16:45 12.07.2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ռոմիկ Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը (Վայոց Ձորի մարզ, Վայք-Մեղրի մայրուղի): Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:
16:32 12.07.2023
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 13-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
16:26 12.07.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ջերմ հիշողություններ ունի գործընկերոջ գլխավորած պատվիրակության` այս տարվա սկզբին Հայաստան կատարած պատմական այցից: Ի պատասխան` Յաել Բրաուն-Պիվեն փաստել է, որ տպավորված է Հայաստանով եւ մեծ հուզմունքով է հիշում այդ հագեցած այցը: Գործընկերներն […]
16:23 12.07.2023
Շարունակվում են ՊՆ մի շարք զորամասերի զինծառայողների համար հուլիսի 10-ին մեկնարկած ատեստավորման քննությունները: Հուլիսի 12-ին՝ վաղ առավոտյան, զինծառայողները ստուգարքներ են հանձնել 3 կմ և 1 կմ վազք վարժաձևերից, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից, շարային և կրակային պատրաստություն առարկաներից: Քննությունների ընթացքին հետևելու նպատակով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր, ծանոթացել ատեստավորման […]
16:19 12.07.2023
Հուլիսի 16-ին` ժամը 15։00-ին, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը հրավիրում է միասին նշելու Վարդավառը: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի և ձնագնդի, պղպջակների և փրփուրի շոու, մանկական ինտերակտիվ թատրոն: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: Մուտքն ազատ է: Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., […]
16:15 12.07.2023
Հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ Մ.Պ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` Կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ժամանակ, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և տարածումը կանխելու փոխարեն, մարտական դիրքի անձնակազմի մոտ խուճապ է տարածել և հրամայել նահանջել: Մասնավորապես՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մ.Պ.-ն, դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 26-ին, նշանակված լինելով որպես N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի պատասխանատու, սեպտեմբերի 28-ին խնդիր […]
16:11 12.07.2023
Մեքենաներում օդորակիչները սկսում են անարդյունավետ աշխատել կամ դադարում են գործել ամենից հաճախ երկու պատճառով, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է Za Rulem ամսագրի գլխավոր խմբագիր Մաքսիմ Կադակովը։ Որպես կանոն, մեքենայում օդորակիչը խափանում է էլեկտրականության հետ կապված խնդիրների պատճառով, ասել է նա։ «Եթե օդորակիչի կոմպրեսորը չի միանում, ապա բոլոր կոնտակտներն ու լարերը պետք է «օղակավորել» համապատասխան […]
16:04 12.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում՝ 2023թ. հուլիսի 9-ին Սիսիանում տեղի ունեցած 3 անձի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով 22-ամյա երիտասարդ է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, 2023թ. հուլիսի 9-ին՝ […]
15:52 12.07.2023
Հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մեկնարկել են անձնական օգնականի ծառայության փորձնական ծրագրի դասընթացները։ Անձնական օգնականի ծառայությունն ուղղված է հենաշարժական, տեսողական և հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց միջավայրային արգելքների հաղթահարմանը՝ ապահովելով նրանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը։ Դասընթացի ընթացքում շուրջ 15 մասնակից կծանոթանա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրենսդրական կարգավորումներին՝ մասնավորապես անձնական […]
15:45 12.07.2023
Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին […]
15:36 12.07.2023
Չորեքշաբթի օրը Վիլնյուսում Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ մեկնարկեց ՆԱՏՕ-Ուկրաինա նորաստեղծ խորհրդի առաջին անդրանիկ նիստը, որը նախագահում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Բարի գալուստ բոլորին Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի առաջին հանդիպմանը: Սա պատմական պահ է, Ուկրաինան և ՆԱՏՕ-ի երկրները նստած են կողք կողքի՝ քննարկելու Եվրատլանտյան անվտանգության ընդհանուր տեսլականը», – ասել է Ստոլտենբերգը կարճ բացման խոսքում: Նա նաև խոստացել […]
15:19 12.07.2023
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է օրերս Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Էներգիայի արդյունավետ վերափոխման խթանում – 2023» զեկույցը, որում հաշվարկված է 120 երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի էներգիայի վերափոխման ինդեքսը (ԷՎԻ)։ Հայաստանում 2023թ. էներգիայի վերափոխման ինդեքսը կազմել է 53.6 միավոր, որը 3.0 միավորով ցածր է 2022թ.-ի ցուցանիշից։ Հայաստանն այս ցուցանիշով 120 երկրներ ներառող վարկանիշային աղյուսակում զբաղեցնում […]
15:10 12.07.2023
Ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպությունը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցելով, 2023 թ. հուլիսի 9-14-ը կազմակերպում է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր: Ծրագիրը շարունակական է: Այս որոշման վրա ազդել է նախորդ տարվա փորձը, ինչպես նաև վերապատրաստված ուսուցիչների մեկ տարվա արդյունավետ աշխատանքը ԱՄՆ տարբեր նահանգների ուսուցիչների և աշակերտների հետ, հայտնում է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը: Հուլիսի 9-14-ը տեղի ունեցող վերապատրաստումն […]
