21:11 05.07.2023
Ամերիկացի տղամարդը գնացել է ձկնորսության և բռնել մի արարածի, որը հիշեցնում էր նրան ֆիլմի այլմոլորակային հրեշի մասին: Այս մասին հայտնում է Newsweek-ը։
Էրիկ Օսինսկին որդու հետ ձկնորսության է գնացել Նյու Յորք նահանգի Շամպլեն լճում: Տղամարդը պատմել է, որ ցանկացել է լիճ թափվող առվակներից մեկում իշխան բռնել, բայց իր բախտը չի բերել։
«Ես երկուսին հանդիպեցի, բայց մեկը փախավ, երբ ես խփում էի ցանցին, իսկ երկրորդը կտրեց ձկնորսական ցանցը», – դժգոհել է ամերիկացին:
Սակայն նա շուտով ցանցում հանդիպել է մի արարածի, որը սկզբում չի կարողացել ճանաչել։ Այն մոտ 60 սանտիմետր երկարություն ուներ, և տղամարդը սկզբում այն շփոթել է «օձաձկան և տզրուկի խառնուրդի» հետ։ Օսինսկու խոսքով՝ տարօրինակ արարածը նման էր «Աստղային պատերազմների» Սարլաքին: Սակայն շուտով պարզ է դարձել, որ ձկնորսը մինոգա(հայտնի է որպես առանց ծնոտի ձուկ) է բռնել։
Տղամարդը սոցցանցում հրապարակել է իր որսի լուսանկարը, իսկ նրա գրառումը հարյուրավոր մեկնաբանություններ է ստացել։
«Չէի էլ մտածում, որ նման հրեշին կարելի է խայծով բռնել»,- գրել է օգտատերերից մեկը։
Մյուսներն ասել են, որ դրանք լրջորեն վնասում են էկոհամակարգին։
Օսինսկին ասել է, որ սարսափելի որսն իր հետ չի տարել։ Նա իր որդու հետ լուսանկարել է ձկանն ու նորից բաց թողել առվակը:
Շամպլեն լճի ավազանում մինոգաները առաջին անգամ նկատվել են միայն 1929 թվականին, սակայն դեռևս հայտնի չէ՝ դրանք բնիկ են, թե բերվել են այնտեղ մարդու կողմից։
Գենետիկական վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք կարող էին ապրել լճում դեռ 10000 տարի առաջ:
23:35 07.08.2025
Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոնԱրմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Արմենը 18 հնարավորից վաստակել է 14 միավոր և մեկ ու կես միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։ Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/JR9Mb ...
23:28 07.08.2025
Տարեցների ցերեկային կենտրոնների շահառուները մասնակցում են թվային տեխնոլոգիաների դասընթացինՏարեցների ցերեկային կենտրոնների շահառուները մասնակցում են թվային տեխնոլոգիաների դասընթացին։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:19 07.08.2025
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներըՌուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը համաձայնության են եկել պահպանել կանոնավոր շփումները։ Այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ նախարարների միջև հեռախոսազրույցից հետո։ «Պայմանավորվել է պահպանել կանոնավոր շփումներ», – հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։ «Նախարարները քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող […] ...
23:09 07.08.2025
Թեժ ծեծկռտուք՝ «Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում«Կոմո» – «Բետիս» ընկերական խաղում թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել: Խաղի ընթացքում «Բետիսի» ֆուտբոլիստ Ալվարո Վալյեսը հրել է մրցակցին՝ գնդակը խլելու համար, ինչից հետո երկու թիմերի խաղացողները հարձակվել են միմյանց վրա: Երկար ժամանակ վեճը չի դադարել, արդյունքում մրցավարը 2 կարմիր ու բազմաթիվ դեղին քարտեր է ցույց տվել ֆուտբոլիստներին: Real Betis v Como in a friendly […] ...
22:54 07.08.2025
Ինչո՞վ է տարբերվելու «Թրամփի երթուղին» Զանգեզուրի միջանցքիցՄիջազգային մամուլը անդրադառնում է վաղը Սպիտակ տանը սպասվող իրադարձությանը: Նոր տեղեկություններ են տարածվում Փաշինյանի, Ալիևի ու Թրամփի ստրորագրելիք փաստաթղթի մասին: Հայտնի՞ է, թե կոնկրետ ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, ի՞նչ է իրենից ներկայացնում «Թրամփի երթուղի» նախագիծը, որին ակտիվորեն անդրադառնում են ԶԼՄ-երը, և արդյո՞ք ստորագրվելիք փաստաթղթում կլինի անդրադարձ Բաքվում պահվող հայ գերիների խնդրին: Այս հարցերին է «Հորիզոնի» […] ...
22:39 07.08.2025
Reuters. Նայրոբիում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է զոհվելՔենիայի մայրաքաղաք Նայրոբիից հյուսիս-արևելք թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով տեղական պաշտոնյային։ Աֆրիկյան բժշկական հետազոտությունների և զարգացման հիմնադրամին (AMREF) պատկանող Cessna Citation 560 ինքնաթիռը Նայրոբիից դեպի Սոմալի էր ուղևորվում։ Թռիչքից կարճ ժամանակ անց այն սկսել է կորցնել բարձրությունը, բախվել կառուցվող շենքին, վնասել էլեկտրահաղորդման գիծը և հրդեհվել։ […] ...