TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+25.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

20:14 06.07.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Չեխովի փ․ 1, 14, 16 շենքեր, Մայիսի 9-ի, Մանթաշյան փողոցների առանձնատներ, Չեխովի փ․ 1–ին նրբանցքի առանձնատներ, Եղբայրության փ․ 1-ին նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Հ․ Ավետիսյան փ. […]

̰
Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները նպատակ ունեն թույլ չտալ, որ ստեղծվեն պայմաններ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի համար. Արցախի ԱԳՆ

20:11 06.07.2023

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին, որում ասվում է. Վերջին շրջանում Ադրբեջանի պետական կառույցներն ու կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցները լայնածավալ ապատեղեկատվական արշավ են սկսել՝ նպատակ ունենալով մոլորեցնել միջազգային հանրությանը և պատրվակ ստեղծել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ նոր ագրեսիայի համար։ Արցախի Պաշտպանության բանակի մասին հորինելով և […]

̰
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Սոնա Ղազարյանը ներկայացրել է ՀՀ-ի և Արցախի դեմ ուղղված Ադրբեջանի գործողությունները

15:55 06.07.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Հուլիսի 6-ին պատգամավորը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովում: «Հարգելի’ գործընկերներ, Տիկնա’յք եւ պարոնա’յք, Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի խորհրդարանին այս վեհաժողովը լավ կազմակերպելու համար: Հարգելի’ ներկաներ, ինչպես գիտեք, Հայաստանն անցնում է մեծ դժվարությունների միջով` բախվելով […]

̰
Անտառապահի կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու արդյունքում ապօրինաբար 47 ծառ է հատվել. վարույթը դատարանում է

15:49 06.07.2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թուման­յանի քննչական բաժ­նում ավարտվել է Դսեղի անտառպետության անտա­ռա­պահի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Թումանյանի ան­տառտն­տե­­սութ­յուն» մասնա­ճյուղի Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժ­նի անտա­ռա­պահը, ի պաշտոնե պարտավոր լինելով իրակա­նացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն՝ ապօրինի անտա­ռահա­տումների ու […]

̰
Զախարովան ասել է, որ Ֆրանսիայի իրավապահ ուժերի գործողությունները պետք է մնան օրինական դաշտում

15:44 06.07.2023

Փողոցային բողոքի ակցիաների ֆոնին Ֆրանսիայի իրավապահ մարմինների գործողությունները պետք է մնան իրավական դաշտում։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ծայրահեղ մտահոգությունն է հայտնում Ֆրանսիայում ստեղծված ճգնաժամային իրավիճակի և բռնության աննախադեպ աճի կապակցությամբ: Սա վառ վկայությունն է ժամանակակից ֆրանսիական հասարակության աճող խնդիրների և […]

̰
ՀՀ մարզերում կկառուցվի 172 ուսումնական հաստատություն

15:33 06.07.2023

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 313 մլն 995 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում 42 հաստատության՝ 15 կրթահամալիրի ստեղծման, 20 դպրոցի և 7 մարզադահլիճի ու հանդիսությունների դահլիճի մասնաշենքերի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, […]

̰
Վթարային ջրանջատում Եղեգնաձոր քաղաքում հուլիսի 7-ին

15:24 06.07.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 7-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Նարեկացի, Միկոյան, Զ.Անդրանիկի փողոցների, Արսենյան 9 շենքի, Կամոյի բազմաբնակարան շենքերի, Երևանյան խճ. 1-13 հասցեների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումն ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը զգուշացումը քաղաքացիներին

15:07 06.07.2023

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը հուլիսի 6-7-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հուլիսի 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ […]

̰
SHANTNEWS

15:00 06.07.2023

̰
Սահմանվել են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման ընթացակարգերը

14:53 06.07.2023

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շրջանակում սահմանվում են հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման հստակ ընթացակարգերը։ Նախագծի ընդունմամբ կամրագրվի աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն և արդի մեխանիզմ, որով աշխատանքի կազմակերպումը կլինի ավելի արդյունավետ և ժամանակի հրամայականին համահունչ։ Առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն բարձր արտադրողականություն […]

̰
Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

14:47 06.07.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց […]

̰
«Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ

14:34 06.07.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը շարունակում է մտահոգություններ առաջացնել այն ներառող ոլորտների ներկայացուցիչների շրջանում։ Փորձագետների գնահատմամբ՝ փոփոխությունները, որոնք սահմանում են գանձվող ակցիզային հարկի դրույքաչափի աճ, գործունեության ոչ նպաստավոր միջավայր են ստեղծում մասնավորապես գյուղմթերքների վերամշակմամբ, ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրությամբ ու արտահանմամբ, հարակից ոլորտներով զբաղվող գործարարների համար։ ՀԱԳՄ մամուլի ծառայության խնդրանքով՝ գինենգործության ոլորտում […]

̰
Իսրայելը երկու հրթիռ է արձակել հարավային Լիբանանի ուղղությամբ

14:25 06.07.2023

Իսրայելը հինգշաբթի երկու հրթիռ է արձակել հարավային Լիբանանի թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Նրա խոսքով՝ հարվածը եղել է ի պատասխան Լիբանանից հրթիռի արձակման։ Մինչդեռ Al-Hadath հեռուստաալիքը, հղում անելով Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի աղբյուրին, հայտնել է, որ խաղաղապահները չեն արձանագրել Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռի արձակումը։ Հեռուստաալիքի զրուցակիցը ենթադրել է, որ երկու […]

̰
Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ին քաղաքական որևէ պահանջ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին. Արցախի ՄԻՊ

14:14 06.07.2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և առհասարակ հումանիտար առաքելություն իրականացնող ցանկացած միջազգային կազմակերպության քաղաքական պահանջներ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ հանդիպմանը նշել էր, որ Կոմիտեն նաև […]

̰
Ծովագյուղում այրվում է անասնակեր

14:09 06.07.2023

Հուլիսի 6-ին, ժամը 12։54-ին Գեղարքունիք մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

̰
17 և 20-ամյա երիտասարդները գողացել էին մանրադիտակ, համակարգչի մասեր և մալուխներ

14:00 06.07.2023

Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին գողությունը, պարզեցին նոր դրվագներ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Հափշտակել էին հեռախոսն ու փողը և դիմել փախուստի

13:44 06.07.2023

Չարաշահելով վստահությունը՝ հափշտակել էին հեռախոսն ու փողը և դիմել փախուստի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
ՊԵԿ-ն արձանագրել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու բազմաթիվ խախտումներ

13:39 06.07.2023

Հունիսի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները․ Արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 40,450,193 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 29,409,000 ՀՀ դրամ։ Կազմվել են […]

̰
6 մարզերի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացվի 1,623,294.4 հազար ՀՀ դրամ

13:35 06.07.2023

Կառավարության հերթական որոշումով՝ 2023 թվականի բյուջեից Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզպետարանների աշխատակազմերին, սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար, կհատկացվի 1,623,294.4 հազար ՀՀ դրամ։ Հարցը ՀՀ կառավարության նիստում զեկուցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թբիլիսին հայտարարել է, որ Սահակաշվիլին ազատազրկումը պետք է կրի Վրաստանում

13:26 06.07.2023

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պետք է ամբողջ ազատազրկումը կրի հանրապետությունում։ Այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարար Թեյա Ցուլուկիանին։ «Սահակաշվիլին դատապարտվել է ազատազրկման: Այս ժամկետը ենթակա է մահապատժի մեր ինքնիշխան երկրի օրենքներին համապատասխան: Մեր նպատակն է, որպեսզի այդ ժամկետն ամբողջությամբ կատարվի»,- ասել է Ցուլուկիանին: Փոխվարչապետը նաև հավելել է, որ […]

̰
Հրդեհ Մանանդյան փողոցում. այրվել է խոտածածկույթ

13:15 06.07.2023

Հուլիսի 5-ին, ժամը 14։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանանդյան փողոցի թիվ 31 հասցեի մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։01-ին, մարվել՝ 16։58-ին։ Այրվել են մոտ 800 քմ խոտածածկույթ և 450 խմ աղբ։

