11:57 11.07.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Կանտատա» մշակութային ՀԿ-ն ներկայացնում է նոր և բացառիկ «Չբացահայտված Եվրոպա» երաժշտական նախագիծը։ Նախագծի երկրորդ համերգը կկայանա հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում` նվիրված գերմանական երաժշտությանը, մասնավորապես՝ Լյուդվիգ վան Բեթհովենին։ Երեկոյին ելույթ կունենա Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը։ Բեմադրող ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր […]
11:48 11.07.2023
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ խիստ վերահսկողությունը և թույլ տրվող կոպիտ խախտումների նկատմամբ անհանդուրժողականությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի` քննիչի նկատմամբ կիրառել «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։ Ուսումնասիրությամբ հիմնավորվել […]
11:36 11.07.2023
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախումբը սկսել է պեղումները ՀՀ Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա նոր հայտնաբերված ամրոցի տարածքում։ Պեղումներն իրականացվում են 2023 թ․ մարտ ամսին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագրի հիման վրա: Ամրոցը (Շամիրամի բերդ, Հատիսի ամրոց) գտնվում է Հատիսի կոնաձև գագաթին։ […]
11:22 11.07.2023
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների` մեկ սանի հաշվարկով ՀՀ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը սահմանելու մասին» կարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի (ծնողների) երեխաների, ինչպես […]
11:16 11.07.2023
Հուլիսի 11-ին, ժամը 09։40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Բռնակոթ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ղ. Ժ., ծնված 1993 թ.) դուրս […]
11:13 11.07.2023
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացնում, որի մեկնարկին փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է նոր պատգամավորի երդման մասին: Հայտարարել է. «ԿԸՀ-ը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները մահվան պատճառով վաղաժամկետ դադարեցրած Վիգեն Խաչատրյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 16 արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Անուշ Քլոյանին»: Այնուհետ տեղի է ունեցել […]
11:06 11.07.2023
2023 թվականի հուլիսի 10-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի ճարտարապետություն. Կապի տուն» թեմային: 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի աջ հատվածում պատկերված է Հայաստանի Հանրապետության Կապի տան շենքը (1956թ.)՝ ներկայիս Փոստի շենքը: Նամականիշի ձախ հատվածում պատկերված է 1935 թվականին կառուցված Կապի տան շենքը, իսկ ձախ անկյունում՝ դրա հատակագիծը: Նամականիշի վրա նաև պատկերված […]
10:57 11.07.2023
Հուլիսի 10-ին դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին։ Նախագահ Սանդուն հաջողություն է մաղթել դեսպան Կարապետյանին իր նոր առաքելությունում և կարևորել մեր երկրների քաղաքական տնտեսական և մշակութային հարաբերությունների ակտիվացումը։
10:50 11.07.2023
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և AMAA-ի Ավետիսյան դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ըստ հուշագրի` «ԴասA» ծրագրի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն Ավետիսյան դպրոցում կիրականացնի երաժշտական դասընթացներ չորս փուլով, կկազմակերպվեն նաև աշակերտների այցելություններ դասական երաժշտության համերգների։ Երաժիշտները կրթօջախի սաների հետ հանդիպումների ընթացքում կներկայացնեն սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքը, երաժշտական կազմը, գործիքակազմը, դիրիժորի աշխատանքը, համաշխարհային և հայ կոմպոզիտորների […]
10:43 11.07.2023
Հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Մինչ հարցերի քննարկմանն անցնելը, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է վերջերս զինվորական բարձրագույն կոչումների արժանացած բարձրաստիճան զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական հաջողություններ՝ կարևորագույն առաքելություն իրականացնելու գործում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են […]
10:18 11.07.2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 10-ին բազմիցս խախտել են հրադադարը կրակ բացելով Արցախի Հանրապետության Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Կեղծ է նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը իրենց գործողությունների արդյունքում իբրև թե դադարեցված ինժեներական աշխատանքների մասին։ Ինչպես արդեն հաղորդել ենք նախորդիվ Ադրբեջանի ՊՆ […]
10:09 11.07.2023
Օբնինսկում երկրորդ կասկածյալին բերման են ենթարկել Էլեկտրոստալ քաղաքի բնակչի մազերի գույնի պատճառով գլխամաշկը հանելու գործով: Այս մասին երեքշաբթի՝ հուլիսի 11-ին, հայտնել է «MVD MEDIA» տեղեկատվական ինտերնետային պորտալը՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին։ «Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքում Մոսկվայի մարզի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Էլեկտրոստալ քաղաքի բնակչուհին վնասելու գործով երկրորդ կասկածյալին», – ասել է […]
09:48 11.07.2023
Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի N հրամանի համաձայն՝ զորամասի N հրաձգային գումարտակի անձնակազմը մարտական հերթապահության է ընդգրկվել Սյունիքի մարզի Ճակատեն – Շիկահող – Ծավ – Ներքին Հանդ հատվածի պետական սահմանի պահպանության հատվածում: Նշված հրամանի համաձայն` նույն գումարտակի N հրաձգային վաշտի N դասակի հրամանատար Հ.Մ.-ն նշանակվել է մարտական հենակետերի ավագ և ծառայությունն […]
09:42 11.07.2023
Լաչինի անցակետով անցումը ժամանակավորապես դադարեցվել է. այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը՝ պատճառաբանելով, թե Լաչինի սահմանային անցակետում արձանագրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով մաքսանենգության փորձեր։ Ծառայությունը հայտնել է որ հարուցվել է քրեական գործ, և այն փակ կմնա, մինչև անհրաժեշտ քննչական միջոցառումների ավարտը։
