10:20 01.10.2023
Սեպտեմբերի 30-ին, ժամը 21։11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղազարավան գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փարպի գյուղի Սահակ Թորոսյան փողոցի տներից մեկի տանիքում․ տուժածներ չկան։ Հրդեհը […]
10:13 01.10.2023
Բրիտանացի Ջոշուա Ուորները մահացել է քաղցկեղից 25 տարեկանում այն բանից հետո, երբ բժիշկները ուղեղի ուռուցքը համակարգչային սխալ են համարել, գրում է Daily mail-ը։ «Փորձաքննությունները հայտնաբերել են ուղեղի աննորմալություն: Բայց դա իբր համարվում էր համակարգչային սխալ»,- ասվում է զեկույցում: Ուորները հիվանդանոց է գնացել հունիսին վատ ինքնազգացողության և երկու շաբաթ շարունակ մշտական գլխացավերի պատճառով: Բժիշկները համակարգչային տոմոգրաֆիա […]
10:04 01.10.2023
Սեպտեմբերի 30-ին, ժամը 17։20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հորս գյուղի մոտակայքում քաղաքացին ժայռից ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Ա․ Հ․-ն (ծնված 1994 թ․) ընկել է Հորս գյուղի […]
23:57 30.09.2023
Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է 900005002762: Շարունակվում են աշխատանքները տարբեր մարզերում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցավայրերով, սննդով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության տարբեր միջոցներով ապահովման գործընթացը: «Լուրեր»-ի հաղորդմամբ` վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է վերջին տվյալները Լեռնային […]
23:40 30.09.2023
Ախուրյանի համայնքապետարանից հայտնում են, որ Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Ստեփանակերտից տեղահանված, Շիրակի մարզում հանգրվանած Արմեն Կարապետյանի և Լուսինե Իգիթյանի որդին`Ավետ Կարապետյանը: «Փոքրիկ Ավետը ծնվել է 3կգ քաշով, 50 սմ հասակով: Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և համայնքապետարանի ամբողջ աշխատակազմը ջերմորեն շնորհավորում և բարի գալուստ են մաղթում փոքրիկ հրաշքին, […]
23:22 30.09.2023
X սոցիալական հարթակում լայն տարածում է գտել մարտակերտցի 103-ամյա Ամալյայի լուսանկարը: Scout Tufankjian օգտատերը լուսանկարին կից գրել է. «Ամալիան ծնվել է Մարտակերտում 1920թ.-ին: Նա այժմ փախստական է»: Կիսվելով լուսանկարով՝ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը գրել է. «Հաջորդ անգամ, երբ լրագրողը ցանկանա խոսել «անջատողականների» մասին, ես կհրավիրեմ նրան նայել ղարաբաղցի հայուհու այս լուսանկարը, որը ծնվել […]
23:16 30.09.2023
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հարևանների ֆեյքերի ոհմակները զանգվածային հարձակվել են քարտեզների վրա, Google, Yandex, և փորձում են փոխել տեղանունները։ «Դա հիմնված է այն բանի վրա, որ շատ մեծ քանակի նույնատիպ առաջարկները բերում են կոնկրետ տեղանքի անվանման փոփոխությանը կամ նոր տեղանքի հայտնվելուն։ Այդ պատճառով Երեւանում, օրինակ, հայտնվել են Ալիեւի անվան […]
22:40 30.09.2023
Ձյուդոյի Եվրոպայի գավաթի արծաթե ու սամբոյի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սոսե Բալասանյանը գալիս է Հայաստան։ Նա այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Չներեք ինձ վեր Ձեզ թողեցի ֆիզիկապես…սըրտս ու հոգիս թողալում Արցախումս»,-գրել է նա։ Սոսեն ավելի վաղ հայտնել էր, որ որոշել է չլքել Արցախը։
22:11 30.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 61-ամյա Զարզանդ Ա.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 59-ամյա […]
21:57 30.09.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևանի «Մալայան» ակնաբուժական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ աչքի ստորին կոպի պատռվածք, արցունքատար ուղիների ընդգրկումով, ծնոտի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ […]
21:43 30.09.2023
ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնից հայտնում են, որ արյան դոնոր հնարավոր է դառնալ նաև ՀՀ մարզերում: Նշվում է, որ մարզային բաժանմունքներ գործում են հետևյալ քաղաքներում․ Արմավիրի մարզային ԱՓԿ` ք. Արմավիր, Մ. Հերացու 10, հեռ. 0237-2-06-72 Լոռու մարզային ԱՓԿ՝ ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 2/42 հեռ. 0322- 4-30-53 Գյումրիի ԱՓԿ՝ ք. Գյումրի, Մազմանյան 3ա, հեռ. […]
21:27 30.09.2023
Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից հինգը տուժել է պայթյունի հետևանքով։ Այկս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։ Տարբեր ախտորոշումներով տասնյակ երեխաներ ստացիոնար բուժօգնություն են ստանում մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոններում։
21:12 30.09.2023
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ակտիվացնում է իր ջանքերը՝ օգնելու այն մարդկանց, ովքեր վերջերս են ժամանել Հայաստանի սահման: Ուրբաթ օրվա դրությամբ՝ Հայաստանի կառավարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 23-ից ի վեր՝ ավելի քան 90,000 մարդ է ապաստան գտել Հայաստանում։ Սահման ժամանողների այս թիվը վերջին օրերին կտրուկ աճել է, ինչը հանգեցրել է սահմանային անցակետերում երկարաձգված հերթերի։ Նրանց […]
20:44 30.09.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մանրամասնել է. «Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած եւս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: […]
