10:48 07.06.2023
Հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, Երևանի «Էրեբունի ԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը հորդորում է չանհանգստանալ։
10:44 07.06.2023
73 տարեկանում մահացել է դաշնակահար Ջորջ Ուինսթոնը։ Երաժիշտը տասը տարի պայքարում էր քաղցկեղի դեմ։ Նա ոսկրածուծի փոխպատվաստման է ենթարկվել 2003 և 2012 թվականներին։ Ուինսթոնը թողարկել է իր 16-րդ Night ստուդիական ալբոմը 2022 թվականի մայիսի 6-ին RCA Records-ի միջոցով, սակայն առողջական խնդիրների պատճառով հետաձգել էր այս տարվա շրջագայության ամսաթվերը: Արտիստը նախատեսում էր վերսկսել հյուրախաղերը 2024 թվականին։ […]
10:39 07.06.2023
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հունիսի 1-ին տեղի է ունեցել 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերի բացման, փաստաթղթերի ուսումնասիրության և արդյունքների ամփոփման գործընթացը: Հայտերի գնահատման արդյունքում 65 անուն դասագրքերից /չափաբաժիններ/ հայտեր են ներկայացվել 49-ի համար: Չներկայացված չափաբաժինների համար առաջիկայում կհայտարարվի դասագրքերի ստեղծման նոր մրցույթ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
10:30 07.06.2023
Ֆիզիկական կանոնավոր ակտիվությունը պաշտպանիչ գործոն է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և քաղցկեղի մի շարք տեսակների կանխարգելման համար: Այն նաև դեպրեսիայի և անհանգստության ախտանիշների կանխարգելման հրաշալի միջոց է: Այս մասին հիշեցնում է Առողջապահության նախարարությունը: Մասնագետները պնդում են` նստակյաց կյանքն ու ֆիզիկական թերակտիվությունը 15-20 տոկոսով բարձրացնում են նշված հիվանդությունների զարգացման ռիսկն ու նվազեցնում բուժման արդյունավետությունը: […]
10:24 07.06.2023
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ելույթով՝ Ժնևում անցկացվող Աշխատանքի միջազգային համաժողովի 111-րդ նստաշրջանում, որին մասնակցում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 187 անդամ երկրները ներկայացնող պատվիրակություններ։ Խոսելով աշխատանքի և զբաղվածության ոլորտում ՀՀ որդեգրած քաղաքականության ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ լինելով իր որդեգրած […]
10:03 07.06.2023
Կանադահայ համայնքը հզոր է և կենսունակ. այսպիսի գրառում է կատարել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Թվիթերի իր միկրոբլոգում: Նա հայտնել է, որ հանդիպել է Մեծի տանն Կիլիկոի Արամ առաջին կաթողիկոսի հետ: «Կանադահայ համայնքը հզոր է և կենսունակ. ես այսօր հանդիպեցի Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ առաջին կաթողիկոսի հետ, խոսեցինք այդ մասին։ Մենք խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների […]
09:53 07.06.2023
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորընտիր անդամներին։ Գերատեսչության թվիթերյան միկրևոբլոգում մասնավորապես ասվում է. «Մաղթում եմ հաջողություններ միջազգային խաղաղություն և անվտանգություն պահպանելու իրենց պատասխանատու առաքելության մեջ»։ Congratulations to the newly elected members of #UN Security Council. Wishes of every success in their responsible mission to maintain international #peace & #security. @UN #UNSC 🇺🇳🇦🇲 pic.twitter.com/qLxWQVqTxd […]
09:38 07.06.2023
Պրիմորիեի Լազովսկի թաղամասում փայտե ճանապարհային կամուրջը փլուզվել է բեռնատարի տակ, որը քարեր էր տեղափոխում մեկ այլ կամրջի վերանորոգման համար։ Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 6-ին, հայտնել է մարզային տրանսպորտի նախարարությունը։ «Ծանր բեռնված բեռնատարը փլուզել է Սոկոլչի գյուղի մոտ գտնվող կամուրջը։ Լազովսկի թաղամասի կամուրջը չի կարողացել դիմակայել քարով բեռնված թափքով մեքենայի ծանրությանը և փլուզվել է։ Բեռնատարը խրվել […]
09:25 07.06.2023
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+300-կմ35+900 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հունիսի 8-ին, ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։
09:12 07.06.2023
