TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+14.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Բաքուն պետք է այժմ երաշխավորի էթնիկ հայերի իրավունքները. Լյուք Քոֆի

20:42 20.09.2023

«Heritage Foundation» ամերիկյան հետազոտական կազմակերպության արտաքին քաղաքականության կենտրոնի նախկին տնօրեն, Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուք Քոֆին Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության և նորմալացման հույս է հայտնել: Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական ցանցում «Սա օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Այժմ, երբ Բաքուն իրավամբ ունի լիակատար ինքնիշխանություն իր տարածքի վրա, նա պետք է լրացուցիչ […]

̰
Հանրապետության հրապարակում հավաքի հերթական մասնակցի մոտ ապօրինի կերպով պահվող սառը զենք է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է

20:32 20.09.2023

Սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, անցկացվող զանգվածային հավաքի մասնակիցներից մեկի՝ 1956թ. ծնված, բազմաթիվ գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված անձի մոտ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել են սառը զենքեր՝ թվով 2 դանակ։ Վերջինս, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին […]

̰
Կրեմլը Ղարաբաղն անվանել է Ադրբեջանի ներքին գործ

20:26 20.09.2023

Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Ադրբեջանի ներքին խնդիրն է, Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, Ղարաբաղը Ադրբեջանի ներքին խնդիրն է, և Ադրբեջանը գործում է նրա տարածքում, որը ճանաչված է Հայաստանի ղեկավարության կողմից»,- ասաց նա։

̰
Երիտասարդը կրակոցներ է արձակել օդ՝ խաթարելով համալիրի տարածքում գտնվող անձանց անդորրը. ի լրումն «Նորավանքի» մոտ տեղի ունեցած խուլիգանության

20:19 20.09.2023

ՀՀ ոստիկանությունն արդեն տեղեկացրել էր 24-ամյա երիտասարդի կողմից «Նորավանք» եկեղեցական համալիրի տարածքում կրակոցներ արձակելու և խուլիգանությունը բացահայտելու մասին: Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 19-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին ինքնակամ եկել է 24-ամյա երիտասարդի 23-ամյա ընկերը և ներկայացրել իր անվամբ հաշվառված «Սայգա» տիպի որսորդական հրացանը: Նա […]

̰
Արցախի քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում համայնքներից տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ

20:07 20.09.2023

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ: Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին: Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում են դիմել կառավարության […]

̰
Երազգավորս գյուղում այրվել է կուտակած անասնակեր

20:04 20.09.2023

Սեպտեմբերի 20-ին, ժամը 15։30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երազգավորս գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 18:25-ին: […]

̰
SHANTNEWS

20:00 20.09.2023

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կաթոլիկ ուխտավորներին

19:56 20.09.2023

Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած կաթոլիկ ուխտավորների՝ առաջնորդությամբ Մոսկվայի Տիրամոր թեմի արքեպիսկոպոս միտրոպոլիտ Պաոլո Պեցցիի։ Հանդիպմանը Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բերելով ուխտավորներին, ներկայացրել է Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը, որի նպատակն է հայաթափել Արցախը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը […]

̰
Կկատարվի Հանրապետական մաղթանք ի զորակցություն Արցախի

19:42 20.09.2023

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սեպտեմբերի 21-ին՝ Սուրբ Գայանե վանքում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի Հանրապետական մաղթանքի արարողություն՝ առ Աստված հայց վերառաքելով Արցախի ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի համար։ Արարողության սկիզբը՝ ժամը 11։00-ին։

̰
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղարաբաղում գնդակոծության ժամանակ խաղաղապահի զոհվելու մասին

19:36 20.09.2023

Լեռնային Ղարաբաղում գնդակոծվել է ռուս խաղաղապահների ավտոմեքենան, զինվորականներ են զոհվել, հայտնում է ՊՆ-ն։ «Սեպտեմբերի 20-ին Ջանյաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականներով մեքենան։ Հրթիռակոծության հետևանքով մեքենայում գտնվող զինվորականները զոհվել են»,- հայտնել են վարչությունից։ Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում աշխատում են ՌԴ և Ադրբեջանի քննչական մարմինների ներկայացուցիչները՝ պարզելու բոլոր հանգամանքները։