20:29 30.09.2023
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: Սեպտեմբերի 30-ի տեղեկագրում նշվում է, որ ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ հանձնվել է 21 […]
20:19 30.09.2023
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը հայտնում է Լեռնային Ղարաբաղում Orlan-10 անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ հրադադարի հետագա մշտադիտարկման մասին. այս մասին X-ի հարթակում հայտնում է «ԼՂ դիտորդ» օգտատերը: Նշվում է, որ դիտարկումները մեկնարկել են այդ տարածքի օդանավակայանում գտնվող իրենց շտաբից: Կից հրապարակված են կադրեր, որոնք արվել են սեպտեմբերի 19-ից առաջ: Բայց մեթոդը նախկինում ևս կիրառվել է: Russia’s peacekeeping […]
09:00 30.09.2023
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի արդյունքում սեպտեմբերի 28-ին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) գործով: Այս մասին X-ի իր միկրոբլոգում մանրամասներ է ներկայացրել ՀՀ հատուկ […]
08:52 30.09.2023
Առնվազն վեց մարդ է զոհվել, ևս 15-ը մնացել է Զիմբաբվեի հյուսիսում գտնվող Չեգուտու քաղաքում փլուզված հանքի փլատակներում։ Այդ մասին ուրբաթ հայտնել է երկրի հեռարձակման կորպորացիան։ Աղբյուրի տվյալներով՝ հանքը փլուզվել է ուրբաթ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, ինչի հետևանքով 34 մարդ մնացել է փլատակներում: Նրանցից 13-ին հաջողվել է դուրս գալ: Փրկարարները շարունակում են հանքից մարդկանց դուրս բերելու […]
08:40 30.09.2023
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կառավարության հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը կոչ է արել Բայդենի վարչակազմին պատասխանատվության ենթարկել ցեղասպան Ադրբեջանին, ինչպես նաև ԱՄՆ-ին անհապաղ ձեռնարկել Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումների համար Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը դադարեցնելու գործողություն։ Երիմյանի խոսքերը հնչել են Կապիտոլիումի ասուլիսում Արցախի և այլ հալածյալ քրիստոնյա համայնքների վերաբերյալ կազմակերպված միջոցառման ժամանակ: […]
08:33 30.09.2023
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Գետափ գյուղ տանող ավտոճանապարհի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 121-րդ կմ-ին բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան […]
08:22 30.09.2023
Սեպտեմբերի 29-ին, ժամը 21։56-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Renault» մակնիշի բեռնատարին (վարորդ` Ա. Խ., […]
08:11 30.09.2023
Shantnews.am-ը ներկայացնում է հայկական դրամի փոխարժեքներն այսօրվա դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 398 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 403 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 420 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 428 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4,10 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4,20 դրամը:
08:03 30.09.2023
Սեպտեմբերի 29-ին, ժամը 17։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 242-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարը շրջվել է. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է ԲԿ։ Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի […]
21:56 29.09.2023
Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Ռասայական խտրականության մասին կոնվենցիայի հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ խնդրելով իշխանություններին ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Բաքվի դեմ, ասվում է դատարանի հաղորդագրության մեջ։ «Հայաստանի Հանրապետությունը, վկայակոչելով Կանոնադրության 41-րդ հոդվածը և Դատարանի Կանոնակարգի 73-րդ հոդվածը, երեկ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խափանման ժամանակավոր միջոցներ նշանակելու վերաբերյալ՝ «Ռասայական […]
21:40 29.09.2023
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը X-ի իր միկրոբլոգում խոսել է ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելության տեղակայման հրատապության մասին: X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Ադրբեջանը խոստացել է բացել Լեռնային Ղարաբաղի դուռը միջազգային հանրության աչքերի և ականջների առաջ. տեղում իրավիճակի սեփական, անկախ պատկերացումն ավելի հրատապ է, քան երբևէ: Ուստի կարևոր է, որ ՄԱԿ-ի այցը […]
21:26 29.09.2023
Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը լուսանկարներ է հրապարակել այսօրվա Ստեփանակերտից: X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Սա Ստեփանակերտն է՝ Լեռնային Ղարաբաղը, այսօր։ 120 հազար հայից 93 հազարը բռնի տեղահանվել է վերջին չորս օրվա ընթացքում։ Թող Ալիևը ավարտի «ինտեգրումը», հետո իրավունքներ և անվտանգություն ապահովի այն հայերի համար, ովքեր այլեւս այնտեղ չեն։ Հիմա այս հողը իսկապես […]
21:20 29.09.2023
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 242 կմ հատվածում իրանական համարանիշներով բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու […]