TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+16.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Նավակը վրաերթի է ենթարկել ծովում լողացող աղջկան ու կտրել նրա վերջույթները

08:36 19.09.2023

Փոքր նավակի նավապետը վրաերթի է ենթարկել ընտանիքի հետ ծովում լողացող աղջկան ու պտուտակով կտրել նրա երկու վերջույթները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ Կոլումբիայից 24-ամյա ուսանողուհի Յուրանի Վանեգասն ընտանիքի հետ հանգստի է մեկնել Սան Անդրեաս կղզի։ Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ընտանիքը ժամանակ էր անցկացնում ծովափին։ Տուժածն անմիջապես տեղափոխվել է […]

̰
Անծանոթը մտել է զույգի տուն և փորձել վաճառել այն

08:14 19.09.2023

ԱՄՆ-ում անհայտ տղամարդն անօրինական կերպով մտել է ամուսնական զույգի տուն, վերանորոգել այն ու փորձել վաճառել, հայտնում է WBRZ-TV-ն։ Ամուսիններ Քրիստենը և Ռիչարդ Քրեյվընը 2022 թվականին իրենց ծնողներից ժառանգել են տուն Լուիզիանայի Բաթոն Ռուժ քաղաքում: Զույգը նախատեսում էր վերանորոգել և հետագայում վաճառել տունը։ Նրանք մի քանի ամիս դատարկ տուն չեն մտել, սակայն 2022 թվականի ապրիլին, մեքենայով […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել

08:11 19.09.2023

Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Աբովյանում այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան

08:05 19.09.2023

Սեպտեմբերի 19-ին, ժամը 03:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:04-ին, մարվել՝ 04:20-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և շարժիչի հատվածը […]

̰
Մարդասիրական բեռի այս առաքումը չի կարող փոխարինել առևտրային բեռների կանոնավոր ապրանքաշրջանառությունը. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

21:00 18.09.2023

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախ հումանիտար բեռ ուղարկելու կապակցությամբ: Հայտարարությունում ասվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ: Այս մարդասիրական առաքելությունը Կարմիր […]

̰
Մարտակերտի շրջանում հրետակոծության հետևանքով վիրավորվել է ԼՂ-ի զինված կազմավորման մեկ զինծառայող. ՌԴ ՊՆ

20:43 18.09.2023

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք՝ հրետակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորման մեկ զինծառայող. այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն ամենօրյա տեղեկագրում: «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»-նշվում է հաղորդագրությունում: Տեղեկագրում ասվում է նաև, որ պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի` երկու […]

̰
Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կրթությունը՝ որպես բարեկեցիկ ապագայի գրավական» խորագրով միջազգային ուսանողական խմբի հետ քննարկմանը

20:32 18.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կրթությունը՝ որպես բարեկեցիկ ապագայի գրավական» խորագրով միջազգային ուսանողական խմբի հետ քննարկմանը։ Այն կազմակերպվել է «Կոպեռնիկուս Բեռլին» ընկերակցության կողմից՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) հետ համագործակցությամբ։ Որպես բանախոսներ՝ հանդես են եկել նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը և Targeting և ArmAdventure կազմակերպությունների […]

̰
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր

20:28 18.09.2023

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ: Ի շարունակություն երկու նախարարների՝ օգոստոսի վերջին կայացած հեռախոսազանգի՝ Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնեն առավել մանրամասն քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հարցեր՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված առաջնահերթությունների […]

̰
Սամվել Շահրամանյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ պետական նախարարին

20:19 18.09.2023

Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որտեղ կառավարության կազմին և դատական համակարգի պատասխանատուներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ որոշումը կայացնելիս հաշվի է առել Արթուր Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, գիտելիքներն ու պետական համակարգում նրա փորձը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նա հանդիսանում էր մեր խորհրդարանի ամենամեծ […]

̰
Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով ԼՂ բնակչության շահերից. Զախարովա

20:12 18.09.2023

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մ.Վ.ԶախարովաN մեկնաբանել է ռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված նրա հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ, երկու ուղղություններով միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անխոչընդոտ և կանոնավոր մարդասիրական […]

̰
ՆԳ նախարարն ընդունել է Լիտվայի և Լատվիայի պատվիրակություններին․ քննարկվել են ԵՄ շրջանակում համագործակցության հարցեր

