-ի տեղեկագրում։ Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում՝ կապված կողմերի շփման գծից պահակակետերի զինաթափման և դուրսբերման հետ, Ասկերանի շրջանում փակվել է մեկ դիտակետ։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորական անձնակազմը աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միացյալ խմբի աշխատանքին, […]
22:24 07.10.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանված և այս պահին ՀՀ տարբեր խնամքի հաստատություններում ապրող տարեցներին։ Նախարարը շփվել է տուն-ինտերնատների բնակիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին՝ փաստաթղթերի վերականգնման, առողջապահական ծառայություններից օգտվելու և այլնի մասին։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված այս պահին գործող պետական […]
22:15 07.10.2023
Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում այսօր մեկնարկել է առանձին գործիքների եզրափակիչը: Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակչում հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նույն վարժությունում եզրափակիչ դուրս եկած մեր մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ 14.433 միավորով: […]