TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել է

13:00 22.06.2023

Հունիսի 22-ին, ժամը 09։30-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ […]

̰
Գործարկվելու է Ահնիձոր բնակավայրի էլեկտրական շչակը

12:53 22.06.2023

Հունիսի 23-ին Լոռու մարզի Թումանյան համայնքի Ահնիձոր բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը

12:50 22.06.2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 17:00-ին, Զոլեր սգո սրահում: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ հունիսի 24-ին՝ ժամը 13:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական (Թոխմախ) գերեզմանատանը։

̰
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին

12:47 22.06.2023

Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսի հրավերով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։ Համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ հանդիպումն ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլի հետ։ Համաժողովի շրջանակներում […]

̰
Կառավարությունը 64 մլն 800 հազար դրամ է հատկացրել Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով

12:43 22.06.2023

Կառավարությունն այսօրվա որոշմամբ 64 մլն 800 հազար դրամ է նախատեսել «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «Փոքր և միջին ջրամբարների կառուցում» միջոցառման շրջանակներում Շիրակի մարզի Արթիկի ջրամբարի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 129.6 մլն դրամ, որը վճարվելու է փուլային տարբերակով՝ 1-ին կիսամյակում և ինն ամսում հատկացվելու է 20 տոկոս կանխավճար՝ 25 մլն 920 […]

̰
ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչությունը շարունակում է հատուկ տակտիկական ուսումնավարժությունները

12:39 22.06.2023

Աշխատանքային պլանի համաձայն Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Երևանի թիվ 49 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի «Նորագավիթ» ստորաբաժանումներում անցկացվեցին «Անձնակազմի և սաների պաշտպանության կազմակերպումը հրդեհի դեպքում» և «Երկրաշարժի ժամանակ աշխատակիցների և այցելուների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։ Հատուկ տակտիկական ուսումնավարժությաններին ներգրավված էին «Թիվ 13 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի «Նորագավիթ» […]

̰
Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը

12:35 22.06.2023

Հայաստանի ազգային պատկերասրահում երկար դադարից հետո վերաբացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը: Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրության վերաբացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել […]

̰
Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց. վարչապետ

12:27 22.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության նիստում խոսել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև ներկայացրել իրադրության լուծման Հայաստանի պատկերացումը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Հումանիտար իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է սրվել: Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է՝ ի […]

̰
Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը երկարացվել է

12:17 22.06.2023

Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման ժամկետը երկարացվել է մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը․ Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԱՍՀ նախարարության ներկայացրած նախագծին, հայտնում են նախարարությունից: Հիշեցնենք, որ 10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ […]

̰
SHANTNEWS

11:59 22.06.2023

̰
ՄԱԿ-ի զեկույցում ներառվել է Ադրբեջանում հայատյացության մասին Հայաստանի քաղհասարակության տրամադրած տեղեկատվությունը

11:55 22.06.2023

Հունիսի 19-ին Ժնևում մեկնարկել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը, որին ընդառաջ ՄԱԿ-ի Ռասիզմի ժամանակակից ձևերի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության հարցերով Հատուկ զեկուցողը հրապարակել է թեմատիկ զեկույց։ «Նացիզմի, նացիզմի նոր ձևերի և այլ պրակտիկայի ու անհանդուրժողականության վերաբերյալ» զեկույցում ամփոփվում է ՄԱԿ անդամ պետությունների կողմից տրամադրված տեղեկատվությունն առ այն, թե տվյալ երկրի […]

̰
Արցախում ավելի քան 70 մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով

11:42 22.06.2023

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից Արցախում մեկնարկել է ևս մեկ նոր՝ «Արևային ջրատաքացուցիչներ Արցախի սոցիալական ոլորտի հաստատությունների համար» ծրագիրը, որի շրջանակում Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում 70-ից ավելի մանկապարտեզներ, առողջապահական հաստատություններ կապահովվեն արևային ջրատաքացուցիչներով: Ծրագրի շահառու հաստատություններում մասնագիտական ընկերության կողմից արդեն սկսվել են չափագրման և նախագծման աշխատանքները: «Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման […]

