11:50 02.10.2023
Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ Վնուկովո, Դոմոդեդովո և Շերեմետևո, առնվազն 20 չվերթ է հետաձգվել, ևս ութը չեղարկվել է, համաձայն Yandex-ի տվյալների։ Մոսկվայի ժամանակով՝ ժամը 9.14-ի տվյալներով՝ Վնուկովոյում չորս չվերթ է հետաձգվել, յոթը՝ չեղարկվել, ինը չվերթ հետաձգվել է Դոմոդեդովոյում, յոթ չվերթ՝ Շերեմետևոյում, ևս մեկը՝ չեղարկվել։ Երկուշաբթի օրը թանձր մառախուղ է եղել Մոսկվայի հյուսիս-արևմուտքին սահմանակից մերձմոսկովյան շրջաններում, տեսանելիությունը չի […]
11:42 02.10.2023
Սեպտեմբերի 30-ին, ժամը 21-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Կոնդի տներից մեկում իր նախկին փեսան դանակով հարձակվել է իր վրա, և ինքը, պաշտպանվելով, խողովակով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, նաև` գլխին: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբ է մեկնել նշված հասցե: Մարմնական վնասվածքներ ստացած և անգիտակից վիճակում գտնվող […]
11:37 02.10.2023
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 480 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 90, դժբախտ պատահարի՝ 2, տեղափարափ անձրևի, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, վայրի կենդանիների հարձակման 1-ական, թունավորման, կեղծ ահազանգի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, ինքնասպանության փորձի՝ 11, օձի նկատման՝ 23, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 65, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 173, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […]
11:28 02.10.2023
Նորվեգացի դիվանագետ, հասարակական գործիչ Թիմոթի Սթրեյթը, քաղաքական և ռազմական վերլուծաբան, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) ուղեկցությամբ այցելել են Եղեդնաձոր, Գորիս և Լաչին, հետևել բռնի տեղահանված հայերի գաղթին: Այս մասին X սոցիալական ցանցում նրանք գրել են. «Պատմական այց… Շնորհակալություն EUMA-ին հնարավորություն տալու տեսնելու, թե ինչպես են ավելի քան 100,000 մարդ լքում իրենց տները այն […]
11:19 02.10.2023
Համագյուղացիների վեճը վերածվել էր խուլիգանության և ավարտվել դանակահարությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:14 02.10.2023
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել է այս տարվա հուլիսին Լաչինի ապօրինի անցակետում առևանգված Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով նախաքննությունը: «ԱՊԱ»-ի հաղորդմամբ՝ գործի հետաքննությունը և նյութերն ուղարկվել են Բաքվի զինվորական դատարան: Բաքուն նրան մեղադրում է Իվանյանում իբրև թե ցեղասպանություն կատարելու համար։ Գործով տուժող է ճանաչվել 59 անձ։
11:03 02.10.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Սերյոժա Կիրակոսյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Տաշիր համայնք): Մասնավորապես՝ – չի ապահովվել արտադրական շինության տարածք կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը, – հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող […]
10:55 02.10.2023
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:51 02.10.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Պրոբացիայի ծառայության աշխատակազմին և մարզային մարմինների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ ղեկավար՝ Արամ Նիկոյանին: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գևորգ Սիմոնյանին կատարված աշխատանքի՝ մասնավորապես տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառման գործընթացում ցուցաբերած ջանքերի համար: Նախարարը նշել է, որ քայլեր պետք է ձեռնարկվեն Պրոբացիայի ծառայության կարգավիճակի հստակեցման, տնային կալանք և […]
10:40 02.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հերթական հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել էին Եվլախում՝ սեպտեմբերի 29-ին։
10:35 02.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 403 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 414 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 433 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,12 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.21 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:28 02.10.2023
