TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+21.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը 5.9 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը. ՊԵԿ

11:52 29.09.2023

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 280, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 39 914-ով կամ 5.9 %-ով:

̰
ԱՄՆ-ը բավականին լուրջ է տրամադրված ԼՂ-ում միջազգային առաքելություն ուղարկելուն. Մեթյու Միլլեր

11:48 29.09.2023

ԱՄՆ-ն կարևոր է համարում միջազգային դիտորդական առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և բավական լուրջ է տրամադրված այդ առումով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք բավականին լուրջ ենք տրամադրված միջազգային առաքելության առումով։ Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ այն առնչվում է հումանիտար օգնությանը, տարածաշրջանում հումանիտար կարիքների […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

11:42 29.09.2023

Սեպտեմբերի 28-ին Տալլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, էստոնականը՝ ԱԳՆ քաղաքական հարցերով փոխպետքարտուղար Կիլիկե Սիլաստե-Էլինգը։ Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-էստոնական երկկողմ համագործակցության լայն շրջանակի։ Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին […]

̰
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

11:38 29.09.2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, սեպտեմբերի 27-ն՝ ժամը 15:10-ի սահմաններում, պահակետ մուտք գործելիս խուզարկության են ենթարկել հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալ Կ.Բ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտ եղած զոդման սարքի միջից հայտնաբերվել են երկուական բջջային հեռախոս և լիցքավորման լար, […]

̰
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

11:33 29.09.2023

Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ: Ձեռնարկված ստուգողական գործողություններով պարզվել էր, որ նա սեպտեմբերի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 134,2-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի մեքենայի վարորդի կողմից վրաերթի էր ենթարկվել: Վարորդը պատահարի վայրից դիմել էր փախուստի: Սեպտեմբերի 27-ի ժամը 23.15-ին, վրաերթի ենթարկված […]

̰
Այսօր Գորիս կմեկնի ավտոբուսների հերթական խմբաքանակը. Երևանի քաղաքապետարան

11:28 29.09.2023

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար: Երեկ ուշ երեկոյան ուղևորված թվով 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս: Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ: Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին:

̰
Ոսկեվազ գյուղում ավտոմեքենան կողաշրջվել է. կա զոհ

11:19 29.09.2023

Սեպտեմբերի 29-ին, ժամը 07։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի «Հայասի Գրուպ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. կա զոհ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1987 […]

̰
Արցախցիներն էլ շուտով կտեսնեն, որ Հայաստանն էլ առքի ու փառքի մեջ կորած չէ, պատերազմող երկիր է տարիներ շարունակ. Լիլիթ Ստեփանյան

11:16 29.09.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ստեփանակերտից բռնի տեղահանվածների Հայաստան տեղափոխման ընթացքում իրականացվող քայլերին: Նա մասնավորապես գրել է. «Համացանցում նկարներ եմ տեսնում, որոնք վերնագրված են իրավիճակային կամ վիզուալ զգացողություններով։ Իրավիճակն իրոք ողբերգական է, սա դասական առումով գաղթ է, որը ժամանակակից դիվանագիտական լեզվով կոչվում է բռնի տեղահանում, էթնիկ զտում։ […]

̰
Ավստրալացի խորհրդարանականների պատվիրուկությունն այցելել է ՀՀ

11:09 29.09.2023

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շուրջ ստեղծված արտաքին-քաղաքական, անվտանգային և հումանիտար խնիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ավստրալիական Միության միջև հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիներ նախանշելու նպատակով՝ սեպտեմբերի 25-28-ը Հայաստան է այցելել ավստրալացի խորհրդարանականների պատվիրակություն՝ մասավորապես Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորներ Հուգ ՄըքԴերմոթը, Թիմ Ջեյմսը, Մարկ Քուրը, Մաթ […]

̰
Միջազգային հանրության գործողություններն Ադրբեջանում անպատժելիության զգացում են առաջացրել. Ալեն Սիմոնյանի ելույթը` ԵԽ խորհրդարանների ղեկավարների համաժողովին

11:02 29.09.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: «Ներկայացուցչական ժողովրդավարության մարտահրավերներն անկայուն ժամանակներում» խորագրի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ ավտոկրատական ռեժիմները, որոնք հիմնված են այն գաղափարի վրա, որ «ուժեղն իրավացի է», հաճախ հակամարտությունները լուծում են ռազմական ուժի […]

