19:38 21.08.2023
Օգոստոսի 21-ին, ժամը 15:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Մ․ Գ․) և «Volkswagen» (վարորդ՝ Ն․ Մ․) մակնիշների […]
19:26 21.08.2023
Օգոստոսի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ։ Ի շարունակություն ս.թ. հուլիսին Լիսաբոնում պաշտոնական այցի շրջանակներում երկու նախարարների քննարկումներին` նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները: Արարատ Միրզոյանը […]
19:09 21.08.2023
Հանրակրթության ոլորտի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների մասին պարզաբանումներ ներկայացնելու նպատակով այսօր Արագածոտնում են եղել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, Արագածոտնի մարզպետի խորհրդական Արմեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչներ և հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք։ Մարզի 118 դպրոցների տնօրենների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցության մեկնարկն ազդարարել է […]
18:59 21.08.2023
Այսօր Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Ադրբեջանի Նախնական առարկությունների առնչությամբ Հայաստանի Գրավոր դիտարկումները։ Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը։
18:52 21.08.2023
Համահայկական 8֊րդ ամառային խաղերում ֆուտզալ մարզաձևում Աբովյանը դարձել է փոխչեմպիոն, հայտնում են Կոտայքի մարզպետարանից։ Օգոստոսի 18-ին Չարենցավանում տեղի է ունեցել Ֆուտզալի եզրափակիչ հանդիպումը։ Ֆուտզալի խաղերի արդյունքում Աբովյանի թիմը դուրս է եկել եզրափակիչ և մրցելով Մոսկվայի թիմի հետ’ նվաճել արծաթե մեդալ։ Կոտայքի մարզպետարանը շնորհավորում է մարզիկներին և մաղթում նորանոր հաղթանակներ:
18:39 21.08.2023
2023 թվականի օգոստոսի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 980 զանգ: Կանչերից 10-ը տեխնածին, 17-ը՝ կենցաղային բնույթի են: Նշված ժամանակահատվածում ավելացել է հրդեհի դեպքերը: Գրանցված 11 կանչերից 7-ը բռնկվել է չոր խոտածածկույթներում, որից 4-ը՝ Ստեփանակերտում և մեկական դեպքեր շրջաններում: Բոլոր դեպքերով հրշեջ-փրկարարներն արձագանքել […]
18:30 21.08.2023
Քաբուլում պայթյուն է որոտացել. Այս մասին հայտնում է Aamaj News գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։ Գործակալության հաղորդմամբ` միջադեպը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում։ Մեքենայում պայթուցիկ սարք է տեղադրված եղել։ Հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
18:24 21.08.2023
Հավայան կղզիներում անտառային հրդեհները խլել են 114 մարդու կյանք, ևս 850-ը անհետ կորել է։ Այս մասին հայտարարել է Մաուիի քաղաքապետ Ռիչարդ Բիսենը։ Նրա խոսքով, 114 մահացածներից միայն 27-ի ինքնությունն է պարզվել, եւս 850 մարդ համարվում է անհետ կորած։ «Այս ցուցանիշի (անհետ կորածների թվի) մեջ կա նաև դրական բան, քանի որ երբ մենք սկսեցինք այս գործընթացը, […]
18:14 21.08.2023
Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դիդիե Պարակյանին: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաջողություն է մաղթել Դիդիե Պարակյանին խորհրդարանական մանդատի մեկնարկի կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով Մարսելի փոխքաղաքապետի երկարամյա պաշտոնավարման օրոք հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում նրա անձնական ներդրման համար: Անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքի ամիսներ տևող շրջափակման հետևանքով […]
11:57 21.08.2023
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել մի կնոջ ֆիզիկական և հոգեկան ցավ պատճառելու մասին: ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թ. մարտ-ապրիլ ամիսներին: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը: Օգոստոսի 19-ին Ծովինար […]
11:48 21.08.2023
Մոսկվայում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթը, որին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից: «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մինչև մրցույթի միջազգային փուլը Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել էր հայաստանյան հանձնաժողով, որն ընտրել էր մրցույթին ուղարկվելիք գրքերը։ Միջազգային մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը նշված գրադարանի […]
11:43 21.08.2023
Բելգիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Աննա Աղաջանյանի գնահատմամբ՝ Հայատսանի և Բելգիայի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը այս պահին շատ բարձր է։ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում դեսպան Աղաջանյանն անդրադարձել է հայ-բելգիական հարաբերությունների ներկա փուլին, համագործակցության ներուժ ունեցող ոլորտներին։ Ըստ դեսպանի` Հայաստանը եւ առհասարակ մեր տարածաշրջանը վերջին ժամանակներում ԵՄ եւ անդամ երկրների […]
11:35 21.08.2023
Լեհաստանի Սիլեսիա քաղաքում օգոստոսի 10-20-ն անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 50 երկրի 241 աշակերտ: Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարսեղյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Արտավազդ Հարությունյանը և Մարիա Առաքելյանը։ ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Վյաչեսլավ Պետրոսյանը, իսկ բրոնզե մեդալի՝ Արտավազդ […]
11:28 21.08.2023
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում, հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Ցանկում ներառված են 35 729 ապրանքատեսակներ:
11:16 21.08.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նոր Նորքի 2-րդ զանգ՝ Մոլդովական փ. 32/2, 32/4, 39/3, 39/5 շենքեր, թիվ 2-րդ քոլեջ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 141 մանկապարտեզ, Ֆրունզեի փ․ 4/2, 4/3, 6/3, 6/4, 6/5, 6/6, 6/7, 6/8, Գ․Նժդեհի […]
11:11 21.08.2023
