TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Զինծառայող Գրանիկ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին. ՔԿ

12:32 18.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ […]

̰
Հայաստանի թիմը շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում վերջին մրցափուլից առաջ առաջատար եռյակում է

12:29 18.08.2023

Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի 8-րդ խաղափուլից հետո Հայաստանի թիմը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր շախմատիստները նախորդ երկու մրցափուլերում 2:2 հաշվով են ավարտել հանդիպումները Չինաստանի և Ադրբեջանի թիմերի հետ: 8-րդ խաղափուլից հետո լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը. 1-ին տեղ՝ Չինաստանի […]

̰
Միրզոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը շեշտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրատապությունը

12:25 18.08.2023

Օգոստոսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է մասնավորապես Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ միջազգային համակարգի պատասխանատու դերակատարները չպետք է թույլ տան դրա վերածումն իրական մարդասիրական աղետի։ Նախարարը հատկապես շեշտել է ՄԱԿ […]

̰
Թուրքիան մտնում է ուժեղ երկրաշարժերի շրջան, զգուշացնում է սեյսմոլոգը

12:14 18.08.2023

Թուրքիան բախվելու է ավերիչ երկրաշարժերի, Hürriyet թերթին ասել է առաջատար թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորյուրը։ «Ես չեմ կատակում այս մասին, քանի որ պարզ է, թե որն է լինելու հաջորդ շրջանը, մենք թևակոխում ենք այն ժամանակաշրջանը, երբ ուժեղ երկրաշարժեր են սկսվելու»,- ասել է նա։ Ըստ գիտնականի՝ Ստամբուլը պետք է նախապատրաստված լիներ երկրաշարժի։ «Ես արդեն մտածում եմ, թե […]

̰
Լաս Վեգասում տեղի է ունեցել հրաձգություն. կա զոհ

12:05 18.08.2023

Նևադայի Լաս Վեգասում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել. այս մասին հայտնում է Las Vegas Sun թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ևս երկու մարդ վիրավորվել է։ Հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:40-ին:

̰
SHANTNEWS

12:00 18.08.2023

̰
Բյուրականի աստղադիտարանում առաջին անգամ ստացել են ապացույց ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման կապի մասին

11:55 18.08.2023

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները միջազգային պրակտիկայում առաջին անգամ ստացել են դիտողական ապացույց ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման միջև կապի առկայության մասին, հայտնում է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման միջև առկա կապը վաղուց էր ենթադրվում, սակայն առաջին անգամ միջազգային […]

̰
Ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ. Արտակ Բեգլարյան

11:44 18.08.2023

Երեկ՝ օգոստոսի 17-ին, ժամը 17:55-ին, Բերձորի (Լաչինի) միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով Արցախի կայուն կապը համացանցի հետ: Այս մասին հայտնում է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Երեկ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ միասին մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել: […]

̰
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն իր անհանգստությունն է հայտնում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի տարածման առիթով

11:38 18.08.2023

Համացանցում պաշտպանության նպատակով մարդկանց անձնական տվյալների տարածումը կարող է անդառնալի վնաս հասցնել հենց այն մարդկանց, ում պաշտպանությանն ուղղված են տարածվող տեղեկությունները: Այս մասին հիշեցնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: «Մասնավորապես, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն իր անհանգստությունն է հայտնում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի՝ առանց ապանձնավորման համացանցում տարածման առիթով: Պետք է նկատի ունենալ, որ տեսանյութում թիրախավորված […]

̰
Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների

11:34 18.08.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին հանդիպել է աշխարհազորի մի խումբ մարտիկների հետ։ Նրանց առաջարկով երկրի նախագահը ներկայացրել է Արցախի անվտանգության ապահովման, ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման և հումանիտար աղետի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ընդգծվել է Արցախի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար բոլորի ջանքերի համախմբման և պետական համակարգի կայունության անհրաժեշտությունը։

