TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+18.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

ԱԳՆ հայտարարությունը 7 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ

13:09 12.07.2023

Արդեն 7 ամիս է, ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է ապօրինաբար արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այս ամիսների ընթացքում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ծավալված բոլոր գործողությունները՝ կեղծ էկո-ակտիվիստների ցույցերից մինչև միջանցքում անցակետի տեղադրում և հանրահռչակված «պատժիչ» նպատակներով տեղաշարժի արգելափակում, ապացուցում են, որ այս քայլերը հստակորեն ծրագրված են […]

̰
Կստեղծվեն իրավական հիմքեր՝ քրեական ոստիկանության կադրերի պատրաստման համար

13:02 12.07.2023

Քրեական ոստիկանության Երևանի և մարզային ստորաբաժանումների ձևավորման, պրոֆեսիոնալ կադրերով համալրման և ոլորտի ենթաօրենսդրական դաշտի հստակեցման նպատակով՝ մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել են Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը։ ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հուլիսի 6-ից 21-ը նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել  e-draft.am կայքում:

̰
Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ կկանոնակարգվի կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը

12:56 12.07.2023

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ առաջարկվում է միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի եւ […]

̰
ՀՀ Ազգային ժողովի «Ամառային դպրոց» կրթական ծրագիր

12:50 12.07.2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 𝟐𝟎𝟐𝟑 թվականի օգոստոսի 𝟐𝟏-ից Երեւանի եւ ՀՀ մարզերի հիմնական դպրոցների ավագ դասարանների եւ ավագ դպրոցների աշակերտների համար կազմակերպում է երկշաբաթյա անվճար ամառային դպրոց, որտեղ կդասավանդվեն քաղաքագիտական, հասարակագիտական առարկաներ: Դասերի ընթացքում պատգամավորների եւ մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ կկազմակերպվեն հանդիպումներ, կապահովվեն հետաքրքիր, գիտելիքով ու  տեղեկատվությամբ հագեցած դասընթացներ։ Ծրագրի ընթացքում նախատեսվում են նաեւ […]

̰
Վրաերթի ենթարկված 86-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

12:27 12.07.2023

Հունիսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հունիսի 9-ին, ժամը 11.00-ին, Ազատամարտիկների փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 86-ամյա մորը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Հուլիսի 10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 86-ամյա Լյուբա Անդրեասյանը մահացել է: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելը հրավիրվել է Երևան

12:19 12.07.2023

Լոս Անջելեսի «Hollywood bowl»-ում կայացած համերգից հետո տեղի է ունեցել Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ դիրիժոր Գուստավո Դուդամելի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի նախատեսված հանդիպումը: Քննարկվել են մաեստրո Դուդամելի և Վենեսուելայի Սիմոն Բոլիվար երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի՝ Երևանում հաջորդ տարի կայանալիք հյուրախաղերի հետ կապված հարցերը: Հանդիպման ընթացքում Գոշ […]

̰
Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը

12:07 12.07.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների և դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ընդգծվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի ձևաչափի կարևորությունը՝ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների և 2021-2030թթ․ համար Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների […]

̰
SHANTNEWS

12:00 12.07.2023

̰
Պաշտպանի աջակցությամբ կալանավորը քրեակատարողական հիմնարկում ստացել է անհրաժեշտ շնչառական սարքը

11:52 12.07.2023

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ քրեակատարողական հիմնարկում իր պաշտպանյալին ցուցված բուժօգնությունը չի տրամադրվում։ Մասնավորապես, իր պաշտպանյալը «Դատապարտյալների հիվանդանոց»-ից երեկոյան ժամի տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, և վերջինիս բժշկի կողմից ցուցվել է քունը կազմակերպել բացառապես շնչառական ապարատով, որի անխափան աշխատանքը հնարավոր է միայն մշտական ինտերնետային կապի հասանելիության պարագայում։ Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալը գտնվում է […]

̰
Օրենբուրգում 36 երեխա թունավորվել է յոգուրտից

11:44 12.07.2023

Օրսկում 36 երեխա թունավորվել է տեղական արտադրության յոգուրդից, հայտնում է քաղաքապետարանը VKontakte սոցիալական ցանցի իր էջում։ «Հուլիսի 11-ին երեքից վեց տարեկան երեխաների մոտ նույն ախտանիշներով կանչով շտապօգնության խմբերը 36 անգամ դուրս են եկել, բոլորը քաղաքի տարբեր հատվածների մանկապարտեզների սաներ են, ութ հիվանդ հոսպիտալացվել է, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նախնական ախտորոշումը սննդային թունավորում է»,- […]