Դիետոլոգ, սննդաբան Եվգենի Արզամասցևը խոսել է տարեցների համար խնձորի օգտակարության մասին. «Մոսկվա 24»-ի հետ զրույցում մասնագետը պարզաբանել է, որ խնձորն ընդհանուր տոնիկ ազդեցություն ունի, բարերար է ազդում մարսողության վրա և օգնում է պահպանել 60 տարեկանից բարձր մարդկանց արյան մեջ երկաթի մակարդակը։ Մասնագետի խոսքով՝ խնձորը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և երկաթ։ Բացի դրանից, իմունիտետը պահպանելու […]
09:00 07.06.2023
Այսօր rate.am-ում ներկայացված են տարադրամի հետևյալ փոխարժեքները. Ամն դոլարի առքի առավելագույն արժեքն է 385,50 դրամը, վաճառքի նվազագույնը՝ 388 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամը, վաճառքի նվազագույնը՝ 417 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,70 դրամը, վաճառքի նվազագույնը՝ 4,81 դրամը:
08:50 07.06.2023
Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բազմահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով երեխա է մահացել, ավելի քան ութ մարդ տուժել է, նրանք այրվածքներով հոսպիտալացվել են, հայտնում է ՌԴ ԿԿ մայրաքաղաքի գլխավոր գրասենյակի տելեգրամյան ալիքը: Ավելի վաղ Մոսկվայի դատախազությունը հայտնել էր Մոսկվայի Լենինսկի պողոտայի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով երեխայի մահվան մասին։ Գերատեսչությունում նշել են, որ կան նաև տուժածներ, […]
08:39 07.06.2023
Հունիսի 6-ին, ժամը 21։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել են Բջնի գյուղի սարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին (Հ. Մ., ծնված 2003 թ. և Դ. Գ., ծնված 2003 թ.) […]
08:28 07.06.2023
Ռիչմոնդում հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել, հայտնում է CNN-ը։ «Ռիչմոնդի միջնակարգ դպրոցի ավարտական միջոցեման վայրի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, հինգը վիրավորվել են», – ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ զինված տղամարդը կրակ է բացել այն պահին, երբ հարյուրավոր մարդիկ կանգնած են եղել Մոնրո այգում միջնակարգ դպրոցի ավարտական […]
08:20 07.06.2023
Հունիսի 7-ին, ժամը 03։18-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում ծառը կոտրվել է և, վնասելով էլեկտրական լարեր, ընկել ճանապարհի երթևեկելի հատված․ խոչընդոտում է երթևեկությանը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են ծառը, հեռացրել ճանապարհի երթևեկելի […]
08:06 07.06.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Շիրակի փ․ 56/1, 58/1 շենքեր, Մարկվարտի փ․ 85/1 շենք, Շիրակի, Մարկվարտի, Հ․Հովհաննիսյան փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն թաղ. 1, 6, 7 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից որ բնակիչ-բաժանորդներ, Բ-2 թաղ․ […]
00:01 07.06.2023
76 տարեկան հասակում մահացել է ամերիկացի թեթեւ աթլետ Ջիմ Հայնսը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ աթլետիկայի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Վազորդը մահացել է հունիսի 3-ին։ 1968 թվականին Հայնսը դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն։ 100 մետր տարածության մրցումներում ամերիկացին դարձավ առաջինը, ով կարողացավ վազել 10 վայրկյանում։ Նրա ժամանակը 9,95 վայրկյանը մնաց համաշխարհային ռեկորդ 15 տարվա ընթացքում։ Մարզիկը 4×100 […]
23:54 06.06.2023
Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Օրեր անց Վաշինգտոնում նախատեսվող քննարկումներին ընդառաջ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, […]
23:47 06.06.2023
WWDC-ում նոր սարքերի և օպերացիոն համակարգերի թարմացումների շնորհանդեսի ընթացքում Apple-ի թոփ-մենեջերները երբեք չեն նշել արհեստական ինտելեկտ(AI) տերմինը: Ըստ ArsTechnica-ի, Կուպերտինոյում գտնվող ընկերությունը ոչ մի վայրկյան ուշադրություն չի դարձրել AI-ին, ի տարբերություն Microsoft-ի և Google-ի նման մրցակիցների: Լրագրողների կարծիքով, արհեստական ինտելեկտը Apple-ի շնորհանդեսի մաս էր կազմում, միայն այլ անվան տակ։ «Apple-ը որոշել է խուսափել AI տերմինի շուրջ […]
23:39 06.06.2023
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը «խաղաղության շեմին են»։ Այս մասին նա ասել է երեքշաբթի՝ հունիսի 6-ին, ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մշտական խորհրդի արտահերթ նիստում, փոխանցում է Իզվեստիա-ն: Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ […]
