12:04 06.07.2023
Հայ պատանի ծանրորդները շարունակում են հաջող ելույթները Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում: Մինչև 17 տարեկանների պայքարում աշխարհի գործող չեմպիոն Սերյոժա Բարսեղյանը հաղթողի կոչումը նվաճել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Բարսեղյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 278 կգ (131+147) արդյունքով՝ պոկում և հրում վարժություններում ևս արժանանալով փոքր ոսկե մեդալների: Եվրոպայի պատանեկան […]
11:48 06.07.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 7-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի, Նորավան գյուղի և Մայիսյան գյուղի Սարգիս թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:43 06.07.2023
Հուլիսի 5-ին, ժամը 16։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 1-ին թաղամասի կիսակառույց տներից մեկի տանիքը ուժեղ քամուց պոկվել, ընկել է գազատար խողովակի և էլեկտրական լարերի վրա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ կիսակառույց շինության […]
11:39 06.07.2023
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վերջին զեկույցում մանրամասն նկարագրել ու մեջբերել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, հատկապես նախագահի և օրենսդիր ու գործադիր մարմինը ներկայացնող պաաշտոնյաների խոսքը, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հանրային խոսույթն ամբողջությամբ լցված է հայատյացությամբ։ Ընդ որում՝ նկատի ունենալով ելույթ ունեցող անձանց կարգավիճակը, ակնհայտ է, որ հայատյացությունը հովանավորվում է պետական մակարդակով։ Այդ համատեքստում, […]
11:35 06.07.2023
ՀՀ նախագահի 2023 թվականի հունիսի 30-ի ՆՀ-209-Ա հրամանագրով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Իսկ ՀՀ վարչապետի 2023 թվականի հուլիսի 3-ի N 711-Ա որոշմամբ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանին շնորհվել է հարկային ծառայության գեներալ-մայորի կոչում։
11:30 06.07.2023
ՀՀ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հուլիսի 6-7-ը կգործուղվեն Մոլդովայի Հանրապետություն: Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը IDEA-ի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպում է «Փողը քաղաքականության մեջ» խորագրով համաժողով: Այն կկայանա հուլիսի 6-7-ը, Քիշնևում: Քննարկումների հիմնական թեման է առցանց նախընտրական քարոզարշավի ֆինանսավորումը:
11:24 06.07.2023
Հուլիսի 7-ին, ժամը 10:00-ից 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի Մարմարաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից Խնդրում են չանհանգստանալ։
11:17 06.07.2023
Փրկարարներն ամրացրել են ցուցանակը Հուլիսի 5-ին, ժամը 20։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակի կամրջի վրա գտնվող ցուցանակը պոկվել է․ առկա է ընկնելու վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն ամրացրել են ցուցանակը։
11:09 06.07.2023
Հարավային Աֆրիկայում 24 մարդ է մահացել երկրի արևելքում՝ Բոքսբուրգ քաղաքի մերձակայքում գտնվող բնակավայրում՝ գազի արտահոսքի պատճառով, հայտնում է SABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական աղետների և արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայության ներկայացուցչին։ «Երբ հասանք (դեպքի վայր-խմբ.) պարզեցինք, որ ոչ թե պայթյուն է եղել, այլ գազի արտահոսք, այս պահին կարող եմ հաստատել, որ նիտրատ գազի ինհալացիայի պատճառով մահացել է […]
10:55 06.07.2023
Հուլիսի 6-ին, ժամը 05։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում գտնվող սրճարաններից մեկի խոհանոցում այրվում է ճարպաջեռոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։53-ին, մարվել՝ 06։41-ին։ Խոհանոցի 3 քմ հատվածում այրվել են ճարպաջեռոց, խոհանոցային գույք, սպասք, ջերամահարվել՝ […]
10:46 06.07.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինը կարող է նախատեսված լինել միայն պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի կամ նրա որդու՝ Հանթերի համար։ «Իսկապե՞ս որևէ մեկը հավատում է, որ կոկաինը, որը հայտնաբերվել է Սպիտակ տան արևմտյան թևում, նախատեսված է որևէ մեկի օգտագործման համար, բացի Հանթերից և Ջո Բայդենից», – գրել է […]
10:37 06.07.2023
Հիմնանորոգվում է Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ10+500 հատվածը։ Շինարարական աշխատանքները կատարում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն։ Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ, մայթերի քանդում, երկաթբետոնե կոնստրուկցիաների և բազալտե եզրաքարերի տեղադրում, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից: Ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեից:
10:27 06.07.2023
Կիևում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին այսօր կփորձի լքել Ուկրաինայի տարածքը, ասել է դիվանագետը Ռուսթավի 2 հեռուստաընկերության եթերում։ «Հետհաշվարկը սկսվեց իմ երեկվա հանդիպումից հետո (Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում.-Խմբ.), 48 ժամը լրանում է հինգշաբթի ժամը 12:00-ին, ես կփորձեմ հնարավորինս լքել Ուկրաինայի տարածքը մինչև ժամը 12:00-ն, քանի որ սահման կարելի է հասնել միայն գնացքով կամ մեքենայով»,- ասել է […]
10:20 06.07.2023
