10:27 05.10.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ. «Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Ուսուցիչը մասնագիտություն չէ, կոչո՛ւմ է, առաքելություն, որը մեծ նվիրում է պահանջում: Հենց այդ առաքելությունը բարձր մակարդակով իրականացնելն է իրավագիտակից քաղաքացու կերտման և պետության կայացման հիմնաքարը։ Կոչման կրման և այդ պատասխանատու առաքելության անխափան իրականացման համար կարևոր […]
10:20 05.10.2023
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է 54.5 մլն գործարք` 1061.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 3.3 մլն գործարքով կամ 6.6%-ով, իսկ արժեքային` 127.9 մլրդ ՀՀ դրամով կամ 13.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի […]
10:13 05.10.2023
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի հեղուկ գազի լցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջերմուկի խճուղում գտնվող հեղուկ գազի լիցքավորման […]
10:05 05.10.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը վիճարկում է պնդումը, թե սեպտեմբերի 17-ին Թուրքիայում տեղի ունեցած հանդիպումը գաղտնի է եղել: Այս մասին ճեպազրույցում հայտնել է նա՝ նշելով, որ իրենք բավականին կանոնավոր կերպով շփվում են տարածաշրջանի շահագրգիռ կողմերի և զրուցակիցների հետ: «Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում հանդիպումը տեղի ունեցավ՝ անդրադառնալու հատկապես հրատապ հումանիտար խնդիրներին և Լեռնային Ղարաբաղում պոտենցիալ […]
10:00 05.10.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնից հեռացված Քևին Մաքքարթին կստանձնի իր նախորդ Նենսի Փելոսիի պաշտոնը Կապիտոլիումում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Թերթի զրուցակցի խոսքով՝ հանրապետական Մաքքարթին մտադիր է պաշտոնը ստանձնել հաջորդ շաբաթ, երբ պալատը կվերադառնա իր աշխատանքին։ Ոչ միայն դեմոկրատ Փելոսին կորցրեց իր պաշտոնը, այլև իր կուսակից և […]
09:59 05.10.2023
Հիմնանորոգվում է Հ-28 /Հ-55/ – Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ17+000-կմ19+000 հատվածը։ 2կմ ճանապարհն անցնում է Կոտայքի մարզի Փյունիկ‚ Արտավազ բնակավայրերով։ Գյուղերի միջով անցնող հատվածներում կառուցվում են մայթեր‚ ջրահեռացման համակարգեր‚ տեղադրվում է ավազակոպիճ։ Շինաշխատանքները կատարում է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն‚ տեխհսկողությունը՝ «Արխինեքս» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
09:48 05.10.2023
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 1992-2018 թվականներին Պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում մի շարք, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վ.Մ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար: Մասնավորապես՝ Վ.Մ.-ն, 2015 թվականի ապրիլի 13-ին Ոստիկանության […]
09:35 05.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 416 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 442 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,11 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.25 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
11:56 04.10.2023
Առևտուր կեղծ թղթադրամով․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:52 04.10.2023
Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 4-ին, Մոսկվայի երեք օդանավակայաններում հետաձգվել և չեղարկվել է 28 չվերթ։ Այս մասին են վկայում Yandex.Schedules ծառայության տվյալները։ Հայտնի է դարձել, որ դեպի Վնուկովո հինգ չվերթի մեկնումը հետաձգվել է, իսկ յոթը՝ չեղարկվել։ Դոմոդեդովո 12 չվերթ չի մեկնել նախատեսվածի համաձայն, ևս մեկ չվերթ չեղարկվել է։ Դեպի Շերեմետևո երեք չվերթ հետաձգվել է: Ժուկովսկիում ինքնաթիռների մեկնման ժամերի […]
11:46 04.10.2023
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 90-ամյակի շրջանակում հոկտեմբերի 4-6-ը կանցկացվի «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթացը: Հոկտեմբերի 4-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել է եռօրյա վերապատրաստման դասընթացը, որը վարում է Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին: ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի […]
11:40 04.10.2023
500 ռուս զինվոր գերեվարվել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից։ Այս թիվը Soloviev Live-ի եթերում հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ Պուշիլինի խոսքով՝ Ուկրաինան հաճախ չի հայտնում գերի ընկած ռուսների մասին տվյալներ, ինչը դժվարացնում է նրանց փոխանակումը։
11:33 04.10.2023
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 93 կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 58-ամյա վարորդ Մհեր Մամյանը, «Միցուբիշիի» 54-ամյա վարորդ Հովհաննես Ֆարզադյանը և 37-ամյա ուղևորուհի Լուսինե Դաղմաջյանը տեղում մահացել են: «Միցուբիշիի» վեց և «Նիսանի» մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […]
11:24 04.10.2023
Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ժամը՝ 09:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվելու են զորավարժանքներ: Զորավարժանքներն ուղղեկցվելու են ձայնային ազդանշանով։ Այս մասին տեղեկացնում են Գյումրու համայնքապետարանից: «Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել», -նշվում է հաղորդագրությունում:
11:18 04.10.2023
Հինգ մարդ վիրավորվել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի համալսարանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնել է տեղական ոստիկանության կոմիսար Ռիչարդ Ուորլին։ Հրաձգությունը տեղի է ունեցել Բալթիմորի Մորգան պետական համալսարանի մոտ։ Նախկինում հաղորդվում էր չորս տուժածի մասին։ «Այս պահին հայտնի է 18-22 տարեկան հինգ տուժածի մասին: Կարծում ենք, որ ստացած վնասվածքները չեն սպառնում նրանց կյանքին», – […]
