TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC
Վարդուհի Արզումանյան

Վարդուհի Արզումանյան

Երևանում և 10 համայնքներում հայտնաբերվել են օձեր

08:38 09.06.2023

Հունիսի 6-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Եղեգնաձոր քաղաքներում, Քանաքեռավան, Զովունի, Պտղնի, Պռոշյան, Զորավան, Ագարակաձոր, Մալիշկա և Աշոցք գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 2 գյուրզա, 4 շահմար, 4 սահնօձ, 5 լորտու տեսակի սողուն և […]

̰
Պատգամավոր Բարբարա Լին գլխավորում է Բայդենի վարչակազմին ուղղված ԱՄՆ Կոնգրեսի կոչը Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու մասին

08:30 09.06.2023

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Բարբարա Լին  հորդորում է  Կոնգրեսի իր գործընկերներին կոչ անել Բայդենի վարչակազմին դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ հաշվի առնելով Ալիևի կողմից վեց ամիս շարունակվող շրջափակումը Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության նկատմամբ, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Բայդենի վարչակազմի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը յուղ է լցնում կրակի […]

̰
Հրդեհ է բռնկվել Աբովյանի նախկին ուսումնարանի շենքի մասնաշենքերից մեկի 2-րդ հարկում

08:18 09.06.2023

Հունիսի 9-ին, ժամը 01:24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում գտնվող ուսումնարանի շենքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ուսումնարանի շենքի մասնաշենքերից մեկի 2-րդ հարկում […]

̰
Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

08:08 09.06.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ կորցնում են կյանքի իմաստը՝ օգտագործելով խոհանոցային կոմբայններ և ռոբոտ փոշեկուլներ

20:52 08.06.2023

Տեխնիկայի միջոցները, որոնց մարդիկ պատվիրակում են իրենց տնային գործերը, կարող են որոշ մարդկանց դժբախտացնել: Այս մասին հայտնում է Eurekalert-ը։ Շվեյցարիայից և ԱՄՆ-ից գիտնականները նկարագրել են, որ ովորական տնային աշխատանքների կատարումը, ըստ փորձերի, մարդուն ստիպում է զգալ բավարարվածության զգացում, իսկ տնային գործերը ինքնավար համակարգերին հանձնելը նրան զրկում է իմաստալից փորձից: Մարդիկ հաճախ տատանվում են գնել ապրանքներ, […]

̰
Սպասվում են հոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

20:39 08.06.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Արտաշիսյան փ․ 54, 56, 58, 60, 60ա, 62 շենքեր, Արտաշիսյան փ․ 2-րդ նրբանցքի առանձնատներ, Տիմիրյազևի, Պոպովի առանձնատներ, Նորագավիթ 6, 12 փողոցների առանձնատներ, Արտաշատի խճուղու առանձնատներ, Նորագավիթ 12 փ․ 3-րդ նրբանցքի առանձնատներ […]

̰
ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու հետևանքով տեղի ունեցած վթարի դեպքով նշանակվել է ծառայողական քննություն. ոստիկանության պարզաբանումը

20:24 08.06.2023

Համացանցում հրապարակում է տարածվել Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ: Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով: ՀՀ ոստիկանությունից պարզաբանում են, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն: Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի […]

̰
Հոգեկան առողջությունը պետք է մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմքում լինի. Անահիտ Ավանեսյան

20:19 08.06.2023

«Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը ոչ միայն պետք է լինեն աղետների պատրաստվածության և արտակարգ իրավիճակների արձագանքման մեր անբաժանելի մասը, այլև դրանք պետք է մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմքում լինեն»,- Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային համաժողովի բացմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Համաժողովին մասնակցելու համար աշխարհի 19 երկրից Երևան են ժամանել ոլորտի փորձառու մասնագետներ: Անդրադառնալով 1988 […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանը հյուրընկալել է «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի  երեխաներին

20:06 08.06.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ հունիսի 8-ին, հյուրընկալել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի 22 երեխայի և մասնագետների։ Պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը, իրավասությունների շրջանակը, ինչպես նաև քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Երեխաներին տեղեկացվել է Մարդու իրավունքների պաշտպանի շուրջօրյա գործող թեժ […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների նիստին կոչ է արել հասցեական գնահատական տալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին

15:52 08.06.2023

Հունիսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում: Խոսելով մեր տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների մասին ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է […]

̰
Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն ողջ ներուժն օգտագործելու գործում զգալի առաջընթացի հասնելուն. Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

15:46 08.06.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև կայացել են նեղ ու լայն կազմերով նիստերը: Նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Պատվիրակությունների հարգելի ղեկավարներ, Հարգելի Սերգեյ Նիկոլայի, Ուրախ եմ ողջունել գործընկերներին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Առաջին […]

̰
Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Սերոբ Բեջանյանը հավատարմագրերն է հանձնել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գլխավոր քարտուղարին

15:36 08.06.2023

Հունիսի 8-ին Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերոբ Բեջանյանը հավատարմագրերն է հանձնել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Կաո Կիմ Հորնին: Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Սերոբ Բեջանյանը գործընկերոջը հանգամանորեն ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՍԵԱՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները։

̰
Կառավարությունը լրացուցիչ ֆինանսավորում  է հատկացրել 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային

15:31 08.06.2023

ՀՀ կառավարությունը հունիսի 8-ի նիստում հավանության է արժանացրել ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի հաստատված բյուջեն 358 մլն 353 հազար դրամով ավելացնելու որոշման նախագիծը՝ ՀՀ 11 մարզական ֆեդերացիաներին և Երևանի շախմատի ֆեդերացիային լրացուցիչ գումար տրամադրելու նպատակով: Գումարը կտրամադրվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նրա խոսքով՝ լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունը […]

̰
Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտուց մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարվում է 1 հողակտորի հատկացում

15:28 08.06.2023

ՀՀ ՇՄՆ-ն հայտարարում է Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտու առաջին և երկրորդ ենթագոտիներից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով 1 հողակտորի հատկացում Մրցութային փաթեթներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝ հողամասի մակերեսը, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները, կառուցապատման դեպքում՝ դրա իրականացման ժամկետը, հողամասի համար առաջարկվող վարձավճարի չափը, նախատեսվող ներդրումների չափը՝ կցելով ֆինանսական երաշխիքները (Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջների), […]

̰
Ուկրաինայում ընդամենը 1 տարի 4 ամսում մահացել է 485 երեխա, ևս 992-ը վիրավորվել է. Աննա Հակոբյանի ելույթը Բրյուսելում

15:10 08.06.2023

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բրյուսելում մասնակցում է Եվրոպական խորհրդարանի շենքում կայացած «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովին: Ելույթ ունենալով՝ նա նշել է, որ «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության 10-ամյակը կարևոր առիթ է նշանավորելու այն նախաձեռնությունը, որը միավորեց կանանց ձայները: Նա խոսել է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը աչքի ընկած մի երեխայի ցանկության մասին, ով երազում […]

̰
SHANTNEWS

11:58 08.06.2023

̰
Վաղվանից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հերացի փողոցի որոշ հատվածներում

11:53 08.06.2023

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից ուսումնասիրվել են Հերացի փողոցի ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման առկա խնդիրները, տրանսպորտային միջոցների դժվարանցանելիության պատճառները, առաջին և երկրորդ երթևեկելի գոտիներում կայանման հարուցած բարդությունները և այլն: Նշված խնդրի լուծման նպատակով նախատեսվում է իրականացնել Հերացու փողոցի (դեպի կենտրոն ուղղության) գրպանիկների փակման աշխատանքներ, որոնցով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 9-ից արգելվելու […]

̰
Նոր վեբ համակարգ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում

11:49 08.06.2023

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի համագործակցության արդյունքում Կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգում ներդրվել է ՊԵԿ կողմից հարկադիր կատարման ներկայացվող վարչական ակտերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու նոր ծրագրային համակարգ (վեբ հարթակ)։ Նոր վեբ համակարգը ՊԵԿ-ին հնարավորություն է ընձեռնում ոչ միայն էլեկտրոնային եղանակով՝ ավտոմատացման ենթակա թվայնացված տվյալներով, հարկադիր կատարման ներկայացնել վարչական ակտերը, […]

̰
Օտարման ոչ ենթակա հողատարածքը քաղաքացուն վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է ԱԺ նախկին պատգամավորի կնոջ անունով