̰
2022 թվականի լավագույն օպերլիազոր է ճանաչվել Արմեն Տերտերյանը

11:28 18.08.2023

2022 թվականի լավագույն օպերլիազոր է ճանաչվել Արմեն Տերտերյանը: Նա 2022թ-ի փետրվարից ծառայում է Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի հկգ ավագ օպերլիազորի պաշտոնում: Հանցագործությունների բացահայտման գործընթացում քրեական հետախույզի դերն ունի բացառիկ նշանակություն: Արմեն Տերտերյանն աչքի է ընկել ոչ միայն իր գործում վարպետությամբ, այլև համեստությամբ ու բանիմացությամբ: Մանրամասները՝ ՆԳՆ ոստիկանության տեսանյութում:

̰
2023թ. հուլիսին 39 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում

11:15 18.08.2023

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 39 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առմամբ առաջադրվել է 18․3 […]

̰
Արցախի նախագահը պատգամավորների հետ հանդիպմանն անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկումներին

11:07 18.08.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 17-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորներին։ Նախագահը ներկայացրել է արտաքին քաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կայացած քննարկումներին։ Պատգամավորների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև երկրում ստեղծված ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակին, ընդգծել հումանիտար աղետի հաղթահարման նպատակով արտաքին և […]

̰
Համացանցում տարածում գտած տեսանյութում անչափահաս աղջկան բռնության ենթարկած կինը հայտնաբերվել է. ՆԳՆ ոստիկանություն

10:46 18.08.2023

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: Նա այս պահին ոստիկանությունում է: Ոստիկանությունը հորդորում է տեսանյութը չտարածել: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]

̰
Անհայտ զինված անձինք կրակ են բացել Էկվադորի նախագահի թեկնածուի ավտոշարասյան մոտ

10:38 18.08.2023

Անհայտ զինված անձինք կրակ են բացել մեքենաների շարասյան մոտ, որոնցից մեկը վարում էր Էկվադորի նախագահի թեկնածու Դանիել Նոբոան։ Այս մասին հինգշաբթի հայտնել է El Universo թերթը։ Դուրան քաղաքում նախընտրական միջոցառմանը մասնակցած թեկնածուն չի տուժել։ Նրա թիմի ներկայացուցիչները նշել են, որ չգիտեն՝ արդյոք այս հարձակումը կոնկրետ նրա վրա է եղել։ Օգոստոսի 20-ին Էկվադորում տեղի կունենան արտահերթ […]

̰
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում հրաձգային զենքից կրակ է բացել Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ

10:27 18.08.2023

Օգոստոսի 18-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։ «Ակնհայտ է, որ հետևողականորեն խոչընդոտելով գյուղատնտեսակսն աշխատանքները, ադրբեջանական կողմը նպատակ ունի էլ ավելի խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը»,-ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

̰
Չարաշահումներ «Գավառի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում. մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ տնօրենին. ՔԿ

10:23 18.08.2023

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել և իրականացվել են մի շարք ապացուցողական […]

̰
Ադրբեջանական կողմից եկած անհայտ անձը երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել. ԱԱԾ

10:07 18.08.2023

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։ Ադրբեջանի իշխանություններին […]

̰
Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի տարածվելուց անմիջապես հետո ՄԻ պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն

10:04 18.08.2023

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։ Երեխայի լավագույն շահից ելնելով` Պաշտպանը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութը՝ զերծ մնալով երեխային նույնականացնող անձնական տվյալները հրապարակելուց։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ յուրաքանչյուր երեխայի լավագույն շահն առաջնահերթություն է։ […]

̰
Չինաստանի հարավում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 9 մարդ

10:00 18.08.2023

Չինաստանի հարավում գտնվող Գույչժոու նահանգի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ինը մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։ Լիպինգ շրջանի արտակարգ իրավիճակների տնօրինության տվյալներով, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հրդեհը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Պեկինի ժամանակով մոտ 01:00-ին: Հրդեհն արագ մարվել է։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Միջադեպի պատճառները […]

̰
Հազվագյուտ կադրեր. ծովափնյա ազգային պարկում նկարահանել են եղջերուների երամակը լողանալիս

09:40 18.08.2023

Պրիմորիեում գտնվող «Ընձառյուծի ազգային պարկի երկիր» հետազոտողը նկարահանել է լճում լողացող սիկա տեսակի եղջերուների երամակը, հայտնում է հաստատության Telegram ալիքը: «Անտառային լճում հազվագյուտ կադրերում 15-ից ավելի սմբակավոր կենդանիներ վարպետորեն լողում են, մոտավորապես նույնքան արածում են ափին: Տեսանյութը ձեռք է բերել հետազոտողը տեսախցիկի թակարդները ստուգելիս»,- ասվում է հրատարակության մեջ: Ազգային պարկը նշել է, որ կադրում ֆիքսվել […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 63 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:28 18.08.2023

Հուլիսի 16-18-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր-Նորք վարչական շրջանում՝ 1300 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 6500 քմ, Արարատի մարզի […]

̰
Առավոտյան Մոսկվայի և Ժուկովսկու օդանավակայաններում գործել են թռիչքների սահմանափակումներ

09:20 18.08.2023

Առավոտյան թռիչքների սահմանափակումներ են գործել Վնուկովո, Դոմոդեդովո, Շերեմետևո և Ժուկովսկի օդանավակայաններում, այժմ օդային նավահանգիստներն աշխատում են բնականոն ռեժիմով, հայտնել է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարք։ «Այսօր՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի առավոտյան, քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, […]

̰
Հայկական դրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին

09:09 18.08.2023

Shantnews.am-ը ներկայացնում է արտարժույթի փոխարժեքները օգոստոսի 18-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423,50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.10 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.20 դրամ:

̰
Բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը  և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան. կա տուժած

08:47 18.08.2023

Օգոստոսի 18-ին, ժամը 01։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Կ․ […]

̰
Լիճք-Տաշտուն ավտոճանապարհին «MACK» մակնիշի բեռնատարից երկրորդ ցիստեռն անջատվել է և ընկել ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի

08:30 18.08.2023

Օգոստոսի 17-ին, ժամը 22։23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լիճք-Տաշտուն ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Լիճք-Տաշտուն ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «MACK» մակնիշի բեռնատարից (վարորդ՝ Ֆ․ Մ․ ծնված […]

̰
«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ծառերի մեջ․ ավտոմեքենաjում հրդեհ է բռնկվել

08:10 18.08.2023

Օգոստոսի 17-ին, ժամը 23։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Կանաչ» բենզալցակայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շահումյան փողոցի սկզբնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

̰
Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հարցով առանց պայմանների բանակցությունների անհրաժեշտության մասին

20:55 17.08.2023

Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ցանկացած բանակցություն պետք է սկսվի առանց նախապայմանների. Այս մասին օգոստոսի 17-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյին տված հարցազրույցում։ «Բանակցությունները պետք է սկսել առանց նախապայմանների. Սա ցանկացած դիվանագիտության դասական ձևն է։ Նստեք բանակցությունների սեղանի շուրջ և քննարկեք ամեն ինչ՝ Ղրիմը, Խերսոնը, Զապորոժյեն, Դոնեցկը և Լուգանսկը»,- ​​ասել է նա։ […]

̰
Կառավարությունը շարունակելու է խրախուսել մարզերում բնակարանային նոր ծրագրերի իրականացմանը. Փաշինյան

20:51 17.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ծանոթացել է բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին: «Լիաշին» ՍՊԸ-ի ներդրումը հասնում է 700 մլն դրամի, իսկ «Նյու հաուս» ՓԲԸ-ինը՝ 1,7 մլրդ դրամ: «Կառավարությունը շարունակելու է խրախուսել մարզերում բնակարանային նոր ծրագրերի իրականացմանը»,-ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

20:45 17.08.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Օգանով փ. 64, 66, 68, 70, 72 շենքեր, Ավան՝ Աճարյան փ. 6, 8, 10, 12, 18, 20, 22, 24, 26, 26/2, 30 շենքեր, թիվ 11 քոլեջի հանրակացարանի 1-ի, 2-րդ մասնաշենքեր, թիվ […]

̰
BACK_TO_TOP