16:12 01.10.2023
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 490 անձ է ժամանել Հայաստան, տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 103 , այս մասին Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա հայտնել է, որ տեղաբաշխում է տեղի ունենում ՀՀ տարբեր մարզերում, հաշվառման գործընթացին զուգահեռ ճշգրտվում են սոցիալական ծրագրերի իրագործման մեխանիզմները: «Եվս 1 խորհրդակցության […]
15:58 01.10.2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր էջ է բացել իր պատմության մեջ՝ ներկայացնելով ԱՄՆ 67-րդ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիմանկարը։ Նրա անունն ավելացվել է Պետդեպարտամենտի պատկերասրահում այնպիսի գործիչների շարքում, ինչպիսիք են առաջին պետքարտուղար Թոմաս Ջեֆերսոնը և նրա բազմաթիվ իրավահաջորդները: «Արվեստի այս գործերի հավաքածուն ոչ միայն պահպանում է դիվանագիտության պատմությունը, այլև թույլ է տալիս գնահատել ամերիկյան մշակույթի հարստությունը։»,-նշվում է Պետդեպարտամենտի […]
15:42 01.10.2023
Այսօր՝ ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները մարել են դեռևս անհայտ հանգամանքներում BMW X5 մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է շարժիչի […]
15:20 01.10.2023
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով նախօրեին չհայտարարված այցով ժամանել էր Օդեսա, կիրակի ժամանել է Կիև, որտեղ հանդիպել է Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ «Ինձ համար մեծ պատիվ է ներկա լինել Կիևում նախագահ Վլադիմիր Զելենսկու և նախարար Դմիտրի Կուլեբայի հետ զոհված զինվորների հիշատակը հարգելու արարողությանը», – գրել է Բորելը X սոցիալական ցանցում:
15:05 01.10.2023
Կանադացի Մայքլ Ջեքը կերել է 135 չիլի պղպեղ՝ դրանով իսկ գերազանցելով իր սեփական համաշխարհային ռեկորդը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Տղամարդուց պահանջվել է վեց րոպե 49,2 վայրկյան՝ 50 Carolina Reaper պղպեղ ուտելու համար։ Այս բանջարեղենը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենակծու պղպեղը։ Ջեքը շարունակել է` ուտելով ևս 85 պղպեղ։ Միջին հաշվով, մեկ […]
14:43 01.10.2023
Այս օրերին երբ Արցախի բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն, ՆԳՆ ԱԻՊԾ և ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ` ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի գլխավորությամբ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, շարունակում են մնալ Արցախում և ամենօրյա ռեժիմով` միանգամից մի քանի ուղղություններով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և […]
14:31 01.10.2023
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ բարձրագույն կրթությունը կապված է դեպրեսիայի և անհանգստության զարգացման ռիսկի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Public Health ամսագրում: Վերջին տարիներին աճել է բարձրագույն կրթությունն ավարտող երիտասարդների թիվը, ինչպես նաև դեպրեսիաներով և տագնապային խանգարումներով տառապող մարդկանց թիվը։ Հետազոտողները կասկածում են, որ բարձրագույն կրթությունը կարող է կապված լինել այս […]
14:20 01.10.2023
Հոկտեմբերի 1-ի կեսօրից հետո, 2-5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ին շրջանների զգալի մասում, շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 4-ին առանձին վայերում՝ […]
14:10 01.10.2023
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Շեպպարտոն քաղաքից մի կին, ով կշռում էր 95 կիլոգրամ, կորցրել է իր քաշի մեկ երրորդը՝ չհրաժարվելով շոկոլադից: Նա News.com.au-ի հետ զրույցում կիսվել է իր փորձով։ 26-ամյա Էմմա Ֆրենսիս Գուդը նիհարելու իր ճանապարհը սկսել է 2020 թվականի հոկտեմբերին: COVID-19 համաճարակի ժամանակ կինը հղիության ընթացքում գիրացել է 30 կիլոգրամով։ Հայտնվելով հարկադիր մեկուսացման մեջ՝ նա […]
13:53 01.10.2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Ամեն օր հազարավոր մարդիկ ստիպված են լինում լքել իրենց տները հակամարտությունների և բռնությունների պատճառով։ Մի քանի վայրկյան դրեք ձեզ նրանց տեղը»: Every day, thousands of people are forced to flee their homes due to conflicts and violence. Take a few seconds and put […]
