10:13 08.06.2023
Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
10:08 08.06.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 7-ին ընդունել է քաղաքացիների։ Քննարկվել են ինչպես անհատական բնույթի, այնպես էլ համակարգային հարցեր։ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր իրավասության շրջանակում ջանքեր կգործադրի բարձրացված խնդիրների շուտափույթ լուծման համար: Քաղաքացիների հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ։ Ընդունելությունը կրելու է շարունակական բնույթ։
09:57 08.06.2023
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել Ինդոնեզիայի Կեպուլաուան-Ռիաու կղզիների տարածքում։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Անտարա գործակալությունը։ Ընդգծվում է, որ ASEAN-ի երկրների համատեղ զորավարժությունները, որոնք նախատեսված են սեպտեմբերին, կանցկացվեն առաջին անգամ։ «Մոտ ժամանակներս մենք համատեղ զորավարժություններ կանցկացնենք Նատունա ծովի հյուսիսում»,- գործակալությունը մեջբերում է Ինդոնեզիայի զինված ուժերի հրամանատար […]
09:45 08.06.2023
Վերականգնող բժիշկ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը, ինչպես նաև սննդաբան Մարինա Մակիշան անվանել են ելակի անսպասելի հատկությունները։ «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման եթերում նրանք ասել են, որ հատապտուղն օգտակար է քաղցկեղի, կատարակտի, գլաուկոմայի, սրտանոթային հիվանդությունների կանխարգելման և իմունային համակարգի աշխատանքի բարելավման համար։ Մասնագետները հայտնել են, որ ելակը պարունակում է շատ հակաօքսիդանտներ և օգնում է օրգանիզմին […]
09:36 08.06.2023
Փրկարարներն ապամոնտաժել են գովազդային վահանակը Հունիսի 7-ին, ժամը 22։12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Երևանյան փողոցում գովազդային վահանակը պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն իրականացրել […]
09:27 08.06.2023
ԱՄՆ դատախազությունը ծանուցել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իր դեմ քրեական հետաքննության մասին։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Դաշնային դատախազները գրավոր ծանուցել են նախկին նախագահ Դոնալդ Թրամփին, որ նա քրեական հետախուզության մեջ է»,- ասվում է հոդվածում։ Իր հերթին ABC News հեռուստաալիքը հայտնում է, որ հետաքննությունը կապված է քաղաքական գործչի […]
09:15 08.06.2023
Երեխաների իրավունքների պաշտպանության, հաստատություններում խնամքի և ծառայությունների մատուցման վերաբերյալ գիտելիքի և հմտություների զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների շուրջ 600 մասնագետ, այդ թվում՝ սպասարկող անձնակազմը կմասնակցեն վերապատրաստման եռամսյա դասընթացների։ Ընթացակարգերը, թեմաներն ու այլ մանրամասներ քննարկելու նպատակով՝ կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Աշխատանքի […]
09:03 08.06.2023
Կենտրոնական բանկը հունիսի 8-ին սահմանել է արտարժույթի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385.50 դրամը, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387.75 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամը, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.70 դրամը, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.79 դրամը:
08:51 08.06.2023
Ռուսական բնապահպանական օպերատորը, բնական պաշարների նախարարության հետ համատեղ, առաջարկել են ռուսներին արգելել հագուստը նետել աղբամանների մեջ, գրում է «Известия»-ն։ «Այժմ իրերն ու կոշիկները հայտնվում են աղբավայրերում, դրանք չեն կարող մեկուսացվել ընդհանուր աղբի հոսքից և վերամշակվել»,– մանրամասնել է REO–ն»,–գրում է թերթը։ Ուստի REO-ն առաջարկում է հագուստ և կոշիկ վաճառող մանրածախ ցանցերում հագուստ հավաքելու համար հատուկ տարաներ […]
08:43 08.06.2023
Հունիսի 8-ին, ժամը 01:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսակյան փողոցի թիվ 4 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց […]
08:29 08.06.2023
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ դարձյալ անդրադարձել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Լրագրողը հետաքրքրվել է, թե սպասվո՞ւմ է արդյոք, որ այս անգամ կողմերը կարող են իրականում ինչ-որ հստակ արդյունքի հասնել: «Ես, անշուշտ, չեմ պատրաստվում հաստատել կամ առաջարկել որևէ պատկերացում ժամանակացույցի կամ հնարավոր ամսաթվերի վերաբերյալ, բացի միայն ասելուց, որ մենք, […]
08:16 08.06.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:07 08.06.2023
Հունիսի 7-ին, ժամը 10:49-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քարագլուխ գյուղի «Կալեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել հողազանգվածի սահք․ վնասվել են ճանապարհներ և պտղատու ծառեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ լանջից տեղի է ունեցել մոտ 750 քմ […]
23:58 07.06.2023
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կքննարկեն Ուկրաինային աջակցությունը և հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին չորեքշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։ Ինչպես նա նշել է, Բայդենը Ստոլտենբերգին կընդունի երկուշաբթի՝ հունիսի 12-ին Սպիտակ տանը՝ քննարկելու ՆԱՏՕ-ի առաջիկա […]
23:49 07.06.2023
Պատմության մեջ առաջին անգամ գիտնականները կույս կոկորդիլոսի մոտ ծնունդ են արձանագրել այն բանից հետո, երբ հայտնաբերել են էգ, որը 16 տարի Կոստա Ռիկայի սողունների այգում մեկուսացված ապրել է և ձու ածել: Այս մասին հայտնում է Biology Letters գիտական ամսագիրը։ Էգ կոկորդիլոսին վանդակում փակել են 2002 թվականին, երբ նա ընդամենը երկու տարեկան է եղել։ 16 տարի […]
23:37 07.06.2023
Խոլեստերինի բարձր մակարդակ կարող է ունենալ ցանկացած մարդ, ոչ միայն գեր մարդիկ, զգուշացրել է բժիշկ-սրտաբան Տատյանա Բրոդովսկայան։ Lenta.ru-ին տված հարցազրույցում բժիշկը անսպասելի փաստեր է անվանել խոլեստերինի և քաշի փոխհարաբերությունների մասին։ Շատերը չգիտեն, որ խոլեստերինն օրգանիզմին անհրաժեշտ նյութ է, ասում է սրտաբանը։ Այն շինանյութ է բջիջների համար և անհրաժեշտ է նաև սեռական հորմոնների և վիտամին D-ի […]
23:32 07.06.2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը: Նիստին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սիմոնյանը: Օրակարգի հարցերի շրջանակում Արմեն […]
23:15 07.06.2023
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարութան և «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված և հանրային քննարկման ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ քննարկմանը և կարևորել նախագծերի մշակման փուլում ոլորտային իրավակիրառ մարմինների ներգրավումը։ Նախագծով առաջրկվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ՝ գործող դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև՝ քննիչների թեկնածուների համար: Այս […]
23:06 07.06.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կիևյան փ. 7 շենք, Դպրոցի փ. 63 շենք, Զեյթուն 5փ. 4-40 առանձնատներ, Դրոյի 4-րդ նրբանցքի սեփառանձնատներ, Պռոշյան փ. 1-ին նրբ. 2-52/3 առանձնատներ, Դեմիրճյան փ. 1/2-10 առանձնատներ Գրիբոյեդովի փ. 7, 11, 19, […]
11:53 07.06.2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հեռակապի միջոցով հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի և Միջազգային ճանապարհների գնահատման ծրագրի (iRAP) գործընկերների հետ։ Քննարկվել են ճանապարհային անվտանգությանը և այդ համատեքստում iRAP-ի կողմից Հայաստանի ճանապարհային ոլորտին հնարավոր աջակցության շրջանակին առնչվող հարցեր։ Փոխնախարար Ղալեչյանը նշել է, որ ճանապարհային անվտանգության գնահատումը և կարողությունների զարգացումը մեր առաջնահերթություններից են, […]
11:40 07.06.2023
Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Առաքանու զննման արդյունքում, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով […]
11:24 07.06.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած միաբանական համագումարի մասնակից հոգևորականները համագումարի երկրորդ օրն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանց թվում էին Հայաստանի և Սփյուռքի թեմերից միաբան վարդապետներ ու աբեղաները, ինչպես նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին […]
11:18 07.06.2023
Մանհեթենի հիվանդանոցներից մեկում 101 տարեկան հասակում մահացել է նկարչուհի Ֆրասնուազա Ջիլոն։ Ժիլոն հայտնի է ոչ միայն որպես նկարիչ և գրաֆիկ, այլև իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի հետ իր սիրավեպով։ Նա նույնիսկ գիրք է թողարկել՝ «Իմ կյանքը Պիկասոյի հետ»: Ականավոր արվեստագետը խոչընդոտել է սիրելիի հուշերի հրապարակումը, սակայն երեք դատավարությունում պարտվել է։ Ժիլոն ծնվել է 1921 թվականին Փարիզի […]
11:14 07.06.2023
Բարի գալուստ Կանադա, Վեհափառ Հայրապետ Արամ Առաջին. այսպիսի գրառում է կատարել Թվիթերյան իր միկրոբլոգում Կանադայի ԱԳ նախարար Մելանիե Ջոլին՝ անդրադառնալով Մեծի տանն Կիլիկիո առաջնորդ Արամ Առաջինի այցին Կանադա և հրապարակելով կադրեր Վարչապետի հետ հանդիպումից: « Հայկական սփյուռքի առանցքային առաջնորդը մենք պարտավորություն ունենք միասին աշխատել, կայունություն ապահովել Հայաստանում և շրջակայքում, և շուտով բացել մեր առաջին դեսպանատունը […]
11:03 07.06.2023
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում այս տարվա հունվարին բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ծնողներն առաջիկա օրերին դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։ Նա տեղեկացրեց, որ զոհված զինծառայողների ծնողները հանդիպել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի […]
10:59 07.06.2023
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:54 07.06.2023
Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ Մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։ Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ […]