TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+22.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

ԱՄՆ նախագահը Վիլնյուսում կհանդիպի Թուրքիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ

22:34 10.07.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է երեքշաբթի օրը Վիլնյուսում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ ունենալ Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Բայդենի բարձր մակարդակի առաջիկա շփումների մանրամասները չեն հաղորդվել: Սպիտակ տունը դեռ պաշտոնապես չի հրապարակել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահի երկկողմ հանդիպումների ծրագիրը։ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների […]

̰
ԱՄՆ դեսպանատունն առաջին անգամ Անկախության հռչակագրի ընդունման 247-րդ տարեդարձը նշել է նաև Գյումրիում

22:30 10.07.2023

ԱՄՆ դեսպանատունն առաջին անգամ Անկախության հռչակագրի ընդունման 247-րդ տարեդարձը մայրաքաղաքից զատ նշել է նաև Գյումրիում։ Տոնակատարության պատվավոր հյուր է եղել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։ Մարզպետը շնորհավորել է դեսպանին, ներկաներին ու ԱՄՆ ժողովրդին տոնի առթիվ և նշել, որ ուրախ է արձանագրելու, որ նման միջոցառում անցկացվում է Շիրակի մարզկենտրոնում։ «Այսօր կարևոր իրադարձություն է Գյումրիում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների […]

̰
Վերանորոգվում է նաև Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15,6 կմ հատվածը. Փաշինյան

22:22 10.07.2023

Վերանորոգվում է նաև Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-/Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 15,6 կմ հատվածը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ով այսօր այցելել է Կոտայքի մարզ: Հայտնում է, որ աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 290 մլն դրամ:

̰
SHANTNEWS

21:59 10.07.2023

̰
Էրդողանը, Ստոլտենբերգը և Շվեդիայի վարչապետը հանդիպել են Վիլնյուսում

21:52 10.07.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Վիլնյուսում սկսել են հանդիպումը, որի թեման սկանդինավյան երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) միանալու հնարավորությունն է։ Ինչպես հուլիսի 10-ին նշում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հանդիպմանը մասնակցում է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նշվում է, որ հենց Ստոլտենբերգն է նման բանակցությունների նախաձեռնողը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ, որը […]

̰
Բայդենը ժամանել է Վիլնյուս

21:41 10.07.2023

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Վիլնյուս՝ մասնակցելու այս շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, հայտնում է Agence France-Presse-ը։ Երկուշաբթի ավելի վաղ Բայդենը Մեծ Բրիտանիայում հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և վարչապետ Ռիշի Սունակի հետ: «Բայդենը ժամանել է Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ երկուշաբթի օրը ԱՄՆ […]

̰
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. 3000 քմ հատվածում այրվել է աղբ

21:32 10.07.2023

Հուլիսի 10-ին, ժամը 18։45-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում աշխատանքները դադարեցվել են։ Մոտ 3000 քմ հատվածում այրվել է աղբ։ Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, ժամը 22։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և […]

̰
Երևանում և մարզերում սպասվում են հոսանքանջատումներ

21:14 10.07.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Չեխովի փ․ 11, 12 շենքեր, Մանթաշյան փ․ 42, 50 շենքեր, Շևչենկոյի փ․ 7 շենք, Շիրակի փ․ 54, 56, 58․ 60, 62 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մարտիկյան փողոցի և Մարտիկյան 2-րդ […]

̰
Հնարավոր էր արդյո՞ք հրեա ժողովրդին կոչ անել ապրելու հիտլերյան նացիստական իշխանության ներքո. Արցախի քաղհասարակության բաց նամակը միջազգային հանրությանը

21:05 10.07.2023

Արցախի քաղաքացիական հասարակության բաց նամակը միջազգային հանրությանը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության առնչությամբ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովուրդը, որ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ, դիմում է աշխարհի բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, որոնք կոչված են ապահովելու միջազգային իրավունքի պատշաճ կատարումը։ 2023 թվականի հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ հերթական սադրանք […]

̰
Կոտայքի մարզում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի ընթացքին

21:00 10.07.2023

Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի ընթացքին: Վարչապետը նախ եղել է Հրազդանի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: Նշվել է, որ գրասենյակի նպատակն է «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետությունը, […]

̰
Երկու օր շարունակ խոչընդոտվել է փաստաբանի տեսակցությունը պաշտպանյալի հետ

20:57 10.07.2023

2023 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 18:42-ին, փաստաբանի կողմից Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ բողոք է ներկայացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 12:30-ից սկսած Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից խոչընդոտվում է պաշտպանի տեսակցությունը ԱԱԾ համակարգում գործող ՁՊՎ֊ում պահվող պաշտպանյալի հետ։ Փաստաբանը նշել է, որ կասկածներ ունեն, որ իրենց պաշտպանյալը ենթարկվել է բռնության։ Այս […]

