TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Բերձորի միջանցքի բացումն անհետաձգելի հրամայական պիտի դառնա միջազգային հանրության համար. Արամ Ա Կաթողիկոս

20:38 17.08.2023

Բերձորի միջանցքի բացումն անհետաձգելի հրամայական պիտի դառնա միջազգային հանրության համար: Այս մասին է խոսել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Լիբանանում Կանադայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Ի պատիւ Վեհափառ Հայրապետին տրուած ճաշկերոյթին ներկայ էին նաեւ այլ դեսպաններ։ Հիւրասիրութեան ընթացքին քննարկուեցան առաւելաբար երկու այժմէական նիւթեր՝ Լիբանանի նախագահական ընտրութիւնը եւ Արցախի հարցը։ Լիբանանի նախագահական ընտրութեան գծով, Վեհափառ Հայրապետը […]

̰
Երևանում Ford Focus-ը մխրճվել է կայանված բեռնատար «ԶԻԼ»-ի հետնամասի մեջ․ կա վիրավոր

20:30 17.08.2023

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Մարինե Մ․-ի վարած Ford Focus մակնիշի և Երևանի բնակիչ 45-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով Ford-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ […]

̰
Մալայզիայում ավիավթարի հետևանքով զոհվել է 10 մարդ

20:22 17.08.2023

Մալայզիայի Սելանգոր նահանգում ավտոմայրուղու վրա վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ, որում եղել է 8 մարդ։ Միջադեպը տեսագրվել է: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Beechcraft Premier I բիզնես-ջեթը թևն իջեցրած ընկնում ճանապարհի եզրին։ Դրանից հետո տեղի է ունենում պայթյուն, որին հաջորդում են կրակի և ծխի ամպերը։ Ըստ The Star-ի՝ վթարի հետևանքով զոհվել է 10 […]

̰
Ավելի քան 1000 բնակիչ ունեցող Խաղաղ Դոնի 23 շենքի համար կառուցվում է նոր կոյուղի

20:14 17.08.2023

Ավելի քան 1000 բնակիչ ունեցող Խաղաղ Դոնի 23 շենքի համար կառուցվում է նոր կոյուղի: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Գործնական փուլ է մտել 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը. Վարդաշենի հանրակացարաններում շուրջ 198 ընտանիք է ապրում: Էրեբունիում այս տարի կբարեկարգվի 21 բակային տարածք: Հանգստի հարմարավետ գոտի կդառնա նաև Աղի լիճը:

̰
SHANTNEWS

20:00 17.08.2023

̰
Շրջակա միջավայրի նախարարության ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության միջև համագործակցության հուշագիր է կնքվել

19:54 17.08.2023

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանական հիմնախնդիրների լուծման գործում ընդհանուր նպատակների առկայությունը և փոխհամագործակցության կարևորությունը, Սևանա լճի հարակից համայնքներում էկոլոգիական կրթության զարգացմանը, Սևանա լճի մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, էկոլոգիական գիտակցության ձևավորմանը նպաստելու և Սևանա լճի հանդեպ վերաբերմունքի ու վարքագծի փոփոխմանն ուղղված գործիքակազմի մշակման ու կիրառման նպատակով այսօր Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարարի տեղակալ Արամ […]

̰
Ինչպե՞ս կարող են ՀՀ-ում գտնվող, ոչ տեղահանված արցախցիները ստանալ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնությունը

19:46 17.08.2023

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում գտնվող, ոչ տեղահանված այն անձինք, ովքեր օգտվում են սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց հատկացվող միանվագ դրամական օգնությունից, դրամական օգնությունը ստանալու խնդրի կարգավորման նպատակով անհրաժեշտ է մինչև ս.թ. օգոստոսի 25-ը դիմեն ԱՀ սոցիալական զարգացման […]

̰
Բաթումիում սկուտերը վրաերթի է ենթարկել ծովում լողացող տղամարդուն

19:37 17.08.2023

Տեղացիների հաղորդմամբ` Բաթումիում սկուտերը վրաերթի է ենթարկել ծովում լողացող տղամարդուն։ Ականատեսների վկայությամբ՝ նրան ծովից դուրս են բերել անգիտակից վիճակում, գլուխը վնասված։ Վիրավորը մահացել է հիվանդանոցում։ Հանգուցյալի մարմինը տեղափոխվել է դատաբժշկական բյուրո։ Դեպքի առթիվ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով` ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։

̰
Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 27-ի

19:08 17.08.2023

Վրաստանի բարձրլեռնային Ռաճա շրջանի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։ Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 17-ին, հայտնել է Վրաստանի ԱԻՆ «Նեթգազեթին»։ Նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է տարերային աղետի հետևանքով մահացած ևս մեկ մարդու դի։ Մինչ օրս որոնվում է ևս վեց զոհ։ Արդեն 15-րդ օրն է՝ սողանքային գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: […]

