TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+28.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Էնրիկե Մորան ընդունել է ԵՄ-ում Հայաստանի նոր դեսպան Տիգրան Բալայանին

20:50 28.09.2023

ԵՄ արտաքին գործողության եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան X-ի իր հարթակում գրել է, որ ջերմորեն ողջունել է ԵՄ-ում Հայաստանի նոր դեսպան Տիգրան Բալայանին: «Մենք խոսեցինք ԵՄ աջակցության մասին՝ ամրապնդելու Հայաստանի ժողովրդավարությունը և ընդհանուր ճկունությունը երկրի և տարածաշրջանի համար կարևոր պահին։ Անհամբեր սպասում ենք նրա հետ աշխատելու այս ընդհանուր նպատակների ուղղությամբ»,-գրել է […]

̰
Անահիտ Մանասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

20:45 28.09.2023

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների ընթացքում վեր հանված հարցերին։ Պաշտպանը հատուկ ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում բռնի տեղահանված անձանց իրավունքների պատշաճ երաշխավորման անհրաժեշտությունը: Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ագրեսիայի արդյունքում առաջացած լուրջ հումանիտար խնդիրները և մարդու […]

̰
Վանուատուի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

20:30 28.09.2023

Վանուատուի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պորտ Վիլա քաղաքից 249 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 35,9 հազար մարդ։ Օջախը գտնվել է 125 կմ խորության վրա։ Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։

̰
Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վայրից հայտնաբերվել է իրերի նոր խմբաքանակ

20:21 28.09.2023

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են իրեր. այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ կից գրելով. «Եթե լուսանկարներում պատկերված իրերը Ձեր հարազատներինն է, կարող եք մոտենալ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»:

̰
ՌԴ խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները օրվա ընթացքում Ստեփանակերտից Սիսիան են տեղափոխել 114 մարդ, որից 78-ին՝ ծանր վիճակում

20:09 28.09.2023

ՌԴ ՊՆ խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել: Այս մասին նշվում է նախարարության՝ սեպտեմբերի 28-ի տեղեկագրում: Ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները շարունակել են Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունից տուժած տեղի բնակիչներին, ինչպես նաև Ղարաբաղի բուժհաստատություններից հիվանդներին տեղափոխել Հայաստանի տարածք (Սիսիան բնակավայր)՝ նրանց՝ Երևան հետագա տեղափոխման համար։ Օրվա ընթացքում տեղափոխվել է 114 մարդ, որից 78-ը` […]

̰
Արտառոց դեպք Սյունիքի մարզում. 45-ամյա տղամարդու ականջը Հակարիի կամրջի մոտ կտրել են

20:03 28.09.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Պատվական Հակոբյանը և հայտնել, որ սեպտեմբերի 19-ին, Հակարիի կամրջի մոտ Արցախի Հանրապետության բնակիչ 49-ամյա Սարգիս Խուդյանի հրահանգով իր աջ ականջը կտրել են՝ պատճառելով մարմնական վնասվածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիմումի փաստով նյութեր են նախապատրաստվել, և այն […]

̰
SHANTNEWS

20:00 28.09.2023

̰
Երևանի և 4 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

19:56 28.09.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ. 34, 35, 36, 37, 38 շենքեր, Նորք Մարաշ՝ Նորք 13 փողոցին հարակից առանձնատներ, Նորք՝ 17 փողոց 1-ին նրբանցքի առանձնատներ, Դավիթ Բեկ փողոցի հարակից առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
ՃՏՊ Ալավերդի-Շնող ավտոճանապարհին. կան տուժածներ

19:38 28.09.2023

Սեպտեմբերի 28-ին, ժամը 13:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Շնող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Ա., ծնված […]

̰
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջարին

19:33 28.09.2023

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել այս օրերին Հայաստանում գտնվող Լիբանանի սոցիալական հարցերի նախարար Հեկտոր Հաջարի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ում տեղավորմանն ու անհրաժեշտ օգնության տրամադրմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանն անդրադարձել է տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող […]