̰
Վրաստանից Հայաստան էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է

19:27 20.09.2023

2023 թվականին Վրաստանից ռեկորդային քանակությամբ էլեկտրաէներգիա է արտահանվել, «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ գրում է տնտեսական լուրեր լուսաբանող BusinessMediaGeorgia-ն: Ըստ տվյալների՝ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանից արտահանվել է 1336,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որից երկիրը ստացել է ավելի քան 94 մլն դոլար։ Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ արտահանումից ստացված եկամուտն աճել է 23 տոկոսով։ 2023 թվականի 8 ամսում […]

̰
Առնվազն 5 երեխա է զոհվել. Արտակ Բեգլարյանը նոր տվյալներ է հաղորդել

19:20 20.09.2023

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X սոցիալական ցանցում նոր տվյալներ է հաղորդել զոհված ու վիրավոր երեխաների թվի մասին: Նա մասնավորապես գրել է. «Սառնաղբյուրում ադրբեջանական գնդակոծությունից վիրավորված 7-ամյա Ռուզան Հայրապետյանի տեսանյութը. որոշ վիրավոր երեխաների և նրանց հարազատների հետ իմ հարցազրույցները նոր դեպքեր են հայտնաբերել։ Առնվազն 5 երեխա է զոհվել, 13-ը՝ վիրավորվել»: The video story of 7-year-old […]

̰
Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Ժոզեպ Բորելը կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները

19:11 20.09.2023

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ անդիպումից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ում (նախկինում՝ Twitter-ում) գրել է, որ քննարկել են «խորապես մտահոգիչ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»։ «ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- գրել է Բորելը։ Նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «հակաահաբեկչական» գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում, որը գտնվում է […]

̰
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է վիրավորված և բուժում ստացող քաղաքացիներին

19:01 20.09.2023

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին՝ ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, այցելել է վիրավորում ստացած և Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոնում» բուժում ստացող քաղաքացիներին, հետաքրքրվել նրանց վիճակով ու անհանգստացնող խնդիրներով: Երկրի ղեկավարը նշել է, որ վիրավորների բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար պետք է գործադրել բոլոր ջանքերը, իսկ ծայրահեղ ծանր դեպքերում հնարավոր է հիվանդների հետագա […]

̰
Ի՞նչ է սա, եթե ոչ էթնիկ զտում. Բակուրաձեն իր աջակցությունն է հայտնել հայ ազգին

18:48 20.09.2023

Վրացի գրող Շալվա Բակուրաձեն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռմբակոծության մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և աջակցություն հայտնել հայ ժողովրդին: «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ Բակուրաձեն գրում է՝ իննամսյա շրջափակումից ու սովից, դեղորայքի բացակայությունից, մարդասիրական բոլոր օգնության արգելքից հետո ռմբակոծվում են քաղաքացիական օբյեկտները, դիահերձարանները, դպրոցները, ծննդատները, որտեղ երեկ ռմբակոծության պայմաններում երեխա է ծնվել։ «Խոսքը մարդկանց մասին […]

̰
ՄԻ պաշտպանի հայտարարությունն իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց անձնական տվյալների հրապարակման առնչությամբ

18:36 20.09.2023

Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ իրավապահ մարմինների կողմից կատարված առանձին հրապարակումներում ուղղակիորեն մատնանշվում են ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նույնականացնող տվյալներ՝ սոցիալական ցանցերում վերջիններիս օգտահաշիվների տվյալները, անունը, ազգանունը, և այլ անձնական տվյալներ, իսկ որոշ դեպքերում նաև՝ անձանց լուսանկարները։ Այս առնչությամբ Պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթի շրջանակներում ներգրավված […]

̰
SHANTNEWS

12:00 20.09.2023

̰
Ռուս խաղաղապահները ԼՂ-ի վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան 2000 մարդու. ՌԴ ՊՆ