̰
Քաղաքաշինության կոմիտեն սկսում է ոլորտի մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիր

10:54 29.09.2023

Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը նոր սկզբունքով իրականացնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն սկսում է ոլորտի մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիր: 2023թ. դեկտեմբերի 17-ից ուժի մեջ են մտնելու 2022թ. կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ նախքան կազմակերպությունների լիցենզավորումը պետք է հավաստագրվեն ոլորտի մասնագետները: Հավաստագրման գործընթացն ամբողջությամբ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների Օրենսդրական փոփոխությունների կիրարկումը սահուն կազմակերպելու և […]

̰
Մ. Շուշանյանը կալանավորվել է. նա ֆեյսբուքում բռնություն գործադրելու հրապարակային կոչեր էր հնչեցրել

10:46 29.09.2023

Դատարանը բավարարել է Մ․ Շուշանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և վերջինս երկու ամիս ժամկետով կալանավորվել է։ Հիշեցնենք, որ Մ․ Շուշանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն բանի համար, որ նա 2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում հրապարակված տեսանյութում, […]

̰
Սպանության փորձ Հրազդանում

10:40 29.09.2023

Սպանության փորձ Հրազդանում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության տեսքով ֆինանսավորում է տրամադրում ԿԽՄԿ-ին՝ ԼՂ հայերի կարիքների համար

10:36 29.09.2023

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին և միջազգային զարգացման նախարար Ահմեդ Հուսենը հայտարարել են ԼՂ-ի հայերին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու մասին: Ջոլին X-ի իր միկրոբլոգում գրել է. «Կանադան Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայերի կողքին է. 2,5 միլիոն դոլար նախնական ներդրումով Կանադան այնտեղ է աջակցելու առավել խոցելի խավերին»: Իսկ միջազգային զարգացման նախարարը հայտնել է. «Լեռնային Ղարաբաղում խորը մտահոգիչ ճգնաժամից […]

̰
Հայտնի է պայթյունի տարածքից մինչ օրս հայտնաբերված և դատաբժշկական փորձաքննության բյուրո տեղափոխված աճյունների ու մասունքների թիվը

10:25 29.09.2023

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել` ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը` օպերատիվ շտաբ։ Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։

̰
5 օրում 84000 հայ լքել է Արցախը. Le Figaro Magazine-ի փոխտնօրենը՝ Արցախում շարունակվող էթնիկ զտումների վերաբերյալ

10:22 29.09.2023

Le Figaro Magazine-ի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը հայտնել է իր մտահոգությունը ԼՂ-ից հայ ժողովրդի բռնի տեղահանության վերաբերյալ: Այս մասին նա X-ի իր հարթակում գրել է. «5 օրում 84000 հայ լքել է Արցախը. Բնակչության ավելի քան 2/3-ը։ Էթնիկ զտումները շարունակվում են: Երբ հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանը միավորվի, հնարավոր է քվեարկի Ադրբեջանին դատապարտելու վերաբերյալ, ամեն ինչ ավարտված կլինի»: 🔴 […]

̰
Արմավիրի ոստիկանները զննությամբ շուրջ 26 կգ կանեփանման զանգված են հայտնաբերել

10:12 29.09.2023

Արմավիրի ոստիկանները զննությամբ շուրջ 26 կգ կանեփանման զանգված են հայտնաբերել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1 քաղաքացու դի և 1 զինծառայողի աաճյուն. Արցախի ԱԻՊԾ

10:06 29.09.2023

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները. Հայտնաբերվել է ևս 2 աճյուն, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Երեկ` սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

̰
ՄԻ պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ բռնի տեղահանվածների հաշվառման կենտրոններում

09:53 29.09.2023

Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված աշխատանքային խմբերը Գորիսում, Կոռնիձորում և Վայքում Հաշվառման կենտրոններում Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։

