TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

SHANTNEWS

12:00 03.10.2023

̰
Արարատ Միրզոյանը  Հունաստանի արտաքին գործերի նախարարին է ներկայացրել  Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և ԼՂ-ի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները

11:56 03.10.2023

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ իրադրության միջազգային քաղաքական և հումանիտար բաղկացուցիչները: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի 100.000-ից ավել հայության բռնի տեղահանման հետևանքով […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ

11:50 03.10.2023

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ վարչակազմին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ և կիրառել 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ ԱՄՆ-ի կողմից Բաքվին տրամադրվող ռազմական օգնության նկատմամբ։ Կոնգրեսի անդամների վերջին նամակում, որը նախաձեռնել են կոնգրեսականներ Աննա Էշուն և խոսնակ Նենսի Փելոսին, օրենսդիրների երկկուսակցական խումբը դատապարտում էր Ադրբեջանի «չհրահրված ռազմական հարձակումը» և Արցախի «դաժան իննամսյա շրջափակումը», որը «տարածաշրջանի […]

̰
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է

11:43 03.10.2023

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
«Աղետների կառավարում». դասընթաց-վարժանք՝ մշակութային կազմակերպությունների մասնագետների համար

11:38 03.10.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հոկտեմբերի 2-4-ը «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում անցկացնում են «Աղետների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթաց-վարժանք՝ նախատեսված մշակութային կազմակերպությունների մասնագետների և արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Ծրագիրն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց […]

̰
Մաշտոցի ոստիկանները բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու դեպք

11:32 03.10.2023

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Բաշինջաղյան փողոցից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 15-ամյա մի պատանի: Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց: Սակայն ըստ բժշկի` տղան ի վիճակի չէր հաղորդում տալու: Նախաձեռվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում էլ […]

̰
Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ. Քերոբյան

11:24 03.10.2023

Արտաքին առևտրի ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ, քանի որ թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։ ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է, որ թույլատվական փաստաթղթերի ներկայացման […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում

11:16 03.10.2023

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2376 խախտում՝ պահպանման հատուկ տարածք տեղափոխելով 95 մեքենա: Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում՝ տեսանյութում.

̰
Մեղրիում ռուսական զորամասը իրականացնելու է մարտական հրաձգություն

11:10 03.10.2023

Հոկտեմբերի 2-ից 11-ը ռուսական զորամասը իրականացնելու է մարտական հրաձգություն: Այս մասին հայտնում է Մեղրիի համայնքապետարանը: Բնակիչներին հորդորում են ձայներ լսելուց խուճապ չառաջացնել։

̰
Սպանություն Կոնդում. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

11:03 03.10.2023

Սպանություն Կոնդում. 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Իտալիան 4 միլիոն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած տասնյակ հազարավոր մարդկանց աջակցելու համար

10:59 03.10.2023

Իտալիայի իշխանությունները 4 միլիոն եվրո են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իտալիայի գրասենյակին, որպեսզի այդ միջոցներն ուղղվեն Լեռնային Ղարաբաղի ճգնաժամին բախված հայ բնակչությանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իտալիայի արտաքին գործերի նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունը։ Ըստ գերատեսչության՝ 4 միլիոն եվրոն պետք է ուղղվի՝ «բավարարելու Լեռնային Ղարաբաղում մարդասիրական կարիքների արագ աճը և աջակցելու տասնյակ հազարավոր […]

̰
Սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի, իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով. տեղի է ունեցել Էբրահիմ Ռայիսիի և Արմեն Գրիգորյանի հանդիպումը

10:49 03.10.2023

Հոկտեմբերի 2-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի, իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով: Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորվել է այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը: Իբրահիմ Ռաիսին Արմեն Գրիգորյանին խնդրել […]

̰
Բարձր գնահատականի են արժանի Գերմանիայի ջանքերը՝ ուղղված մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը. Վահագն Խաչատուրյան

10:41 03.10.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ այս օրը բեկումնային սկիզբ դարձավ ոչ միայն Գերմանիայի, այլև ողջ աշխարհի համար՝ խորհրդանշելով Սառը պատերազմի ավարտը։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեզ հաջողվել է արդյունավետ […]

̰
Կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

10:35 03.10.2023

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Թոմ Մխոյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները: ‼️Մասնավորապես՝ արտադրական շինության պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հնարավոր չի եղել լվանալ և ախտահանել, […]

̰
Կայացել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը

10:28 03.10.2023

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: ՊԵԿ նախագահը կարևորել է պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսությունը և խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը՝ ներկայացվող օրենսդրական նախագծերի շուրջ քննարկումներին: Խորհրդի նիստի օրակարգում […]

̰
Արցախցի 90-ամյա Անեշկան 9-ամսյա շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն՝ մահանալով նրա գրկում

10:23 03.10.2023

Ադրբեջանի կողմից 9-ամսյա սովի պաշարման ժամանակ 90-ամյա Անեշկան ուներ մեկ նպատակ՝ նորից տեսնել որդուն։ Նրա մասին X-ի իր միկրոբլոգում պատմում է Սիրանուշ Սարգսյանը: «Ադրբեջանի ներխուժումից հետո նա հասավ Գորիս՝ Հայաստան, մոտ մեկ տարվա ընթացքում առաջին և վերջին անգամ գրկեց որդուն՝ մահալով նրա գրկում»: During Azerbaijan’s 9-month starvation siege, 90-year-old Aneshka kept going for one goal: […]

