11:17 14.07.2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 10-13-ն աշխատանքային այցով Փարիզում էր։ Եղել են երկկողմ եւ բազմակողմ մի շարք պաշտոնական հանդիպումներ Սենատում, Ազգային ժողովում եւ բարեկամական խմբերի շրջանակում։ Ջերմ բարեկամական հարաբերություններ, տարբեր իրավիճակներում Հայաստանին մշտապես սատարող հայտարարություններ ու դիրքորոշումներ։ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին ու կարեւորել այն բանաձեւերը, որոնցով Ֆրանսիան դատապարտում է ադրբեջանաթուրքական […]
11:10 14.07.2023
Հյուսիսային Օսիայում Մոսկվա-Վլադիկավկազ գնացքը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով ոչ ոք չի տուժել, հայտնում է ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչությունը։ «Ուրբաթ Մոսկվայի ժամանակով ժամը 8.01-ին հաղորդագրություն է ստացվել, որ Էլխոտովո գյուղի երկաթուղային անցակետում բախվել են Մոսկվա-Վլադիկավկազ գնացքը և բեռնատարը։ Ըստ առկա տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ գնացքի ուշացումը կկազմի […]
10:55 14.07.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Երեկ ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պարեկներին են մոտեցել 2 հոգի և հայտնել, որ երեխան շենքի պատուհանից վայր է ընկել և մինչև շտապօգնության գալը անհրաժեշտ է փոքրիկին տեղափոխել հիվանդանոց: Պարեկները անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Գյումրու մոր և մանկան […]
10:33 14.07.2023
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․Ցուցուլյանի հրամանով հուլիսի 16-ին ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ «Վարդավառի» տոնական միջոցառումներով պայմանավորված, Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես նաև դեպի Երևան քաղաք միջպետական ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալելու է ժամանակավոր փրկարարական հենակետեր և իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելու նպատակով ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների […]
10:07 14.07.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին օրերին բազմիցս ասել է, որ անհամբեր սպասում է օգոստոսին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա։ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ ակնկալում է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել տարբեր թեմաներ, այդ թվում՝ «հացահատիկի գործարքը»: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա մեկնելու ժամկետը դեռևս […]
09:56 14.07.2023
Էլվիս Փրեսլիի միակ դստեր՝ երգչուհի Լիզա-Մարիի մահվան պատճառը բարիատրիկ վիրահատությունից առաջացած բարդություններն են եղել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության զեկույցին։ Լիզա Մարի Փրեսլին մահացել է հունվարի 12-ին 54 տարեկան հասակում։ Սրտի կանգից հետո նրան հոսպիտալացրել են վերակենդանացման բաժանմունք, միացրել են կենսապահովման սարքին և արհեստական կոմայի մեջ դրել: Հաղորդագրության համաձայն՝ […]
09:43 14.07.2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Արևելյան Ասիայի գագաթնաժողովի մյուս մասնակիցների հետ ուրբաթ օրը մասնակցում են արտգործնախարարների հանդիպմանը, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Նախարարներն ավանդաբար հանդիպման են ժամանել ազգային շապիկներով։ Երբ Ինդոնեզիան նախագահում է ASEAN-ը և Արևելյան Ասիայի գագաթնաժողովն այս տարի, կազմակերպիչներն ընտրել են բատիկի վերնաշապիկներ, ձեռքով ներկված գործվածք՝ բարդ նախշերով: […]
09:18 14.07.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 14-ին` ժամը 01:10-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
09:12 14.07.2023
Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Արցախում սկսում են համաժողովրդական շարժում՝ աշխարհին ու ողջ հայությանը ներկայացնելու վերահաս աղետը և պահանջելու բոլոր դերակատարներից կատարելու Արցախի ժողովրդին պաշտպանելու պարտականությունները: «Ակնկալում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատվածները Մայր Հայաստանում և Սփյուռքում ևս ոտքի կկանգնեն ու գործնական քայլերով իրենց սատարումը կբերեն Արցախին, քանի […]
09:00 14.07.2023
Shantnews.am-ը ներկայացնում է արտարժույթի փոխարժեքները հուլիսի 14-ին։ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույնը` 387.50 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույնը` 432 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,25 դրամ, վաճառքի նվազագույնը` 4,35 դրամ։
08:49 14.07.2023
Օտտավայի հարավային Բարհավեն նահանգում 125 բնակելի շենք է տուժել ամպրոպի ժամանակ առաջացած տորնադոյի պատճառով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է CTV հեռուստաալիքը։ Փրկարար ծառայության տվյալներով՝ մեկ մարդ ստացել է թեթև վնասվածքներ։ Ականատեսները հայտնում են, որ տորնադոն տևել է մոտ 30-45 վայրկյան։ Բարհավենի տարածքում մոլեգնող տարերքի հետեւանքով տասնյակ ծառեր են վնասվել, տուժել են բնակելի շենքերի մոտ […]
08:42 14.07.2023
Հուլիսի 13-ի՝ ժամը 21:30-ից հուլիսի 14-ի 01:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Ջիլի և Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
08:38 14.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Չևչենկոյի փ․ 1, 4, 6 շենքեր, Եղբայրության փ․ 4, 6, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարգարյան փ. 28/1, 29, 29/2 շենքերի բնակիչ-բաժանորդներ, «Գրինվիլ» թաղամասի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի […]
08:29 14.07.2023
Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) կողմից մշակվող Epsilon S-ի փոքրիկ հրթիռը պայթել է ուրբաթ օրը երկրորդ փուլի շարժիչի փորձարկման ժամանակ: Այս մասին հայտնում է Youtube-ի NVSlive ալիքը: Պայթյունը տեղի է ունեցել շարժիչի փորձարկման մեկնարկից մոտ մեկ րոպե անց։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները։ NHK հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ 2013 թվականից ի […]
08:21 14.07.2023
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին գիշերը տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 02:49-ին: Աղետի էպիկենտրոնը գտնվել է Ալմա Աթա քաղաքից 823 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
08:03 14.07.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի լիակատար շրջափակման խորացող հետևանքների հաղթահարման ուղղությամբ կատարվող քայլերը: Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պատճառով Հանրապետությունում վատթարացող հումանիտար ճգնաժամի մասին զեկուցել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ արտաքին քաղաքական դաշտում իրականացվող ջանքերը և Արցախ-Հայաստան միջանցքի ապաշրջափակման […]
22:12 12.07.2023
Հուլիսի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրին և Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանին։ Արփինե Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել ցուցաբերվող աջակցության համար։ ՆԳ նախարարի տեղակալը նշելով Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման մասին՝ կարևորել է նաև նախատեսվող մյուս միջոցառումների կյանքի կոչումը։ Լաուրի Տաբուրն իր […]
22:04 12.07.2023
Նյու Յորքում հրաձգության հետևանքով վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու երեխա՝ 3 և 6 տարեկան։ Այս մասին այսօր հայտնել է CNN-ը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Սենտ Ջեյմս այգում։ Հրաձգությունից հետո հարձակվողները սկուտերով փախել են: Նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված: Միջադեպը ֆիքսվել է տեսանյութով։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Հանգամանքները […]
21:53 12.07.2023
Հուլիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինին։ Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան […]
21:44 12.07.2023
ՆԱՏՕ-ն Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում չի ներկայացրել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ մտնելու ստույգ բանաձևը, որովհետև ուկրաինական հակամարտությունը «դինամիկ» է , հայտնել է Ազգային ավնտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: «Ես լավ եմ հասկանում Ուկրաինայի՝ հնարավորինս արագ ՆԱՏՕ-ում լինելու ցանկությունը, դա միանգամայն իրենց իրավունքն է: Մենք չենք ներկայացրել մեխանիկական բանաձև, որովհետև հակամարտությունն ու իրավիճակը դինամիկ են, ՆԱՏՕ-ն պետք է ունենա […]
21:35 12.07.2023
Հուլիսի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էներգետիկայի դեպարտամենտի միջուկային էներգետիկայի գծով քարտուղարի տեղակալ Քեթրին Հաֆֆի հետ: Կողմերը քննարկել են ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և նախանշել համագործակցության հնարավոր ուղիները:
21:28 12.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինին: Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և պետքարտուղարի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ձերդ Վսեմություն, ուրախ եմ Ձեզ ողջունելու Հայաստանի Հանրապետությունում: Բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը Հայաստանի և Վատիկանի հարաբերությունների զարգացման գործում: Բարձր ենք գնահատում նաև […]
21:21 12.07.2023
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չեն եղել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն հուլիսի 12-ի տեղեկագրում՝ նշելով, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
21:05 12.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Մայիսի 9-ի փ․ 49 շենք, Մայիսի 9-ի փ․ 51 շենքի 4, 5, 6 մուտքեր, Չեխովի փ․ 6, 8, 8/1, 10, 10Ա շենքեր, Շիրակի փ․ 13, 15, 17 շենքեր և հարակից ոչ […]
17:04 12.07.2023
Հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների […]
17:00 12.07.2023
Մեկ ամիս շարունակ Արցախն ամբողջությամբ կտրված է հումանիտար հասանելիությունից՝ բառի բուն իմաստով պաշարված Ադրբեջանի կողմից։ Հունիսի 15-ից սննդի, կենսական նշանակության ապրանքների ներկրումների դիտավորյալ ամբողջական արգելափակումը սպառնում է 120 000 մարդու կյանքին։ Ադրբեջանը երեկվանից արգելափակել է նաև Կարմիր խաչ միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է […]
16:56 12.07.2023
Եվրոպական միությունը հաստատապես աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում ներկա հիմնական մարդասիրական կազմակերպության գործողությունները։ Այն ապահովում է էական մարդասիրական աջակցություն և պաշտպանություն նրանց ում այն անհրաժեշտ է՝ չեզոքության, անկախության և անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ-ն: Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների […]
16:52 12.07.2023
Բրիտանական Block Energy ընկերությունը, որը Վրաստանի մի քանի լիցենզավորված բլոկների վրա նավթի և գազի որոնում/արդյունահանում է իրականացնում, հայտարարում է արդյունահանման ավելացման մասին, հայտնում է Ալիք մեդիան: Ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ներդրողներին զեկուցել է, որ ապրիլ-հունիս ամիսներին արդյունահանել է 60 հազար 400 բարել նավթ և գազ, դրանից՝ 48 հազար 500 բարել նավթ և 11 հազար 900 […]