19:41 21.09.2023
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է. «Այսօր ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է դուրս գա միայն գործողությունների կոչերից. այլևս ոչ մի դատարկ հռետորաբանություն, մեզ կոնկրետ քայլեր են պետք: Ներկայում 120.000 հայեր գտնվում են ծանր իրավիճակում՝ հարյուրավոր սպանվածներով, վիրավորներով և անհայտ կորածներով: Շտապ պահանջում ենք ՄԱԿ առաքելություն ուղարկել Արցախ: Մեր ժողովրդին […]
19:28 21.09.2023
Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում դրա մասնակից մի խումբ քաղաքացիներ, հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ անպարկեշտ արտահայտություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խաթարելով տրանսպորտի եթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, փորձել են խոչընդոտել նշված խաչմերուկով «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությունը, ընթացքի պահին […]
19:25 21.09.2023
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման քաղաքականություն չի վարում, ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց հայրենիքում, իրենց տներում՝ արժանապատիվ, անվտանգ պայմաններում, սակայն Հայաստանը պատրաստ է նաև ընդունել տեղահանված արցախցիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ուղիղ եթերում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց՝ Հայաստանը երկար ժամանակ Ադրբեջանին մեղադրում է, որ ԼՂ-ում էթնիկ զտումներ են փորձում անել: «Հիմա, երբ […]
19:15 21.09.2023
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը: Պանթեոնում հոգևորականաց դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, […]
19:02 21.09.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շրջանում հանրային խոսույթում հատկապես արտահայտված է տարբեր հիմքերով անձանց թիրախավորող, ատելություն հրահրող արտահայտությունների օգտագործումը, այդ թվում՝ հասարակական և քաղաքական գործիչների, զանգվածային լրատվության միջոցների կողմից։ Այս օրերին հատկապես նկատելի է հանրային խոսքում ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով հայերի տարանջատումը, այդ հիմքով անձանց խմբերի նկատմամբ […]
18:56 21.09.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունն ու դրա հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:
18:51 21.09.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Բաշինջաղյան փ. 179, 181, 183, 185 շենքեր, Անդրանիկի փ. 82, 84, 86 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաբաջանյան փ. 39 շենք, Նորք Մարաշ՝ Նորք 13 փողոց 99-155 առանձնատներ, Նորք 1, 9, […]
18:43 21.09.2023
Սեպտեմբերի 20-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ հրավիրվել է ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստ, որի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիան» խորագիրը կրող ելույթով: Դեսպան Արմեն Պապիկյանն իր ելույթում նշել է, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական լայնածավալ ռազմական ագրեսիան Լեռնային […]
18:38 21.09.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել: Այս մասին ժամը 14:15-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Արդարադատության նախարարության պահպանության ապահովման բաժնի աշխատակցից: Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և […]
11:55 21.09.2023
Եվլախում սկսվել է Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հայերի պատվիրակության հետ, փոխանցում է «Ռիա նովոստին»: Բաքուն առաջարկել է Ղարաբաղի հայերի վերաինտեգրումը Ադրբեջանի սահմանադրության հիման վրա։ Նախօրեին հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նույնպես հայտնել էր, որ կառավարությունը պատրաստել է տարածաշրջանի բնակիչների սոցիալ-տնտեսական ինտեգրման ծրագիր։ Բանակցություններն ընթանում են փակ ձևաչափով. Ադրբեջանը դրանցում ներկայացնում է խորհրդարանի անդամ Ռամին […]
11:48 21.09.2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգգրան Ավինյանն ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար ևս մեկ առիթ է՝ խորհելու մեր պետության անցած ճանապարհի, հաջողությունների, փորձությունների և մարտահրավերների մասին։ 1991 թվականի այս օրը մեր ժողովուրդը քվեարկեց հանուն անկախ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանի։ Նման որոշում կայացնում է այն քաղաքացին, ով հավատով է […]
11:31 21.09.2023
Եվրամիությունը քննարկել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ «անընդունելի միջոցներին» «պատասխանելու տարբերակները», հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում: Այս մասին լրագրողներին Բրյուսելում հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը, փոխանցում է «Ռիա նովոստին»: Միշելի հեռախոսազրույցը Ալիևի հետ տեղի է ունեցել նախօրեին, սակայն Եվրախորհրդի ղեկավարի մամուլի ծառայությունը զրույցի մանրամասներ չի հայտնել։ «Նախագահ […]
11:07 21.09.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը՝ ապրելով մեր պատմության ամենածանր ժամանակահատվածներից մեկը: Մեր երկիրը, պետականությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք պետք է այսօր հաղթահարենք: Մենք պետք է շարունակենք պինդ, համախմբված, սկզբունքային և հավատով լցված […]
11:00 21.09.2023
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում հրապարակել է ռուս խաղաղապահների կողմից 5000 արցախահայերի տարհանման տեսանյութը՝ կից գրելով․ «Այդ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և տարհանվել ռուս խաղաղապահների կողմից՝ առանց որևէ տարրական իրերի։ Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրատապ նիստ է սպասվում։ Կլինի՞ որևէ որոշում այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում […]