̰
Մշակույթը՝ կրթության հենք. Խնկո Ապոր անվան գրադարանն իրականացնում է վարպետության դասընթացներ

18:48 17.08.2023

2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։ Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության […]

̰
Արտակարգ մամուլի ասուլիս Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ

18:41 17.08.2023

Արտակարգ մամուլի ասուլիս Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ: Բանախոսներն են՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Շուշիից տեղահանված մայր Ալվինա Ներսեսյանը, Միջազգային Քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և ԱՀ արտգործ նախարար Սերգեյ Ղազարյանը:

̰
Բոլիվիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել

12:02 17.08.2023

Առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 20-ը՝ վիրավորվել Բոլիվիայում ավտոբուսի վթարի հետևանքով, օգոստոսի 16-ին հայտնել է El Deber թերթը։ Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Սանտա Կրուսը Կոչաբամբայի հետ կապող մայրուղու վրա։ La Veloz del Chaco տրանսպորտային ընկերությանը պատկանող ավտոբուսը 80-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից: Վարորդը վիրավորվել է, մահացածների թվում կան […]

̰
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք. ԱՀ ՊՆ

11:57 17.08.2023

Օգոստոսի 17- ին, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
ԲՏՃՄ առարկաների ուսուցիչները 25 տոկոս հավելավճար կստանան

11:54 17.08.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանման կարգը։ Համաձայն կարգի՝ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչներին կտրվի լրավճար՝ դրույքաչափի 25 տոկոսի չափով։ Նշված առարկաները դասավանդող ուսուցիչներին տրվող լրավճարի չափը […]

̰
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը

11:49 17.08.2023

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2023-2024 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել են որսի կենդանիների […]

̰
Մասիսի բաժնում ապօրինի զենք-զինամթերքի հանձնման դեպքեր են արձանագրվել

11:45 17.08.2023

Մասիսի բաժնում ապօրինի զենք-զինամթերքի հանձնման դեպքեր են արձանագրվել: Օգոստոսի 7-ին բաժին է ներկայացել Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ և հանձնել որսորդական ողորկափող հրացան, նռնակ՝ պայթուցիչով և փամփուշտներ, որոնք, ըստ երիտասարդի, պատկանել են հանգուցյալ պապին: Գրանցվել են զենքերի հանձնման այլ դեպքեր ևս: Մանրամասները՝ տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]

̰
Հրդեհ՝ Ստեփանակերտի Թումանյան փողոցում

11:34 17.08.2023

Օգոստոսի 17-ին ժամը 04:23-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Պ.-ից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 42 հասցեում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 04:42-ին, լիկվիդացրել` ժամը 05:14-ին: Նախնական տվյալներով մասնակի այրվել է շինարարական փայտանյութեր, մոտ 2X3մ մակերեսով չոր խոտատարածք և թփեր: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության […]

̰
Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը. ՀՀ ԱՆ

11:31 17.08.2023

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը: 1 տուժած՝ Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության: 2 տուժած՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը՝ բավարար, մյուսինը` կայուն: 1 տուժած՝ «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, […]

̰
«Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել դաշտամիջյան հատվածում․ 22-ամյա վարորդը մահացել է

11:26 17.08.2023

Օգոստոսի 17-ին, ժամը 08։52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 2001 թ.), դուրս […]

̰
Հարավային Ամերիկայից սուր լեյկեմիայի կասկածով փոքրիկ պացիենտի ծնողները դիմել են Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն

11:19 17.08.2023

Արյունաբանական կենտրոնն ընդունել է ևս մեկ երեխայի, այս անգամ՝ Գայանայից, սուր լեյկեմիայի կասկածով։ Այս մասին հայտնում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը: «Երեկ դիմավորեցինք Հարավային Ամերիկայից՝ Գայանայից հետազոտությունների ժամանած մեր փոքրիկին։ Արյունաբանական կենտրոնն ընդունել է ևս մեկ երեխայի, այս անգամ՝ Գայանայից, սուր լեյկեմիայի կասկածով։ Տեղի հիվանդանոցում, սուղ հնարավությունների պատճառով, վերջնական ախտորոշումը հաստատել չի հաջողվել։ Աշխարհահռչակ բժիշկ […]

̰
Երևանի փոխքաղաքապետի և կոնդեցիների հերթական հանդիպման ժամանակ քննարկվել են Կոնդի վերակառուցման նախագծի ընթացքի ու թաղամասում առկա խնդիրներին առնչվող հարցեր

11:12 17.08.2023

Կոնդի վերակառուցման նախագծի ընթացքի ու թաղամասում առկա խնդիրներին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի և կոնդեցիների հերթական հանդիպման ժամանակ: Երկար սպասված ծրագիրը տեղափոխվել է գործնական փուլ՝ հիմքում, որպես կարևոր խնդիր դրված է բնակիչների տների և հարակից տարածքների սահմանների ճշտման ու սեփականության վկայականների տրամադրման հարցը: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: […]

̰
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալները հանդիպել են ԱԶԲ պատվիրակության հետ

11:04 17.08.2023

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը, Հակոբ Վարդանյանն ու Քրիստինե Ղալեչյանը հանդիպել են ԱԶԲ առաքելության ղեկավար Դոնալդ Լամբերտի ղեկավարած պատվիրակության հետ։ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Ասիական զարգացման բանկը եղել է և կշարունակի մնալ Տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարևորագույն գործընկերներից մեկը։ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն […]

̰ ̰
24 բնակավայր միավորող Արթիկ համայնքում լայնածավալ շինաշխատանքներ են սկսվել խոշորացումից հետո

10:46 17.08.2023

Կառավարություն-համայնք գործակցությամբ մոտ 54 հազար բնակչություն ունեցող Արթիկ համայնքում նորոգվում, հիմնանորոգվում են մանկապարտեզներ, բարեկարգվում են ճանապարհներ, լուծվում օրակարգային փոքր ու մեծ խնդիրներ: 24 բնակավայր միավորող համայնքում լայնածավալ շինաշխատանքներ են սկսվել խոշորացումից հետո: Սուբվենցիոն ծրագրերում առաջնահերթությունը տարածքային համաչափ զարգացումն է: Այս մասին է պատմում կառավարության տեսանյութը:

̰
Գիտնականները հայտնաբերել են էլեկտրոնային ծխախոտի նոր վտանգները

10:38 17.08.2023

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վեյփ ծխող երիտասարդների մոտ բրոնխիտի և շնչառության պակասի հավանականությունը մեծանում է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Thorax ամսագրում։ Հետազոտողներն ուսումնասիրել են 2014-ից 2018 թվականներին 17 տարեկան միջին տարիքի ավելի քան 2000 ուսանողների տվյալները: Մասնակիցների շրջանում ամենահաճախ գրանցված ախտանիշը բրոնխիտի դրսևորումն է եղել: Նրանք երեք ամիս անընդմեջ ունեցել են ամենօրյա հազ: Վերջին […]

̰
Հեմոդիալեզի պարագաներ մատակարարած ընկերության տնօրենն ընդունել է իր մեղավորությունը և վերադարձրել 415 մլն. ՀՀ դրամը. ՔԿ

10:16 17.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Ա.Մ.-ի կողմից կատարված առերևույթ չարաշահումներ կատարելուն օժանդակություն ցուցաբերած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի ընթացքում իրականացված վարույթային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Մ.-ն, տնօրինելով հիշյալ […]

̰
Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք

10:10 17.08.2023

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 16-ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

̰
Արտարժույթի փոխարժեքները օգոստոսի 17-ին

10:04 17.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է արտարժույթի փոխարժեքները օգոստոսի 17-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.15 դրամ:

̰
2023 թվականին Անթալիայում գրանցվել է Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների մահվան առնվազն 80 դեպք

09:56 17.08.2023

Անթալիայում 2023 թվականին գրանցվել է Ռուսաստանի քաղաքացի զբոսաշրջիկների մահվան առնվազն 80 դեպք:։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։ «Միայն վերջին մեկուկես ամսվա ընթացքում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող տրանսպորտային միջոցների մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի վթար է գրանցվել. վեց մարդ մահացել է, ավելի քան երկու տասնյակը վիրավորվել: Ընդհանուր առմամբ, այս տարի Անթալիայում […]

̰
Իրաքում հարձակում է իրականացվել այն վայրի վրա, որտեղ թաքնվել են ԻՊ գրոհայինները

09:39 17.08.2023

Իրաքի զինված ուժերը ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների թաքստոցին Քիրքուկի հյուսիսային նահանգում։ «Հիմնվելով Պաշտպանության հետախուզության դեպարտամենտից ստացված ստուգված տեղեկատվության վրա՝ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են ԴԱԻՇ-ի որջը՝ օգտագործելով F-16 ինքնաթիռներ Զագիթուն հովտում՝ Քիրքուքում գործողությունների շրջանակներում», -ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է զեկույցում: Իրաքի անվտանգության ուժերի տվյալներով՝ սա այս շաբաթվա երկրորդ հարվածն է ԻՊ-ի […]

̰
BACK_TO_TOP