14:52 12.07.2023
Հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում` Հուլիսի […]
14:40 12.07.2023
Հուլիսի 12-ին, ժամը 10։44-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի առաջին թաղամասի 1-ին փողոցում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս քաղաքի առաջին թաղամասի 3-րդ նրբանցքում գտնվող բնակելի վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել […]
14:33 12.07.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը և այլք: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրին, […]
14:26 12.07.2023
Առաջին անգամ առցանց հրապարակվել է «Լրատու» հայկական գրադարանային ասոցիացիայի գիտատեղեկատվական հանդեսի անդրանիկ համարը: Հանդեսի նպատակն է անդրադառնալ Հայաստանի գրադարանային համակարգում առկա խնդիրներին, արժևորել գրադարանների և մատենադարանների դերը հասարակական, մշակութային, գիտական, տեղեկատվական կյանքում, վեր հանել գրադարաններին և գրադարանային գործին առնչվող հարցերում ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների ընդունած որոշումները, ներկայացնել ոլորտում առկա ձեռքբերումները, հետազոտել հայ տպագրության պատմությունը, […]
14:20 12.07.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 12-ին` ժամը 09:25-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
14:14 12.07.2023
Հուլիսի 2-13-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում կայացել է «Մաթեմատիկա» առարկայի 64-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 112 երկրի 618 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով։ Հայաստանի թիմը ներկայացել է վեց աշակերտով. չորս դպրոցական՝ Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ երկուսը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի սաներ Կամո Միրաքյանը և Արեգ Մկրտչյանն արժանացել […]
14:08 12.07.2023
Թեղուտում կատարված դանակահարությունը բացահայտվեց համագործակցված աշխատանքի արդյունքումnbsp;
14:01 12.07.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական ընկերություն կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 13-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 14-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արտաշատ քաղաքի՝ Աբովյան, Կամոյի, Չարենցի, Աղայան և Ազատամարտիկների փողոցների, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, […]
13:55 12.07.2023
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 11-ին Արարատի մարզի Լանջազատ գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա Մարիամ Գ.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է քննչական բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
13:41 12.07.2023
Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Թուրքիայում հորդառատ անձրեւներից հետո փլուզվել է Օրդու-Սիվաս մայրուղին։
13:33 12.07.2023
Իրանական «Թահլիլբազար» գործակալության փոխանցմամբ՝ հաստատվել են հայկական Fly Arna ավիաընկերության թռիչքները Երևանից Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան։ Իմամ Խոմեյնիի օդանավակայանի փոխտնօրեն Մոհամմադ Ռեզա Ֆարդին նշել է, որ Fly Arna-ն կդառնա հայկական երրորդ ավիաընկերությունը, որը թռիչքներ կիրականացնի դեպի Իմամ Խոմեյնիի օդանավակայան։ Նախատեսվում է շաբաթական երկու չվերթ իրականացնել։
13:29 12.07.2023
Հուլիսի 16-ին Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում կկայանա «Ազգային երգիչ» նախագծի շքեղ համերգը: «Ազգային երգիչ» նախագծի բոլոր ֆինալիստները՝ մեկ բեմում: Ամենասիրված երգեր, գեղեցիկ անակնկալներ, ամռան ամենասպասվածխ հանդիպումը՝ հուլիսի 16-ին, ժամը 19:00-ին: Տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով +374 99 955 225 համարին Կամ օնլայն` հետևյալ հղման միջոցով new.ticketon.am/event/national-singer
13:21 12.07.2023
Թեհրանում ՌԴ դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ: Այս մասին հայտնում է Իրանն այսօր տելեգրամյան ալիքը։ Նշվում է, որ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել ՌԴ և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միջև նիստի ավարտին ընդունած հայտարարության առնչությամբ, որտեղ վիճարկվել է Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թոմբ կղզիների՝ Իրանին պատկանելիությունը (Վիճելի են ԱՄԷ հետ): Իրանի ԱԳՆ-ից պահանջել են, […]
13:19 12.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ և շնորհավորել նրան երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու առիթով: Վարչապետը պարոն Միրզիյոևին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Ուզբեկստանի հետագա զարգացման: Երկու երկրների առաջնորդները քննարկել են հայ-ուզբեկական հարաբերությունների հետագա զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին վերաբերող հարցեր:
13:14 12.07.2023
Այս տարի սակավաջրությամբ եւ հիդրոօդերեւութաբանական իրավիճակով պայմանավորված` առաջարկում ենք 170 մլն խորանարդ մետր նախատեսված ջրառը Սեւանից ավելացնել եւ դարձնել մինչեւ 240 մլն խորանարդ մետր: Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք եւ փորձենք ավելի փոքր ծավալով ջրառով կարողանանք բնականոն ավարտել գյուղատնտեսական տարին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Տարածքային […]