̰
Եղբայրների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումներ կատարելու համար պահանջվել է ՄԻ պաշտպանի աջակցությունը

11:35 22.06.2023

Քաղաքացին դիմել է Պաշտպանի աջակցությանը որդիների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու հարցում: Ըստ դիմումատուի՝ իր երկվորյակ որդիները՝ որպես ժամկետային զինծառայողներ, մասնակցել են Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին, սակայն նրանց զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ գրառումներ չկան։ Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու […]

̰
Քանաքեռ-Զեյթուն, Ավան վարչական շրջաններում և Կոտայքի մարզում ժամանակավորապես ջուր չի լինի

11:22 22.06.2023

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Կ․Ուլնեցու 1, 2, 51, 58, 70, 72, 74, 76 համարների՝ իրենց կոտորակներով, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Յ․Լեփսիուսի 2, 6 փողոցների, Յաղուբյան, Մ.Ավետիսյան 1, 2, […]

̰
Փարաքարում 42-ամյա կնոջը շահադիտական նպատակներով ապօրինաբար կյանքից զրկելու համար մեղադրանք է ներկայացվել 18-ամյա երիտասարդի

11:14 22.06.2023

2023թ. հունիսի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, 42-ամյա քույրը դուրս է եկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի իր տանից և չի վերադարձել։ Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում կինը չի հայտնաբերվել: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ […]

̰
Մեր խնդիրն է մտածել, թե ինչպես պահպանել հայերի կյանքը Ղարաբաղում՝ պոտենցիալ ցեղասպանական սպառնալիքի պայմաններում. ԱՄՆ կոնգրեսի լսումները Արցախի հարցով

11:09 22.06.2023

Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովը (TLHRC) կազմակերպել է շրջադարձային լսումներ՝ ընդգծելով Ադրբեջանի աճող ագրեսիան Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ քրիստոնյաների դեմ՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության դեմ՝ տարածաշրջանում տեղի ունեցող երկրորդ Հայոց ցեղասպանության սպառնալիքի պատճառով: Երկժամյա լսումները հյուրընկալել են TLHRC-ի համանախագահներ Քրիս Սմիթը (R-NJ) և Ջեյմս ՄաքԳովերնը (D-MA) և ներառել են Կոնգրեսի հայկական հանձնախմբի […]

̰ ̰
Անահիտ Հարությունյանը Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ քննարկել է հայ-կանադական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր

10:58 22.06.2023

Հունիսի 21-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Անթոնի Ռոտայի հետ։ Այս մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական կապերի ամրապնդման, ընդհանուր ժողովրդավարական արժեքների պահպանման, հայ-կանադական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։

̰
ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

10:54 22.06.2023

ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ: Ամերիկյան պատվիրակության կազմում է եղել նաև ԱՄՆ բրիգադային գեներալ, Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդին: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա […]

̰
ՊԵԿ նախագահի տեղակալը մասնակցել է Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը

10:47 22.06.2023

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։ Այցի շրջանակում Աշոտ Մուրադյանը, Արմեն Սիմոնյանը […]

̰
Ի հիշատակ ՀՀ ԱԺ  պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ ԱԺ-ում կբացվի սգո հուշամատյան

10:36 22.06.2023

Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ հունիսի 22-ին՝ ժամը 12։30-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան: Հուշամատյանը կփակվի հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

̰
Արտաշատում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:30 22.06.2023

Հունիսի 23-ին` ժամը 11:00-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի արտադպրոցական կենտրոնում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից հորդորում են չանհանգստանալ։

̰
Կանադայում փոքր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

10:28 22.06.2023

Բրիտանական Կոլումբիայում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է CBC հեռուստաալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել Վանկուվեր կղզու Տոֆինո օդանավակայանից 111 կմ հեռավորության վրա։ Վթարից հետո ինքնաթիռը բռնկվել է։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակի մասին չի հաղորդվում։ Միջադեպի պատճառները պարզվում են։