13:38 01.10.2023
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն դարձյալ հայերի դեմ ցեղասպան քաղաքականությունը կանխելու կոչով է հանդես եկել: «Եկեք միավորենք մեր ձայները՝ դադարեցնելու ջարդերը Ադրբեջանում և Թուրքիայում. Ֆրանսիան այլևս չի կարող չեզոք մնալ այս էթնիկ, մշակութային և կրոնական զտումների առջև: Հանրապետության նախագահը պետք է գործի»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում՝ կից հրապարակելով տեսանյութ: Unissons nos voix pour […]
13:09 01.10.2023
«Հումանիտար կենտրոն»-ում այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ Արցախից բռնի տեղահանվածներից յուրաքանչյուրը, անկախ տարիքից, հրատապ կարիքները հոգալու նպատակով 100.000 դրամ միանվագ վճար կստանա: Ըստ նրա՝ հաշվառումը կատարվում է միասնական սոցիալական ծառայություններում: «Ինչ վերաբերում է հաշվառմանը, ապա, նրանց համար, ովքեր ունեն բանկային հաշիվներ և քարտեր, հաշվառման և գումարի փոխանցման գործընթացը կկատարվի […]
12:57 01.10.2023
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները շարունակում են հանդիպումներ ունենալ Հայաստանի տարբեր հիմնադրամների և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Այս օրերին սփյուռքահայ երիտասարդներն այցելել են ծրագրի գործընկեր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի գրասենյակ, հանդիպել հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանի և իր թիմի հետ՝ ծանոթանալով հիմնադրամի գործունեությանը Հայաստանում: Մասնակիցների հանդիպումը «reArmenia» հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի հետ կրում էր ««ռեԱրմինիա». […]
12:47 01.10.2023
Մաշկի վրա պզուկների և բորբոքումների պատճառ կարող են լինել մի շարք պատճառներ, այդ թվում՝ մարմնի հորմոնալ փոփոխությունները, շաքարի չափից ավելի օգտագործումը կամ մաշկի անբավարար մաքրումը: Այնուամենայնիվ, անցանկալի ցան կարող է առաջանալ նաև որոշ սննդամթերքների պատճառով, ասել է մաշկաբան Նատալյա Կոզլովան: Մասնագետի խոսքով՝ որոշ մթերքներ հրահրում են ճարպագեղձերի ավելորդ աշխատանքը, ինչը հանգեցնում է պզուկների։ Կաթը, օրինակ, […]
12:31 01.10.2023
Չինական Chang’e-6 զոնդը կուղարկվի Լուսնի հեռավոր կողմ՝ հող հավաքելու համար 2024 թվականին: Սա կլինի առաջին նման նախագիծը Երկրի բնական արբանյակի հետախուզման պատմության մեջ, հայտարարում է Չինաստանի տիեզերական տարածության ազգային վարչությունը (CNSA): «Ներկայումս Լուսնի հետախուզման ծրագրի Chang’e-6 առաքելության մշակումն ընթանում է ըստ պլանի, մեկնարկը նախատեսված է մոտավորապես 2024 թվականին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Զեկույցում նշվում է […]
12:22 01.10.2023
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ինքը Երևանում է: «Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված: Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղոթքի: Հաջորդիվ կմեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կետ, որպեսզի ես էլ իմ ներդրումն […]
12:16 01.10.2023
Հումանիտար կենտրոնում ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվն այս պահի դրությամբ 100 483 է։ «Այս պահի դրությամբ Հակարիի կամուրգը հատել է 21 079 տրանսպորտային միջոց, իսկ հաշվառվածների թիվը կազմում է 84 հազար 408»,– նշեց նա:
12:11 01.10.2023
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան հայտնել է Անկարայի կենտրոնում՝ նախարարության շենքի մոտ ահաբեկչության փորձի մասին, ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուսը՝ վնասազերծվել։ «Ժամը 09.30-ին երկու ահաբեկիչ, մեքենա վարելով ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության մուտքի դարպասի դիմաց, պայթյուն է իրականացրել։ Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, երկրորդը՝ վնասազերծվել»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։ Փոխհրաձգության ժամանակ երկու ոստիկան թեթեւ վիրավորվել […]