10:32 21.09.2023
Լեռնային Ղարաբաղի հայերի պատվիրակությունը մեկնել է Եվլախում Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման: Ինչպես փոխանցում է «Ռիա նովոստին», պետական հեռուստաալիքը ցուցադրել է շարասյունի առաջխաղացման կադրերը: «Խանքենդիի պատվիրակությունն արդեն անցել է Աղդամի շրջանով (Ադրբեջանի-Խմբ.) և շարժվում է դեպի Եվլախ քաղաք»,- հայտնում են լրագրողները։ Հրապարակվել է նաև երեք սև ջիպերից բաղկացած ավտոշարասյան անցման տեսագրություն՝ ադրբեջանական ոստիկանության երեք մեքենաների և […]
10:15 21.09.2023
ԱՄՆ վերահաստատում է իր դիրքորոշումը, իսկ վերլուծաբանները շարունակում են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու հետագա հնարավոր զարգացումները: Վաշինգտոնը խորապես մտահոգված է Բաքվի ձեռնարկած ռազմական գործողություններով, և կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել դրանք, լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քըրբին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը: […]
10:06 21.09.2023
Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևին և անհապաղ աջակցություն ցուցաբերենք Լեռնային Ղարաբաղի հայերին. այս մասին X-ի իր հարթակում գրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։ «Անցած գիշեր սահմանին Ադրբեջանի զորքերի կուտակման և նրանց շարունակական ագրեսիայի հետ կապված իմ մտահոգությունների մասին խոսեցի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, ինչի մասին ես նախազգուշացրել եմ անցյալ շաբաթվա […]
09:54 21.09.2023
Սեպտեմբերի 21-ի դրությամբ տարադրամի շուկայում ՀՀ ԿԲ-ն սահմանել է հայկական դրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417,50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.08 դրամ, ներկայացնում է Shantnews.am-ը:
09:45 21.09.2023
Իրանը չեղարկել է դեպի Ադրբեջան և Հայաստան ավիաչվերթների, ինչպես նաև այդ երկրներից դեպի Իսլամական հանրապետություն թռիչքների արգելքը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ISNA-ն՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչին։ «Երբ ռազմական գործողությունների բռնկման մասին հաղորդումներ եղան, մենք թռիչքների արգելք մտցրինք, ապա հայտնի դարձավ հրադադարի մասին, ուստի որոշ թռիչքներ թույլ տրվեցին իրականացնել», – ասել է գերատեսչության […]
21:54 20.09.2023
Forza Italia-ի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անդրեա Օրսինին անդրադարձել է ԼՂ-ի իրավիճակին: Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը: «Պետք է դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները: Պետք է անցանելի պահել Լաչինի միջանցքը, Անկարան պետք է միջամտի»- հայտարարել էր նա: Իտալացի պատգամավորն ասել է, որ չի կարող չկիսել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ […]
21:45 20.09.2023
Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես փոխանցում է «Լուրերը», ուղերձում հայտարարել է Իլհամ Ալիևը: Անդրադառնալով ԼՂ դեմ ագրեսիային՝ Ալիևը հայտարարել է, որ եթե Լեռնային Ղարաբաղում վայր չդնեին զենքերը, Ադրբեջանը «կգնար մինչև վերջ»: Ադրբեջանի նախագահը նշել է՝ ադրբեջանական կողմը ևս ունի զոհեր և վիրավորներ։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում զինտեխնիկայի և զենքերի հանձնման գործընթացն արդեն սկսվել […]
21:34 20.09.2023
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ տարածաշրջան է ուղարկում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: «Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ղարաբաղցի հայերի դեմ ռազմական գործողությունը, ես որոշել եմ ուղարկել Տոյվո Կլաարին տարածաշրջան։ Նա կտեղեկացնի իրավիճակի մասին»,-գրել է նա X սոցիալական ցանցում: In view of […]
21:23 20.09.2023
Մարդու իրավունքների պաշտպանը՝ ամփոփելով մարդու իրավունքների վիճակի առնչությամբ աշխատակազմի իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրում է. Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ: Մասնավորապես՝ կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում (ներառյալ երեխաներ) բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու տարեցները ընտանիքները […]
21:15 20.09.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր հարթակում ներկայացրել էՆյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած զրույցի մասին: Մասնավորապես գրել է. «Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է, որ անհրաժեշտ է միջազգային հրատապ միջամտություն՝ դադարեցնելու ադրբեջանական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ոճրագործությունների դեմ։ Հարավային Կովկասը ապակայունացնելու բոլոր ջանքերը պետք է կանխվեն»: In conversation w/🇺🇸@SecBlinken emphasized that urgent international […]
21:05 20.09.2023
Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը: Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով ԵՄ դեսպանին նշանակման առիթով, մաղթեց նրան հաջողություններ իր առաքելության մեջ: Հանդիպմանը Նորին Սրբությունը խոր մտահոգությամբ անդրադարձավ Արցախում […]
20:54 20.09.2023
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների՝ Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ:
20:48 20.09.2023
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակը: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի:
20:46 20.09.2023
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների շրջանակներում հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Գեղամ Ստեփանյանը: «Խնդրում ենք հարազատներին տեղեկություններ ներկայացնել՝ այցելելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Կնունյանցների 1 հասցեով կամ զանգահարելով 047 97 90 46 հեռախոսահամարին»,-նշվում է հայտարարությունում: