10:31 24.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն: Նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այցելել է Սուրբ Ղազար կղզի, հանդիպել Մխիթարյան միաբանության հայրերի հետ և ծանոթացել կենտրոնի բարձրարժեք մշակութային ժառանգությանն ու ներկայիս գործունեությանը: Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը զրուցել է միաբանության հայրերի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Նախագահ […]
10:27 24.07.2023
Երևանի մետրոպոլիտենը ներկայացրել է շաբաթվա քրոնիկոնը. Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով՝ առանց տեխնիկական լուրջ խափանումների։ Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 452 հազար 876 ուղևոր: Գիծ են դուրս բերվել 2784 շարժակազմ: Փոխարինվել են 72 փայտակոճեր:: Երևանի մետրոպոլիտենը բոլորին մաղթում է արագ, անվտագ ու անխափան երթևեկություն։
10:16 24.07.2023
Ավելի քան մեկ ամիս է՝ բժշկական պարագաների ու դեղամիջոցների տեղափոխում Արցախ չի իրականացվում: Մանկական հիվանդանոցը ճգնաժամի շեմին է: Նաեւ թերսնման ու սթրեսների հետեւանքով՝ հիվանդանոց դիմողների թիվն ավելանում է, նրանց անհրաժեշտ օգնությւոնը ցուցաբերելու հիվանդանոցի հնարավորություններ՝ պակասում: Վառելիքի բացակայության պատճառով, հատկապես շրջաններից, շատ երեխաներ հիվանդանոց են բերվում ուշ, երբ հիվանդությունն արդեն բարդացած, խորացած է լինում:
10:00 24.07.2023
Իրանագետ Տիգրան Դավուդյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում, էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանը ողջունելի նախաձեռնությամբ է հանդես եկել. այսօր և վաղը ժամը 12:00-ից կղողանջեն հայոց եկեղեցիների զանգերը՝ հաջակցություն Արցախի մեր շրջափակված քույր֊եղբայրների։ «Իրանի պայմաններում սա հարմար հնարավորություն է իրանցի բարեկամ ժողովրդի մոտ մեր հարցերը բարձրաձայնելու համար»,- գրել էգրել է նա:
09:30 24.07.2023
Հուլիսի 24-ին Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի շուկայում սահմանված փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,35 դրամ:
09:23 24.07.2023
Էկվադորի արևմուտքում գտնվող Մանտա քաղաքի քաղաքապետ Ագուստին Ինտրիագոն սպանվել է հարձակման հետևանքով, հայտարարել է երկրի նախագահ Գիլերմո Լասոն։ «Ցավալի լուր երկրի համար. Մանտայի քաղաքապետ Ագուստին Ինտրիագոն մահացել է հարձակման ժամանակ: Ես հրամայեցի ոստիկանության հրամանատարին տեղակայել անհրաժեշտ անձնակազմը՝ մեղավորներին գտնելու և պատասխանատվության ենթարկելու համար: Ցավակցում ենք քաղաքապետի ընտանիքին և երկրորդ զոհին», – գրել է Լասոն Twitter-ում: […]
09:15 24.07.2023
ԱՄՆ Ջորջիա նահանգում Լոուի խանութի աշխատակցին աշխատանքից ազատել են գողերին կանգնեցնելու փորձի համար, հաղորդում է տեղական WSB-TV-ն։ Ոստիկանության տվյալներով՝ երեք հարձակվողները ապրանքների դարակներից վերցրել են ավելի քան երկու հազար դոլար, երբ փորձել են խանութից դուրս գալ առանց վճարման, 68-ամյա աշխատակցուհի Դոննա Հանսբրոն փորձել է կանգնեցնել նրանց։ Գողերից մեկը երեք անգամ հարվածել է կնոջ դեմքին՝ կապտուկներ […]
09:04 24.07.2023
Չիտայում տղամարդու կողմից հարձակման ենթարկված աղջկան փրկել է նրա տասնչորսամյա քուրը, կասկածյալը բերման է ենթարկվել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքը։ «Լրատվամիջոցներում և սոցցանցերում հաղորդվում է, որ Չիտայի երիտասարդ բնակչի վրա հարձակվել է անհայտ տղամարդը, ում անօրինական գործողությունները կասեցվել են տուժածի 14-ամյա քրոջ միջամտությամբ, ով օգնության կանչեր է լսել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հարուցվել է […]
08:55 24.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-14:00 Ներքին Չարբախ 3, 4 փողոցների առանձնատներ, Ներքին Չարբախ 1-ին փողոց 1-ին նրբանցք առանձնատներ, Ներքին Չարբախ 3-րդ փողոց 1-ին նրբանցք առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 10:00-16:00 Չեխովի փ․ 10, 11, 12 […]
08:44 24.07.2023
Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան գավառում մարզադահլիճի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, երկուշաբթի հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով փրկարարներին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիրակի օրը փլուզվել է Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգի Քիչիհար քաղաքի թիվ 34 ավագ դպրոցի մարզադահլիճի տանիքը, ինչի հետևանքով մարդիկ մնացել են փլատակների տակ։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել է, որ […]
08:37 24.07.2023
Տ-1-15, /Հ-21/ – Ծաղկահովիտ ավտոճանապարհի կմ 0+000 – կմ1+300 հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է։ 1.3կմ երկարությամբ ճանապարհը սկսվում է Հ-21 հանրապետական նշանակության ավտոճանապարհից և տանում է դեպի Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ բնակավայր։ Կապալառու կազմակերպությունը՝ «Լիլիթ-87» ՍՊԸ-ն, արդեն ավարտել է ասֆալտապատման աշխատանքները։ Առաջիկայում կլրացվեն-կհարթեցվեն կողնակները, հիմնանորոգված ճանապարհը կգծանշվի, կկահավորվի անվտանգության տարրերով։ Ծաղկահովիտ բնակավայրում կառուցվել են նաև մայթերը։ […]
08:27 24.07.2023
Հուլիսի 22-24-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ 2 հա, Ոսկետափ գյուղում՝ 5 հա, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում՝ 3 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1500 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1 […]
08:19 24.07.2023
Սրտաբան Նիկոլ Հարկինը թվարկել է այն գործոնները, որոնք կարող են երիտասարդ տարիքում ինֆարկտ առաջացնել։ Այս մասին հայտնում է HuffPost-ը։ Հարկինը նշել է, որ ռիսկի ամենակարևոր գործոններից մեկը ժառանգականությունն է։ Հաճախ սրտի կաթված ստացած երիտասարդների մոտ ծնողները կամ հարազատները նույնպես տառապում էին սրտի հիվանդությամբ: Նրանք կարող են կանխել այն, եթե կանոնավոր սրտի առողջության ստուգումներ անցնեն: Մասնագետը […]
08:08 24.07.2023
Հուլիսի 24-ին, ժամը 04։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում այրվում է մթերային խանութ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մթերային խանութի տանիքում (մոտ 40 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:25-ին, մարվել՝ […]
13:00 22.07.2023
Այսօր՝ հուլիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասում՝ մատուռի հարևանությամբ նորածին երեխա կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանած ոտիկանները նշված վայրում մատուռի հարանությամբ հայտնաբերել են դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ տղա […]
12:53 22.07.2023
Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վաղարշյան փողոցի իր բնակարանի դուռը հարմարեցված բանալու գործադրմամբ բացելով՝ գողացել են փող, ոսկյա և արծաթյա հուշադրամներ: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին բաժին է ներկայացել տանտիրոջ 15-ամյա որդին և հայտնել, որ գողությունը կատարել է ինքը։ Պատանին և […]
12:41 22.07.2023
Իսլամական Հանրապետության լրատվական գործակալության (ԻՌՆԱ) գլխավոր տնօրեն Ալի Նադերիի այցը Բաքու և Շուշի կհանգեցնի այնպիսի իրադարձությունների, ինչպիսիք են այս գործակալության ադրբեջանական ծառայության գործարկումը և Բաքվում ու Թեհրանում IRNA և Azertaj գրասենյակների աշխատանքի վերսկսումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին։ «2023 թվականի հունվարին Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատանը տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո […]
12:35 22.07.2023
Հուլիսի 21-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 41-ամյա Յունես Զ.-ն, որը 2021 թ. օգոստոսի 15-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՆԳՆ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին: Խափանման միջոցը կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]
12:26 22.07.2023
Հուլիսի 21-ին ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սուրենավան գյուղի մի բնակիչ իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայում ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Բաժնի քրեական հետախույզները տեղեկությունը ստուգելու նպատակով Սուրենավան գյուղում կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտը» և վարորդին բաժին են հրավիրել։ Մեքենայի սրահում՝ ակնհայտ տեսանելի վայրում, կար զենք-զինամթերք: Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված […]
12:18 22.07.2023
Կոլումբիայի Կունդինամարկա դեպարտամենտի գյուղերից մեկում հուլիսի 18-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, հայտնել է նահանգապետ Նիկոլաս Գարսիա Բուստոսը։ «Հայտնաբերված մարմինների ընդհանուր թիվը հասել է 26-ի: Վաղը մենք պետք է փորձենք գտնել ևս երեք անհետ կորածների»,- ասել է նա Twitter-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում։ Կոլումբիայի կենտրոնական հատվածում գտնվող Նարանջալ գյուղում գիշերը սողանք […]