11:08 04.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 450 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 487.50 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,30 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.60 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
11:00 04.10.2023
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանին։ Նախարարը նրան մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոմբինատում առկա վիճակի և խնդիրների մասին։ Սասուն Ավետիսյանը հավաստիացրել է, որ խնդիրները հաղթահարելու մասով ունեն ռազմավարություն և կա հստակ պատկերացում առաջիկա անելիքների մասին։ Նորանշանակ գլխավոր տնօրենը վստահեցրել է […]
10:55 04.10.2023
ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, Ադրբեջանի իրավապահ […]
10:48 04.10.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Հռոմի ստատուսին միանալու Հայաստանի որոշման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության մոտեցմանն ու մեկնաբանություններին: Նշել է. «Ես միայն կասեմ, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է շարունակել դերակատարում ունենալ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակներում՝ արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու համար: Եվ դուք նաև տեսել եք, որ մենք այս […]
10:37 04.10.2023
Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը: Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա […]
21:00 03.10.2023
Չիկագոյի 104-ամյա բնակչուհի Դորոթի Հոֆները օդապարիկով ցատկ է կատարել՝ նպատակ ունենալով մտնել Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես ամենատարեց սքայդայվեր։ Այս մասին հոկտեմբերի 2-ին գրում է The Guardian-ը։ Ցատկի տեսանյութի մի հատված հրապարակվել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Չիկագոյի լրագրող Ջեյք Շերիդանի կողմից։ «Տարիքը պարզապես թիվ է», – հաղորդում է թերթը Հոֆների խոսքերը վայրէջքից հետո: Ցատկը […]
20:55 03.10.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի նախկին վարչապետին ներկայացնող պատվիրակությանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, երեքշաբթի, 3 Հոկտեմբեր 2023-ին, ընդունեց Լիբանանի նախկին վարչապետ Սաատ Հարիրին եւ Մուսթաքպալ հոսանքը ներկայացնող պատուիրակութիւն մը, Անթիլիասի Մայրավանքին մէջ։ Հանդիպումին ներկայ էր նաեւ Հայկական Երեսփոխանական Պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին։ Մուսթաքպալի պատուիրակութիւնը Հայրապետին փոխանցեց վարչապետ Հարիրիի ողջոյնները եւ միաժամանակ արտայայտեց […]
20:42 03.10.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել։ Հոկտեմբերի 3-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ, տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195: Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, փոխանցում է «Արմենպրես»-ը: […]
20:37 03.10.2023
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ և ԻԻՀ միջև գյուղատնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի երկրորդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում էին նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։ Իրանական պատվիրակության կազմում էին ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մոհամմադ Էբրահիմ Հասան Նեժադը, ԻԻՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Աշխեն […]
20:34 03.10.2023
Առողջապահության և սննդի անվտանգության հարցերով Եվրահանձնաժողովի հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով հատուկ քննարկմանը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ չնայած Բաքվի վստահեցումներին, թե ինքը հավատարիմ է դիվանագիտական լուծմանը, փոխանցում է «Լուրերը»: «Ուժի կիրառումը երբեք չի կարող արդարացվել»,- ասել է հանձնակատարը: Կիրիակիդեսը պնդել է, որ Հայաստան […]
20:28 03.10.2023
Մոսկվայի հարավ-արևելքում չորս անհայտ անձինք կրակել են Mercedes-ի վարորդի վրա և մեքենայից գողացել պայուսակ, որի մեջ եղել է 20 միլիոն ռուբլի։ Իրավապահ մարմինները փնտրում են հարձակվողներին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ներկայացնելով տեսանյութը: Աղբյուրի հաղորդմամբ՝ նախնական տվյալներով՝ հարձակվողները փախել են արտասահմանյան Infiniti մեքենայով, նրանց որոնում են։ Տուժածը հոսպիտալացվել է։ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մայրաքաղաքի գլխավոր տնօրինության մամուլի […]
20:17 03.10.2023
Բանկոմատով որոշ գործարքներ կարող են հանգեցնել գումարի կորստի: Փրայմ գործակալության հետ զրույցում PG Partners իրավաբանական ընկերության ավագ կառավարիչ Պետր Գուսյատնիկովը թվարկել է հինգ տարածված սխալ. Առաջինը սխալ մուտքագրված PIN կոդն է: Երրորդ անհաջող փորձից հետո քարտը կարգելափակվի։ Իսկ եթե «պլաստմասսա»-ն խրվում է բանկոմատի ներսում, ապա պետք է բանկային մասնաճյուղում քաղվածք գրել և սպասել, որ աշխատակիցները […]
20:08 03.10.2023
Վիսկոնսինի (ԱՄՆ) բժշկական քոլեջի գիտնականները սրտի հիվանդությունների բուժման նոր ուղղություն են գտել։ Գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն, խոլեստերինի մի տեսակին, որը կոչվում է շատ ցածր խտության լիպոպրոտեիններ (VLDL), պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Հայտնի է, որ խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող հիվանդների մոտ մեծանում է սրտանոթային հիվանդությունների, այդ թվում՝ ինսուլտի և սրտի կաթվածի զարգացման ռիսկը։ Դա […]