11:44 08.06.2023

2003 թվականի հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետ Ռ.Ն.-ի որոշմամբ՝ քաղաքացի Մ.Պ.-ին է օտարվել Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողամասը՝ շուկայականից անհամեմատ էժան գնով՝ 14 մլն 646 հազար 180 դրամով, այն դեպքում, երբ հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողատարածքների) ցանկում:   Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, […]

̰
Յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն կընձեռվի բարելավել բնակարանային պայմանները. կառավարության որոշումները

11:32 08.06.2023

Կառավարության որոշմամբ`յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայողի հնարավորություն կընձեռվի բարելավել բնակարանային պայմանները՝ մասնակցելով բնակապահովության պետական աջակցության ծրագրերի։ Կառավարության մեկ այլ որոշմամբ ԿԳՄՍ նախարարության բյուջեն ավելացվեց ավելի քան 358 մլն դրամով, որով կապահովվի ՀՀ մարզական ֆեդերացիների լրացուցիչ ֆինանսավորումըև 2023 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մարզիկների լավագույն մարզավիճակում մասնակցությունը: Կառավարության որոշմամբ` նաև 85,000.0 հազ․ դրամ գումարի […]

̰
Ներկայացվել են ՀԿԱԾ մարզային բաժինների նորանշանակ պետերը

11:27 08.06.2023

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը մարզային հանդիպումների շրջանակում հունիսի 7-ին այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի և Լոռու մարզային բաժիններ։ Գյումրիում, ապա Վանաձորում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ Գլխավոր հարկադիր կատարողը մարզային բաժինների աշխատակիցներին է ներկայացրել Շիրակի և Լոռու մարզային բաժինների փոխատեղված պետերին, շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար։ Աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում Լոռու մարզային բաժնի […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Միացյալ Թագավորության մշակույթի նախարարին

11:23 08.06.2023

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միացյալ Թագավորության մշակույթի նախարար Ջոն Ուիթինգդեյլին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բազմոլորտ, այդ թվում՝ մշակույթի բնագավառում ակտիվ համագործակցելու հեռանկարները: Նախարարը, երկար տարիներ լինելով ՄԹ-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, նշել է, որ մանրամասն տեղեկացված է մեր երկրում տեղի ունեցող իրավիճակի, 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության […]

̰
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են ԿԳՄՍ նախարարության ներկայացրած մի շարք նախագծեր

11:16 08.06.2023

Հունիսի 8-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած «Քվանտ» վարժարանին օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» […]

̰
Մահվան  ելքով վրաերթ Կոտայքի մարզում․ 30-ամյա վարորդը VAZ 21099-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

11:09 08.06.2023

Այսօր՝ հունիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Խաչիկ Ղ․-ն իր վարած VAZ 21099 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող կին հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com -ը։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Պարեկները տեղում տարածքը սահմանազատել է։ […]

̰
̰
ԻԻՀ-ում անցկացվող միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

10:53 08.06.2023

Իրանի Իսլամական Հանրապետության Ահվազ քաղաքում 2024 թ. հունվարի 31-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունենալու «Թարգմանության, օտար լեզուների, լեզվաբանության և գրականության ընթացիկ խնդիրների քննություն» խորագրով միջազգային հեղինակավոր 9-րդ գիտաժողովը: Գիտաժողովին ներկայացված բոլոր զեկույցները հրատարակվելու են հոդվածների ժողովածուում: Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն ուղարկեն զեկույցի սեղմագրերը, իսկ ամբողջական զեկույցի ուղարկման […]

̰
Ադրբեջանը կրակել է Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ և ապատեղեկատվություն տարածել

10:40 08.06.2023

Հունիսի 8-ին ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 8-ի ժամը 10։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի […]

̰
ՀՀ-ն շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել և զարգացնեմ ՄԹ հետ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան

10:36 08.06.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդընթին: ԱԺ խոսնակը նշել է, որ այս այցը Միացյալ Թագավորություն լավ առիթ է քննարկելու մեր երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները: […]

̰
Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում

10:30 08.06.2023

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի, հունիսի 5-ի և հունիսի 6-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազության Պետական իշխանության […]

̰
Խաչիկ բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:25 08.06.2023

Հունիսի 9-ին` ժամը 11:00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները:

̰
BACK_TO_TOP