21:11 27.05.2023
Asiana Airlines ավիաընկերության ինքնաթիռի դուռը բացվել է թռիչքի ժամանակ. Ուրբաթ օրը հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ միջադեպից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Հարավային Կորեայի Դաեգուի օդանավակայանում։ Ջեջու կղզուց օդ բարձրացած ինքնաթիռի դուռը բացվել է օդանավակայան հասնելուց քիչ առաջ։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն որոշ ուղևորներ ցնցումների պատճառով շնչառական խնդիրներով տեղափոխվել են հիվանդանոց, […]
20:52 27.05.2023
Տոնական օրվա կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար. այս մասին հայտնում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը: Նաև բոլորին հրավիրում են «Բարեկամություն» կայարան, որտեղից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան: Սպասվում են անակնկալներ:
20:47 27.05.2023
Ուկրաինայի Գերագույն Ռադան առաջարկել է Վրաստանը պաշտոնապես անվանել «Սակարտվելո»։ Համապատասխան օրինագիծը հրապարակվել է մայիսի 26-ին Ուկրաինայի խորհրդարանի կայքում։ «Օրինագծի նպատակին հասնելու համար առաջարկվում է Ուկրաինայում ներդնել պաշտոնական մակարդակով, պաշտոնական նամակագրության և հաղորդակցության մեջ, ինչպես նաև Վրաստանի փոխարեն պաշտոնական և պատմական «Սակարտվելո» անվանման կիրառումը»: Փաստաթղթի պարզաբանման մեջ ասվում է, որ երկրի անունը փոխելու պատճառը նրա «ռուսականացումն […]
20:39 27.05.2023
Ավստրիայի արևմուտքում՝ Պինցգաու շրջանում, երկու մարդ է մահացել թեթև ինքնաթիռի կործանման ժամանակ։ Այս մասին մայիսի 27-ին հայտնել է ORF հեռուստաալիքի կայքը։ Միջադեպը տեղի է ունեցել ժամը 12:00-ին: Բրուկ ան դեր Գլոքներշտրասե կոմունայի մոտ գտնվող մայրուղու ավտոկայանատեղիի մոտ փոքր ինքնաթիռ է կործանվել։ Հրատարակությունը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնում է, որ վթարի վայրում հրդեհ և փոքր պայթյուններ են տեղի […]
20:33 27.05.2023
Մայիսի 27-ին ժամը 13։40-ին, <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոն Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 56 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և հրդեհը շիջելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։ […]
20:17 27.05.2023
Այսօր՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08․00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ, 47-ամյա Կարինե Ն․-ի վարած Kia Rio մակնիշի և 44-ամյա Արտյոմ Բ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշի վրա և մի […]
20:03 27.05.2023
Մայիսի 27-ին, ժամը 18:45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի 23-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:15-ին:
09:01 27.05.2023
Թուրքիայում ավարտվում է նախագահական ընտրությունների ձգձգվող գործընթացը, թեկնածուները մինչև շաբաթ օրը ժամը 18:00-ն ժամանակ ունեն քարոզարշավի համար։ Իրացիճակին անդրադարձել է ТАСС-ը: Շաբաթ օրը՝ քարոզարշավի ավարտից 20 րոպե առաջ, երկու թեկնածուներն էլ կստանան հեռուստատեսությամբ հեռարձակման վերջին հնարավորությունը՝ ուղղված ընտրազանգվածին: Նրանք 10-ական րոպե կունենան, ինչպես պահանջում է ընտրական օրենքը, զուտ նախընտրական ելույթ ունենալու համար։ Կարգը որոշվում է […]
08:53 27.05.2023
Ճապոնիան և ՆԱՏՕ-ն մտադիր են զարգացնել համագործակցությունը տիեզերքում և կիբերտարածքում՝ Ռուսաստանի Դաշնությանը և Չինաստանին դիմակայելու համար։ Ինչպես շաբաթ օրը հայտնել է Nikkei թերթը, փաստաթուղթը կարող է ստորագրվել Լիտվայում դաշինքի հուլիսյան գագաթնաժողովի ժամանակ, որին ծրագրվում է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի մասնակցությունը: Ճապոնիան ՆԱՏՕ-ի անդամ չէ և, ինչպես ավելի վաղ ասել էր Կիսիդան, չի պատրաստվում միանալ դրան, […]
08:32 27.05.2023
Մայիսի 27-ին, ժամը 03:57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 42-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան։ Փրկարարներն […]
08:23 27.05.2023
Shantnews-ը ներկայացնում է մայիսի 27-ի դրությամբ ԿԲ-ի կողմից սահմանված արտարժույթի փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 385 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն գինը 412 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն գինը 4.79 դրամ է, վաճառքի նվազագույնը՝ 4.85 դրամ:
08:19 27.05.2023
6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տոնգա Թագավորության ափերի մոտ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը տեղի է ունեցել 0:11-ին UTC ժամնակով Նեյաֆու քաղաքից մոտ 130 կիլոմետր դեպի արևմուտք: Օջախը գտնվում էր 215 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
08:14 27.05.2023
Մայիսի 27-ին, ժամը 02:13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ծաղկաբեր գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան մոտակայքում գտնվող չբնակեցված վագոն-տնակում (մոտ 27 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]
