TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+18.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Մանկության ակադեմիա»-ում

11:56 19.09.2023

Սեպտեմբեի 14-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից «Մանկության ակադեմիա»-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Անձնակազմի և սաների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի դեպքում» թեմայով: Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել «Մանկության ակադեմիա»-ի անձնակազմի գործնական հմտությունները երկրաշարժի դեպքում: Հատուկ տակտիկական ուսումնավարժությանը մասնակցում էին ակադեմիայի անձնակազմը և սաները, ինչպես նաև ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից: Համաձայն ուսումնավարժության […]

̰
Զինված միջադեպ Վանաձորում. քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ. ՔԿ

11:52 19.09.2023

2023 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 16:15-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում կրակոցների վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 16:51-ին, հաղորդում է ստացվել նաև «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից այն մասին, որ «Ձախ ազդրի պատռված վերք, օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 29-ամյա բնակիչ Արթուր Ալ.-ն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու […]

̰
Երևան-Երասխ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 23-ամյա ուղևորը նույնպես մահացել է

11:48 19.09.2023

Սեպտեմբերի 17-ին հաղորդվել էր Երևան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի հետ տեղի ունեցած վթարի մասին, որը դուրս էր եկել երթևեկելի գոտուց աջ, բախվել երկաթե պատնեշին և քարե պարսպին. 52-ամյա վարորդը՝ Ռուբեն Սարգսյանը, և 49-ամյա ուղևորուհի Մարինե Կիրակոսյանը տեղում մահացել էին, իսկ 23-ամյա ուղևոր Մարատ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.25-ին, […]

̰
Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

11:44 19.09.2023

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Չեխ խորհրդարանականները ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել […]

̰
Մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի աշնանային համերգաշարը

11:40 19.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ից մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի աշնանային համերգաշարը: Փառատոնի շրջանակում տեղի կունենա 4 համերգ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին տեղի կունենա փառատոնի բացման համերգը. կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային-նվագախմբային ստեղծագործություններ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան): Հատկանշական է, որ […]

̰
Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ. Արցախի ՊՆ

11:37 19.09.2023

Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 11։10֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ ։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

̰
Քարակերտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք

11:32 19.09.2023

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է համայնքում առկա էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների գլոբալ համաժողովում Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակը

11:28 19.09.2023

Վիետնամում՝ Հանոյում, անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին մասնակցել է աշխարհի 179 երկիր: Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: «Մենք՝ որպես երիտասարդ խորհրդարանականներ, հավաքվել ենք՝ մասնակցելու քննարկումների, որոնք կարեւոր նշանակություն ունեն մեզնից յուրաքանչյուրի համար: Ներկայումս մարդկային արարումներն ամբողջովին ձեւավորվում […]

̰
2023 թ. օգոստոսին 108 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ

11:23 19.09.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 108 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող […]

̰
Երևանի ԸԸՀ-ներում տեղի կունենա պարտադիր վերահաշվարկ

11:18 19.09.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ից, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի է ունենում պարտադիր վերահաշվարկի վիճակահանությունը։ ԿԸՀ-ից հիշեցնում են, որ ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։ Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանրադառնան վերահաշվարկի դմումներին։ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի համաձայն, բոլոր ընտրատարածքներում տեղի կունենա առնվազն […]

̰
Դատախազությունը Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախկին տնօրենից պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք և շուրջ 161 մլն դրամ

11:10 19.09.2023

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 25-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող […]

̰
Մելիտոպոլում պայթյուն է որոտացել

11:04 19.09.2023

Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլում պայթյուն է հնչել.  հակաօդային պաշտպանության համակարգը գործարկվել է, հայտնել են քաղաքային իշխանությունները Telegram ալիքում։ «Մելիտոպոլում պայթյունի ձայն է լսվել։ Պահպանե՛ք հանգստություն, մանրամասները ճշտվում են։ Նախնականում գործարկվել է հակաօդային պաշտպանության համակարգը»,– ասվում է Մելիտոպոլի վարչակազմի հաղորդագրությունում։

̰
Մասկը հայտարարել է X սոցիալական ցանցից օգտվելը վճարովի դարձնելու ծրագրերի մասին

10:56 19.09.2023

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ X ընկերությունը նախատեսում է ամսական վճարումներ կատարել հարթակի օգտատերերից։ «Մենք պատրաստվում ենք ներդնել ամսական փոքր վճարում X համակարգի օգտագործման համար»,- ասել է Մասկը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում։ Նրա կարծիքով՝ վճարների գանձումն առաջին հերթին ուղղված է «բոտերի բանակների» դեմ պայքարին։ Միևնույն ժամանակ Մասկը խոստանում է, որ դա […]

̰
Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:42 19.09.2023

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խԽնդրում են չանհանգստանալ։

̰
Հաստատվել է հանրակրթական դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը

10:38 19.09.2023

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի լրամշակված հարցաշարը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սեպտեմբերի 6-ի հրամանով: Ըստ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագրման համար քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը պարտադիր գործընթաց է: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով։ Ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի նոր […]

̰
Ադրբեջանական կողմը կրկին ստահոդ հաղորդագրություն է տարածել, թե իբր ՊԲ ստորաբաժանումները ճնշել են քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը

10:30 19.09.2023

Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով երրորդ ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 20։28֊ից ժամը 20։34֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Բաքու֊Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է . հիշյալ երթուղով թռիչք իրականացնող […]

̰
Սամվել Շահրամանյանը շնորհակալական նամակ է հղել Արգենտինայի նախագահին G20-ի գագաթնաժողովի ժամանակ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու համար

