10:39 16.06.2023
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս ավտոմոբիլային անցակետում ավարտվել են վերակառուցման աշխատանքները, այժմ ընդհանուր երթուղիների թիվը հասել է 39-ի։ Այս մասին հունիսի 16-ին հայտնել են Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի մամուլի ծառայությունից, հայտնում է Իզվեստիա-ն:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ այս պահին վերակառուցման օբյեկտի ընդհանուր տեխնիկական պատրաստվածությունը կազմում է 80%։ Կառուցվել են 20 նոր շենքեր և շինություններ, տեղադրվել գրեթե 450 հազար տոննա մետաղական կոնստրուկցիաներ, անցկացվել 30 կմ արտաքին ինժեներական ցանցեր, ասֆալտապատվել «գրեթե ֆուտբոլի դաշտի չափ» տարածք՝ 5,5 հազար քառակուսի մետր։ Բացի դրանից, ապահովվել է նախագծով նախատեսված բոլոր 39 երթեւեկելի գոտիների շինարարական պատրաստվածությունը։
Նշվում է, որ թողունակությունը մեծացնելու և սուղ պայմանները հաշվի առնելով՝ կիրառվել է երթևեկության գոտիների և անձնագրային հսկողության խցիկների յուրօրինակ դասավորություն՝ երթևեկության գոտիներին անկյունագծով։ Այս որոշումը հնարավորություն է տվել կյանքի կոչել տրանսպորտային հոսքերն ըստ տրանսպորտի տեսակների տարանջատման սկզբունքը և փոքր տարածքում տեղադրել անցակետի ընդլայնված ենթակառուցվածքը։
Այս տարվա մայիսին 25-ին ավելացվել է 11 նոր երթևեկի գոտի, իսկ մինչև հունիսի 15-ը գործարկվել է ևս 3-ը, այսպիսով գործող գոտիների ընդհանուր թիվը կազմել է 39։ Միևնույն ժամանակ, մեկ գոտի կլինի պահեստային և թույլ կտա փոխադրել շինանյութ՝ ավարտին հասցնելու այլ շինարարական աշխատանքները, այդ թվում՝ անցակետի բարեկարգումը, որը կտևի մինչև այս տարվա վերջ։
Անցակետի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի անունից։ Այսպես, հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ նա հայտարարեց Վրաստանի հետ սահմանային անցակետում մեքենաների տեղաշարժը 39 գոտիներով մինչև հունիսի 15-ը սկսելու մասին և նշեց, որ դա կվերացնի խցանումները և կապահովի կապահովի բեռնատարների անցման նորմատիվը:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...