23:25 06.06.2023
Հունիսի 6-ին, ժամը 20։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սանահին-Հաղպատ հատվածում էլեկտրաքարշը (տեղափոխում է ցորեն, 18 վագոն) դուրս է եկել երկաթգծի ուղիներից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
23:16 06.06.2023
Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ն տեղեկություններ ունի Կախովկա հիդրոէլեկտրակայանի ավերածության զոհերի մասին, սակայն չի կարող նշել նրանց թիվը։ Ռուսական կողմը ՀԷԿ-ի կործանման հետևանքով զոհերի մասին չի հայտնել։ «Նախնական տեղեկություններից մենք գիտենք, որ կան զոհեր, այդ թվում՝ հավանաբար բազմաթիվ զոհեր, բայց հիմա չենք կարող թիվ տալ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան […]
23:05 06.06.2023
Սամարայի մարզում խնձորօղու փոխարինիչից թունավորման զոհերի թիվը հասել է ինը մարդու, ՌԻԱ Նովոստիին հայտնել են շրջանի առողջապահության նախարարությունում։ Ավելի վաղ հաղորդվել էր Սամարայի շրջանում յոթ զոհի և 16 վիրավորի մասին, որոնք թունավորվել էին խնձորի օղու փոխարինիչից։ «Վերջին տեղեկությունը սա է՝ ինը մահացած կա»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ինչպես նշված է մարզային առողջապահության նախարարության տելեգրամյան ալիքում, […]
22:52 06.06.2023
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակն է։ Իր գեղարվեստական նվաճումների՝ բալետային հանճարեղ ստեղծագործությունների հետ միասին, Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս անցկացնելով հանդերձ՝ իր երաժշտության միջոցով Խաչատրյանը ցուցադրել է մեր հայրենիքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ աշխարհասփյուռ հանդիսատեսին ներկայացնելով հայկական […]
22:45 06.06.2023
Հոնկոնգի ոստիկանությունը ձերբակալել է 57-ամյա մի կնոջ այն բանից հետո, երբ երկու կատու ընկել են բարձրահարկ շենքից և սատկել, հայտնում է South China Morning Post-ը:Նա կասկածվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։ Բնակելի համալիրի անվտանգության աշխատակիցը ոստիկանությանը հայտնել է, որ սատկած կատուներին հայտնաբերել է չորեքշաբթի առավոտյան ժամը 6-ին: Կնոջը ձերբակալել են 13 ժամ անց։ Հաղորդվում […]
22:32 06.06.2023
Գերմանացի հոգեբան Թերեզ Շնորբախը խորհուրդ է տվել շոգ օրվանից հետո զովանալու և քունը բարելավելու համար անկողնում փաթաթվել։ Մասնագետի այս և այլ արտասովոր խորհուրդները ներկայացրել է Daily Mail-ը: Թեև շոգին փաթաթվելը սառչելու լավագույն միջոցը չի թվում, Շնորբախն ասում է, որ նրա խորհուրդն ունի տրամաբանական բացատրություն: «Քնելուց առաջ գրկախառնվելն օգնում է նվազեցնել ձեր հիմնական ջերմաստիճանը՝ խթանելով ձեր […]
22:23 06.06.2023
Կենսաբժշկական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի (IBMC) կենսաբանկային խմբի գիտնականները և Վ.Ն. Օրեխովիչի անվան թիվ 1 հոգեբուժական կլինիկական հիվանդանոցի բժիշկների և գիտնականների հետ միասին հավաքել են նյութերի եզակի հավաքածու շիզոֆրենիայով հիվանդների և նրանց մասին, ովքեր արդեն ունեցել են այս հիվանդությունը: Մասնագետները թեստերի յուրաքանչյուր մասնակցի համար կատարել են պրոտեոմիկ (կենսաբանական հեղուկներում որևէ հիվանդության մարկերի որոնում), մետաբոլոմիկ (վերլուծական կենսաքիմիայի […]
22:12 06.06.2023
Հունիսի 6-ին ժամը 18:28-ին, ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Գագարինի փողոցի բնակելի տներից մեկի բակում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի հրշեջ-փրկարար մասի ծառայողները։ Տեղզննման աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
20:55 05.06.2023
ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2023թ. մայիսի 07-ին անհայտ անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, համացանցով, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչի անվամբ բացված բանկային քարտի հաշվից ընդհանուր 250.000 դրամ գումար վերջինիս կողմից օգտագործվող «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին փոխանցելու և խաղարկելու միջոցով Ստեփանակերտ քաղաքի բնակչին զգալի […]