̰
Կրասնոյարսկում մոլորված եղնիկը մտել է մթերային խանութ

11:34 12.07.2023

Կրասնոյարսկի երկրամասի արևմուտքում՝ Աչինսկում, եղնիկը վոզել է խանութին, ոստիկանությունը նրան բաց է թողել բնական միջավայր, հայտնում է ՆԳՆ շրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Մթերային խանութի աշխատակցուհին պատմել է, որ տարածք է վազել վախեցած կենդանին, որը վազել է պատուհանների շուրջը և չի կարողացել ինքնուրույն դուրս գալ։ «Աչինսկում ոստիկանությունը վախեցած եղնիկին բաց է թողել բնական միջավայր, որը […]

̰
Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում ավտոմեքենա է այրվել

11:28 12.07.2023

Հուլիսի 11-ին ժամը 22:03-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի տարածքում ավտոմեքենա է այրվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրդեհը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, դեպքի վայր են մեկնել Սարուշենի հրշեջ-փրկարարական ջոկի ծառայողները: Ժամը 22:44-ին կրակն ամբողջությամբ մարված էր: Մասնակիորեն այրվել է Սարուշեն համայնքի բնակիչ Վ. Ա.-ին պատկանող «ԿԱՄԱԶ» […]

̰
Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

11:22 12.07.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. 5, 6, 7, 48, 51, 52, 53, 58 շենքեր, Կարախանյան փ. 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 47, 49, 50 շենքեր, թիվ […]

̰
Միջազգային գործընկերներից ակնկալում ենք շարունակական աջակցություն ու կոնկրետ քայլեր. Ալեն Սիմոնյանը՝ Բրունո Ռըտայոյին

11:14 12.07.2023

Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյին: «Մենք բարձր ենք գնահատում 2020 թվականից ի վեր Ձեր անձնական հանձնառությունը Հայաստանի եւ Արցախի հարցում՝ որպես ֆրանսիական ծանրակշիռ քաղաքական գործիչ եւ Ձեր ծավալած գործունեությունը՝ որպես Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր-նախագահ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա […]

̰
Ոսկեպար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:04 12.07.2023

Հուլիսի 13-ին, ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։

̰
̰
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին

10:56 12.07.2023

Shantnews.am-ը ներկայացնում է այսօր՝ հուլիսի 12-ին , ԿԲ-ի կողմից սահմանված տարադրամի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 422 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.30 դրամ:

̰
Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին «Mitsubishi»-ն կորցրել է ինքնակառավարումը և կողաշրջվել ճանապարհին

10:47 12.07.2023

Հուլիսի 12-ին, ժամը 03։50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ. Հ.) կորցրել է ինքնակառավարումը […]

̰
Չինաստանը մտադիր է մինչև 2030 թվականը մարդու վայրէջք իրականացնել Լուսնի վրա

10:36 12.07.2023

Չինաստանը ծրագրում է մինչև 2030 թվականը մարդու վայրէջք իրականացնել Լուսնի մակերևույթի վրա՝ գիտական ​​հետազոտությունների համար, չորեքշաբթի ասել է Չինաստանի Տիեզերական թռիչքների ծրագրի գրասենյակի գլխավոր ինժեների տեղակալ Չժան Հայլյանը։ «Մեր երկիրը ծրագրում է մինչև 2030 թվականը իրականացնել Լուսնի վրա մարդատար վայրէջք՝ գիտական ​​հետազոտությունների համար, որից հետո մենք կուսումնասիրենք լուսնային հետազոտական ​​և փորձարարական կայանի կառուցումը, ինչպես նաև […]

̰
Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «GAZ» մակնիշի բեռնատարը. կան զոհեր

10:29 12.07.2023

Հուլիսի 12-ին, ժամը 04։59-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Սպանդարյան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Հ., ծնված 1978 թ.) բախվել է կայանած […]