̰
Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում

10:12 03.10.2023

Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը: «Կոնյակի նկատմամբ հսկողությունը շատ շուտ է սկսվել Ռուսաստանում: Մարտ-ապրիլ ամիսներից ռուսական մաքսային ծառայությունը […]

̰
ԼՂ-ում ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալություններն ու մյուս հանցագործությունները. Մարուքյան

10:03 03.10.2023

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրում է. «Լեռնային Ղարաբաղում, այսպես կոչված, ՄԱԿ-ի առաքելությունն ամեն ինչ արեց՝ օրինականացնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումները, կամայական ձերբակալությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը և այլ հանցագործությունները։ Այս տղաները վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ։ Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»: The so called UN […]

̰
̰
Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան

09:39 03.10.2023

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան: Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում: «Վերադարձ Կիևից: Ուղղությունը՝ Հայաստան»,-գրել է նա: 🇪🇺 retour de Kiev 🇺🇦 🇫🇷 direction l’Arménie 🇦🇲 https://t.co/DeyLwlvAXe pic.twitter.com/JgsHnJsWR6 — Catherine Colonna (@MinColonna) October 3, 2023

̰
Թուրքիայի անվտանգության ուժերը Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ գործողություններ են սկսել 18 նահանգներում

09:23 03.10.2023

Թուրքիայի անվտանգության ուժերը երկրի 18 նահանգներում գործողություններ են սկսել արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ, ձերբակալվել է 90 կասկածյալ, գրում է կառավարամետ Yeni Şafak թերթը։ «Ազգային հետախուզական կազմակերպությունը և անվտանգության ուժերը 18 նահանգներում սկսել են «Քնած բջիջ» գործողությունը, որի կենտրոնը գտնվում է Շանլըուրֆայում: Մինչ օրս գործողության շրջանակներում մոտ 90 կասկածյալ է ձերբակալվել»,- գրում է հրատարակությունը։ […]

̰
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել սիրիական դիրքերին

09:11 03.10.2023

Երկուշաբթի երեկոյան Իսրայելը ավիահարվածներ է հասցրել սիրիական զինված ուժերի դիրքերին երկրի արևելքում՝ Դեյր էզ Զորի մերձակայքում, ինչի հետևանքով երկու սիրիացի զինծառայող է վիրավորվել, հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերի 2-ի երեկոյան՝ ժամը 23:50-ի սահմաններում, իսրայելական հակառակորդը օդային հարձակում է իրականացրել Դեյր էզ Զոր քաղաքի մերձակայքում գտնվող մեր զինված ուժերի մի շարք դիրքերի վրա. […]

̰
Հնդկաստանը Կանադայից պահանջել է հետ կանչել մոտ 40 դիվանագետների

09:00 03.10.2023

Հնդկաստանը Կանադայից պահանջել է մինչև հոկտեմբերի 10-ը հետ կանչել մոտ 40 դիվանագետի, հայտնում է բրիտանական Financial Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին: «Նյու Դելին Օտտավային ասել է, որ մինչև հոկտեմբերի 10-ը պետք է վերադարձնի մոտ 40 դիվանագետի», – գրում է թերթը: Զրուցակիցներից մեկի խոսքով՝ Հնդկաստանը սպառնացել է չեղարկել դիվանագիտական ​​անձեռնմխելիությունը այն դիվանագետների համար, ովքեր կմնան նշված […]

̰
Սևանի և Պուշկինի լեռնանցքների թունելներում կգործեն երթևեկության սահմանափակումներ

08:53 03.10.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) և Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը […]

̰
Մենք չենք խուսափի համապատասխան գործողություններ ձեռնարկելուց՝ արձագանքելու ԼՂ-ում վայրագությունների մեղադրանքին, երբ տեսնենք ապացույցներ. ԱՄՆ պետդեպ

08:40 03.10.2023

Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում կատարվողը էթնիկ զտում է, երբ տասնյակ հազարավոր հայեր լքել են երկիրը, երբ Ստեփանակերտը դարձել է «ուրվական քաղաք». այս մասին հարցին ճեպազրույցում պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը: «Այսպիսով, մենք լրջորեն ենք վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ այլ վայրագությունների մեղադրանքին: Մենք կապի մեջ ենք իրավիճակի վերաբերյալ տեղում շփում ունեցողների հետ։ Մենք […]

̰
Նիգերում ջիհադիստների հարձակման հետևանքով զոհվել է մոտ 30 զինվոր

08:27 03.10.2023

Նիգերում ենթադրյալ ջիհադիստների հարձակման հետևանքով 29 զինվոր է զոհվել, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը: Ինչպես նշվում է, սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը պաշտպանության և անվտանգության ուժերը գործողություն են իրականացրել Մալիի հետ սահմանին։ Նահանջելիս ստորաբաժանումներից մեկը ենթարկվել է համալիր գրոհի Տաբատոլ գյուղից հյուսիս-արևելք, որի ընթացքում «հարյուրից ավելի ահաբեկիչներ» կիրառել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր և ականապատ մեքենաներ: «Նախնական […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին

08:16 03.10.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 417 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 444 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.30 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։

̰
Լուսաղբյուր գյուղում այրվել է տան տանիք

08:04 03.10.2023

Հոկտեմբերի 3-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում՝ խանութի մոտակայքում, այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսաղբյուր գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 120 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]

̰
SHANTNEWS

12:00 02.10.2023

̰
Տանտերը թթենու վրա կանեփ էր աճեցնում

11:55 02.10.2023

Տանտերը թթենու վրա կանեփ էր աճեցնում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
BACK_TO_TOP