16:46 05.07.2023
Հուլիսի 6-ին` ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի Նոր Ամանոս համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։
16:37 05.07.2023
«Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տարանցիկ կենտրոնը: Բայց, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ մենք դեմ ենք Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը»,- այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ընդգծել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը: Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները […]
16:27 05.07.2023
Հուլիսի 4-ին, ժամը 13։30-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ․ Հ․-ին (ծնված 1965 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են […]
16:18 05.07.2023
Ինքակամ հեռացած Սերգեյ Միխայլովի փոխարեն ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն է նշանակվել լրագրող Անդրեյ Կոնդրաշովը։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։ Կոնդրաշովին գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին հրամանը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Միխայլովը զբաղեցրած պաշտոնից ազատվել է իր իսկ պահանջով։ Անդրեյ Կոնդրաշովը ծնվել է 1973 թվականին Ալմաթայում։ Ավարտել […]
15:59 05.07.2023
Թագուհի Կամիլան պաշտոնական այցով գտնվում է Էդինբուրգի պատկերասրահում: Այդ մասին գրում է Daily Mail-ը։ 75-ամյա թագուհին ընտրել է ծաղկավոր մուգ կապույտ զգեստ՝ շրջելու Dovecot Ժամանակակից արվեստի, արհեստների և դիզայնի կենտրոնում։ Նա հանդերձանքը լրացրել է կրեմագույն սև կրունկներով և ականջօղերով: Կամիլան հանդիպել է ջուլհակների, անձնակազմի և տեղացի արհեստավորների հետ: Չարլզ III թագավորի և թագուհի Կամիլայի ուղևորությունը […]
15:43 05.07.2023
Նիդեռլանդներում մի կին մահացել է, երբ ուժեղ քամին տապալել է ծառը մեքենայի վրա, որի մեջ գտնվել է նա։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է nu.nl տեղեկատվական պորտալը։ Առցանց հրապարակման համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Հարլեմ քաղաքում։ 51-ամյա կինը եղել է ուղեւորի նստարանին, երբ ծառն ընկել է: Անցորդներն ու բուժաշխատողները փորձել են օգնել նրան, սակայն ապարդյուն։ Ոստիկանությունից […]
15:17 05.07.2023
Մուշական թաղամասն առաջին անգամ կոյուղատար համակարգ կունենա՝ 4.6 կմ երկարությամբ: 2023թ. Երևանում կկառուցվի ու կվերակառուցվի շուրջ 14 կմ կոյուղագիծ ու հեղեղատար: Այս տարվա ծավալներն ավելին են, քան 2020-2022թթ. ծրագիրը, որն ընդհանուր 11 կմ էր:
15:03 05.07.2023
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Սաակաշվիլիի խոսքով, Զելենսկին ցույց է տվել իր մարդասիրությունը։ «Ինչպե՞ս կարելի է չսիրել Ուկրաինան և չհարգել նրա նախագահին։ Ես մնում եմ Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների խորհրդի նախագահը և, իհարկե, հերոսական երկրի հպարտ քաղաքացին։ Առաջիկա օրերին […]
14:55 05.07.2023
Ատլանտյան օվկիանոսում խորտակված «Տիտան» բատիսկաֆը 2018 թվականին կայծակի հարվածից լրջորեն տուժել է, և դրա մասին տեսանյութը հեռացվել է Youtube-ից, հայտնում է Insider-ը։ OceanGate Expeditions-ի գործադիր տնօրեն Ստոկթոն Ռաշի հետ հարցազրույցը, որին պատկանում էր Titan սուզանավը, հրապարակվել է 2020 թվականի օգոստոսին։ Սակայն հարցազրույցը հետագայում ջնջվել է։ «Բարեբախտաբար, դա ուղղակի հարված չէր: Ածխածնի մանրաթելին ուղղակի հարվածից, հավանաբար, […]
14:40 05.07.2023
Հուլիսի 5-ին, ժամը 14։00-ից մինչև 19։00-ն Լոռու մարզի Ալավերդի քաղաքից Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին (մոտ 300 մ հատվածում) հիմնանորոգման աշխատանքների ընթացքում իրականացվելու են ժայռաքանդման աշխատանքներ։ Ճանապարհը լինելու է երկկողմանի փակ։ ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ նշված ավտոճանապարհին իրականացնում է հերթապահություն:
14:24 05.07.2023
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրը Չմիավորման շարժման նախարարական հանդիպման շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է IRNA գործակալությունը: Այս հանդիպմանը կողմերը քննարկել են Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր։ Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկել է Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի երկօրյա նախարարական հանդիպումը, որին կմասնակցեն […]
14:04 05.07.2023
Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը հրամանագիր է ստորագրել Թաթարստանում տարածաշրջանային մակարդակով արտակարգ դրություն մտցնելու մասին՝ երաշտի և ցանքատարածությունների զոհվելու պատճառով։ Փաստաթուղթը հրապարակվել է հանրապետության ղեկավարի կայքում։ Արտակարգ դրություն է մտցվել հանրապետության բոլոր 43 քաղաքային շրջաններում։ Նրանց ղեկավարներին հանձնարարվել է, մասնավորապես, ստեղծել աշխատանքային խմբեր և հնգօրյա ժամկետում մշակել արտակարգ իրավիճակի հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումներ։ Կատարման վերահսկողությունը վստահված […]
13:56 05.07.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Սպիտակ տան հայտարարությանը։ Քաղաքական գործիչները քննարկել են ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները և Հյուսիսատլանտյան դաշինքի հետագա ամրապնդման ուղիները։ Զրույցի ընթացքում Բայդենն ու Շոլցը հույս են հայտնել, որ Վիլնյուսում այս բանակցությունները կշարունակվեն։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի Վիլնյուսում […]