̰
Ստոկհոլմում ներկայացվել են ՀՀ Ճանապարհային անվտանգության ոլորտում առկա մարտահրավերները

13:08 06.07.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Առողջապահության միջազգային կազմակերպության (ԱՀԿ) հրավերով, 2023 թվականի հունիսի 28-ից 29-ը Շվեդիայի Թագավորության մայրաքաղաք Ստոկհոլմում մասնակցել է Ճանապարհային անվտանգության գործակալությունների ղեկավարների գլոբալ ցանցի համաժողովին։ Համաժողովի ընթացքում ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը ներկայացրել է ոլորտում առկա մարտահրավերները, Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարական ուղղությունների և նախատեսվող միջոցառումների շրջանակները, որոնք […]

̰

13:05 06.07.2023

Չիլիում չորեքշաբթի 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կալամա քաղաքից 204 կմ հարավ-արևելք՝ մոտ 143 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվում էր 126 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
Էջմիածին-Երևան ավտոճանապարհին բախվել են «ZIL» և «GAZelle» մակնիշների բեռնատարները․ կա տուժած

12:57 06.07.2023

Հուլիսի 6-ին, ժամը 10։36-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «ZIL» (վարորդ՝ Ա․ Գ․) և «GAZelle» (վարորդ՝ Հ․ […]

̰
Ահաբեկչության մեղադրանքով հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում

12:49 06.07.2023

Հուլիսի 5-ին, ժամը 03.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Էմզար Ս.-ն: Նա 2007 թ. հունիսի 8-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ահաբեկչության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]

̰
Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումները

12:39 06.07.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն հանդիպել է ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և նշել, որ հանրակրթության ոլորտում իրականացվում են մի շարք հիմնարար բարեփոխումներ՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրմանը: Նա տեղեկացրել է, որ ըստ կառավարման նոր […]

̰
Ապակե տարայով խփել էր երիտասարդի գլխին՝ պատճառելով վնասվածք

12:28 06.07.2023

Հուլիսի 4-ին, ժամը 22.15-ին, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել Սարի թաղի 41-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա վիճաբանության ժամանակ գարեջրի ապակե տարայով խփել է 33-ամյա երիտասարդի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Շենգավիթի բաժին տանելու ժամանակ նրա գրպանից գետնին […]

̰
Ժնևում կայացել է Հակաականային գործունեության տնօրենների և ՄԱԿ-ի խորհրդականների 26-րդ միջազգային հանդիպումը

12:23 06.07.2023

Ս․թ․ հունիսին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը մասնակցել է Ժնևում տեղի ունեցած Հակաականային գործունեության տնօրենների և ՄԱԿ-ի խորհրդականների 26-րդ միջազգային հանդիպմանը։ Այցի ընթացքում հակաականային գործունեության տարբեր երկրների ղեկավարների հետ ձեռք են բերվել կարիքների գնահատման և փորձի փոխանակման նպատակով փոխադարձ այցերի և համագործակցության պայմանավորվածություններ։

̰
Արաքսիա Սվաջյանը Գեղաշենի միջնակարգ դպրոցում ծանոթացել է «Դպրոցական սնունդ» ծրագրին

12:17 06.07.2023

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացված «Դպրոցական սնունդ» ծրագրի՝ ՀՀ կառավարությանը հանձնելուն նվիրված միջոցառման շրջանակում այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Նաննա Սկաուն այցելել են Կոտայքի մարզի Գեղաշենի միջնակարգ դպրոց: Այցին մասնակցել են նաև ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, «Դպրոցական սնունդ և […]

̰
ԼՂ պաշտպանության բանակի գոյության պատճառները յուրաքանչյուրը կարող է գտնել Ադրբեջանի քարոզչության և գործողությունների մեջ. վարչապետ

12:10 06.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և այլ հարցերի: Մասնավորապես, վարչապետը նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օր-օրի սրվում է: Ինչպես տեղյակ […]

̰
BACK_TO_TOP