Shantnews.am-ը ներկայացնում է հուլիսի 6-ի դրությամբ արտարժույթի փոխարժեքները: Դրանք երեկվա համեմատ էական փոփոխության չեն ենթարկվել. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գին է սահմանվել 385 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 387 դրամը: Եվրոյի առքի առավելագույն գին է սահմանվել 417 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 423 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գին է սահմանվել 4.26 դրամը, վաճառքի նվազագույն գին՝ 4.35 […]
10:12 06.07.2023
Հուլիսի 5-ին, ժամը 13։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում՝ «Բեկոն» գործարանի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Գոլդեն Փելես» կահույքի արտադրամասի տարածքում գտնվող էլեկտրական ենթակայանի և 2 […]
10:05 06.07.2023
ԱԽ քարտուղար հուլիսի 5-ին ԱՄՆ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ներառյալ տնտեսական համագործակցության հեռանկարները: Կողմերը կարևորել են տարածաշրջանային անվտանգության պահպանումը, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների շարունակականությունը, ինչպես նաև Ստեփանակարտ-Բաքու երկխոսության համար միջազգային մեխանիզմի ստեղծումն ու ԼՂ հայ բնակչության իրավունքների և անվտանգության […]
08:39 06.07.2023
Հուլիսի 5-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության նախագահության ներքո տեղի է ունեցել քննարկում՝ «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով, որում ելույթներով հանդես են եկել Զինված հակամարտություններում երեխաների պաշտպանության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։ Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ 2022թ․ […]
08:32 06.07.2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 5-ին Վաշինգտոնում հանդիպել է «Ատլանտյան խորհրդի» ուղեղային կենտրոնի փորձագետների, նախկին դեսպանների և այլ ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասի և Հայաստանի անվտանգային միջավայրը: Քարտուղարը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ապաշրջափակման, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների վերաբերյալ: Քարտուղարը նաև ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ զարգացող օրակարգի առանցքային ուղղությունները:
23:34 05.07.2023
Հուլիսի 5-ին Կիպրոսի Հանրապետությունում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցություններին մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երեք երկրների […]
21:54 05.07.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Արագածի փ․ 93, 93/ա շենքեր, Կողբի, Արագածի, Ղարիբջանյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շինարարների փ. 31, 33, 35 շենքեր, Մարգարյան փ. 4, 6, 15, 19, 23 շենքեր, Դավիթաշեն 2-րդ թաղ․ […]
21:45 05.07.2023
Հուլիսի 5-ին, ժամը 14։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆիրդուսի փողոցում տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ չշահագործվող մսուր-մանկապարտեզի արտաքին պատից 3 քմ հատված փլուզվել և լցվել է մոտակա խանութի (18 քմ) տանիքին՝ […]
21:38 05.07.2023
82 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասան և ռեժիսոր Ալեքսեյ Կուզնեցովը, ասվում է Վախթանգովի անվան թատրոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի վաստակավոր արտիստի մահվան պատճառները չեն նշվում։ Կուզնեցովը 1964 թվականին ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական դպրոցը։ Միացել է Վախթանգովի անվան թատրոնի թատերախմբին, որտեղ աշխատել է ավելի քան 55 տարի և խաղացել մոտ 50 դեր։ […]
21:29 05.07.2023
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգիռ է առավել ընդլայնելու բազմոլորտ համագործակցությունը Լեհաստանի հետ՝ հավելելով, որ երկկողմ օրակարգում մեծ է միջխորհրդարանական արդյունավետ շփումների դերը: Նա առաջարկել է ամրապնդել մեր խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությունը միջազգային հարթակներում, մասնավորապես, միմյանց […]
21:11 05.07.2023
Ամերիկացի տղամարդը գնացել է ձկնորսության և բռնել մի արարածի, որը հիշեցնում էր նրան ֆիլմի այլմոլորակային հրեշի մասին: Այս մասին հայտնում է Newsweek-ը։ Էրիկ Օսինսկին որդու հետ ձկնորսության է գնացել Նյու Յորք նահանգի Շամպլեն լճում: Տղամարդը պատմել է, որ ցանկացել է լիճ թափվող առվակներից մեկում իշխան բռնել, բայց իր բախտը չի բերել։ «Ես երկուսին հանդիպեցի, բայց […]
17:00 05.07.2023
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լիբանանի Բեյրութում չորս իրանցի դիվանագետների առևանգման 41-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ հետաքննելու է գործը՝ պարզելու նրանց ճակատագիրը, հայտնում է IRNA գործակալությունը: Չորեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ Իրանը վերահաստատեց, որ Սիոնիստական ռեժիմը կրում է ողջ պատասխանատվությունը Ահմադ Մոթավասելյանի, Մոհսեն Մուսավիի, Թաղի Ռաստեգար Մողադամի և Քազեմ Ահավանի առևանգման համար, ովքեր […]
16:54 05.07.2023
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Հարավային Օսիայի իշխանությունները Դիսևի գյուղի հարակից տարածքում ձերբակալել են երկրի մի քաղաքացու։ «Պետական անվտանգության ծառայությունը միջադեպի մասին տեղեկություն ստանալուց ի վեր ակտիվացրել է թեժ գիծը, որը գործում է ԵՄ դիտորդական առաքելության կողմից»,- ասվում է անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ միջադեպի մասին նախարարությունը տեղեկացրել է Վրաստանի միջազգային […]