Հունահռոմեական ոճի Մ20 տարեկան ըմբիշները 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացված ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Թիմային հաշվարկում հայ ըմբիշները զբաղեցրել են երրորդ հորիզոնականը: Երիտասարդական ԱԱ-ի հաղթողի կոչմանն արժանացել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը՝ եզրափակչում 13-4 հաշվով առավելության հասնելով Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ: Մինչ այդ էլ Աղաջանյանը 4 […]
11:00 21.08.2023
«Россия Сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տելեգրամյան ալիքում հայտնել է, որ այսօր առավոտյան Մոսկվայի մարզի Իստրա շրջանում խփված անօդաչու թռչող սարքն ընկել է մոտակա փողոցում։ «Իստրայի շրջանում խոցված անօդաչու թռչող սարքն ընկել է մեր կողքի փողոցում, մեր հակաօդային պաշտպանության շնորհիվ՝ առանց զոհերի և ավերածությունների»,- գրել է Սիմոնյանը։ Երկուշաբթի առավոտյան ՌԴ […]
10:52 21.08.2023
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում: Նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ վերջիններիս առողջական վիճակը ծանր է: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար կամ միջին ծանրության: Նրանք բուժումը շարունակում են տարբեր բաժանմունքներում:
10:45 21.08.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 07:00-ն կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Վարսեր, Գագարինավան գյուղերի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:40 21.08.2023
Ս.Գ.-ն, Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում պաշտոնավարելու ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, 2000-2010 թվականների ընթացքում օժանդակել է իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ.Գ.-ին, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել 17 մլն դրամի հափշտակություն (Վ.Գ.-ն 1997 թվականի հունիսի 17-ից մինչև 2010 թվականի հոկտեմբերի 2-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության (2007 թվականի փետրվարի 3-ից՝ Ռազմական ոստիկանության) […]
10:34 21.08.2023
Օգոստոսի 19-ին հրդեհ էր բռնկվել ՇՄՆ ԶԿՀ «Արևիք» ազգային պարկին հարակից՝ Շվանիձոր բնակավայրի խոտածածկ տարածքում։ Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» մասնաճյուղի 15 աշխատակիցների և ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության 25 հրշեջ- փրկարարարների կողմից։ Ժամը 21:10-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին, սահմանվել էր հերթապահություն: Օգոստոսի 20-ին, ժամը 06։50-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել […]
10:29 21.08.2023
Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները երկուշաբթի ժամը 8.30-ից նորմալ ռեժիմով աշխատել են օդանավերի ընդունման և մեկնելու՝ նախկինում սահմանված սահմանափակումներից հետո, ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդային նավահանգիստներում։ «Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիայի որոշմամբ՝ թռիչքների անվտանգության լրացուցիչ միջոցառումներն ապահովելու նպատակով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել 06:26-ից մինչև 08:30-ը ինքնաթիռների ընդունման և մեկնելու համար: «Դոմոդեդովո» օդանավակայանն […]
10:15 21.08.2023
Շուտով Երևանի մետրոպոլիտենում շահագործվող 1976 թվականի արտադրության շարժակազմերը կփոխարինվեն նորերով։ Այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենը և ներկայացնում շաբաթվա քրոնիկոնը. Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Հաշվետու ժամանակահատվածում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 414 հազար 040 ուղևոր: Գիծ են դուրս բերվել 2785 շարժակազմ: Փոխարինվել են 59 փայտակոճեր: Մետրոպոլիտենը բոլորին մաղթում է արագ, անվտագ ու անխափան […]
10:09 21.08.2023
Shantnews.am-ը ներկայացնում է արտարժույթի փոխարժեքներն այսօրվա դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.10 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.20 դրամ:
13:00 18.08.2023
«Թուրքիայի կանանց ասոցիացիաների դաշնության» կողմից 2023-ին կանանց սպանությունների վերաբերյալ պատրաստած զեկույցի համաձայն՝ միայն հուլիսին տղամարդկանց կողմից սպանվել է 28 կին, որոնցից 5-ի մահը որակվել է «կասկածելի»: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբերը»: Կանանցից 11-ը եղել է ամուսնացած, 12-ը՝ այրի, 4-ը՝ բաժանված, իսկ 1-ը` կրոնական ամուսնության մեջ: Իսկ թուրքական «Anka» տեղեկատվական կենտրոնի տվյալների համաձայն՝ նշված ամսում 13 […]
12:48 18.08.2023
Թուրքական «Leman» երգիծական շաբաթաթերթի վերջին համարի շապիկին տեղ է գտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերը, որոնք 2023-ի մայիսին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ուղղվել էին ընդդիմադիրներին, հայտնում է «Էրմենիհաբերը»: Թուրքերի շրջանում հայտնի ծաղրանկարիչ Մեհմեդ Չաղչաղի կողմից պատրաստված շապիկին գրված է. «Սրանց էնպես հարվածենք, որ էլ երբեք մեջքներն ուղղել չկարողանան»: Հիշեցնենք, որ Թուրքիայում համապետական ընտրությունները […]
12:42 18.08.2023
Օգոստոսի 16-ին, ժամը 00.15-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի թիկնային մակերեսի կտրած-ծակած վերք, գլխի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ընկնելու հետևանք են: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ հրազդանցի երիտասարդի մարմնական վնասվածքները […]
12:36 18.08.2023
Մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է։ Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ներկայացնելով ծրագրի ընթացքը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշում է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել 18 դպրոցի կառուցման և վերակառուցման, 26 դպրոցի մարզադահլիճների կառուցման, վերանորոգման և մարզագույքով ապահովման, 60-ից ավելի […]