20:05 18.09.2023

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում ընդունել է Լիտվայի և Լատվիայի պատվիրակություններին՝ Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված բարեկամական և արդյունավետ հարաբերությունները, նշելով որ այս հանդիպումը ևս դրա վկայությունն է։ […]

̰
SHANTNEWS

20:00 18.09.2023

̰
Ի՞նչ եղանակով է առաջարկում քաղաքապետ ընտրել Հայկ Մարությանը. նա ներկայացրել է խմբակցության նիստի արդյունքում կայացրած որոշումը

19:50 18.09.2023

«Ազգային առաջընթաց» նորաստեղծ խմբակցության առաջին նիստն է տեղի ունեցել, որի արդյունքների մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը: Նա հայտարարել է, որ վերահաստատում է իրենց դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում են։ Երևանի ավագանիում կա 65 մադատ, որից 24 մանդատ կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընդդիմադիր 4 ուժերը միասին ունեն 41 մանդատ: Քաղաքապետի […]

̰
Այրվել է մոտ 600 հակ անասնակեր

19:35 18.09.2023

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16։40-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արտագերս գյուղի 18-րդ փողոցի վերջնամասում անասնագոմին կից այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 18։00-ին։ Անասանգոմի մոտակայքում այրվել են կցորդիչը և կցորդչի վրա […]

̰
Մի բան հստակ է, աներկբա և անփոփոխելի՝ ինչպես ասացիք, այնպես էլ կանենք. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունը

19:28 18.09.2023

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Կիրակի օրը Երևանում տեղի ունեցան հերթական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: Եւս մեկ անգամ վերահաստատվեց, որ մեր երկրում կեղծվող ընտրությունների էջն անդառնալիորեն փակված է և սա մեծ հպարտություն է մեզ համար: Շնորհակալ ենք մեզ վստահության քվե տված տասնյակ հազարավոր երևանցիներին, ում շնորհիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում […]

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի անցկացմամբ պայմանավորված՝ փակ կլինեն որոշ ճանապարհահատվածներ

19:24 18.09.2023

2023 թ. սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00-ին, Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղու հատվածում միաժամանակ մեծահասակների և դպրոցականների համար մեկնարկելու է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը։ Մեծահասակների մեկնարկը կատարվելու է Փարաքարի համայնքապետարանի դիմացի հատվածից` «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկից հակադարձ ուղղությամբ մինչև Էջմիածին քաղաքի «Կոմիտասի անվան» հրապարակ (10 կմ)։ Դպրոցականների մեկնարկը կատարվելու է «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» տարածքից մինչև Էջմիածին […]

̰
Մեկնարկում է ամբողջապես նորարար ծրագիր՝ առանց ֆինանսական սահմանափակման, ցանկացած կազմակերպության և ցանկացած մասնագիտության տեր անձանց համար

19:18 18.09.2023

Եթե ունեք աշխատողի կարիք կամ պատրաստ եք կազմակերպել աշխատանքի համար դիմող անձի մասնագիտական վերապատրաստման գործընթացը, ապա կտրամադրվի ֆինանսավորում՝ Ձեր իսկ առաջարկած չափով՝ Կառավարության, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԵՄ համագործակցությամբ մեկնարկած նոր նախաձեռնության շրջանակու, հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից; Դիմելիս կազմակերպությունն ինքն է որոշում, թե քանի անձի է պատրաստ վերակրթել, աշխատանքով ապահովել […]

̰
Այսօր կեսգիշերից Ստեփանակերտի հացի արտադրամասերից հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով

19:13 18.09.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտնում է, որ այսօր կեսգիշերից (ժամը 24:00-ից հետո) Ստեփանակերտ քաղաքի հացի արտադրամասերից արդեն հնարավոր կլինի հաց ձեռք բերել համար 11 կտրոնով: Պայմանավորված ալյուրի՝ հումանիտար ճանապարհով ներկրմամբ, տեղեկացնում ենք, որ համար 11 կտրոնով վաճառվող հացի գինը կկազմի 100 դրամ: Ներկրված ալյուրը կտրամադրվի նաև շրջաններին, որտեղ ևս վաճառվող հացի արժեքը կլինի […]