̰
Հայտնի է՝ երբ կկայանա դիրքեր սնունդ մատակարարելիս գերեվարված երկու հայ զինծառայողների գործով նախնական դատական նիստը

10:22 22.06.2023

«Հայկական դիվերսիոն խմբի»՝ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործով նախնական դատական նիստը նշանակված է հուլիսի 3-ին։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել և ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել նրանց գործը։ Երկու հայ զինծառայողներն Ադրբեջանում մեդադրվում են հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական […]

̰
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

10:12 22.06.2023

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 21-ին և 22-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից: Ադրբեջանի ՊՆ-ն նաև շարունակում է ապատեղեկատվությունն տարածել՝ հայտարարելով իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող […]

̰
Պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի ռեստորաններից մեկում. կան մի քանի տասնյակ զոհեր

10:06 22.06.2023

Առնվազն 31 մարդ է զոհվել, ևս 7-ը վիրավորվել է Չինաստանի հյուսիսում գտնվող Նինսյա Հույ ինքնավար շրջանի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Միջադեպի պատճառը գազի արտահոսքն է եղել, հինգշաբթի հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Յինչուան քաղաքի փողոցներից մեկում չորեքշաբթի տեղական ժամանակով 20:40-ին: Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, նրանցից մեկի […]

̰
ԱՄՆ-ը Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի և Թուրքիայի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության սկզբունքները. ԶԼՄ-ներ

09:57 22.06.2023

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը շաբաթավերջին կմեկնեն Կոպենհագեն՝ հանդիպելու Բրազիլիայի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղության սկզբունքները։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով գործին ծանոթ աղբյուրներին: Նրա հաղորդմամբ՝ Ուկրաինան հանդիպում է խնդրել համաշխարհային հարավի զարգացող երկրների հետ։ Ակնկալվում […]

̰
Փարիզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվն աճել է

09:48 22.06.2023

Առնվազն 37 մարդ տուժել է Փարիզի հինգերորդ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։ Ավելի վաղ հաղորդվում էր 29 վիրավորի մասին։ Քաղաքի պրեֆեկտը հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել Սեն-Ժակ փողոցում գտնվող Փարիզի ամերիկյան ակադեմիայի շենքում։ Նախարարի խոսքով՝ տուժածներից չորսի վիճակը ծանր է։ Իշխանությունները չգիտեն պայթյունի պատճառը, հավելել […]

̰
Հռոմում զբոսաշրջիկների համար բացվել է Կեսարի սպանության վայրը

09:40 22.06.2023

Հռոմի Torre Argentina հրապարակում զբոսաշրջիկների համար բացվել է Հուլիոս Կեսարի սպանության ենթադրյալ վայրը, գրում է The Guardian-ը։ Այնտեղ են գտնվում մ.թ.ա. III դարի չորս տաճար և Պոմպեոսի թատրոնի մնացորդները։ Վերջինիս մոտ, ըստ ավանդության, մ.թ.ա. 44 թվականին դավադիրները հարձակվել են Կեսարի վրա։ Նա, իբր, բացականչել է. «Իսկ դո՛ւ, Բրուտոս», երբ նրանց մեջ տեսել է իր ընկերոջը։ […]

̰
Համաշխարհային բանկը 1,75 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային

09:31 22.06.2023

Համաշխարհային բանկը հայտարարել է Ուկրաինային 1,75 մլրդ դոլարի նոր օգնության մասին։ «Համաշխարհային բանկը հայտարարել է Ուկրաինային 1,75 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ օգնության մասին»,- ասվում է բանկի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 500 միլիոն դոլար կտրամադրվի որպես Մեծ Բրիտանիայի երաշխավորած վարկ, 1,25 միլիարդ դոլար՝ որպես դրամաշնորհ ԱՄՆ-ից և 15 միլիոն դոլար՝ Ֆինլանդիայից:

̰
BACK_TO_TOP