ՄԱԿ-ի զեկույցում ներառվել է Ադրբեջանում հայատյացության մասին Հայաստանի քաղհասարակության տրամադրած տեղեկատվությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+16.77 oC

ՄԱԿ-ի զեկույցում ներառվել է Ադրբեջանում հայատյացության մասին Հայաստանի քաղհասարակության տրամադրած տեղեկատվությունը

11:55 22.06.2023

Հունիսի 19-ին Ժնևում մեկնարկել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը, որին ընդառաջ ՄԱԿ-ի Ռասիզմի ժամանակակից ձևերի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության հարցերով Հատուկ զեկուցողը հրապարակել է թեմատիկ զեկույց։ «Նացիզմի, նացիզմի նոր ձևերի և այլ պրակտիկայի ու անհանդուրժողականության վերաբերյալ» զեկույցում ամփոփվում է ՄԱԿ անդամ պետությունների կողմից տրամադրված տեղեկատվությունն առ այն, թե տվյալ երկրի կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկել իր երկրում նացիզմի, նեոնացիզմի և այլ պրակտիկաների հերոսացման դեմ պայքարելու ուղղությամբ, ինչպես նաև ներկայացվում է հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվությունն այս համատեքստում։

Հատուկ զեկուցողն իր վերջին զեկույցում ներառել է Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից տրամադրած տեղեկությունները։ Մասնավորապես, զեկույցում ներկայացվել են բազմաթիվ փաստեր, միջազգային դատարանների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների դիքորոշումներ, որոնք հիմնավորում են Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական խտրականության քաղաքականության իրականացումը պետական մակարդակով։
Զեկույցում ներկայացվել են նաև ատելության հիմքով հայերի նկատմամբ հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների պրակտիկան և դրանց համար անպատժելիությունը, ինչը հանգեցնում է էլ ավելի դաժան հանցագործությունների կատարման հայերի նկատմամբ, որոնք հայտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Զեկույցում ներկայացվել են նաև ապացույցներ, որ հայերի նկատմամբ ատելության սերմանումը հանդիսանում է հանրակրթական կրթության բաղկացուցիչ ոչ միայն կրթական դասագրքերում, այլև դպրոցական առօրյայի մաս է կազմում։
Զեկույցում մեջբերվում են Ռասայական խտրականության վերացման ՄԱԿ կոմիտեի՝ Ադրբեջանի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներից, որում Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել ատելության խոսքի, ռասայական ատելության և խտրականության հրահրման և խթանման դեմ, այդ թվում՝ համացանցում և սոցիալական հարթակներում, ինչպես նաև իր պաշտոնյաների կողմից էթնիկ հայերի դեմ ատելության խոսքի համար։ Կոմիտեն նաև մտահոգություն է հայտնել այն հաղորդումների վերաբերյալ, որ Ադրբեջանում դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները և ռասայական ատելություն են հրահրում, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ։ Ըստ ներկայացված տեղեկատվության, հայերի նկատմամբ ատելությունը դրսևորվում է նաև սպորտում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու վերացման միջոցով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

12:19 15.05.2025

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառման մեջ ընդգծվում է, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։   ...

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

12:05 15.05.2025

Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորությունները

Մեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...

SHANTNEWS

12:00 15.05.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

11:45 15.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ը

Բացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

11:37 15.05.2025

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

11:25 15.05.2025

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...

BACK_TO_TOP