13:47 05.07.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Բարբյուսի 63-67, Կոմիտասի 15-59 կենտ, 12-50 զույգ համարների՝ իրենց կոտորակներով, Գյուլբենկյան 48, 2-34 զույգ, 1-27 կենտ համարների, Օրբելի 3-67 կենտ, 2-22 զույգ համարների, Կիևյան […]
13:29 05.07.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մեծ Բրիտանիայի Սոցիալական արդարադատության կենտրոնի (CSJ) գործադիր տնօրեն Էնդի Կուկի և ընտանիքի հիմնահարցերի բաժնի ղեկավար Քրիստինա Օդոնի հետ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված […]
13:19 05.07.2023
Հուլիսի 5-ին, ժամը 11։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
13:13 05.07.2023
Հուլիսի 5-ի ցերեկը, 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-7-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում` Հուլիսի 5-ի, 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր […]
13:06 05.07.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է դուրս բերել իր զինված ուժերը Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից։ «Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու մեջ, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը: Տեղում գտնվող հայկական ռազմական և ռազմական ստորաբաժանումները պետք է զինաթափվեն և զորացրվեն»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով. Չորեքշաբթի […]
13:00 05.07.2023
ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի տիկնոջ Թոնի Բլերի հիմնադրամի հետ․ աշխարհի շուրջ 1 միլիոն կանանց ձեռներեցությանն աջակցելու նախաձեռնությանը կներգրավվեն նաև հայ կանայք։ Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի տիկնոջ Շերի Բլերի հետ, ով ղեկավարում է Կանանց հիմնադրամը։ […]
12:53 05.07.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ: Մեր Հանրապետությունն առաջ է ընթանում ժողովրդավարական ուղով՝ հաղթահարելով բազում խոչընդոտներ եւ դիմակայելով անսպասելի արգելքների: Մենք հաստատակամ ենք ժողովրդավար երկիր կառուցելու հարցում եւ գիտակցում ենք դրան հասնելու բարդությունները: Տարիներ առաջ մեր ժողովուրդն ի թիվս այլ հիմնարար […]
12:46 05.07.2023
Հուլիսի 6-ին` ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Արուճ համայնքում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ։
12:40 05.07.2023
Այսօր՝ հուլիսի 5-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 17 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար […]
12:25 05.07.2023
Հայաստանի միջազգային բժշկական համագումարն այս տարի պետք է Արցախում կայանար՝ հուլիսի 6-8-ը: Սակայն շրջափակման պատճառով սպասված միջոցառումն Արցախում կազմակերպելն անհնար է: Անհնար է նաև արցախցի մասնագետների անմիջական մասնակցությունն ապահովելը: Համագումարին արցախցի բժիշկները հեռավար են մասնակցելու: Մանրամասները՝ տեսանյութում:
12:18 05.07.2023
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում ասվում է. Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր պետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Բոլոր պետություններն ու ժողովուրդներն իրենց պատմության մեջ ունեն տոնական օրեր, սակայն Անկախության ու Սահմանադրության վերաբերյալ տոներն առանձնահատուկ են և խորհրդանշում են ժողովրդի միասնության և ընդհանրական կամքի հաղթանակը։ 1991 թվականի սեպտեմբերի […]
12:07 05.07.2023
Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի «հարստացուցիչ հանքավայրի» տարածքում դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Պարզվել է, որ ժամը 02։20-ի սահմաններում նշված կոմբինատում՝ հորում (բունկեր) հողային աշխատանքներ կատարելու […]
11:52 05.07.2023
Հուլիսի 4-ին, ժամը 20։16-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղի «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում այրվում է պլաստմասե տարաների պահեստ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:43-ին, մարվել՝ 21:19-ին: Շուկայի պարսպի մոտակայքում այրվել են կուտակված պլաստմասե արկղեր […]
11:45 05.07.2023
Խաբարովսկի երկրամասի Ամուրսկ քաղաքից դեռահասը մահացել է էնցեֆալիտից՝ տզի խայթոցից, սա այս տարվա ընթացքում այս հիվանդությունից մահվան առաջին դեպքն է, հայտնում է Ռոսպոտրեբնադզորի մարզային վարչությունը։ «Արձանագրվել է գարուն-ամառ տզերով փոխանցվող էնցեֆալիտի դեպք, հիվանդը դեռահաս է, Ամուրսկ քաղաքի բնակիչ, չպատվաստված, հիվանդությունը հանգեցրել է մահվան»,- հայտնում են գերատեսչությունից՝ մանրամասնելով, որ սա այս տարվա առաջին դեպքն է։ Վարչության […]
11:37 05.07.2023
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարություն է արել, որում նշվում է. «2022 թվականի հունիսի 15-ին հայտարարության մեջ ներկայացրել եմ կասկածներս ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին: Դրանք հաստատվեցին վերջին շրջանում, երբ հանձնաժողովի նախագահը փաստացի մերժեց հրապարակային առաջարկս՝ բաց նիստ անցկացնել Նիկոլ Փաշինյանի և իմ մասնակցությամբ: «Քննիչ հանձնաժողովի» նպատակների եւ աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով […]