«Ախթամարի» արձանի դիմացի լողափում նավակը շրջվել է, ուղևորները հայտնվել են ջրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+31.09 oC

«Ախթամարի» արձանի դիմացի լողափում նավակը շրջվել է, ուղևորները հայտնվել են ջրում

21:36 01.07.2023

Հուլիսի 1-ին, ժամը 19։47-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ախթամարի» արձանի դիմացի լողափում՝ լճի մեջ, նկատվում է երկու նավակ, որոնցից մեկը շրջված է․ ջրի մեջ քաղաքացիներ կան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ափից մոտ 700 մետր հեռավորության վրա, երկու հեծանվանավակներից մեկը շրջվել է, շրջված նավակի ուղևորներից մեկը (Ա․ Ս․ ծնված 1999 թ․) լողալով դուրս է եկել ափ, իսկ մյուս ուղևորը (Կ․ Ս․ ծնված 1997 թ․) կանգնած է եղել շրջված նավակի վրա։

Ջրափրկարարները Կ․ Ս-ին և շրջված հեծանվանավակը տեղափոխել են ափ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ)

13:02 10.08.2025

9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը (լուսանկարներ)

9-ամյա հայ տղան նվաճել է Արարատը, և այս պահին համարվում է ամենաերիտասարդ հայ լեռնագնացը, ով բարձրացել է բիբլիական լեռը: Այս մասին նշվում է «4 Գագաթ» մանկապատանեկան լեռնային ակումբի (4 Peaks Alpine Club) Ֆեյսբուքի հրապարակման մեջ: Մեկ այլ գրառման մեջ նշվում է, որ վերելքը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 1-ին և ընդհանուր առմամբ տևել է […] ...

Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է. ԿԳՄՍ նախարար

12:49 10.08.2025

Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է. ԿԳՄՍ նախարար

Մարզերում մշակութային կյանքի աշխուժացումը մեր կարևոր անելիքներից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Օպերային թատրոնը իր նոր թատերաշրջանի մեկնարկը կտա Ստեփանավանում, օգոստոսի 28-ին և 29-ին։ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բակում կներկայացվեն Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Հուսով եմ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այս հնարավորությունից […] ...

ԵՄ-ն պատրաստ է շարունակել Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերելը

12:37 10.08.2025

ԵՄ-ն պատրաստ է շարունակել Ուկրաինային ռազմական և տնտեսական օգնություն ցուցաբերելը

Ուկրաինայում առկա շփման գիծը պետք է դառնա տարածքների վերաբերյալ բանակցությունների մեկնարկային կետը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի և Լեհաստանի առաջնորդների և Եվրահանձնաժողովի ղեկավարի համատեղ հռչակագրի մեջ։ «Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ միջազգային սահմանների ուժի կիրառմամբ փոփոխության անթույլատրելիության սկզբունքին։ Ներկայիս շփման գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնարկային կետը», – ասվում է […] ...

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:24 10.08.2025

Լոռու մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 11-ին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնել են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: ...

Երևանում 25-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

12:15 10.08.2025

Երևանում 25-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էդգար Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավոմեքենայով Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի […] ...

Ակունք գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

12:04 10.08.2025

Ակունք գյուղում այրվել է մոտ 700 հակ անասնակեր

Օգոստոսի 9-ին, ժամը 18։39-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի Բարեկամության փողոցում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։11-ին, մարվել՝ 22։40-ին։ Բարեկամության փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 700 հակ անասնակեր։ ...

BACK_TO_TOP