09:56 14.07.2023
Էլվիս Փրեսլիի միակ դստեր՝ երգչուհի Լիզա-Մարիի մահվան պատճառը բարիատրիկ վիրահատությունից առաջացած բարդություններն են եղել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության զեկույցին։
Լիզա Մարի Փրեսլին մահացել է հունվարի 12-ին 54 տարեկան հասակում։ Սրտի կանգից հետո նրան հոսպիտալացրել են վերակենդանացման բաժանմունք, միացրել են կենսապահովման սարքին և արհեստական կոմայի մեջ դրել:
Հաղորդագրության համաձայն՝ մահը վրա է հասել բարակ աղիքի խցանման հետևանքով։ Այս բարդություններն առաջացել են բարիատրիկ՝ քաշը նվազեցնելու վիրահատությունից հետո: Երգչուհին նման վիրահատության է ենթարկվել մահից մի քանի տարի առաջ։ Հոսպիտալացման օրը նա գանգատվել է որովայնի ցավերից։
Լիզա Մարի Փրեսլին՝ Էլվիս Փրեսլիի և նրա կնոջ՝ Պրիսցիլա Բոլ Փրեսլիի միակ դուստրը, ծնվել է 1968թ.: Լիզա-Մարին հայտնի է որպես սեփական երգերի կատարող։ Բացի դրանից, նա Մայքլ Ջեքսոնի այրին է և դերասան Նիկոլաս Քեյջի նախկին կինը։
2020 թվականի հունիսին Լիզա-Մարիի որդին՝ Բենջամին Քեոգն ինքնասպան եղավ 27 տարեկանում։ Այս ողբերգությունից հետո կնոջ մոտ են մնացել ավագ դուստրը՝ Ռայլին և երկվորյակ աղջիկները՝ Հարփերն և Ֆինլին։
14:42 26.06.2025
Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. ՓաշինյանՀայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կանխել է պետականության, ազգային անվտանգության և կայունության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բարձր գնահատեց ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցների համատեղ գործողությունները՝ նշելով, որ առաջարկելու է լավագույններին ներկայացնել պետական պարգևների։ «Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի […] ...
14:35 26.06.2025
«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը«Ինտերի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին կարողացել է լքել Թեհրանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ֆուտբոլիստը մեքենայով անցել է ավելի քան 1000 կիլոմետր՝ վերադառնալով իր ծննդավայր Բուշեհր՝ ընտանիքի մոտ։ Թարեմին ակումբին տեղեկացրել է, որ գտնվում է անվտանգ վայրում։ Ավելի վաղ հայտնի էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը դժվարություններ է ունեցել Իրանը լքելու և «Ինտերին» միանալու հարցում՝ Աշխարհի […] ...
14:31 26.06.2025
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունըԳլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող […] ...
14:28 26.06.2025
Խամենեին շնորհավորել է իրանցիներին Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին շնորհավորել է ժողովրդին Իսրայելի հետ հակամարտությունում տարած հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ չար սիոնիստական ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ (նկատի ունենալով Իսրայելը)», – մեջբերում է Խամենեիի մամուլի ծառայությունը նրա խոսքերը։ ...
14:20 26.06.2025
Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը․ ԱվանեսյանԲժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումի (EFMA 2025) պաշտոնական բացմանը: Սա մի հարթակ է տարբեր երկրների բժշկական համայնքների միջև փորձի փոխանակման, առողջապահական քաղաքականությունների բարելավման և համակարգային համագործակցության խորացման համար: «Հայաստանը վերջին շրջանում նպատակաուղղված աշխատանք է իրականացնում վերափոխելու առողջապահական համակարգը` հիմնվելով բուժծառայությունների հասանելիության, բարձր որակի ապահովման, արդարության և ոլորտի կայուն զարգացման վրա: Մենք այժմ դժվար և մեծ ջանքեր […] ...
14:11 26.06.2025
Մբապեն կրկին դուրս է մնացել «Ռեալի» հայտացուցակիցԿիլիան Մբապեն կրկին դուրս է մնացել Մադրիդի «Ռեալի» հայտացուցակից ու բաց կթողնի նաև «Զալցբուրգի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին` երրորդ տուրի հանդիպումը։ Մբապեն հունիսի 25-ին մարզվել էր «Ռեալի» ընդհանուր խմբի հետ ու նախնական տեղեկություններով` պետք է մասնակցեր ավստրիական թիմի հետ խաղին։ 26-ամյա ֆուտբոլիստը ստամոքսաաղիքային խնդիրների պատճառով հունիսի 19-ին հոսպիտալացվել էր, սակայն ժամեր անց […] ...