̰
Կարբի գյուղի ՀԷԿ-ի ջրավազանում հայտնաբերվել է տղամարդու դի

10:20 12.07.2023

Հուլիսի 12-ին, ժամը 06։42-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի ՀԷԿ-ի ջրավազանում տղամարդու դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրավազանից դուրս են բերել Յ. Դ.-ի (ծնված 1939 թ.) դին:

̰
Հրդեհ Ջանֆիդա գյուղում. այրվել է տան տանիքը

10:12 12.07.2023

Հուլիսի 12-ին, ժամը 06։30-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջանֆիդա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 08:20-ին: Այրվել է […]

̰
Ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն

10:04 12.07.2023

Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

̰
Ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ

10:00 12.07.2023

Հուլիսի 12-ին՝ ժամը 09:00- ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Միևնույն ժամանակ հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 11-ին` ժամը 23:25-ի սահմաններում […]

̰
Ձեր երկրին և արցախահայությանը վերաբերող բաց նամակի առաջին ստորագրողներից եմ. Ֆրանսիայի Սենատի նախագահը` Ալեն Սիմոնյանին

21:00 11.07.2023

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել նորից հանդիպելու հնարավորության եւ ջերմ ընդունելության համար: ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ Ֆրանսիայի ամբողջ քաղաքական դաշտը համախմբող մեր երկրների բարեկամությունը ձեւավորվել է նաեւ Սենատի նախագահ Լարշեի ծանրակշիռ […]

̰
Եվրոպական բոլոր երկրներում ինձ հարցնում են, թե ինչու Զախարյանը դեռ չի գնացել. գործակալ

20:52 11.07.2023

Ֆուտբոլային գործակալ Մարիանա Կաշչելանն ասել է, որ Եվրոպայում հետաքրքրություն կա «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի նկատմամբ։ Նրա խոսքերը հայտնում է Metaratings.ru-ն։ «Պրեմիեր լիգայի բոլոր երիտասարդ և հայտնի խաղացողներին ուսումնասիրում են Եվրոպայի թոփ-ակումբներից շատերը: Բայց ամենաշատը խոսվում է Զախարյանի մասին։ Եվրոպական բոլոր երկրներում ինձ հարցնում են, թե ինչու նա դեռ չի հեռացել և որտեղ է խաղալու հիմա։ […]

̰
Դիետոլոգը զգուշացրել է երեխաների համար դառը շոկոլադի վտանգավորության մասին

20:43 11.07.2023

Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան խոսել է երեխաների համար մուգ շոկոլադի վտանգավորության մասին։ Մասնագետի խոսքով՝ մուգ շոկոլադը համարվում է ամենաօգտակարը, քանի որ այն պարունակում է նվազագույն քանակությամբ հավելումներ։ Այնուամենայնիվ, այն հարմար չէ երեխաների համար՝ կոֆեինի բարձր կոնցենտրացիայի պատճառով։ «Երեխաները դեռ չունեն ֆերմենտ, որը կարող է քայքայել կոֆեինը մարմնում, ուստի նրանց նյարդային համակարգը վտանգի տակ է լինելու: Կոֆեինը, […]

̰
Ռուս գիտնականները գտել են քաղցկեղի քիմիաթերապիան ավելի հասանելի դարձնելու միջոց

20:28 11.07.2023

Սարատովի պետհամալսարանի գիտնականներն առաջարկել են քաղցկեղի քիմիաթերապիայի համար կարևորագույն դեղամիջոցներից մեկի՝ մարմնի հյուսվածքներում կոնցենտրացիայի ճշգրիտ և արագ վերահսկման մեթոդ: Նրանց կարծիքով, զարգացումը, որը կենտրոնացած է ռուսական բժշկության կարիքների վրա, թերապիան կդարձնի ավելի անվտանգ, ավելի մատչելի և էժան: Արդյունքները հրապարակված են Colloids and Surfaces A: Physicochemical and Engineering Aspects ամսագրում: Օրգանիզմում դեղերի կոնցենտրացիայի արագ որոշումը չափազանց […]

̰
Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ, փորձառու դիվանագետ Դավիթ Վիրաբյանը

20:16 11.07.2023

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ 2023թ. հուլիսի 11-ին 45 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, փորձառու դիվանագետ Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյանը, ով երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում՝ իր անգնահատելի ավանդը ներդնելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության […]

̰
SHANTNEWS

12:01 11.07.2023

̰
BACK_TO_TOP