Հնդիկ թերապևտ և մաշկաբան Ռաջա Արորան բացահայտել է ինքնասեղմվող բշտիկների վտանգավոր հետևանքները։ Համապատասխան նյութը տեղ է գտել նրա TikTok էջում։ Բժշկի խոսքով՝ այս մեթոդը չի բարելավի արտաքին տեսքը, այլ կառաջացնի մաշկի կարմրություն ու այտուց։ Բացի դրանից, մասնագետը նշում է, որ բշտիկների սեղմումը հրահրում է սպիների և հիպերպիգմենտացիայի առաջացում, որոնք կարող են անհետանալ միայն մի քանի […]
10:16 02.10.2023
Հոկտեմբերի 2-ին, ժամը 09:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։04-ին։
10:06 02.10.2023
Հհոկտեմբերի 1-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներով և դանակահարված 4 քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են Կոտայքի մարզում: Ոստիկանությունը պարզել է դեպքի վայրը և հայտնաբերել կրակված պարկուճներ, արնանման հետքեր: Ծանուցում. […]
00:28 02.10.2023
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հոկտեմբերի 1-ին Թեհրանում ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ Ալի-Աքբար Ահմադիանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ mehrnews.com-ը տեղեկացնում է, որ հանդիպմանը գեներալ Ահմադիանը մատնանշել է կովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումները և ընդգծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար յուրաքանչյուր կողմի ջանքերի անհրաժեշտությունը: «Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության […]
00:14 02.10.2023
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ կառույցը ակտիվացնում է իր արտակարգ իրավիճակների համակարգերը ու փորձագետներ ուղարում Հայաստան Արցախից ավելի քան 100,000 հայերի Հայաստան տեղահանման պատճառով, «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ հաղորդում է Reuters գործակալությունը: «Մենք ակտիվացրել ենք մեր արտակարգ իրավիճակների համակարգերը և կարիքների ամբողջական գնահատումից հետո մի շարք ոլորտների մասնագետներ կուղարկենք երկիր [Հայաստան], ներառյալ հոգեկան առողջության, այրվածքաբանության, […]
00:01 02.10.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում պատմում է. «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսված գրանցման կետում մի արտասովոր ու անսպասելի իրավիճակի ականատեսը եղա: Լրագրողը մոտեցավ մի ընտանիքի և խնդրեց մի քանի հարցի պատասխանել: Ընտանիքի տատիկը թոռնիկից ճշգրտեց՝ արդյո՞ք նկարահանելու են, թե՞ ոչ: Տեղեկանալով, որ նկարահանելու են՝ թոռնիկին խնդրեց […]
23:56 01.10.2023
Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը շարունակում է X-ի իր հարթակում անդրադառնալ ԼՂ-ում ստեղծված ծանր իրավիճակին, այս անգամ նրա ուշադրության կենտրոնում Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշակոթողն է: Նա մասնավորապես գրել է. #Ստեփանակերտի մուտքի «Մենք ենք մեր սարերը» քանդակը տասնամյակներ շարունակ խորհրդանշել է Արցախը։ Բոլոր հայերը նրան անվանակոչել են «Տատիկ և Պապիկ»: Արդյո՞ք այս […]
23:46 01.10.2023
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը X-ի իր հարթակում կիսվել է ԼՂ-ի բնակչության բռնի տեղահանման մասին պատմող The Gardian-ի ««Ադրբեջանը հողի քաղցած է». հայերը վախենում են, որ երկիրը կձգտի ավելի շատ տարածքներ գրավել»» վերտառությամբ հոդվածով, որին կից գրել է. «Անիմաստ է ասել, թե Ուկրաինան չպետք է տարածք կորցնի զինված ագրեսիայի պատճառով, սակայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ի ազգային […]
23:37 01.10.2023
Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում աղոթք է հնչել ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը: «Արցախ աշխարհի առաջ ծառացած վերջին աղետը ծանր հետևանքներ ունեցավ մեր ժողովրդի համար` ստեղծելով անորոշության մթնոլորտ։ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հայ ժողովրդին դեմ կրկնվեց 21-րդ դարում։ Դարձյալ ավերածություններ, նահատակներ և աքսոր… Դարեր շարունակ հայի […]
23:27 01.10.2023
Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը շարունակում են ռուս խաղաղապահներին ռազմական տեխնիկա և սպառազինություն հանձնել։ Այս մասին հոկտեմբերի 1-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Հոկտեմբերի 1-ի դրությամբ հանձնվել է 45 միավոր զրահատեխնիկա, 87 միավոր ավտոմոբիլային մեքենա, 28 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա (օդային պաշտպանություն), 63 միավոր դաշտային հրետանի, բազմակի արձակման հրթիռային համակարգեր (MLRS) և ականանետեր»,- ասվում է հաղորդագրության […]