̰
«Սա լավ հիմք է երեխաների հետագա զարգացման համար». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գեղարքունիք համայնքի դպրոցի վերանորոգված գրադարանի բացմանը

19:05 18.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի միջնակարգ դպրոցի՝ հիմնովին վերանորոգված ու նորովի կահավորված գրադարանի բացման արարողությանը: Նախագիծն իրականացվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ և ԿԳՄՍ նախարարության ու Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես […]

̰
Ճապոնիայի արևմտյան ափերի մոտ 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

18:57 18.09.2023

6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ամենահարավային Օկինավա պրեֆեկտուրայի Միյակո կղզուց արևմուտք, հայտնել է երկրի գլխավոր օդերևութաբանական ծառայությունը։ Էպիկենտրոնը գտնվել է 170 կիլոմետր խորության վրա։ Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը կազմել է 3 բալ։ Ցունամիի վտանգ չկա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ

18:42 18.09.2023

Վաղարշապատի ոստիկանների պայքարը թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

̰
Սպիտակ տունը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին. պատճառն ամերիկացիների ձերբակալություններն են

18:35 18.09.2023

ԱՄՆ-ը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի ղեկավարության ներկայացուցիչների դեմ՝ ամերիկացիների ձերբակալությունների համար և կարծում է, որ այդ միջոցը չի խաթարելու սկսված գերիների փոխանակման գործընթացը, ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։ CNN-ի փոխանցմամբ՝ դեռ չհայտարարված պատժամիջոցները կվերաբերեն հետախուզության նախարարությանն ու Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին:։ «Դրանք (պատժամիջոցները) կապված են Իրանում ամերիկացի քաղաքացիների անօրինական կալանավորման […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում

18:20 18.09.2023

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում:

̰
Հայտնաբերվել են բևեռային օղակներով երկու նոր գալակտիկաներ

18:14 18.09.2023

Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է երկու նոր պոտենցիալ բևեռային օղակաձև գալակտիկաներ: Թագավորական աստղագիտական ​​ընկերության (MNRAS) ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ այս գալակտիկաները կարող են սովորական օբյեկտներ լինել: Բևեռային օղակաձև գալակտիկաները համակարգեր են, որոնք բաղկացած են ոսպնյակաձև գալակտիկայից (S0 տիպ), որը միջանկյալ դիրք է զբաղեցնում էլիպսաձև և պարուրաձև գալակտիկաների միջև, և բևեռային օղակից, որը […]

̰
Մեկնարկել է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը

18:05 18.09.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 98-րդ համերգաշրջանի բացմամբ: Փառատոնն այս տարի նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Բացման համերգին ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Համերգին հանդես է եկել անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող Դմիտրի […]

̰
SHANTNEWS

12:00 18.09.2023

̰
Աշտարակի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր

11:56 18.09.2023

Աշտարակի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰

11:50 18.09.2023

Կենտրոնական Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհեր չեն եղել, սակայն որոշ շենքեր վնասվել են, RaiNews24 հեռուստաալիքի եթերում ասել է Տոսկանայի շրջանի նախագահ Եվգենիո Ջիանին։ «Այս պահին Մարադի քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով որևէ կրիտիկական իրավիճակ չի հայտնաբերվել։ Որոշ շենքեր վնասվել են։ Իրավասու մարմինները շարունակում են ստուգել շենքերն ու շինությունները։ Երկրաշարժի գոտու դպրոցներն անմիջապես փակվել են։»,- […]

̰
Վերին Լարսի անցակետը սեպտեմբերի 18-24-ը կգործի սահմանափակ ռեժիմով

11:33 18.09.2023

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Ռոսգրանստրոյի» տնօրինության տեղեկացմամբ՝ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական ​​փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ ՌԴ գնացող ճանապարհին կկազմակերպվի դարձափոխային երթևեկություն։ Սպասվում է թողունակության ժամանակավոր նվազում, ինչը կարող է հանգեցնել բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների։ […]

̰
ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

11:26 18.09.2023

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 18-ի արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը։ Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը՝ 824,250 Քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝66 Ընտրողների ընդհանուր թիվը՝ 824,316 Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 234,436 կամ ընտրողների (28.44%-ը) Տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը՝ […]

̰
BACK_TO_TOP