̰
ՆԳ նախարարը ծանոթացել է ՆԳՆ Արտաշատի նորակառույց հաշվառման-քննական բաժանմունքի պայմաններին

20:49 10.07.2023

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ծանոթացել է ՆԳՆ Արտաշատի նորակառույց հաշվառման-քննական բաժանմունքի պայմաններին

̰
Տեղի է ունեցել սոցիալական պաշտպանության և Միասնական սոցիալական ծառայության զարգացմանն ուղղված ռազմավարության մշակման երկօրյա աշխատաժողով։

20:40 10.07.2023

Ինտեգրված սոցիալական ծառայությունների զարգացմանն ուղղված աշխատանքների շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, Եվրամիության և Յունիսեֆի աջակցությամբ տեղի է ունեցել սոցիալական պաշտպանության և Միասնական սոցիալական ծառայության զարգացմանն ուղղված ռազմավարության մշակման երկօրյա աշխատաժողով։ Աշխատաժողովի ամփոփիչ ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանը ընդգծել է տեղեկատվական միասնական համակարգի դերը ինտեգրված սոցիալական ծառայությունների կայացման և բոլոր գերատեսչությունների կողմից իրենց դերակատարության լիարժեք […]

̰
Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել հրատապ հումանիտար ու անվտանգային հարցերի շուրջ

20:37 10.07.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների, ուժային գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ շարունակվող ագրեսիվ քաղաքականության հետևանքով խորացող հումանիտար և անվտանգային խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Ընդգծվել է ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման և Արցախի ապաշրջափակմանն ուղղված արտաքին քաղաքական ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։

̰
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Mitsubishi Pajero-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ

20:33 10.07.2023

Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում՝ Իշխանասարի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիանի» […]

̰
Ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Որոտան փողոցում բնակարան է այրվում

20:12 10.07.2023

Հուլիսի 10-ին, ժամը 19։18-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Որոտան փողոցում բնակարան է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

̰
Հավատում եմ` Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագան կարող է լինել խաղաղ եւ կայուն. Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում

16:00 10.07.2023

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Լիագումար նիստում հուլիսի 4-ին ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը: «Տիկի’ն նախագահ, Ես հավատում եմ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագան կարող է լինել խաղաղ եւ կայուն, […]

̰
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցանքի դեպք

15:51 10.07.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում իրականացվող թիվ 15160723 քրեական վարույթով կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել խոստովանություն ստանալու և արարքի համար պատժելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խմբի կազմում Երևան քաղաքի բնակիչ Գ. Բ-ին խոշտանգելու առերևույթ հանցանքի դեպքի առթիվ: Քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են […]

̰
Ավտովթար Լոռու մարզում․ Ջրաշեն գյուղում բախվել են Toyota-ն ու «06»-ը․ կան վիրավորներ

15:44 10.07.2023

Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Ջրաշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 44 տան դիմաց բախվել են Toyota և VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 3 հոգի՝ օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն։ […]

̰
Դիմումներին պատասխանում են, որ կվերադառնանք, երբ Արցախում անվտանգ կյանք լինի ավաղ, մենք չենք կարող դա երաշխավորել. ԱՀ առողջապահության նախարար

15:35 10.07.2023

ԱՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանն անդրադարձել է այս օրերին ոլորտի լուրջ խնդիրներին ու մտահոգություններին: «Առաջին հերթին, երբ ես դարձա նախարար, ինձ անհանգստացրեց այն իրողությունը, որ օրեր շարունակ մեզանից հեռանում են մեր լավ կամ միջին կարգի մասնագետները, որը խնդիր է առաջացնում բուժօգնությունը կազմակերպելու, իսկ եթե մասնագետը չկա, մեծանում է մարդանց […]

̰
Ստեփանակերտի Ա. Հովհաննիսյան փողոցում օձ է հայտվել

15:28 10.07.2023

Հուլիսի 10-ին ժամը 13:43-ին, ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ա. Հովհաննիսյան փողոցում օձ է հայտվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ Տեղզննման աշխատանքների արդյունքում օձը հայտնաբերվել է։

̰
Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում այսօր ջրամատակարարումը կդադարեցվի

15:20 10.07.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 10-ին ժամը 15:00-20:00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի, Օստրովսկու, Որմնադիրների փողոցների և նրբանցքների, Խորենացու 140-240 համարների և 4-րդ նրբանցքի, Սասունցի Դավիթի 70/1, 70/2, 70/3 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]

̰
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հկ-ների ներկայացուցիչների հետ կքննարկի «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ նոր օրենքի հայեցակարգի նախագիծը

15:16 10.07.2023

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հրավիրում է Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ նոր օրենքի հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկմանը։ Հանդիպման նպատակն է անդրադառնալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համակարգում գործող նորացված ստորաբաժանման կարգավիճակի և գործունեության առանձնահատկությունները սահմանող օրենքի հիմնադրույթներին, նոր իրավակարգավորումներ նախատեսելու անհրաժեշտությանը, ինչպես նաև օրենսդրական բարեփոխման հետևանքով ակնկալվող վերջնարդյունքը ներկայացնելը։ Քննարկումը կազմակերպվում է Եվրոպայի խորհրդի […]

̰
Նեապոլում հայ-իտալական գործարար համաժողովին ԲՏԱ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հիմնական բաղադրիչները

15:08 10.07.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հուլիսի 3-5-ը Իտալիայի Հանրապետության Նեապոլ քաղաքում մասնակցել է հայ-իտալական գործարար համաժողովին, որի ընթացքում քննարկվել են հայ-իտալական տնտեսական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու և զարգացնելու ուղիները: Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հիմնական բաղադրիչները, Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ-ի տարբեր ծրագրերի սփյուռքահայ երիտասարդներին

22:17 09.07.2023

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Գլոբալ առաջնորդության» և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից սփյուռքահայ երիտասարդ ուսանողներին ու երաժիշտներին, ինչպես նաև Մոնրեալի (Կանադա) սկաուտական խմբին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ-ի Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի։ Հանդիպմանը, տիար Յակուբյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, […]

̰
Գտնվել է գլխուղեղի անևրիզմայի բուժման առաջին միջոցն առանց վիրահատության

21:58 09.07.2023

Ճապոնական RIKEN ուղեղի հետազոտությունների կենտրոնի (CBS) գիտնականները հայտնաբերել են մի քանի մուտացիաներ, որոնք հանգեցնում են ներգանգային անևրիզմայի, ուղեղի արյունատար անոթների պատերի այտուցման, որոնք ցանկացած պահի կարող են պատռվել: Բացահայտումը գիտնականներին թույլ է տվել մշակել անևրիզմայի առաջին բժշկական բուժումը: Հետազոտությունը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում: Գիտնականները վերծանել են ԴՆԹ-ի հաջորդականությունը 65 անևրիզմայի և ուղեղի 24 […]

̰
Արարատի մարզում բախվել են Ford Focus-ը, Toyota Camry-ն ու 07-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

21:50 09.07.2023

Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Ford Focus, Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայով 3 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […]

̰
Արարատի մարզում հրդեհ է բռնկվել հարսանեկան արարողության մասնակիցներից մեկին պատկանող Mercedes-ում

21:24 09.07.2023

Այսօր՝ հուլիսի 9-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 4 հասցեում գործող գազալցակայանում Mercedes G մակնիշի ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել: Պարզվել է, […]

̰
Եվրախորհրդարանը ցանկանում է, որ Դուք աջակցեք շրջափակման մեջ հայտնվածներին, ոչ թե հաճոյանաք սարսափելի իրավիճակի պատասխանատուներին. Նատալի Լուազոն Տոյվո Կլաարին

21:17 09.07.2023

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն Թվիթերի իր միկրոբլոգում պատասխանել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը, ով առավոտյան իր ուրախությունն էր հայտնել Արցախում գազամատակարարման վերականգնման կապակցությամբ: «Դուք համոզվա՞ծ եք, Տոյվո՛ Կլաար, որ  Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը կայուն է և դեռ շարունակվում է: – Ձեզ «հաճելի […]

̰
Իրկուտսկում հայտնաբերվել է մեկ ամիս առաջ անհետացած երեխայի դի

20:57 09.07.2023

Իրկուտսկում հայտնաբերվել է մեկուկես տարեկան աղջկա դի, որի որոնողական աշխատանքներն իրականացվում էին մեկ ամիս շարունակ, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանի բաժինը Telegram-ի ալիքում։ «Այսօր կեսօրին Ուշակովկա գետում՝ առևտրի կենտրոնի մոտ գտնվող կամրջի մոտ, մեկուկես տարեկան աղջկա դի է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Քննիչները չեն բացառում, որ երեխան կարող է խեղդվծ լինել։ Այս պահին […]

̰
BACK_TO_TOP