23:11 01.10.2023
Դեռահասների մոտ սրտի ամենատարածված հիվանդությունները բնածին անոմալիաներն են, որոնք, չգիտես ինչու, ավելի վաղ տարիքում չեն ախտորոշվել: Սրտի որոշ արատներ կարող են որևէ ախտանիշ չցուցաբերել մինչև որոշակի կետ: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է սրտաբան Անաստասիա Ֆոմիչեւան։ «Հարկ է նշել նաև առիթմիաները, որոնք կարող են լինել ոչ միայն ժառանգական կամ կապված սրտի կառուցվածքային փոփոխությունների հետ, այլ նաև […]
23:02 01.10.2023
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարայում ահաբեկիչների կողմից օգտագործվող զենքի արտասահմանյան ծագման մեծ հավանականություն կա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Խոսքը կիրակի օրը՝ հոկտեմբերի 1-ին, Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ նախարարության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության փորձի մասին է։ Հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսը վնասազերծվել է: Փոխհրաձգության ժամանակ տուժել է ՆԳՆ երկու […]
22:51 01.10.2023
Տոմսկի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները օտարերկրյա գործընկերների հետ կարողացել են նոր հատկություններ հաղորդել խոստումնալից կիսահաղորդչային նյութին: Նրանց խոսքով, նոր տեխնոլոգիան թույլ կտա լույսի ազդեցության տակ քիմիական ռեակցիաներ իրականացնել՝ էներգիա արտադրելու, ջուրը մաքրելու և այլ խնդիրներ լուծելու համար: Այն նաև կբարձրացնի ֆոտոբջիջների զգայունությունը։ Արդյունքները հրապարակվել են Communications Chemistry-ում։ Ֆոտոկատալիզը, այսինքն՝ լույսի էներգիայի օգտագործմամբ քիմիական ռեակցիաների արագացումը, այլընտրանքային […]
22:44 01.10.2023
Մեքսիկայի Չիապաս նահանգում բեռնատարի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել. այս մասին հայտնում է El Universal թերթը՝ վկայակոչելով քաղաքացիական պաշտպանության մարմիններին։ Նրանց տվյալներով՝ վթարի հետեւանքով տուժել է ևս 15 մարդ, որոնցից չորսը՝ անչափահաս։ Միգրանտներ տեղափոխող բեռնատարի շրջվելու պատճառները չեն պարզվել։
22:34 01.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հերթական մահվան ելքով վրաերթն է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ ժողովրդին հայտնի «մահաբեր» անունը ստացած ճանապարհահատվածին, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 19:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 57-ամյա Դավիթ Հովհաննիսյանը իր վարած Mercedes GLE 300 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի բնակիչ 57-ամյա Սամվել Մարտիրոսյանին: Վարորդը փախուստի չի […]
22:25 01.10.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշնային կառավարության աշխատանքի ժամանակավոր բյուջեի հաստատման ժամանակ ասել է, որ Կոնգրեսից, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթիից, շտապ ակնկալում է Ուկրաինային օգնելու առանձին օրինագիծ։ «Նրանք ասացին, որ կաջակցեն Ուկրաինային առանձին քվեարկությամբ: Մենք ոչ մի դեպքում չենք կարող ընդհատել ամերիկյան օգնությունն Ուկրաինային: Ես ակնկալում եմ, որ խոսնակը կկատարի իր պարտավորությունը՝ ապահովելու ընդունումը»,- […]
22:15 01.10.2023
Լոնդոնի համալսարանի (Մեծ Բրիտանիա) մի խումբ հոգեբույժներ պարզել են, որ նույնիսկ այնպիսի ախտորոշումը, ինչպիսին է դեպրեսիան, մարդուն չի զրկում դրական հույզեր զգալու ունակությունից։ Գիտական աշխատանքը հրապարակվել է Journal of Affective Disorders ամսագրում։ Հետազոտության ընթացքում հեղինակները գնահատել են 1710 մասնակիցների արդյունքները, ովքեր իրենց վիճակը գնահատել են Մանչեսթերի կյանքի որակի կարճ սանդղակով (MANSA): Արդյունքների համաձայն՝ կլինիկական դեպրեսիա […]
22:07 01.10.2023
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ Շտաբից տեղեկացնում են նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել […]
21:52 01.10.2023
Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, Դալար-Մրգավան ավտոճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Սերյոժա Բ.-ի վարած Mercedes մակնիշի և 34-ամյա Երջանիկ Թ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդներց Երջանիկ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. […]