̰
Ռուսաստանում լրացուցիչ մոբիլիզացիա չի նախատեսվում

09:39 29.09.2023

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը լրացուցիչ մոբիլիզացիոն միջոցառումներ իրականացնելու պլաններ չունի, հայտարարել է Գլխավոր շտաբի գլխավոր կազմակերպչական և մոբիլիզացիոն տնօրինության պետի տեղակալ, կոնտր-ծովակալ Վլադիմիր Ցիմլյանսկին։ «Առանձին կուզենայի ընդգծել, որ Գլխավոր շտաբը չի նախատեսում լրացուցիչ զորահավաքային միջոցառումներ իրականացնել»,- ասել է Ցիմլյանսկին այս տարվա հոկտեմբերի 1-ին քաղաքացիների զորակոչի մեկնարկի թեմայով ճեպազրույցում։

̰
Անկարայի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել

09:34 29.09.2023

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է Hürriyet թերթը։ «Անկարայի Մամաք թաղամասում 6 հարկանի շենքի առաջին հարկում գազի արտահոսքի հետևանքով պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել», – հայտնում է հրատարակությունը։

̰
Ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի և Պուշկինի լեռնանցքների թունելներով

09:30 29.09.2023

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևանի լեռնանցքի թունելի (Դիլիջանի թունել) և Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը Սևանի լեռնանցքի թունելով՝ սույն թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00, […]

̰

09:23 29.09.2023

Ուրբաթ օրը Կուրիլյան կղզիների ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության կղզու մասնաճյուղից։ «Սեպտեմբերի 29-ին, ժամը 4.40-ին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Իտուրուպ կղզուց 123 կմ հարավ-արևելք: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 66 կմ խորության վրա»,- ասել է […]

̰
Արտարժույթի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին

09:16 29.09.2023

Shantnews.am-ը ներկայացնում է հայկական դրամի փոխարժեքներն այսօրվա դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 393 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 397 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 412 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 418 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4,04 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4,12 դրամը:

̰
Հայտնի է ժամը 6:00-ի դրությամբ Արցախից ՀՀ բռնի տեղահանված քաղաքացիների թիվը

09:00 29.09.2023

Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 84770 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետօի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

̰
Վայոց ձորի մարզում բախվել են Mercedes-ն ու 01-ը. մահացածն ու վիրավորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են

08:40 29.09.2023

Երեկ` սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արտակ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 72-ամյա Սենորիկ Բ.-ի վարած ВАЗ-2101 մակնիշի ավտոմեքենաները:Այս մասին հայտնում է shamshyan.com -ը։ Վթարի հետևանքով վարորդներից Սենորիկ Բ.-ն և նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության […]

̰
Սա տեղի է ունենում 21-րդ դարում՝ ողջ աշխարհի աչքի առաջ: Սա է իրական չարիքը. Ալեն Սիմոնյան

08:28 29.09.2023

ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽ նախագահների համաժողովում ելույթ է ունեցել։ «Ադրբեջանի էթնիկ զտումները շարունակվում են հենց հիմա, տասնյակ հազարավոր մարդիկ լքում են իրենց տները, և սա տեղի է ունենում 21-րդ դարում՝ ողջ աշխարհի աչքի առաջ: Սա է իրական չարիքը…»,-հայտարարել է նա։ Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է նաև, որ շուտով կլինի նաև ելույթի ամբողջական […]

̰
Արդվի գյուղի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա

08:16 29.09.2023

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21:33-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Օձուն-Արևածագ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արդվի գյուղի մոտակայքում՝ դաշտամիջյան հատվածում, այրվում է «UAZ» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։49-ին, մարվել […]

̰
Բլինքենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն երբեք չի հավակնել Ռուսաստանի տարածքին

21:00 28.09.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը երբեք մտադիր չի եղել «մեկ թիզ» տեղափոխել ռուսական տարածքից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի գործառույթները զուտ պաշտպանական են, չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան նշում է դաշինքի ընդլայնումն ու ակտիվությունը պետության սահմանների մոտ։ «ՆԱՏՕ-ն երբեք պլաններ չի ունեցել Ռուսաստանի մի թիզ տարածքի վերաբերյալ։ […]

̰
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը հասել է 74 հազար 400-ի

20:55 28.09.2023

Լեռնային Ղարաբաղից Հայաստան սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ի դրությամբ տեղափոխվել է բռնի տեղահանված 74 հազար 400 անձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: «Ժամը 18:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 15 հազար 535 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ հաշվառում արդեն իրականացվել է 55 հազար 248 անձի շուրջ:

̰
BACK_TO_TOP