12:05 01.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Հայաստանը կարևորում է բարեկամ Կիպրոսի հետ եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը։ Երկու երկրների միջև տարբեր մակարդակներով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու […]
11:48 01.10.2023
այ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոն՝ Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի գյուտ: Այս չորս տոներից երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Սուրբ Խաչը զուտ հայկական է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարագա Սուրբ Խաչը նշվում է Խաչվերացից 14 օր հետո, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը, այս տարի՝ հոկտեմբերի 1-ին: […]
11:37 01.10.2023
iPhone 15-ը ճիշտ չի աշխատում որոշ սնուցման սարքերի հետ, ինչի արդյունքում սմարթֆոնը չի լիցքավորվում դրանցից, այլ ընդհակառակը, էներգիա է փոխանցում արտաքին մարտկոցներին։ Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով օգտատերերի բողոքները։ Ըստ օգտատերերի՝ USB-C միակցիչով ոչ բոլոր առկա էներգաբանկերն են համատեղելի iPhone 15-ի հետ: Որոշ դեպքերում iPhone 15-ը կամ պարզապես չի լիցքավորվում, կամ սկսում է լիցքը […]
11:28 01.10.2023
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3300 քմ, Բյուրեղավան քաղաքում՝ 7000, Արզնի գյուղում՝ 5․5 հա, Նոր […]
11:20 01.10.2023
Սլովակիայի նախկին վարչապետ, արդարադատության նախարար Յան Չառնագորսկու հայտարարություն է տարածել՝ ուղղված Սլովակիայի արտաքին գործերի, պաշտպանության նախարարներին և Սլովակիայի գլխավոր շտաբի պետին։ Դրանում ասված է. «Հարգելի պարոն նախարար, ԶԼՄ-ներում մենք հետևում ենք ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը. վերջին տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական բանակը ձերբակալել է Լեռնային Ղարաբաղի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին և 1990 […]
11:07 01.10.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ Չինաստանի կազմավորման 74-րդ տարեդարձի առիթով: Նախագահին ուղղված ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 74-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ առկա փոխգործակցությունը և քաղաքական […]
10:58 01.10.2023
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ուղևորափոխադրումների տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, ովքեր Լեռնային Ղարաբաղից Հայաստան են ժամանել 2023 թվականի սեպտեմբերի 25-ից, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ձեզ հնարավորություն է ընձեռում օրական ընթացող տեղական էլեկտրագնացքներով անվճար երթեւեկելու իրավունք. Գնացք թիվ 684/687 Երեւան-Գյումրի-Երեւան Գնացք թիվ 686/685 Երեւան-Գյումրի-Երեւան Գնացք թիվ 681/682 Գյումրի-Երևան-Գյումրի Գնացք թիվ […]
10:48 01.10.2023
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ՄԱԿ-ի առաքելության անդամներն առավոտյան ժամանել են Ղարաբաղ: Նրանք անցել են Աղդամով և շարժվել Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։ Առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և որոշել բնակիչների հումանիտար կարիքները: Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ: Նշվում է, որ վերջին անգամ նրանք Ղարաբաղում եղել են 30 տարի առաջ:
10:31 01.10.2023
Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 400 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 403 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 428 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,10 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.21 դրամ, ներկայացնում է shantnews.am-ը։
10:24 01.10.2023
Երեկ՝ ժամը 21:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ 45-ամյա Մհեր Մ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Մուշեղ Գ.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11, Երևանի շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 06 բրիգադի անձնակազմի բժիշկները […]