09:24 11.07.2023
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շտերեն Twitter-ում հայտարարել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կուժեղացնի դաշինքը և կամրապնդի սկանդինավյան տարածաշրջանի անվտանգությունը։ Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսսոնի հետ հանդիպման ժամանակ համաձայնել է «որքան հնարավոր է շուտ» ներկայացնել Ստոկհոլմի՝ դաշինքին միանալու դիմումը Թուրքիայի խորհրդարանում […]
09:13 11.07.2023
ԿԺԴՀ-ի օդային տարածքը ԱՄՆ օդանավերի կողմից խախտելու հերթական փորձը կարող է «շատ վտանգավոր թռիչք» դառնալ նրանց համար, զգուշացրել է Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի ղեկավարի տեղակալը և երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յոնը։ Նրա խոսքերը փոխանցում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը: «Ես արդեն նախազգուշացրել եմ մեր բանակի պատասխանի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներով: ԱՄՆ […]
09:02 11.07.2023
Հունիսի 30-ից հուլիսի 5-ը Ծաղկաձորում անցկացվել է երկու՝ ավագ և կրտսեր սերունդների համախմբան ճամբար։ Ճամբարի մեկնարկը տրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ ստանալով Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանի օրհնությունը։ «Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբարի նախաձեռնությունը «Միասին» հասարակական կազմակերպությանն է։ ՀԿ-ի նախագահ Գևորգ Չիչյանն ընդգծում է, որ այն իրենց թռիչքային նախագիծն […]
08:51 11.07.2023
Շարժման սկզբում կտրուկ ցնցումները, էլեկտրականության հետ կապված խնդիրները և արտքին վնասումները բնակիչների համար պոտենցիալ վտանգավոր վերելակի նշաններ են, RIA Real Estate-ին ասել է ADS Liftservice-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Լյուտոչկինը: «Առաջին բանը, որին դուք պետք է ուշադրություն դարձնեք, դա վերելակի կտրուկ մեկնարկն է կամ կանգառը, որը կարող է ուղեկցվել ուժեղ արտաքին աղմուկով կամ այսպես կոչված […]
08:40 11.07.2023
Shantnews.am-ը նեկայացնում է տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384,50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387,50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,20 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4,25 դրամ:
08:35 11.07.2023
Շուկան ողողված է կոսմետիկ կեղծ ապրանքներով, որոնց օգտագործումը կարող է հանգեցնել վտանգավոր հետեւանքների։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել է մաշկաբան, կոսմետոլոգ, պրոֆեսոր Յուցկովսկայայի կլինիկայի հիման վրա բարդությունների բուժման կենտրոնի ղեկավար Ալլա Յուրիևնա Կորոլևան։ «Արևմտյան խոշոր ընկերությունների ներկայացուցիչների պաշտոնական դուրս գալը Ռուսաստանից հանգեցրել է նրան, որ անբարեխիղճ «խաղացողները» գայթակղվում են ապրանքներ գնել «գորշ շուկայում»: Նվազեցված վերահսկողությամբ սկսում […]
08:06 11.07.2023
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Հուլիսի 10-ին, ժամը 20։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի մոտակայքում ջրատար խողովակը վնասվել է, ջուրը լցվում է նկուղային տարածք և խորդանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները խորդանոցի նկուղից (մոտ 9 քմ) իրականացրել […]
23:47 10.07.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը խոստացել է հնարավորինս շուտ վավերացման ներկայացնել Թուրքիայի խորհրդարանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը։ «Ուրախ եմ հայտարարելու, որ նախագահ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը հնարավորինս շուտ ուղարկել Ազգային մեծ ժողովի վավերացմանը… Սա պատմական օր է»,- ասել է նա Թուրքիայի նախագահի և Շվեդիայի վարչապետի հետ Վիլնյուսում […]
23:37 10.07.2023
Երգչուհի Մադոննան Instagram-ում հրապարակել է գրառում, որում նա խոսել է հիվանդանոցում գտնվելուց հետո իր առողջության մասին և շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար։ «Շնորհակալություն դրական էներգիայի, աղոթքների, ապաքինման ու քաջալերանքի խոսքերի համար։ Ես զգացի ձեր սերը: Ես ապաքինման ճանապարհին եմ և աներևակայելի երախտապարտ եմ իմ կյանքի բոլոր օրհնությունների համար»,- ասել է երգչուհին։ Նա խոստովանել է, որ […]
23:25 10.07.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վիլնյուսում երկրորդ անգամ են հանդիպել՝ քննարկելու Ստոկհոլմի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հարցը։ Այս մասին հաղորդում է TRT հեռուստաալիքը։ Երկուշաբթի ավելի վաղ Թուրքիայի, Շվեդիայի ղեկավարները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գրեթե երկու ժամ տեւած բանակցություններ են անցկացրել, որից հետո Էրդողանը հանդիպել է Եվրոպական […]
22:49 10.07.2023
«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ Արցախում ստեղծված ծայրահեղ վիճակի մասին քննարկում են ունեցել «Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների Ժնևի ակադեմիայի» միջազգային ուսանողների հետ: «Խոսել ենք Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների հետեւանքների, ադրբեջանական անօրինական ներխուժումների, Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը փակելու եւ արցախցիներին արտաքին աշխարհից մեկուսացված պահելու մասին: Արդեն 211-րդ օրն է Արցախը լիակատար շրջափակման […]
22:38 10.07.2023
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել 2024 թվականին Երևանում կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված մասնագետները հանդես են եկել առաջարկներով: Սահմանվել են առաջիկա աշխատանքները և դրանց կատարման ժամկետները: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Press Secretary of the […]