11:04 06.10.2023
Բացահայտվել է հուշանվեր-թղթադրամ իրացնելու հերթական դեպքը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:59 06.10.2023
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ Կ. Կ.-ն, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառքի դիմաց դատապարտյալի համար արգելված իրեր է մտցրել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ քրեակատարողական հիմնարկի թոքախտաբանական բաժանմունքում բուժում ստացող դատապարտյալ Մ. Ա.-ն իր օգտին ապօրինի […]
10:53 06.10.2023
Ճապոնիայի կառավարությունը որոշել է հատկացնել 2 միլիոն դոլարի դրամաշնորհ, որը կուղղվի Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու համար։ Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այդ միջոցները փոխանցվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով։ Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների […]
10:46 06.10.2023
Այս տարեսկզբից հանգամանորեն ուսումնասիրվել են Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումների շենքային ու աշխատանքային պայմանները, կատարվել են ընդգրկուն վերլուծություններ և տարատեսակ ծրագրեր են կազմվել` այդ պայմաններն առավել լավը դարձնելու, ինչպես նաև Կոմիտեի ստորաբաժանումների գործունեությանը նպաստելու, քննիչների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղություններում: Iravaban.net-ի հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը։ Նրա խոսքով՝ գործունեության գերակա ուղղությունը […]
10:41 06.10.2023
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին. Հայաստան կժամանի Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը, որը պատասխանատու է եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով։ Երևանում Լենարչիչը կհանդիպի Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ և կայցելի վայրեր, որտեղ ապաստան են գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք:
10:33 06.10.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, Գրանադայում՝ Կառլոս 5-րդ պալատում, մասնակցել է պաշտոնական ընթրիքին: Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը եւ Լետիսիա թագուհին: Հյուրերին ողջունել է Իսպանիայի վարչապետ Պերդրո Սանչեսը: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցն Իսպանիա ավարտվել է:
10:28 06.10.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է ներկայումս Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրությանն ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածների խնդրիրներին: Նախագահը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից ավելի քան 9 ամիս տևած շրջափակման և դրան հաջորդած՝ սեպտեմբերի 19-20-ին լայնածավալ ռազմական ուժի կիրառման հետևանքով ավելի քան հարյուր հազար […]
10:22 06.10.2023
Թուրքիան կարող է ընդլայնել Սիրիայի հյուսիսում օդային գործողությունների շրջանակը՝ ուղղված հանրապետությունում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) և նրա տեղական թևի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի (SND) դեմ։ Նաև նախատեսում է ընդլայնել Սիրիայում և Իրաքում տեղակայված իր ռազմակայանների պատասխանատվության տարածքները, գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Սիրիայում օդային գործողությունները կիրականացվեն հարվածային անօդաչու թռչող սարքերի […]
10:01 06.10.2023
Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, ներկայացուցիչներ Ջիմ Կոստան և Բրեդ Շերմանը միացել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներից կազմված երկկուսակցական խմբին՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ կձեռնարկել՝ կանխելու ադրբեջանական ներխուժումը Հայաստան, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Ադրբեջանական ուժերի հետագա ագրեսիան և համակողմանի պատերազմը Հարավային Կովկասում կանխելու հնարավորությունը սպառվում է: Ալիևի ազդանշանները ցույց […]
09:51 06.10.2023
Ուկրաինայի Օդեսայի մարզի Իզմայիլ շրջանի սահմանային և նավահանգստային ենթակառուցվածքում պայթյուններ են տեղի ունեցել, Telegram ալիքում հայտնել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։ Նա նշել է, որ պայթյունների հետեւանքով վնասվել են ենթակառուցվածքները, հրդեհվել է 9 բեռնատար։ «Հրդեհը մարվել է: Լաստանավային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվել է»,- գրել է Կիպերը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ավիահարվածի մասին ահազանգը տևել է […]
09:30 06.10.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է բերվել երեխայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի […]
09:22 06.10.2023
Կրասնոյարսկի Սովետսկի շրջանի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հինգերորդ դասարանի աշակերտը կորցրել է գիտակցությունը և մահացել, հայտնել է մարզի պետական կրթական տեսչությունը Telegram-ի իր ալիքում։ Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ «Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ին հինգերորդ դասարանի աշակերտը Կրասնոյարսկ քաղաքի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի պարապմունքի ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Ժամանած շտապօգնության աշխատակիցները […]
09:04 06.10.2023
Հոկտեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, հընթացս Սուրբ Պատարագի, տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Եպիսկոպոսության աստիճան կստանան Իրաքի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության տնօրեն ժողովի ատենապետ Հոգեշնորհ Տ. Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանը, ԱՄՆ Հայոց […]
08:48 06.10.2023
Ճապոնական Իզու արշիպելագի հարավային մասի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ տարածաշրջանում նախազգուշացում է տրվել ափամերձ ջրերի մակարդակի հնարավոր փոփոխությունների մասին։ Ճապոնիայի գլխավոր օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10.31-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա՝ անմարդաբնակ Պոնաֆիդինա կղզու մոտ՝ ջրի տակ:
08:38 06.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 413 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 437 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.15 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
08:20 06.10.2023
Հոկտեմբերի 6-ին, ժամը 02:45-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ գյուղի 5-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:05-ին, մարվել՝ 03:14-ին: Այրվել է ավտոմեքենան։
08:03 06.10.2023
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օշական գյուղի Նալբանդյան փողոցի տներից մեկին կից ավտոտնակում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, մարվել՝ 21:54-ին։ Ավտոտնակում և տանիքում այրվել են կենցաղային իրեր․ քաղաքացի […]
11:58 05.10.2023
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, գովազդելու եղանակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ ՔԿ քննիչների և ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ իրականացված գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի իրացման և գովազդի մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցագործությունն առերևույթ կատարած անձանց ինքնությունը, […]
11:53 05.10.2023
Հայկական ատոմային էլեկտրակայանը փակելու հիմքեր չկան, սեյսմիկ անվտանգության առումով էլ այն բավարարում է պահանջներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը: Խաչիկյանը նախ վստահեցրել է, որ ներկա պահին անվտանգության մակարդակը բավարար է, որպեսզի ՀԱԷԿ-ն անվտանգ աշխատի: Աշխատանքներ են տարվում անվտանգության մակարդակն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ: «Առաջին […]
11:44 05.10.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։ Այս մասին հայտնում են հանձնաժողովից՝ նշելով, որ բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաև տեղափոխման ծախսերով և այլն։ Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2023 թվականի հունվարին 1 լիտր […]
11:38 05.10.2023
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արայիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել 9 հոդվածով, փոխանցում է «Արմենպրես»-ը: Արայիկ Հարությունյանին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել իբր Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկանների հավաքագրելու, պատրաստելու և ֆինանսավորելու, ահաբեկչություն իրականացնելու և այլ հոդվածներով։ Ադրբեջանի […]
11:33 05.10.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Լեհաստանի կողմից առաքված մարդասիրական բեռը հասել է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂ-ից տեղահանվածներին Լեհաստանի կողմից ցուցաբերված աջակցությունը ներառում է առաջնային անհրաժեշտության ապրանքներ, մասնավորապես՝ անկողնային պարագաներ, սննդամթերք և այլն: Լրագրողների հետ ճեպազրույցում Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելը մտահոգություն հայտնեց ԼՂ-ից շուրջ 100 հազար փախստականներ տեղահանման վերաբերյալ: «Մենք տեսնում ենք, որ […]
11:26 05.10.2023
Մեթադոն էր իրացրել համաքաղաքացուն․ Աշտարակի քրեական հետախույզների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:11 05.10.2023
Մասիսի քրեական հետախույզները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության շղթա․ 6 անձ ձերբակալվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:45 05.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ. Սիրելի՛ ուսուցիչներ, Մենք ապրում ենք օրեր, երբ Ուսուցչի տոնը ոչ թե միմյանց ջերմորեն շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու առիթ է, այլ ձեր դերն ու առաքելությունը վերաիմաստավորելու, պատասխանատվությունը կրկնապատկելու ևս մեկ անհրաժեշտություն: Վերջին տարիներին դուք ցուցաբերել եք միահամուռ ջանքերով մարտահրավերները հաղթահարելու կամք ու վճռականություն՝ […]
10:39 05.10.2023
Սույն թվականի հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնից հիմնարկ ընդունված դատապարտյալ Ա.Ա.-ին: Արդյունքում՝ անվտանգության ռենտգեն սարքի միջոցով դատապարտյալի ճամպրուկի մետաղյա ձողերում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է սև, կպչուն ժապավենով փաթեթավորված 4 բջջային հեռախոս: Ա.Ա.-ն […]
10:32 05.10.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին մասնակցությունից հրաժարվելու մասին հարցը: «Մենք նշում ենք, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում առաջարկվող հանդիպմանը։ Եվ մենք մշտապես պարզ ենք եղել, թեև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար։ Սա մի բան է, […]