ՊՆ-ին ամրացված «հատուկ նշանակության» հողամասը 2014 թվականին օտարվել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.09 oC

ՊՆ-ին ամրացված «հատուկ նշանակության» հողամասը 2014 թվականին օտարվել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ

11:25 16.06.2023

Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, 2014 թվականի հուլիսի 24-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք կարգավորումներ, Նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում գտնվող 1198,09 քմ մակերեսով անշարժ գույքը և «հատուկ նշանակության» 6.0536 հա հողամասն ուղղակի վաճառքով՝ 8 մլն 717 հազար 184 դրամով, վաճառել են քաղաքացի Ա.Ս.-ին:

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 թվականի ընթացքում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա.Ս.-ն գույքը ձեռք բերելուց հետո՝ 2017 թվականի հուլիսի 17-ին, «հատուկ նշանակության» հողամասը և շինությունները՝ այդ թվում զորանոցը, 400 հազար դրամով վաճառել է մեկ այլ քաղաքացու՝ Վ.Գ.-ին: Վ.Գ.-ն ձեռք բերված անշարժ գույքը 2018 թվականի հունվարի 11-ին գրավադրել է բանկում 11 մլն դրամով, իսկ 2022 թվականի օգոստոսի 9-ին՝ 86 մլն 500 հազար դրամով (ձեռքբերման գնից տասն անգամ թանկ):

Ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն, անտեսելով Կադաստրի կոմիտեի 2014 թվականի հուլիսի 4-ին տրված տեղեկանքը, համաձայն որի՝ վերոնշյալ հողամասը «հատուկ նշանակության» է, վավերացրել է պայմանագիրը, Կոմիտեի աշխատակիցներն իրականացրել են իրավունքների պետական գրանցում՝ քաղաքացուն տալով սեփականության իրավունք, իսկ Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք պետական սեփականության հողամասն օրենքի խախտմամբ վաճառել են քաղաքացուն:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ Դատախազությունը 2023 թվականի հունիսի 8-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

2023 թվականի հունիսի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանադրական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները գտնվել են Գերմանիայում

11:46 21.05.2025

Սահմանադրական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները գտնվել են Գերմանիայում

ՀՀ պատվիրակությունն՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ, ճանաչողական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցել է «Դիմակայուն սահմանադրական բարեփոխում» խորագրով միջոցառմանը: Մասնակցությունը հնարավորություն է ընձեռել իրականացնել փորձի փոխանակում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների համատեքստում ժողովրդավարական և իրավական պետության կառուցակարգերի, ինչպես նաև իրավունքի գերակայության ամրապնդման հարցերի շուրջ: Այցի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու պետական մարմինների, […] ...

Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ

11:25 21.05.2025

Իրազեկման աշխատանքներ՝ խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ

Շարունակվում են իրազեկման աշխատանքները Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի վերաբերյալ։ Իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ին կազմակերպվել էր հանդիպում-քննարկում սպանդանոցային ծառայություններ մատուցող տնտեսավարողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի պայմաններն ու ծրագրից օգտվելու ընթացակարգերը: Նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին ու տվել պարզաբանումներ ծրագրի դրույթների վերաբերյալ։ […] ...

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

11:03 21.05.2025

Արմավիրի մարզում մեկնարկել է «Զվարթնոց» թաղամասից Մասիս ձգվող ճանապարհի հիմնանորոգումը

Արմավիրի մարզում մեկնարկել է Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։ Այս պահին կապալառու կազմակերպության կողմից կատարվում է գրունտի մշակում, վաքերի, մայթերի բետոնե եզրաքարարի տեղադրում։ Ծրագրով նախատեսված է 10սմ ավազակոպճային շերտի տեղադրում, որից հետո՝ C5 տեսակի խճային հիմք, կկատարվի բիտումային մշակում, […] ...

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

10:58 21.05.2025

Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապ է, և Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այս սահմանի նկատմամբ. Իրանի ՊՆ

Թեհրանը թույլ չի տա ոտնձգություններ Հայաստանի և Իրանի սահմանին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ իր հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ՝ Երևանում։ Նրա խոսքերը մեջբերել են իրանական լրատվամիջոցները։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել մեկ օր առաջ։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանային կայունության պահպանումը Իրանի […] ...

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

10:49 21.05.2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան

Պաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային […] ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին

10:33 21.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

BACK_TO_TOP