̰
Միրզոյանը Լեո Դոքերթիի հետ հեռախոսազրույցում կարևորել է միջազգային գործընկերների հստակ գնահատականն ու գործուն մեխանիզմների միջոցով ուժի կիրառման հետագա դեպքերի բացառման հրամայականը

19:27 28.09.2023

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական հարձակման հետևանքներին՝ քաղաքացիական բնակավայրերի և անձանց թիրախավորմամբ, հանգեցնելով ԼՂ բնակչության զանգվածային բռնի տեղահանման: Նախարար Միրզոյանն կարևորել է միջազգային գործընկերների և […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր քաղաքացու պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ. Նիկոլ Փաշինյան

19:19 28.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ: Այսօր երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները»:

̰
Ալյոշա Աղաջանյանը որոնվում է որպես անհետ կորած

19:17 28.09.2023

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1946 թվականին ծնված Ալյոշա Աղաջանյանը։ Ալյոշա Աղաջանյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]

̰
ԵՄ-ն պետք է դադարեցնի կամ գոնե կրճատի Ադրբեջանից էներգակիրների գնումները. Եվրախորհրդարանի պատգամավոր

19:10 28.09.2023

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալջուրանդը  X-ի իր հարթակում գրել է. «Կարելի էր կարծել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կարգավորվել է, և վերականգնվել է նախկին իրավիճակը, եթե չլինեին միջազգային իրավունքի մի քանի կոպիտ խախտումներ։ ԵՄ-ն պետք է դադարեցնի կամ գոնե կրճատի Ադրբեջանից էներգակիրների գնումները»: ARVAMUSLUGU @ohtuleht 💭 Võiks ju arvata, et sellega on Mägi-Karabahhi […]

̰
Արարատ Միրզոյանը Թոբիաս Բիլստրյոմի հետ հեռախոսազրւյցում քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը

18:58 28.09.2023

Սեպտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։ Քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով միջազգային համարժեք գնահատականի կարևորությունը թե´ ներկայիս մարդասիրական մարտահրավերների […]

̰
Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է. դատախազության ուսումնասիրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

18:51 28.09.2023

2009 թվականի փետրվարի 19-ին Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող տարածքի օտարման գործընթացը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2007 թվականի մարտի […]

̰
ՀՀ և Ֆրանսիայի ԱԺ նախագահների հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին

18:47 28.09.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության եւ ագրեսիայի հարցում փաստացի իրականացել են ամենահոռետեսական կանխատեսումները: Կողմերը քննարկել են ԼՂ-ի հայերի հայրենազրկման հետեւանքով առաջացած խնդիրները: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների […]

̰
Արմեն Գրիգորյանը ԳԴՀ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված ծանր իրավիճակը

18:43 28.09.2023

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին և բռնի տեղահանվածների հիմնախնդրին: Հանդիպումների ընթացքում կողմերը նաև անդրադարձել են հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին: Աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղարը նաև հանդիպել […]

̰
SHANTNEWS

12:00 28.09.2023

̰
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում քրեական գործ է հարուցվել. ի՞նչ մեղադրանքներ են առաջադրվել նրան

11:54 28.09.2023

«ՌԻԱ Նովոստին», հղում անելով Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությանը, հայտնել է, որ ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն ֆինանսավորելու համար։ Գերատեսչության տվյալներով՝ պարզվել է, որ Վարդանյանը իբր «2022 թվականի սեպտեմբերին ահաբեկչական սադրիչ գործողություններ կատարելու նպատակով ապօրինի հատել է Արցախի պետական ​​սահմանը՝ շրջանցելով անցակետերը։ Նշված տարածքում մասնակցել է Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված […]

̰
Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

11:51 28.09.2023

Սեպտեմբերի 26-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էին, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 24 շենքի բնակարաններից մեկը կանչով մեկնած շտապօգնության խումբը խնդրում է ոստիկանների օգնությունը, քանի որ 39-ամյա տանտերը ոչ ադեկվատ է պահում իրեն։ Րոպեներ անց ստացվել էր հաջորդ հաղորդումը. նույն շենքի մոտից շտապօգնության խումբը պարանոցի կտրած-ծակած վերքով բուժօգնության […]

̰
Ադրբեջանը պետք է երաշխավորի էթնիկ հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը. Amnesty International

11:45 28.09.2023

Amnesty International կազմակերպությունը  X-ի միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվող հայերի խնդրին: «Ադրբեջանը պետք է ապահով անցում տա նրանց, ովքեր գնում են Լեռնային Ղարաբաղից և ապահովություն են փնտրում Հայաստանում՝ միաժամանակ երաշխավորելով էթնիկ հայերի իրենց տները վերադառնալու իրավունքը»,-նշվում է կազմակերպության գրառման մեջ, որին կից հրապարակվել է նաև տեսանյութ: Azerbaijan must allow safe passage to those fleeing […]

̰
Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել

11:41 28.09.2023

Հանցավոր կազմակերպության անդամներ Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն և քննությամբ չպարզված այլ անձինք 2022-2023 թվականների ընթացքում, «Whatsapp» հավելվածի միջոցով, կապ են հաստատել «List.am» կայքում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ, հանդես են եկել որպես գնորդներ կամ ծառայությունների մատուցման պատվիրատուներ և, վաճառողի գտնվելու վայրից հեռու լինելու պատրվակով, առաջարկել են նախօրոք կատարել վճարը՝ առցանց եղանակով փոխանցելու միջոցով, […]

̰
Հոգեբանական աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին

11:29 28.09.2023

ԿԳՄՍՆ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ՀՀ-ում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հետ համատեղ հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին։ Հարցերի և խորհրդատվության համար կարող եք զանգահարել (+374)10 552-495 հեռախոսահամարով։ Հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության բոլոր կենտրոնների տվյալները ներկայացված են ստորև։ Ցանկ:

̰
Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Փաշինյան

11:15 28.09.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստը սկսել է ԼՂ-ում շարունակվող էթնիկ զտումների վերաբերյալ միջազգային հանրության կողմից հնչած կոչերին անդրադառնալով: Իր խոսքում նա ասել է. «ԼՂ հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է, վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի […]

̰
Փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել են անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի  6 բնակչի

11:10 28.09.2023

ԱՀ ՆԳՆ-ից ուրախությամբ տեղեկացնում են, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։ Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։ Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

̰ ̰
Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Ստեփանակերտ քաղաքի բենզալցակայանի պայթյունի հետևանքով տեղափոխված 4 քաղաքացի

10:54 28.09.2023

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժամունքում մահացել են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բենզալցակայանի պայթյունի հետևանքով տեղափոխված մի քանի վիրավորներ։ Նրանք կենտրոն էին տեղափոխվել «մարմնի մակերեսի 3-4-րդ աստիճանի ծայրահեղ ծանր այրվածքով, սուր շնչառական և սրտային անբավարարություն, այրվածքային շոկ՝ բոցով, ջերմային այրվածք՝ բոցով» ախտորոշմամբ։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներն են 36-ամյա Դավիթ Ա․-ն, 34-ամյա […]

̰
Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ

10:48 28.09.2023

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։ Երեխան` Մանիկա Վանյանն ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին` կարմիր գույնի վերարկու։ Մոր`Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է 097 74 80 89։ ԱԻՊԾ-ն տեսնողներին խնդրում է ուղեկցել կառավարության շենք` օպերատիվ շտաբ։ Տարեց տղամարդու տվյալներն են. 83 տարեկան է, հագին […]

̰
Հայկական դրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ի դրությամբ

10:43 28.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է հայկական դրամի փոխարժեքներն այսօրվա դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 390 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 394 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 408 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 415 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4,03 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4,11 դրամը:

̰
BACK_TO_TOP