08:07 27.05.2023
Մայիսի 26-ին, ժամը 21:43-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի […]
19:20 26.05.2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Ամբակում Գրիգորյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ։ Հրամանագրում ասվում է. ««Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի՝ 2023 թվականի մայիսի 24-ի թիվ Ե 40/10-2631 գրությամբ ներկայացված առաջարկությունը Ամբակում Սեյրանի Գրիգորյանին 2023 թվականի մայիսի 26-ից նշանակել Քրեակատարողական ծառայության […]
19:01 26.05.2023
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին: Նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է […]
18:54 26.05.2023
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ուրբաթ օրը 3,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Նախարարության Twitter-ում հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 15.32-ին Գյոքսունի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 12,53 կմ խորության վրա։
18:45 26.05.2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո. հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ի պատասխան Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևայի հայտարարության, համաձայն որի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը […]
18:39 26.05.2023
Մայիսի 26-ին, ժամը 15։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օդեսայի փողոցի թիվ 68 հասցեում՝ գործարանում, աշխատակիցն ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցն (Ս. Ե., ծնված 2001 թ․) […]
18:35 26.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է օրեր առաջ Գյումրի քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի քաղաքի 50-ամյա բնակչի և նրա 35-ամյա համաքաղաքացու […]
18:30 26.05.2023
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Մայիսի 26-ի ժամը 18.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր: Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա […]
18:13 26.05.2023
Պաշտպանության նախարարությունը, 2013 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, Նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող շինությունները և «հատուկ նշանակության» 0.119995 հա հողամասը, ուղղակի վաճառքով՝ 2 մլն 983 հազար դրամով, վաճառել է քաղաքացի Մ.Մ.-ին: Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023 […]
18:00 26.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական, վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Սևան «Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենների, այլ աշխատակիցների կողմից մի շարք կոռուպցիոն հանցագործություններ կատարելու դեպքեր։ Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի 5 և «Վարդենիս» մասնաճյուղի 4 տեսուչները, 2012-2019թթ․ ընթացքում, […]
17:53 26.05.2023
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Շիրակի մարզ: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի ուղեկցությամբ Պաշտպանը Գյումրու թիվ 23 և Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցներում ներկա է գտնվել «Վերջին զանգի» միջոցառումների: Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանն իր ելույթում նշել է, որ գիտելիքն է իրական և անփոխարինելի հարստությունը, որով կարելի է հասնել ամեն ինչի: «Պետք չէ աշխարհից ու կյանքից […]
17:46 26.05.2023
Մայիսի 26-ին հրավիրվել է ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների կատարողականները: Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցիալական պաշտպանության հաստատված ծախսը 2022թ.կազմել է 29 մլրդ 537 մլն ՀՀ դրամ, իսկ ճշտված բյուջեն՝ 28 մլրդ 922 մլն ՀՀ դրամ։ […]
17:41 26.05.2023
Մայիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել են այդ ուղղությամբ վերջին շրջանում անցկացված բանակցություններում քննարկված և դեռ փոխհամաձայնեցման ենթակա հարցերին: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու […]
11:57 26.05.2023
Երեկ՝ մայիսի 25-ին, Արարատի մարզում դպրոցի «Վերջին զանգի» արարողության փորձն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: ժամը 22։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Մինչ բժշիկները պայքարում են […]
11:44 26.05.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում, խուսափում են մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը և պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։ Մասնավորապես ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից (ԶՀԾ) ստացված հաղորդումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվող քննությամբ […]