12:13 22.07.2023
Հունական Եվբեա կղզու Խալկիս քաղաքում սննդամթերք առաքող 46-ամյա տղամարդը մահացու ջերմային կաթված է տարել։ Ուրբաթ՝ հուլիսի 21-ին, հաղորդում է AMNA լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ սա երկրում անոմալ շոգի առաջին զոհն է։ Դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Աշխատանքային հերթափոխից հետո տուն վերադառնալուն պես տղամարդն իրեն վատ է զգացել և շտապօգնություն է կանչել։ Հոսպիտալացումից կարճ ժամանակ […]
12:04 22.07.2023
Հայաստանն իրականացնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը բաղկացած է մի քանի հատվածից, և 60կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան ճանապարհը (այսուհետև՝ Ծրագիր) դրանցից մեկն է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ծրագիրն իրականացնող կազմակերպությունն է։ Ծրագիրն անցել է Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցությունների գնահատում (ՇՄՍԱԳ)` ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի և ԱԶԲ-ի պահանջների […]
11:51 22.07.2023
Ապոֆիս աստղակերպի հայտնաբերումից և մոլորակին մոտենալուց հետո Երկրի հետ նրա բախման ամենամեծ հավանականությունից հետո, աստղագետները շարունակում են սցենարներ կանխատեսել։ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Կիրառական աստղագիտության ինստիտուտի (IPA) ավագ գիտաշխատող Նիկոլայ Ժելեզնովը ասել է, որ եթե Ապոֆիսը ընկնի, այն կարող է ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանի հետ համեմատելի տարածք և առաջացնել հսկա ցունամի։ «Շատ լուրջ [հետևանքներ], բայց դա […]
11:38 22.07.2023
Մոսկվան վստահ է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը ձեռք կբերվի, ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Ա.Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ընկերների հանդիպման ավարտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք միանգամայն վստահ ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ողջամիտ քաղաքական գործիչները նման խելամիտ և պատասխանատու մոտեցում ունեն այն դիրքորոշմանը, որը բոլոր փուլերում […]
11:32 22.07.2023
Հուլիսի 24-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Երևանի Թատրոնի և կինոյի պետական իստիտուտը և «Բալետ 2021» հիմնադրամը համատեղ կներկայացնեն «Ժամանակների կապը» երիտասարդ խորեոգրաֆների երեկոն: «Ժամանակների կապը» երիտասարդ խորեոգրաֆների երեկոն «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորեոգրաֆիայի ամբիոնի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի նախաձեռնությունն է: Բալետային արվեստում բեմադրական […]
11:22 22.07.2023
Արցախցի լրագրող Մարութ Վանյանը ներկայացրել է Ստեփանակերտի ամենաբանուկ թաղամասի տեսքը երեկոյան՝ խավարի մեջ, կից գրել է. Ստեփանակերտի ամենաբնակեցված ու բանուկ թաղամասն այսպիսի տեսք ունի. Ոչ իշխանություն, ոչ ժողովուրդ. տեսք ունի. Ոչ իշխանություն, ոչ ժողովուրդ. The most populated and busy neighborhood in Stepanakert looks like this. No power, no people. pic.twitter.com/pEftV4AoXR — Marut Vanyan (@marutvanian) July […]
11:17 22.07.2023
Հուլիսի 22-ին, ժամը 10:04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
11:12 22.07.2023
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, ով մեկնաբանում է կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը, թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է երեկ Շուշիում Ադրբեջանի կողմից կազմակերպված «գլոբալ մեդիա ֆորում»-ին, որը, նշում է նա, փակվեց բանկետով։ «Կրկին Ադրբեջանի կառավարությունը սովամահ է անում կողքին ապրող 120 հազար մարդու: Եվ ես զարմանում եմ, թե արտասահմանցի լրագրողներից քանիսն են […]
10:52 22.07.2023
Հայտնի բլոգեր Լորա Քոնիվերը բացահայտել է իր երիտասարդ արտաքինի գաղտնիքները։ Նա համապատասխան տեղեկություն է հրապարակել TikTok հաշվում, որն ունի 109,6 հազար բաժանորդ։ laurakonivermd մականունով 49-ամյա օգտատերը պատմել է, որ շատ է շարժվում և պարբերաբար ֆիզիկական գործունեություն է ծավալում։ Բացի դրանից, կինը հորդորել է հնարավորինս շատ լինել արևի տակ՝ հակառակ ընդհանուր ընդունված կարծիքի, որ պետք է […]