11:54 20.09.2023

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան երկու հազար մարդու, տարհանված բնակիչների մոտ կեսը երեխաներ են, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան երկու հազար խաղաղ բնակիչ, որից 1149-ը երեխաներ են: Տարհանված բոլոր բնակիչներին տրամադրվել են ժամանակավոր կացարաններ և տաք սնունդ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:  

̰
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնել է երեկ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած քաղաքացիների թիվը

11:48 20.09.2023

ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով 33 տուժած, անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո, ապաքինմամբ դուրս է գրվել: Նշվում է, որ այս պահին բուժումը շարունակում է 3 տուժած: Նրանցից մեկի վիճակը բավարար է, վիրահատվել է: Եվս երկու քաղաքացի գտնվում է բուժաշխատողների դինամիկ հսկողության տակ:

̰
Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել նաև ռուս խաղաղապահների մեքենաների վրա, երբ փորձ են կատարել Լաչինի միջանցքով տարհանել կանանց և երեխաներին. ՄԻՊ

11:43 20.09.2023

Սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հրետակոծում են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ և այլն։ Այս մասին հայտնում է ՄԻ պաշտպանը: Հայտարարությունում ասվում է, որ ադրբեջանական զինված ուժերը քաղաքացիական բնակչության ուղղությամբ կիրառում են խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գրանցված տեղեկությունների համաձայն՝ հրետակոծությունների հետևանքով այս […]

̰
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին

11:36 20.09.2023

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

̰
Պահպանության ծառայողի տեղեկությունը հաստատվեց, թմրանյութից զատ` հայտնաբերվեց ապօրինի զենք

11:32 20.09.2023

Պահպանության ծառայողի տեղեկությունը հաստատվեց, թմրանյութից զատ` հայտնաբերվեց ապօրինի զենք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Համագյուղացու հետ եղբայրների վեճն ավարտվել է դանակահարությամբ. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

11:24 20.09.2023

Համագյուղացու հետ եղբայրների վեճն ավարտվել է դանակահարությամբ. Արտաշատի ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Տեղաշարժի անհրաժեշտություն չկա. Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է մնալ ապաստարաններում

11:18 20.09.2023

Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարում է, որ բնակչության շրջանում խուճապային տրամադրություններով պայմանավորված՝ որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը: «Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում: Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ»,-նշվում է […]

̰
Արցախի նախագահը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ

11:12 20.09.2023

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 20-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և Արցախի Հանրապետության կողմից այս համատեքստում իրականացվող քայլերը: Երկրի ղեկավարը նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ և որևէ […]

̰
Արցախի իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն, որքան էլ դրանք ծանր լինեն. Արտակ Բեգլարյան

11:09 20.09.2023

Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի […]

̰
Եթե պետությունները չկանգնեն Ադրբեջանի դեմ, ապա պատասխանատու կլինեն ցեղասպանությանը մեղսակցության համար. Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը

11:02 20.09.2023

Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ահազանգ է հնչեցնում արցախահայերի համար, ովքեր այս պահին ենթարկվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմի հարձակմանը։ «Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի և դրա հետ կապված բժշկական շտապ օգնության խնդիրների՝ Ադրբեջանի կողմից 9-ամսյա պաշարումից հետո, այլ նաև ավիահարվածներից, անօդաչու թռչող սարքերի հարվածներից և խաղաղ բնակավայրերի զանգվածային գնդակոծությունից […]

̰
Ադրբեջանի համար չափազանց կարևոր է իրավիճակի դեէսկալացումը՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը. Բլինքեն

10:50 20.09.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X -ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ խոսել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ և խնդրել նրան անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ «Ադրբեջանի համար չափազանց կարևոր է իրավիճակի դեէսկալացումը՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը», –գրել է նա: I spoke to Azerbaijani President Aliyev today and urged him to immediately cease military actions […]

̰
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 20-ին

10:38 20.09.2023

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են հայկական դրամի հետևյալ փոխարժեքները.   ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ վաճառքի նվազագույն արժեքը` 388.50 դրամ։   Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 416.50 դրամ։   Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.99դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4.08 դրամ։

̰
SHANTNEWS

12:00 19.09.2023

̰
BACK_TO_TOP