10:26 19.09.2023

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը շնորհակալական նամակ է հղել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին: Նամակում ասված է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Թույլ տվեք Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ջերմորեն ողջունել Ձեզ և խորին երախտագիտություն հայտնել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովի ժամանակ Ձեր ելույթում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու, այս ծանր պահին մեր […]

̰
Նոր Արթիկ, Գետափ և Թլիկ համայնքներում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:18 19.09.2023

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, ժամը 11:00-ին՝ Գետափ և ժամը 12։00-ին՝ Թլիկ համայնքներում անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

10:14 19.09.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ-ն ԼՂ տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որևէ աղերս չունեն. ԱԳՆ հայտարարություն Ադրբեջանի կեղծ թեզերի վերաբերյալ

10:09 19.09.2023

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերը տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստության են նման: Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ագրեսիայի քաղաքականության իրականացման գործում […]

̰
ԱՄՆ-ը ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի ԼՂ. Էնթոնի Բլինքեն

10:03 19.09.2023

ԱՄՆ-ը ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ: Այս մասին նշվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ: «Խիստ անհրաժեշտ պաշարների այս մատակարարումները կարևոր քայլ առաջ են, և մենք խրախուսում ենք կողմերին ուղղակի բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակչությանը մարդասիրական մատակարարումների հոսքն ավելացնելու ուղիների վրա: Միացյալ Նահանգները պատրաստ […]

̰
Ստեփանավան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները լայն թափով շարունակվում են

09:55 19.09.2023

Ստեփանավան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները լայն թափով շարունակվում են, հայտնում է ՏԿԵ նախարարությունը: Պետություն-համայնք ներդրմամբ իրականացվում են Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգման աշխատանքները՝ 212.791.958 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից 50 %-ը հատկացրել է պետությունը, 50 %-ը՝ համայնքը: Արված է աշխատանքների 40 %-ը: Այս ծրագրով կլուծվի նաև մշակույթի պալատի կարևոր խնդիրներից մեկը՝ […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

09:55 19.09.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 19-ին` ժամը 02։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

̰
Արարատ Միրզոյանը Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարին է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը

09:47 19.09.2023

Սեպտեմբերի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների ակտիվացման առնչությամբ՝ վկայակոչելով Նորվեգիայի նախարարի՝ 2022թ. աշնանը Երևան կատարած այցը: Նախարար Միրզոյանն արժևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ուղղված Նորվեգիայի կառավարության աջակցությունը, […]

̰
Էրդողանը ենթադրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը երկար կտևի

09:40 19.09.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամը կձգձգվի։ Նա նաև նշել է, որ համագործակցում է Ռուսաստանի հետ և վստահում է նրան ոչ պակաս, քան Արևմուտքին։ «Ես նրանց չվստահելու պատճառ չունեմ (Ռուսաստան – նշում է ՏԱՍՍ-ը): Վերջին 50 տարիների ընթացքում մենք կանգնած ենք Եվրամիության շեմին, և այս պահին ես Ռուսաստանին վստահում եմ ոչ պակաս, […]

̰
Կամչատկայի ափերի մոտ 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

09:31 19.09.2023

Սեյսմոլոգները Կամչատկայի թերակղզու արևելյան ափերի մոտ 5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Գիտությունների ակադեմիայի Դաշնային հետազոտական ​​կենտրոնի միասնական երկրաբանության կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղից։ «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կամչատկայի Միլկովո գյուղից 132 կմ հեռավորության վրա»,- հայտնել են մասնաճյուղից։ Թե որ շրջաններում են զգացվել ցնցումները, այս մասին տեղեկությունները դեռ պարզված չեն։

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին

09:18 19.09.2023

Սեպտեմբերի 19-ի դրությամբ տարադրամի շուկայում ՀՀ ԿԲ-ն սահմանել է հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.97 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.07 դրամ, ներկայացնում է Shantnews.am-ը:

̰
ԱՄՆ զինվորականները մեկ օր անց հայտնաբերել են անհետացած F-35-ի բեկորները

09:10 19.09.2023

Չարլսթոնի համատեղ բազայի ներկայացուցիչները հաստատել են Հարավային Կարոլինայում նախօրեին անհետացած F-35 կործանիչի բեկորների հայտնաբերումը։ «Չարլսթոնի միացյալ բազայի անձնակազմը, տեղական իշխանությունների հետ սերտ համակարգելով, հայտնաբերել է բեկորների դաշտ Ուիլյամսբուրգ կոմսությունում: Բեկորները հայտնաբերվել են Չարլսթոնի համատեղ բազայից երկու ժամ դեպի հյուսիս-արևելք»,- ասվում է բազայի X սոցիալական ցանցի էջում տեղադրված գրառման մեջ: Բազայի ներկայացուցիչները խնդրում են չմոտենալ այն […]

̰
Էրդողանն ասել է, որ Շվեդիան բավարար քայլեր չի ձեռնարկում ՆԱՏՕ-ին միանալու համար

08:47 19.09.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում անբավարար է անվանել Շվեդիայի քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման ուղղությամբ։ Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Ապրիլի 4-ին Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամը։ Շվեդիայի դիմումը դեռևս չի ստացել հունգարական և թուրքական վերջնական հավանությունը։ Շվեդիան, որպես Եվրամիության անդամ, Վիլնյուսում […]

̰
ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում չեն կատարել և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհին հակատանկային ական չեն տեղադրել. Արցախի ՊՆ

08:41 19.09.2023

Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկսյին ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում, մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
BACK_TO_TOP